21:00 26.04.2023
Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է համաշխարհային զարգացման ծրագիրը, որտեղ նշվում է, որ Թուրքիայի բնակչությունն այլևս չի աճում, իսկ ներգաղթի ժողովրդագրությունն էլ ավելի է բարդացնում իրավիճակը։ Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Համաշխարհային բանկը հայտնում է նաև, որ բարձր և միջին եկամուտ ունեցող երկրները բնակչության արագ ծերացման պատճառով աղքատ երկրներից կատարվող ներգաղթն անհրաժեշտաբար պիտի ավելի լավ վերահսկեն։ Հրապարակված […]
20:45 26.04.2023
Ապրիլի 27-28-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան: Ապրիլի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Կատրին Կոլոնայի հանդիպումը, որին կհետևի համատեղ մամուլի ասուլիս:
20:41 26.04.2023
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ապրիլի 26-ին հանդիպում է ունեցել փաստահավաք առաքելությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Եվրոպական խորհրդարանի կիպրոսցի պատգամավոր, Խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասի հետ: Զրուցակիցները քննարկել են հետպատերազմական Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը։ ԵԽ պատգամավորն անթույլատրելի է որակել Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի ապօրինի անցակետի տեղադրումը: Լուկաս Ֆուրլասը հավաստիացրել է, որ […]
20:17 26.04.2023
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ, Բուշ-դյու-Ռոնի դեպարտամենտի պատգամավոր Անն-Լորանս Պետելին։ Դեսպան Անն Լույոն և պատգամավոր Անն-Լորանս Պետելը շնորհավորել են Անահիտ Մանասյանին նոր և պատասխանատու պաշտոնի անցնելու առթիվ։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել Պաշտպանի հաստատության կատարած հսկայածավալ աշխատանքների, ներառյալ Լաչինի […]
20:12 26.04.2023
Թուրքիան Արևմուտքին կոչ է անում միավորել ուժերը՝ բանակցություններ սկսելու Ուկրաինայում խաղաղության հաստատման համար։ Այս մասին չորեքշաբթի՝ ապրիլի 26-ին, հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։ «Եկեք միավորենք մեր բոլոր միջոցներն ու հնարավորությունները՝ վերջ տալու համար հակամարտությունը Ուկրաինայում»,- ասել է նա լրագրողների հետ զրույցում։ Քալընն ընդգծել է, որ այս հակամարտության շարունակությունն ու զարգացումը միայն համաշխարհային աղետի […]
19:58 26.04.2023
Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ «երկար և բովանդակալից» հեռախոսազրույց է ունեցել Սի Ծինփինի հետ, ինչը նրանց առաջին շփումն է պատերազմը սկսվելուց հետո հայտնում է BBC -ին: Նա Twitter-ում ասել է, որ հավատում է, որ զանգը Պեկինում դեսպանի նշանակման հետ մեկտեղ «հզոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը»: Չինաստանը հաստատել է, որ «միշտ խաղաղության կողքին է եղել»։ […]
16:19 26.04.2023
Արգենտինայի պաշտպանության նախարար Խորխե Տայանան Թվիթերի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել: «Մեր երկիրը 2006 թվականից ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ այդպիսով դառնալով առաջին երկրներից մեկը, որը պաշտոնապես ճանաչել է դա։ Ցեղասպանությունից 108 տարի անց մենք շարունակում ենք հուսալ, որ ժողովուրդների միջև կլինի ճանաչում, հիշողություն և հանդուրժողականություն»,-գրել է նա։
16:13 26.04.2023
Հակակոռուպցիոն կոմիտեից Shantnews.am-ին հաստատեցին, որ Երևանի կայազորային հոսպիտալի պետին մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու համար, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Քրեական վարույթի շրջանակում կան նաև այլ մեղադրյալներ, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չհայտնեցին` նշելով,որ առաջիկայում դեպքի հանգամանքների վերաբերյալ հաղորդագրություն կտարածեն
15:52 26.04.2023
Գլխավոր դատախազության հայցը 2023 թվականի ապրիլի 26-ին բավարարվել է Վարչական դատարանի կողմից. վճռով առ ոչինչ է ճանաչվել «Ազատության պողոտային հարող «Հաղթանակ» զբոսայգու տարածքից «Գոլդեն Փելիս» հյուրանոցի վարձակալած հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» Երևանի քաղաքապետի 2006 թվականի ապրիլի 26-ի թիվ 622-Ա որոշումը: Դատարանը, որպես հետևանք, անվավեր է ճանաչել նաև անշարժ գույքի վերաբերյալ գրավի (հիփոթեքի) պայմանագիրը, […]
15:18 26.04.2023
Արտակարգ իրավիճակների զարգացման վտանգ ներկայացնող վարակիչ հիվանդությունները շատացել են: Ուստի անհրաժեշտություն է առաջացել ԱՊՀ մասնակից երկրների հետ փոխօգնության համաձայնագիր կնքել: Այս մասին Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 26-ի նիստում ասել է Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը: ««Հանրային առողջապահության ոլորտում սանիտարահամաճարակաբանական բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ արձագանքման նպատակով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության […]
15:10 26.04.2023
Կառավարությունն առաջարկում է հանել գործունեության որոշ տեսակների մասով ծանուցման պահանջը: Արդյունքում դրանցով զբաղվող տնտեսվարողներն այլեւս պարտավորված չեն լինի ներկայացնել համապատասխան ծանուցում եւ վճարել պետական տուրք. այդ մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 26-ի նիստում: Գործադիրը երկրորդ ընթերցմամբ հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել «Գործունեության իրականացման ծանուցման մասին« ՀՀ […]
14:40 26.04.2023
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն անդրադարձել է Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրմանը: «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի երկայնքով միակողմանի անցակետի տեղադրումը հակասում է լարվածությունը նվազեցնելու և հարցերը երկխոսության միջոցով լուծելու ԵՄ կոչերին։ Եվրամիությունը շարունակում է մասնակցել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանմանը։ Պետք է ապահովել Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը»,- գրել […]
14:33 26.04.2023
Ապրիլի 24-ին Փարիզի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում քաղաքապետ Անն Հիդալգոյի հրավերով կայացավ համաժողով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին և ի աջակցություն ու համերաշխություն Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի: Համաժողովի բանախոսների շարքում էին հեղինակավոր պատմաբան, ցեղասպանագետ Վենսան Դյուկլերը, Փարիզի Քաղաքական գիտությունների Սիանս-Պո համալսարանի պրոֆեսոր Ֆրեդերիկ Էնսելը, հայտնի ֆրանսահայ պատմաբան Ռեյմոն Գևորգյանը, Փարիզի փոխքաղաքապետ Առնո Նգաչան, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան […]
13:42 26.04.2023
Ապրիլի 24-ին՝ Հայաստանի էսպլանադում՝ Կոմիտասի արձանի առջև, տեղի է ունեցել ֆրանսահայ համայնքի ամենամյա հավաք և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրքի հանդիսավոր արարողություն։ Միջոցառումը սկսվել է ծաղկեպսակների զետեղման պաշտոնական արարողությամբ, որի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից Կոմիտասի արձանի առջև ծաղկեպսակ են խոնարհել ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը և հանրային հաշիվների հարցերով լիազոր նախարար Գաբրիել […]
13:15 26.04.2023
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 25-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին փաթեթը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ նշելով, որ փոփոխությունների փաթեթը պայմանավորված է մի շարք ուղղություններով հստակ կարգավորումներ ունենալու պահանջով: […]
13:07 26.04.2023
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանն ապրիլի 25-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում: «Ես առաջարկում եմ մեկ րոպե տրամադրել եւ հայացքն ուղղել մեզ` մեր ուղղությամբ` որպես մի կազմակերպության, որը համախմբված է ժողովրդավարական արժեքների շուրջ եւ հարցնենք ինքներս մեզ, թե որքան անկեղծ ենք մենք մեզ հետ, մենք, ովքեր գովաբանում ու պայքարում են մարդու իրավունքների, […]
12:46 26.04.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել են Լաչինի միջանցքին և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին վերաբերող հարցեր:
12:00 26.04.2023
Ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարում 2004թ.-ից ապրիլի վերջին շաբաթը հայտարարվում է «Իմունիզացիայի շաբաթ», և իրականացվում են հանրային իրազեկման արշավներ, կարևորվում է պատվաստումների դերն ու նշանակությունը՝ վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում: Թեմայի շուրջ ասուլիս է տվել ՀՀ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը. «Այս տարի ընդունվել է երկու հիմնական […]
11:46 26.04.2023
Ապրիլի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի անդամ, Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուռլասի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում Պարույր Հովհաննիսյանը և Լուկաս Ֆուռլասը անդրադարձ են կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգային իրավիճակին, ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կարևորությանը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ նոր ոտնձգություններին, […]
10:56 26.04.2023
Ապրիլի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի են ունեցել երկկողմ հարաբերությունների զարգացման և տարածաշրջանային անվտանգության ապահովման թեմայով խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալներ Մնացական Սաֆարյանը և Վահե Գևորգյանը, ռուսական պատվիրակությունը՝ ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը: Խորհրդակցությունների շրջանակներում կողմերը քննարկել են հայ-ռուսական երկկողմ օրակարգի մի […]
10:48 26.04.2023
Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Հայաստանի փոխարտգործնախարարներ Վահե Գեւորգյանի և Մնացական Սաֆարյանի հետ խորհրդակցություններում ընդգծել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը։ Այս մասին ասված է ՌԴ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Խորհրդակցությունները տեղի են ունեցել ապրիլի 25-ին Երեւանում։ Գալուզինը առանձին զրույց է ունեցել նաեւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ «Մանրամասն քննարկվել […]
09:47 26.04.2023
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի՝ տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցը կտրուկ ընդհատվել է, թուրք առաջնորդն ուղիղ եթերում իրեն վատ է զգացել ստամոքսի ցավի պատճառով, հայտնում է Ռիա Նովոստին: Հարցազրույցը սկսվել է երեքշաբթի ուշ երեկոյան՝ հանրապետության ղեկավարի նախընտրական զբաղվածության պատճառով։ Ուղիղ հեռարձակումը կտրուկ ընդհատվել է, մինչ լրագրողը սկսել է հարց տալ կաբինետի ապագա վերադասավորումների մասին։ Երկար դադարը մեծ […]
09:28 26.04.2023
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ 25 ապրիլի, 2023 թ․ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Զորյան ինստիտուտը ոգեկոչում է բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը եւ հիշեցնում, որ անցյալի ողբերգությունների հանդեպ անտարբերությունն ու անպատժելիությունը խրախուսում են ազգերին իրագործել նոր բռնություններ, էթնիկ զտումներ եւ նույնիսկ ցեղասպանություններ ապագայում։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը շրջափակել է Արցախի եւ Հայաստանի […]
09:16 26.04.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական և հումանիտար իրադրության շուրջ: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի քայլերը միտված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը։ Վարչապետը շեշտել է Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը […]
23:54 25.04.2023
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ի պատասխան հարցին, թե ակնկալո՞ւմ է արդյոք խաղաղություն Ուկրաինայում այս տարի, ասել է, որ իրեն չեն վճարում ակնկալելու համար։ «Ինձ գումար չեն վճարում հույսերի և ակնկալիքների համար»,- ասել է նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի նախագահության շրջանակներում Նյու Յորք կատարած այցի արդյունքներով մամուլի ասուլիսում։ Նա ավելացրել է, որ իրենք պետք է […]
23:26 25.04.2023
Ապրիլի 24. ամսաթիվ, որ չպետք է մոռանալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Իտալիայի կրթության նախարար Ջուզեպպե Վալդիտարը՝ հիշեցնելով Հայոց ցեղասպանության մասին: «Այս օրը աշխարհը հիշում է Հայոց ցեղասպանությունը՝ անցյալ դարի ամենամութ էջերից մեկը»,- գրել է նա։
23:11 25.04.2023
Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի պաշտոնական կայքէջում, Սենատի` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային իրազեկման խմբի նախագահ, «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրունո Ռըտայոյի գլխավորությամբ Հայաստանում գտնվող պատվիրակության նախաձեռնությամբ, հրապարակվել է «Լաչինի միջանցքի արգելափակում. Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հրդեհ է, իսկ միջազգային հանրությունն իր հայացքն ուղղել է այլ ուղղությամբ» խորագրով կոչ-ուղերձը։ «Արմենպրես»-ը ներկայացնում է կոչ-ուղերձի ոչ պաշտոնական թարգմանությունը. «Հայոց […]
22:51 25.04.2023
Ուկրաինական հարցի լուծումը չի իրականացվում ըստ որոշ ժամանակացույցի, երեքշաբթի ասաց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի նախագահության շրջանակներում Նյու Յորք կատարած այցից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Բանն այն է, որ Ուկրաինայի հարցով ինչ-որ ժամանակացույց չկա։ Այլ երկրներում կան ժամանակացույցեր: Նույն Լիբիայի վերաբերյալ ֆրանսիացիները բազմիցս հայտարարել են կոնֆերանսների մասին, որոնցում որոշում է կայացվել, որ […]
22:37 25.04.2023
Ապրիլի 25-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Որոշվել է կուսակցության 2-րդ քաղաքական ժողովն անցկացնել հունիս ամսին՝ Դիլիջանում։ Քննարկվել են կուսակցության մարմիններում ընտրության կարգի շուրջ նախաձեռնող խմբի նիստում ներկայացված առաջարկները։