TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+30.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կատրին Կոլոննան հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին և ջրել Մակրոնի տնկած ծառը

10:20 28.04.2023

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Այցի ավարտին Կատրին Կոլոննան ջրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տնկած ծառը։

̰
Սպիտակ տունը մեկնաբանել է Բայդենի նոր ծածկաթուղթը

00:03 28.04.2023

Հարցերին նախպատրաստվելը, որոնք կարող են տրվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ասուլիսներին, միանգամայն նորմալ է։ Լրագրողները նախապես ընտրված են, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը։ «Լրիվ նորմալ է, որ նախագահը տեղեկացված է լրագրողների ու թեմաների մասին»,- ճեպազրույցում ասել է Ժան Պիերը։ Նա հայտարարել է, որ Սպիտակ տունը նախապես կոնկրետ հարցեր չի ունեցել, և մամուլի […]

̰
Զախարովան կոշտ է արձագանքել ամերիկացի դեսպանի հայտարարությանը

23:30 27.04.2023

Մեկնումի ժամի ավարտից հետո վիզաների տրամադրումը ամերիկյան իշխանությունների սիրելի հնարքն է, ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կեղծիքներ է տարածում՝ ասելով, որ ռուս լրագրողները, ովքեր պետք է ուղեկցեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին՝ ՄԱԿ-ում աշխատելու նպատակով, կարող էին սեփական ուժերով մեկնել։ Այս մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է իր Telegram ալիքում։ Ավելի վաղ […]

̰
Թունիսը դեսպան է նշանակել Սիրիայում՝ հարաբերությունների վերականգնման հետ կապված

23:11 27.04.2023

Թունիսի իշխանությունները դիվանագետ Մուհամմեդ Մադբիին նշանակել են Սիրիայի Հանրապետությում դեսպան, հայտնում են արաբական լրատվամիջոցները։ Թունիսի նախագահ Կաիս Սաիդն իր հավատարմագրերն է հանձնել նոր դեսպանին նախագահական պալատում տեղի ունեցած պաշտոնական արարողության ժամանակ։ Ապրիլի 12-ին Սիրիան և Թունիսը հայտարարեցին ավելի քան մեկ տասնամյակ անց դիվանագիտական ​​հարաբերություններն ամբողջությամբ վերականգնելու որոշման մասին։ Այնուհետև Դամասկոսը հայտարարեց, որ կվերսկսի Թունիսում դեսպանատան […]

̰
NASA-ի ղեկավար. ԱՄՆ-ը տիեզերքում համագործակցում է ՌԴ-ի հետ՝ չնայած Ուկրաինայի շուրջ տարաձայնություններին

22:56 27.04.2023

ԱՄՆ-ը և Ռուսաստանը համագործակցում են տիեզերքում՝ չնայած ուկրաինական հակամարտության շուրջ իրենց տարաձայնություններին։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտության ազգային վարչության (NASA) ղեկավար Բիլ Նելսոնը։ «Մեծագույն հեգնանքներից մեկն այն է, որ մենք կարող ենք այդքան հակասություն ունենալ Ռուսաստանի կառավարության և Ռուսաստանի նախագահի հետ Ուկրաինայում տեղի ունեցող աններելի բաների համար, և […]

̰
ԱՄՆ-ը ռուսներին թշնամի չի համարում․ Լին Թրեյսի

22:25 27.04.2023

Վաշինգտոնի և Մոսկվայի հարաբերությունները գտնվում են ամենացածր կետերից մեկի վրա, սակայն ամերիկացիները ռուսներին չեն համարում թշնամիներ, հինգշաբթի օրը հարցազրույցում ասել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ «Համաձայն եմ, որ մեր հարաբերությունները գտնվում են ամենացածր կետերից մեկի վրա, որը կարելի է շատ երկար հիշել։ Հիմա շատ է խոսվում ռուսաֆոբիայի, Ռուսաստանի վերացման, Ռուսաստանի ապագայի վերացման մասին: Դա […]

̰
Միխայիլ Գալուզինն առանձնազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ

22:07 27.04.2023

Ապրիլի 27-ին ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինն առանձնազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպաններ Վաղարշակ Հարությունյանի և Փոլատ Բյուլբյուլօղլուի հետ: Այս մասին հայտնում են Ռուսաստանի արտաքին գերատեսչությունից։ Քննարկվել են Լաչինի միջանցքում և ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի զարգացումները։ Վերահաստատվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև […]

̰
Ի՞նչ հիվանդություն ունի Էրդողանը․ նրա առողջական վիճակը կարող է խանգարել վերընտրվելու հարցում

21:48 27.04.2023

Իրականում ի՞նչ է տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որտե՞ղ է հիմա նա: Էրդողանի առեղծվածային հիվանդության ու նրա վիճակի մասին «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը։ «Էրդողանի առողջությունը վատթարացել էր ուղիղ եթերում՝ հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ: Ռեժիսորը ստիպված էր եղել ընդհատել ուղիղ եթերը գովազդով, որը տևեց ավելի քան 20 րոպե: Այնուհետև Էրդողանը, այնուամենայնիվ, վերադարձավ, […]

̰
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ԱԴԾ-ի նկատմամբ

21:39 27.04.2023

ԱՄՆ իշխանությունները նոր պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության նկատմամբ, լրագրողներին հայտնել է վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։ «Սա ընդամենը մեր գործողությունների ծրագրի առաջին քայլն է»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ կան այլ օբյեկտներ և անձինք, որոնց նկատմամբ նախատեսվում են նմանատիպ գործողություններ։ Նա նաև հայտնել է, որ «հենց հիմա դրանք մշակվում են»։ Նա ասել է, որ […]

̰
Ադրբեջանի հռետորաբանությունը և ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սադրանքները չեն խոսում հայ ժողովրդի հետ այդ երկրի հայտարարած խաղաղ համակեցությամբ ապրելու մասին. Սեյրան Օհանյան

21:29 27.04.2023

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, խմբակցության պատգամավորներ Աղվան Վարդանյանն ու Արթուր Խաչատրյանն ապրիլի 27-ին հանդիպել են Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցի հետ: Սեյրան Օհանյանն անդրադարձել է Հայաստանի անվտանգային խնդիրներին, Լաչինի միջանցքի փակման հետեւանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին, ադրբեջանական կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմանը: Նա կարեւորել է եվրոպական երկրների արդարացի, […]

̰
Արդարադատության միջազգային դատարանի` Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժն ապահովելու որոշումն Ադրբեջանը չի կատարել. Արուսյակ Ջուլհակյան

21:21 27.04.2023

ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի հերթական նիստում` ապրիլի 26-ին, ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը: Պատգամավորը նշել է. «Շնորհակալություն, հարգելի նախագահող, Հարգելի գործընկերներ, Վերջին մի քանի օրերի ընթացքում մենք անդրադարձանք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման կարեւորությանը, որը մեր կազմակերպության առջեւ ծառացած էական խնդիրներից է: Երեկ կայացած քննարկման ժամանակ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի […]

̰
Միջազգային արդարադատությունը դանդաղ է աշխատում․ Վլադիմիր Վարդանյանի ելույթը՝ ԵԽԽՎ նստաշրջանում

21:11 27.04.2023

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանն ապրիլի 26-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի հերթական նիստում: «Շնորհակալություն, տիկին նախագահող, Հարգելի գործընկերներ, Նախ թույլ տվեք երախտագիտությունս հայտնել եւ շնորհավորել պարոն Կոնստանտինոս Էֆստաթիույին այս զեկույցի համար: Ես ցանկանում եմ տալ մեկ հռետորական հարց: Ինչո՞ւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եւ այս կազմակերպության գոյությունից 70 տարի հետո դեռ […]

̰
Վարչապետ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննային

20:42 27.04.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Ֆրանսիաի ԱԳ նախարարի այցը Հայաստան և ընդգծել մեր երկրի հատուկ վերաբերմունքն ու ուշադրությունը Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների նկատմամբ: «Ուզում եմ ընդգծել, որ շատ ուրախ եմ այն դինամիկայի համար, որ ունենք մեր հարաբերություններում: Ոչ միայն այդ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, այլ […]

̰
Արցախի ԱԺ-ն դրական եզրակացություն է տվել երկրի Սահմանադրության նախագծին

20:00 27.04.2023

Ապրիլի 27-ին գումարվել է ԱՀ ԱԺ 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի հերթական նիստը: Նախքան նստաշրջանի և նիստի օրակարգերի հաստատումը՝ ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին»  օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի համահեղինակ Արմեն Հակոբյանի առաջարկով օրենքի նախագիծը հանվել է նստաշրջանի և նիստի օրակարգերից: Օրակարգի առաջին հարցը ԱՀ դատախազության 2022 թ. գործունեության մասին  տարեկան հաղորդումն էր, որը  ներկայացրել […]

̰
Սևանում կգործի ջրային պարեկային ծառայություն․ կառավարության նիստի մանրամասները

19:40 27.04.2023

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել 2022 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությանը։ 2022 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը ներկայացրել է ֆինանսների նախարարը, ընդգծելով որ 2021-ի համեմատ պետական բյուջեի և եկամուտներոմ, և ծախսերում գրանցվել է աճ, իսկ տնտեսական աճը կազմել է 12,6 տոկոս։ Գործադիրը լրացումներ է առաջարկում ոստիկանության մասին օրենքում, որոնց հիմքում անվտանգ և ապահով Սևանա […]

̰
Հայ խորհրդարանականները իսպանացի գործընկերներին են ներկայացրել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետանքով Արցախում ստեղծված իրավիճակը

19:11 27.04.2023

Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հրավերով ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 25-27-ն աշխատանքային այցով գտնվել է Իսպանիայի Թագավորությունում` Մադրիդում: Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Լենա Նազարյանը եւ Լիլիթ Գալստյանը: Այցի ընթացքում խորհրդարանականները հանդիպումներ են ունեցել Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի արտաքին հարցերի հանձնաժողովի անդամների հետ` […]

̰
Իրանի պաշտպանության նախարարն այցելել է Նյու Դելի

18:57 27.04.2023

Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջին անգամ պաշտպանության նախարարության մակարդակով Նյու Դելիում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը։ Այս մասին հինգշաբթի օրը Նյու Դելի ժամանելուն պես հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ «Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) համարվում է տարածաշրջանային և միջազգային իրադարձությունների կարևոր կենտրոններից մեկը»,- […]

̰
Քննարկվել է «Երիտասարդությունը շարժման մեջ. երիտասարդների հզորացում և առաջնորդության զարգացում Հայաստանում» ծրագիրը

17:50 27.04.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Ստեֆան Մալերիուսին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ հանդիպումն անցկացվում է ընդլայնված կազմով, քանի որ օրակարգային հարցերը ներառում են ԿԳՄՍ ոլորտներին առնչվող մի շարք […]

̰
Էրդողանը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

17:36 27.04.2023

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը հինգշաբթի հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հաղորդում է TRT հեռուստաալիքը։ Պուտինը Էրդողանին մաղթել է շուտափույթ ապաքինում, հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։ Պետությունների ղեկավարները հեռախոսով քննարկել են  նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը, հացահատիկի գործարքը և Սիրիայում վերջին զարգացումները։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահը վատ էր զգացել հեռուստաալիքներին տված […]

̰
Նախատեսվում է 2023 թ. պետբյուջեի հարկային եկամուտներից տրամադրել միջպետական վարկ ԼՂ-ին 3.5 մլրդ դրամի չափով

15:57 27.04.2023

Կառավարությունն ընդունել է որոշում՝ հետպատերազմյան ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված սոցիալական լարվածության մեղման համար լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու նպատակով: Որոշմամբ նախատեսվում է ՀՀ 2023 թ. պետական բյուջեի հարկային եկամուտներից տրամադրել միջպետական վարկ Լեռնային Ղարաբաղին 3.5 մլրդ դրամի չափով:

̰
Վարչապետն ընդունել է Ֆրանսահայերի խորհրդի նախագահին

15:38 27.04.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանսահայերի խորհրդի նախագահ, Գրանթ Թորնթոն Հայաստան ընկերության պատվավոր նախագահ Դանիել Քյուրքջյանին: Վարչապետը ողջունել է Ֆրանսահայերի խորհրդի գործունեությունը՝ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման, գործընկերության խթանման, ինչպես նաև ֆրանսահայ համայնքի ներուժի զարգացման համատեքստում: Ֆրանսահայերի խորհրդի նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին՝ բարձր գնահատականի համար և անդրադարձել կառույցի կողմից իրականացվող ծրագրերին: Նա նշել է, […]

̰
ԱԱԾ ծառայողների ատեստավորումն կիրականացվի 2 կամ 3 փուլով

15:35 27.04.2023

Գործադիրը սահմանել է Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորման կարգը: Մասնավորապես, առաջարկվում է կանոնակարգել ԱԱԾ ծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման գործընթացը՝ ներառյալ դրա կազմակերպման և անցկացման ընթացքի, դրա արդյունքների հետ կապված հարցերը: Առաջարկվում է ատեստավորումն իրականացնել 2 (թեստավորման և հարցազրույցի) կամ 3 (ստուգարքի, թեստավորման և հարցազրույցի) փուլով՝ կախված առանձին պաշտոնների համար սահմանված գործառնական պարտականություններից: Ատեստավորման […]

̰
Հայ խորհրդարանականներն իսպանացի գործընկերներին են ներկայացրել Արցախում ստեղծված իրավիճակը

14:49 27.04.2023

Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հրավերով ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 25-27-ն աշխատանքային այցով գտնվել է Իսպանիայի Թագավորությունում` Մադրիդում: Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Լենա Նազարյանը եւ Լիլիթ Գալստյանը: Այցի ընթացքում խորհրդարանականները հանդիպումներ են ունեցել Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի արտաքին հարցերի հանձնաժողովի անդամների հետ` […]

̰
Կրեմլում արձագանքել են Պուտինի դեմ մահափորձի հրապարակմանը

14:42 27.04.2023

Կրեմլը ծանոթ չէ ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից Պուտինի դեմ մահափորձի վերաբերյալ հրապարակումներին։ Այս մասին հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Հիմա նման տարբեր «դեղին գյուտեր» շատ կան»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Ավելի վաղ գերմանական Bild-ը նյութ էր հրապարակել, որում հաղորդվում էր, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը կիրակի՝ ապրիլի 23-ին, անօդաչու թռչող […]

̰
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հնարավորություն կա. Ֆրանսիայի ԱԳ նախարար

14:34 27.04.2023

Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Հաղորդում է Radar Armenia-ն։ Կոլոնան, մասնավորապես, հայտարարել է. «Այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հնարավորություն կա։ Ադրբեջանը հանդես է եկել խաղաղության նախաձեռնությամբ, և Ֆրանսիան ողջունում է այն»։ Ի հավելումն, Կոլոնան Ադրբեջանի ԱԳ նախարարին հրավիրել […]

̰
Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը ողջունում է այն ամենը, ինչը մոտեցնում է հակամարտության ավարտը

14:17 27.04.2023

Ռուսաստանը պատրաստ է ողջունել այն ամենը, ինչը կարող է հանգեցնել Ուկրաինայում խաղաղության հասնելուն և հատուկ ռազմական գործողության նպատակներին, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Վլադիմիր Զելենսկու վերջին հեռախոսազրույցը։ «Մենք պատրաստ ենք ողջունել այն ամենը, ինչը կարող է մոտեցնել Ուկրաինայի հակամարտության ավարտը, և, ըստ էության, Ռուսաստանի կողմից դրված […]

̰
ՆԱՏՕ-ն Ուկրաինային է մատակարարել գրեթե բոլոր խոստացված մարտական ​​մեքենաները․ Ստոլտենբերգ

14:07 27.04.2023

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրներն Ուկրաինային տրամադրել են գրեթե բոլոր խոստացված մարտական ​​մեքենաները։ «Ուկրաինային խոստացված մարտական ​​մեքենաների ավելի քան 98%-ը հանձնվել է»,- ասել է նա Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բետելի հետ համատեղ մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել է ՆԱՏՕ-ի կայքում։ Ստոլտենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրներն Ուկրաինային մատակարարել են ընդհանուր առմամբ 1550 […]

̰
Մոսկվան Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման համար գործադրում է անհրաժեշտ ջանքերը. Զախարովա

13:59 27.04.2023

Ռուսաստանն անհրաժեշտ ջանքերն է գործադրում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում: «Ռուսաստանը հստակ ձևակերպել է իր դիրքորոշումը ՌԴ արտգործնախարարության՝ ապրիլի 24-ի հայտարարությունում: Ներկայում ինչպես տեղում ռուսական խաղաղապահ զորակազմի գծով, այնպես էլ քաղաքական մակարդակով գործադրվում են անհրաժեշտ ջանքերը՝ Լաչինի միջանցքի շուրջ […]

̰
ԿԳՄՍ նախարարությունը սպորտային հանրության ուշադրությունը հրավիրում է Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից ապօրինի արգելափակելու վրա

13:02 27.04.2023

Հայաստանի Հանրապետության Կրթութան, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաք Բաքվում ապրիլի 28-30-ը կայանալիք «Ֆորմուլա 1» Գրան պրի եվրոպական մրցաշարի կազմակերպիչ կառույցին և միջազգային սպորտային հանրությանը կոչ է անում բողոքի ձայն բարձրացնել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական իշխանությունների էթնիկ զտման քաղաքականության վերաբերյալ։ ԿԳՄՍ նախարարությունը սպորտային հանրության ուշադրությունը հրավիրում է այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի Հանրապետությունը 2022թ.-ի […]

̰
Հուսով եմ, որ համատեղ ջանքերով կխորացնենք երկու երկրների միջև հարաբերությունները․ Վահագն Խաչատուրյանը՝ Սիեռա Լեոնեի նախագահին

12:45 27.04.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիեռա Լեոնեի Հանրապետության նախագահ Ջուլիուս Մաադա Բիոյին Սիեռա Լեոնեի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Հայաստանը կարևորում է Սիեռա Լեոնեի հետ շփումներն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Հուսով եմ, որ համատեղ ջանքերով կխորացնենք երկու երկրների միջև առկա հարաբերությունները՝ ի շահ մեր ժողովուրդների։ Մաղթում եմ […]

̰
BACK_TO_TOP