TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+33.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ ընտրությունների արդյունքները չեն ազդի Կիևի հետ հարաբերությունների վրա․ Կուլեբա

23:59 01.05.2023

ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքները ճգնաժամի չեն հանգեցնի ամերիկա-ուկրաինական հարաբերություններում, հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։ «Ես չեմ ակնկալում ԱՄՆ-ի և Ուկրաինայի հարաբերություններում որևէ արմատական ​​ճգնաժամ՝ կախված ԱՄՆ ընտրությունների արդյունքներից»,- ասել է Կուլեբան Rada հեռուստաալիքի եթերում։ Նա նաև հավելել է, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենն արդեն շատ բան է արել Ուկրաինայի համար, ուստի Կուլեբան վստահություն է […]

̰
Թրյուդոն Զելենսկու հետ քննարկել է Ուկրաինային հետագա օգնությունը

23:40 01.05.2023

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Կիևին Օտտավայի հետագա օգնությունը։ Այս մասին հայտնում է Կանադայի կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Առաջնորդները քննարկել են առկա իրավիճակը, և թե ինչպես Կանադան կարող է շարունակել աջակցել Ուկրաինային այժմ և ապագայում», – ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ […]

̰
Ֆրանսիայում մայիսմեկյան ցույցերի ժամանակ մոտ 300 մարդ է բերման ենթարկվել

23:28 01.05.2023

Ֆրանսիայում մայիսմեկյան ցույցերի ընթացքում անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 300 ցուցարար, հայտարարել է ներքին գործերի նախարար Ժերալդ Դամանինը։ «Մինչ օրս ամբողջ Ֆրանսիայում ձերբակալվել է 291 մարդ, 90-ը՝ Փարիզում: Եվ այդ թիվը, անկասկած, կշարունակի աճել: Ես նաև ուզում եմ ասել, որ մենք ակնկալում ենք կոշտ պատժամիջոցներ ոստիկանության դեմ անօրինական գործողություններ կատարած անձանց նկատմամբ», ասել է նախարարը […]

̰
Պետդեպարտամենտը հաստատել է Ուկրաինայում ԱՄՆ քաղաքացու մահը

23:07 01.05.2023

ԱՄՆ Պետդեպարտամենտը, մեկնաբանելով Արտեմովսկի մոտ ամերիկացի վարձկանի մահվան մասին լրատվամիջոցների հրապարակումները, «ՌԻԱ Նովոստիին» հաստատել է, որ «ԱՄՆ քաղաքացին» իսկապես մահացել է Ուկրաինայում։ Միաժամանակ հրաժարվել են նրա մասին կոնկրետ մանրամասներ հայտնել։ Երկուշաբթի օրը CNN-ը, վկայակոչելով մահացածի ընտանիքին, տեղեկացրել է, որ ԱՄՆ նախկին ծովային հետևակային Կուպեր Էնդրյուսը, ով մասնակցել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռազմական գործողություններին, մահացել […]

̰
Հանրաքվե Ուզբեկստանում. պաշտոնական տվյալներով՝ Սահմանադրության նախագծին աջակցել է մասնակիցների 90,21 տոկոսը

22:53 01.05.2023

Ուզբեկստանի ընտրողները ճնշող մեծամասնությամբ աջակցել են Սահմանադրական բարեփոխումներին, որոնց համաձայն նախագահ Միրզիյոևը կմնա իշխանության մինչև 2040 թվականը, հայտնում է BBC-ն: Այսպես, Սահմանադրական բարեփոխումների հետևանքով գործող նախագահ Շավքաթ Միրզիյոևի նախորդ ժամկետները զրոյացվում են, և նա կարող է ևս երկու անգամ առաջադրվել երկրի ղեկավարի պաշտոնում։ Ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ բարեփոխմանը կողմ է ընտրողների ավելի քան 90%-ը։ […]

̰
Շոլցն ասել է, որ Գերմանիան ամեն ինչ անում է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև էսկալացիան կանխելու համար

22:45 01.05.2023

Գերմանիան միակողմանի քայլեր չի ձեռնարկի Ուկրաինային զենք մատակարարելու հարցում, որպեսզի ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև էսկալացիա չլինի։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ Կոբլենց քաղաքում քաղաքացիների հետ քննարկման ժամանակ։ «Մենք միակողմանի քայլեր չենք ձեռնարկում, մենք գործում ենք միայն մեր գործընկերների հետ համաձայնեցված», – ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե Բեռլինն Ուկրաինային ռազմական օգնություն […]

̰
Բժիշկները գնահատական են տվել մաշկի խնամքի վերաբերյալ TikTok-ի նոր թրենդին

22:29 01.05.2023

Տիկտոկերները սկսել են օգտագործել տավարի խաշած մսի ճարպը մաշկի հարթեցնող կրեմի փոխարեն: Insider-ում հրապարակված հոդվածում բժիշկները գնահատել են նոր տենդենցի արդյունավետությունը և զգուշացրել դրա բացասական կողմերի մասին։ Տեսանյութերը, թե ինչպես են մարդիկ օգտագործում տավարի ճարպ մաշկի խնամքի բոլոր միջոցների փոխարեն, միլիոնավոր դիտումներ են հավաքում։ #beeftallowskincare (տավարի ճարպ, մաշկի խնամք) հեշթեգը նույնիսկ հայտնվել է TikTok-ում։ Աղջիկները […]

̰
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները Վաշինգտոնում քննարկել են հաշտեցման ճանապարային քարտեզը

22:10 01.05.2023

Վաշինգտոնում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների շուրջ Արտյոմ Երկանյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանի հետ: «Եռակողմ հանդիպումներին նախորդել են Էնթոնի Բլինքենի առանձին հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: Դրանք կրել են պրոտակոլային բնույթ, քանի որ երկար չեն տևել: Օրինակ՝ հայտնի է, որ Բայրամովի հետ հանդիպման համար նախատեսված է եղել ընդամենը […]

̰
Այդ կետից առևանգելու, թալանելու, սպանելու են. Դավիթ Բաբայանը՝ ադրբեջանական անցակետում արձանագրված միջադեպի մասին

21:52 01.05.2023

Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամրջին տեղադրված ադրբեջանական անցակետում տեղի ունեցած միջադեպի մասին «Հորիզոն»-ի  հարցերին պատասխանել է Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը: «Այդ անցակետը վերածվելու է գեստապոյի հենակետի, որ այդտեղից առևանգելու են, բռնաբարելու են, սպանելու են, ձերբակալելու են, թալանելու են արցախահայությանը: Մենք տեսել ենք, թե դա ինչ է: Երբ 1991 թվականին ադրբեջանական օմոնը Ստեփանակերտի օդանավակայանում […]

̰
Սուդանում հակամարտող կողմերը համաձայնել են բանակցել

21:25 01.05.2023

Սուդանի բանակը և «Արագ աջակցության ուժերը» համաձայնել են ներկայացուցիչների ուղարկել բանակցությունների համար։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով Սուդանի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ֆոլկեր Պերտեսին: Եթե ​​նման բանակցություններ տեղի ունենան, նրա խոսքերով, դրանք ուղղված կլինեն «կայուն և վստահելի» հրադադարի հաստատմանը, որը կվերահսկվի ինչպես Սուդանի, այնպես էլ միջազգային դիտորդների կողմից: Հատուկ բանագնացը նշել […]

̰
Վաշինգտոնում կայացել է Միրզոյան-Բլինքեն-Բարյամով հանդիպումը

20:58 01.05.2023

Մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բարյամովի հանդիպումը: Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:

̰
Գերմանացի մի քանի դիվանագետներ լքել են Ռուսաստանը

19:28 01.05.2023

Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել է Գերմանիայի դիվանագիտական ​​ներկայացուցչությունների աշխատակիցների մի մասի՝ Ռուսաստանից Բեռլին վերադառնալու մասին՝ հստակ չնշելով նրանց թիվը։ Այս մասին հայտնում է Stern-ը՝ վկայակոչելով գերատեսչության մայիսի 1-ի հայտարարությունը։ Արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ մարտի կեսերին Ռուսաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչությունների մի շարք աշխատակիցներ լքել են Գերմանիան, քանի որ նրանց գործունեությունը, իբր, «չի համապատասխանում դիվանագիտական ​​կարգավիճակին»։ «Ռուսական […]

̰
Սիրիան ՄԱԿ-ի հովանու ներքո նախապատրաստվում է փախստականների վերադարձին

19:07 01.05.2023

  Սիրիան, ՄԱԿ-ի հովանու ներքո, կսկսի տարածքներ և պայմաններ ապահովել փախստականների վերադարձի համար, որոնք լքել են երկիրը 12 տարի տևած քաղաքացիական հակամարտության ընթացքում, ներառյալ համընդհանուր համաներումը, ասվում է Սիրիայի և չորս արաբական երկրների ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով հրապարակված հայտարարության մեջ: «Սիրիայի կառավարությունը, համաձայնեցնելով ՄԱԿ-ի հետ, որոշելու է, թե ինչ պայմաններ են անհրաժեշտ փախստականների վերադարձի համար […]

̰
Արցախի նախագահը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

18:55 01.05.2023

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 1-ին Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Նիստում քննարկվել են Արցախի Հանրապետությունը  Հայաստանի Հանրապետությանը  կապող  Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրմանը, Ադրբեջանի կողմից ԱՀ քաղաքացիների ազատ երթևեկությանը  խոչընդոտող անօրեն  գործողություններին, դրանց հետագա կանխմանը և առնչվող այլ հարցեր: Ներկայացվել է օպերատիվ վիճակը միջանցքի տարածքում, ընդգծվել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների […]

̰
Վաշինգտոնում ընթանում է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը

18:51 01.05.2023

Վաշինգտոնում ընթանում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:  Այս մասին տեղեկացնում  է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։

̰
«Hurjet»կործանիչը Թուրքիայի ռազմաօդային ուժերում կկարողանա մասնակիորեն փոխարինել F-16-ին․ Էրդողան 

18:37 01.05.2023

  Թուրքական «Hurjet» մարտական ​​ուսումնական կործանիչով կվերազինվի ներքին սպառազինությունը և Թուրքիայի ռազմաօդային ուժերում կկարողանա մասնակիորեն փոխարինել F-16 ինքնաթիռներին։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է նախագահ Ռեջեփ Էրդողանը Քահրամանկազան քաղաքում ռազմական ավիացիայի նոր մոդելների ներկայացման արարողության ժամանակ։ ««Hurjet»-ը շուտով կհամալրվի հայրենական զենքերով, ռադարներով և կներառվի ռազմաօդային ուժերում: Այն կկարողանա մասամբ փոխարինել F-16 ինքնաթիռները»,- ասել է Էրդողանը։

̰
Պատժամիջոցներին չմիանալու պատճառով իշխանությունը ԵՄ-ի համար խնդիր է դարձել․ Թբիլիսիի քաղաքապետ

18:28 01.05.2023

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, Վրաստանն արժանի էր Եվրամիության թեկնածուի կարգավիճակին նախորդ տարի ևս, քանի որ դրա համար կոնկրետ քայլեր էր ձեռնարկել։ Aliq Media-ի փոխանցմամբ՝ քաղաքապետը նշել է՝ Վրաստանին կարգավիճակ չտրամադրելը քաղաքական որոշում էր, և հասարակությունը շատ լավ հասկացավ, թե ինչու դա տեղի չունեցավ։ Կալաձեի խոսքով, Վրաստանի ներկայիս իշխանությունը ԵՄ-ի համար խնդիր է, քանի որ […]

̰
Միրզոյանը և Բլինքենը անդրադարձել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին

18:08 01.05.2023

Մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Քննարկվել են տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:    

̰
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է ուկրաինական ութ անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին

15:49 01.05.2023

Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը մեկ օրում ոչնչացրել են  ուկրաինական ութ անօդաչու թռչող սարք, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են ուկրաինական ութ անօդաչու թռչող սարք Լուգանսկի, Խերսոնի շրջանների տարբեր բնակավայրերում»,-նշվում է հայտարարության մեջ։ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից ի վեր ռուսական զորքերը ոչնչացրել են 413 ինքնաթիռ, 230 ուղղաթիռ, 3913 անօդաչու […]

̰
Նիդեռլանդներում ձերբակալել են հարբած «Բորիս Ջոնսոնին»

15:35 01.05.2023

Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում հարբած վարորդը ձերբակալվել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի անունով կեղծ ուկրաինական վարորդական իրավունքով, հաղորդում է տեղական Oogtv հեռուստաալիքը։ Միջադեպը տեղի է ունեցել կիրակի գիշերը։ Ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են վարորդին սովորական ստուգման համար և արագ հասկացել, որ տղամարդը հարբած է: Մեքենան խուզարկելիս հայտնաբերել են կեղծ վարորդական վկայական։ Պարզվել է, որ դա […]

̰
Իսպանիայում այսօր ավելի քան 70 ցույց է տեղի ունենալու

14:43 01.05.2023

Իսպանիայում մայիսմեկյան ավանդական ակցիաների շրջանակում ավելի քան 70 բողոքի ցույց է տեղի ունենալու, հայտնում են լրատվամիջոցները։ Նշվում է, որ նրանք պահանջելու են բարձրացնել աշխատավարձերը: «Կոչ ենք անում մարդկանց Աշխատավորների միջազգային օրը մասնակցել 70-ից ավելի ցույցերին ամբողջ երկրում», – նշված է երկրի խոշորագույն արհիմիություններից մեկի հայտարարության մեջ: «Բարձրացրեք աշխատավարձերը, կրճատեք գները, կիսեք շահույթը» կարգախոսի ներքո իսպանիայի […]

̰
Էնթոնի Բլինքենն այսօր հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

14:24 01.05.2023

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում այսօր առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հայտնում են լրատվամիջոցները՝ հղում անելով ԱՄՆ Պետքարտուղարությանը։    

̰
ԱՄՆ նախկին հետախույզը կարծում է, որ հակահարձակումը ծանր կլինի ուկրաինական բանակի համար

13:51 01.05.2023

Հակահարձակումը ծանր լինելու Ուկրաինայի զինված ուժերի համար, որոնք մեծ կորուստներ են կրում ռազմաճակատում։ Երկուշաբթի լրագրողների հետ զրույցում այս կարծիքը հայտնեց ԱՄՆ հետախուզության նախկին աշխատակից և ՄԱԿ-ի Իրաքի զանգվածային ոչնչացման զենքի վերացման մոնիթորինգի գծով նախկին տեսուչ Սքոթ Ռիտերը։ «Ինձ թվում է, որ ուկրաինական բանակը լուրջ կորուստներ է կրում, նրանց համար հակահարձակումը ծանր ու բարդ է լինելու, […]

̰
Ռուսաստանը հայտարարել է Ֆինլանդիայի հետ հարաբերությունների վատթարացման մասին

13:26 01.05.2023

Հելսինկիում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարել է, որ Ֆինլանդիայի հետ երկկողմ հարաբերությունները գործնականում ավերված են ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության պատճառով։ Այս մասին հայտնում է «Известия»-ն։ «Գործնականում, երբ Հելսինկին միացավ դաշինքին, մեր երկրների միջև երբեմնի սերտ և փոխշահավետ երկկողմ համագործակցության հիմքն արդեն գործնականում ամբողջությամբ ոչնչացվել էր ֆիննական կողմի ջանքերով»,-ընդգծել են դիվանագիտական ​​առաքելությունում։ Դեսպանատունը նշել է, որ առևտրատնտեսական հարաբերությունները հասցվել […]

̰
Ամերիկյան Zuni տեսակի ավիացիոն հրթիռները հասել են Ուկրաինա

13:11 01.05.2023

Ուկրաինական զորքերի ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկը հրապարակել է Սու-25 ինքնաթիռի լուսանկարը՝ Zuni ավիացիոն հրթիռներով, որոնք ԱՄՆ-ը խոստացել էր փոխանցել Ուկրաինային, գրում է ուկրաինական UNIAN գործակալությունը։ Հունվարի սկզբին ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Լորա Կուպերը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը ռազմական օգնության նոր փաթեթի շրջանակում Ուկրաինային է փոխանցում  չորս հազար չկառավարվող «օդ-երկիր» Zuni հրթիռներ։ Պենտագոնը հրապարակել […]

̰
Հռոմի պապը Ուկրաինային և Ռուսաստանին կոչ է արել նստել բանակցությունների սեղանի շուրջ

11:37 01.05.2023

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել Ուկրաինային և Ռուսաստանին հրաժարվել հարձակումից և ասել, որ պատրաստ է իր ներկայացուցիչներին ուղարկել Մոսկվա և Կիև՝ բանակցություններ կազմակերպելու համար, RIA Novosti-ին ասել է Հին հավատացյալների համաշխարհային միության նախագահ Լեոնիդ Սևաստյանովը՝ վկայակոչելով վեհափառի հետ իր վերջին զրույցի բովանդակությունը։ «Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է անում ուկրաինական հակամարտության կողմերին հրաժարվել հարձակողական գործողություններից […]

̰
Սաակաշվիլին հրաժարվել է նաև երրորդ բուժող բժշկից

11:31 01.05.2023

«Վիվամեդ» կլինիկայի տնօրեն Զուրաբ Չխաիձեն հայտարարել է, որ Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին հրաժարվել է նաև երրորդ բուժող բժշկից։ Այս մասին հայտնում է Ալիք մեդիան: Չխաիձեն ասել է, որ բժիշկների համար ամեն օր ավելի ու ավելի է դժվարանում աշխատել Սաակաշվիլիի հետ, քանի որ բժիշկները հիմնականում ստիպված են աշխատել հոգեբանական մեծ ճնշման […]

̰
Բլինքենն Ալիևի հետ զրույցում ընդգծել է Լաչինի միջանցքի բացման կարևորությունը

10:16 01.05.2023

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կիրակի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում ընդգծել է մասնավոր տրանսպորտի համար Լաչինի միջանցքի շուտափույթ բացման կարևորությունը և մտահոգություն հայտնել այնտեղ անցակետ ստեղծելու կապակցությամբ։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բլինկենը զրուցել է Ալիևի հետ՝ «ընդգծելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների […]

̰
Աշխատանքն ինչպես անհատի ու քաղաքացու, այնպես էլ պետության բարեկեցության ու զարգացման առաջնային գրավականն է. Վահագն Խաչատուրյան

10:14 01.05.2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի օրվա կապակցությամբ: Վերջին տարիներին մեր պետականությունն առերեսվեց ծանր փորձությունների և մարտահրավերների հետ՝ պատերազմ, կորոնավիրուսի համաճարակ, հասարակական-քաղաքական կյանքում կտրուկ զարգացումներ, որոնք հերթական անգամ ապացուցեին, որ բոլոր խնդիրները հնարավոր է լուծել միասնական, անդուլ ու նվիրված աշխատանքի արդյունքում: […]

̰
Մոլդովայի հարավում Գագաուզիայի ինքնավարության մարմնի ղեկավարի ընտրություններում երկու թեկնածուների հավաքած ձայների տարբերությունը 31 քվե է

10:01 01.05.2023

Գագաուզիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ինքնավարության ղեկավարի ընտրությունների նախնական արդյունքները, առաջատար են Եվգենյա Հուցուլը և Գրիգորի Ուզունը։ «Գագաուզիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմնվելով տեղամասային ընտրական բյուրոներից բանավոր ստացված տվյալների վրա, ամփոփել է նախնական արդյունքները՝ Եվգենյա Հուցուլ՝ 14,890 ձայն, Գրիգորի Ուզուն՝ 14,849», հաղորդում է տեղական ԿԸՀ կայքը։ Ստացված ձայների քանակով երրորդը Վիկտոր Պետրովն է, նրա օգտին […]

̰
BACK_TO_TOP