TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+26.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդյո՞ք մենք մեր տարածաշրջանային հարաբերությունները կարգավորելու կարողություն ունենք. կառավարությունը գնում է դրական պատասխան գտնելու ճանապարհով. Փաշինյան

09:12 24.04.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրվա առթիվ, որում ասվում է. «Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք 20-րդ դարասկզբում Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակը, և տասնյակ հազարավոր քաղաքացիներ այսօր հարգանքի, հիշատակի և խոկումի երթ կիրականացնեն դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ապրիլքսանչորսյան երթը, թերևս, մեր […]

̰
Անցյալի վերքերը չեն սպիանում. հայ ժողովուրդն այսօր հիշատակում է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը

08:14 24.04.2023

Այսօր աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այս տարի լրանում է 1915 թ. Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը: Վաղ առավոտից Ծիծեռնակաբերդի բարձունք են քայլում հազարավոր մարդիկ հարգանքի տուրք մատուցելու Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Չնայած ապրիլի 24-ն է համարվում որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, սակայն հայերի ջարդերը սկսվել են դեռևս 19-րդ դարի վերջին, […]

̰
Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմամբ․ Վեդանտ Պատել

22:55 23.04.2023

Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելի հայտարարության մեջ։ «Կրկնում ենք, որ Լաչինի միջանցքում պետք է լինի ազատ և բաց տեղաշարժ և կոչ ենք անում կողմերին վերսկսել խաղաղ բանակցությունները և զերծ մնալ սահմանի երկայնքով սադրանքներից […]

̰
Շաբաթ օրը՝ ապրիլի 29-ին, եկեք մասնակցենք համաքաղաքային շաբաթօրյակին․ Ավինյան

21:25 23.04.2023

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը բնակիչներին կոչ է անում մասնակցել համաքաղաքային շաբաթօրյակին։ «Շաբաթ օրը՝ ապրիլի 29-ին, եկեք մասնակցենք համաքաղաքային շաբաթօրյակին՝ միասին մաքրելով մեր քաղաքը։ Շաբաթօրյակը կանցկացվի Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում»,-գրել է Ավինյանը։

̰
ՌԴ ԱԳՆ-ն քննադատել է ռուս լրագրողներին ամերիկյան վիզա չտրամադրելու փաստը

20:35 23.04.2023

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին ուղեկցող ռուս լրագրողներին ԱՄՆ վիզաներ չտրամադրելը խոսքի ազատության և լրագրողների իրավունքների ոտնահարում է, կիրակի օրը հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Լրագրողների նկատմամբ Միացյալ Նահանգների իրական վերաբերմունքի մասին մասին. նրանց մեկնելուն 40 րոպե է մնացել Նյու Յորք, նրանք բոլորն օդանավակայանում են, վիզաներ չեն տրվել: Ամերիկյան դեսպանատան պատասխանն է՝ […]

̰
Էստոնիայում կանխատեսել են՝ երբ կսկսվի ուկրաինական զորքերի հարձակումը

19:59 23.04.2023

Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրը կարծում է, որ ուկրաինական բանակի հարձակումը կսկսվի մոտ մեկ ամսից, քանի որ անձրևային եղանակն այժմ խանգարում է ակտիվ գործողություններին ռազմաճակատում։ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալն ապրիլի սկզբին հայտարարել էր, որ Ուկրաինայի հակահարձակումը կարող է սկսվել ամռանը։ Ավելի ուշ նա ասաց, որ այն կսկսվի «շուտով»։ Ամերիկյան լրատվամիջոցները հայտնել են, որ ուկրաինական հարձակումը […]

̰
Կրակ են բացել Թուրքիայի իշխող կուսակցության գրասենյակի վրա

19:30 23.04.2023

Անհայտ անձինք գիշերը կրակ են բացել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախընտրական շտաբի գրասենյակի վրա, հայտնում է Dailysabah.com-ը։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Դեպքի վայր ժամանած ոստիկանական խմբերը փակել են շենքի շրջակայքը և սկսել հետաքննությունը։ Կուսակցության փոխնախագահ և խոսնակ Օմեր Չելիքը դատապարտել է հարձակումը․ «Մենք դատապարտում ենք զինված հարձակման փորձը Ստամբուլում մեր գրասենյակի դիմաց: […]

̰
Կոչ ենք անում ՌԴ-ին ապահովել ադրբեջանական ուժերի դուրսբերումը Լաչինի միջանցքի ողջ անվտանգության գոտուց․ ՀՀ ԱԳՆ

18:35 23.04.2023

2023թ. ապրիլի 23-ին Ադրբեջանի իշխանությունները, կոպտորեն խախտելով 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը, արդեն պաշտոնապես արգելափակել են Լաչինի միջանցքը՝ քայլեր ձեռնարկելով միջանցքում՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում անցակետ տեղադրելու ուղղությամբ: Ադրբեջանի զինված ուժերի կողմից այսօր իրականացված այս քայլը չի կարելի համարել Ադրբեջանի հերթական սադրանք անգամ․ այն իրապես 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնարար դրույթներից […]

̰
Ակնկալում ենք կարճ ժամկետում գործուն քայլեր Արցախի ժողովրդի առջև ծագած անվտանգային և հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ․ Արցախի ԱԽ

17:39 23.04.2023

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է հրավիրել։ «Հարգելի՛ հայրենակիցներ, Այսօր հրավիրել եմ Անվտանգության խորհրդի հրատապ նիստ՝ քննարկելու Արցախը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքի՝ Ադրբեջանի կողմից արգելափակման և անցակետի տեղադրման հարցը: Արցախի Անվտանգության խորհրդի բոլոր անդամներս միաձայն ընդունել ենք հայտարարություն, որում, մասնավորապես, նշված է. «Ընդգծելով, որ Արցախի ողջ ժողովուրդը ժամանակին հավատացել է 2020թ. […]

̰
Թեհրանի և Մոսկվայի հարաբերությունները նոր մակարդակի են հասնում․ Իրանի դեսպան

16:07 23.04.2023

Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները նոր մակարդակի են հասնում, երկու երկրները համաձայն են տարածաշրջանային և միջազգային խնդիրների լուծման մոտեցումների շուրջ, ասել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ «Այսօր Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունները նոր մակարդակի են հասնում։ Մենք մտնում ենք երկու երկրների սերտ համագործակցության ոլորտ։  Այսօր մեր մոտեցումները համընկնում են տարածաշրջանային և միջազգային […]

̰
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է  Երվանդ Օտյանի անվան դպրոցի նոր մարզադահլիճի և հանդիսությունների դահլիճի կառուցման ընթացքին

14:10 23.04.2023

Էջմիածնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է  Երվանդ Օտյանի անվան թիվ 7 հիմնական դպրոցի նոր մարզադահլիճի և հանդիսությունների դահլիճի կառուցման աշխատանքների ընթացքին: Այս մասին նա հայտնել է իր Ֆեյսբուքի էջում։ «Ծրագրի արժեքը կազմում է 271 մլն դրամ, միջոցները տրամադրվել են կառավարության կողմից: Աշխատանքները կավարտվեն սեպտեմբերին: Էջմիածնի Տիգրան Մեծ և Սբ. Գրիգոր Լուսավորիչ փողոցների 1,7 կմ […]

̰
Բայդենը պետք է բաց խոսի իր առողջության մասին՝ վերընտրվելու համար․ ԶԼՄ

13:53 23.04.2023

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է բաց խոսի իր առողջության մասին ընտրողների հետ գալիք նախագահական մրցավազքի ժամանակ, նշում է New York Times-ը՝ վկայակոչելով AP-NORC-ի վերջին հարցումը։ Հարցումն անցկացվել է ապրիլի 13-17-ը 18 և ավելի տարեկան 1230 ամերիկացիների շրջանում։ Համաձայն հարցումների՝ դեմոկրատների մեծ մասը կսատարի Ջո Բայդենին, իսկ հանրապետականների մեծ մասը կքվեարկի Դոնալդ Թրամփի օգտին, եթե […]

̰
Ծաղկալանջն ապահովվել է 24-ժամյա ջրամատակարարմամբ․ Փաշինյան

13:33 23.04.2023

Ծաղկալանջում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում վերջերս ավարտվել են խմելու ջրագծի վերակառուցման աշխատանքները: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բնակավայրն ապահովվել է 24-ժամյա ջրամատակարարմամբ: Ծրագրի արժեքն է 97 մլն դրամ»,-գրել է վարչապետը:

̰
ԱՄՆ-ը Սուդանից տարհանել է ամերիկյան դիվանագիտական ​​անձնակազմին

11:15 23.04.2023

Նախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարության անձնակազմը տարհանվել է Սուդանից։ «Այսօր իմ հրամանով Միացյալ Նահանգների զինվորականները Խարթումից ԱՄՆ-ի կառավարության անձնակազմին դուրս բերելու գործողություն են իրականացրել», – ասվում է Բայդենի հայտարարության մեջ,  հայտնում է  CNN-ը: Առանձին հայտարարության մեջ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ի ողջ անձնակազմը և նրանց ընտանիքները տարհանվել […]

̰
Ավստրիայում առաջարկում են ռուսներին զրկել բոլոր արևմտյան դեղամիջոցներից

10:51 23.04.2023

Արևմտյան դեղամիջոցները պատժամիջոցների ցանկում ավելացնելը կօգնի մեծացնել ճնշումը Մոսկվայի վրա, ասում է Ավստրիական տնտեսական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գաբրիել Ֆելբերմայերը։ Այս մասին հայտնում է Spiegel թերթը։ Նա ընդգծել է, որ հակառուսական պատժամիջոցները, որոնք սահմանել են արևմտյան երկրները, բավականաչափ արդյունավետ չեն եղել։ Տնտեսագետի կարծիքով՝ շատ ապրանքների նկատմամբ սահմանափակումների վերացումը սխալ որոշում էր. «Հիմարություն էր դա անել այնպիսի […]

̰
Ֆրանսիան սկսել է Սուդանից իր քաղաքացիների տարհանումը

10:38 23.04.2023

Ֆրանսիայի իշխանությունները սկսել են Սուդանից իրենց քաղաքացիների և դեսպանատան աշխատակիցների տարհանումը, հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով արտաքին գործերի նախարարությանը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել էր, որ ամերիկացի դիվանագետները և նրանց ընտանիքները շաբաթ օրը տարհանվել են Սուդանի մայրաքաղաք Խարթումում գտնվող ԱՄՆ դեսպանատնից։ ԱՄՆ պետքարտուղարի կառավարման հարցերով տեղակալ Ջոն Բասսի խոսքով՝ դեսպանատնից տարհանվել է մինչև […]

̰
Թել Ավիվում տեղի է ունենում զանգվածային բողոքի ցույց ընդդեմ դատաիրավական բարեփոխումների

23:57 22.04.2023

Թել Ավիվում կրկին տեղի է ունենում լայնածավալ բողոքի ցույց՝ ընդդեմ կառավարության դատական ​​բարեփոխումների, որը նախկինում կասեցված էր, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը։ Քաղաքի կենտրոնական փողոցները արգելափակված են, իսկ ոստիկանությունը հերթապահում է ցույցերի վայրում։ Իսրայելում Բենիամին Նեթանյահուի կառավարության դատաիրավական բարեփոխումների դեմ զանգվածային ինքնաբուխ բողոքի ցույցեր են տեղի ունենում արդեն տասնվեցերորդ շաբաթն անընդմեջ։ Այս շաբաթ օրը բողոքի […]

̰
Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության արձագանքն Ադրբեջանի ՊՆ տարածած ապատեղեկատվությանը

23:43 22.04.2023

Ադրբեջանի ՊՆ հերթական սադրիչ հայտարարությունն այն մասին, թե իբր այսօր Շուշիի շրջանում ադրբեջանական բանակի ռազմական բեռնատար է պայթել հայկական կողմի հատուկ տեղադրած ականների վրա, բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Այս հայտարարությանը նախորդել էր ապատեղեկատվություն պարունակող մեկ այլ հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասվում էր, թե իբր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանից Արցախ ռազմամթերք է տեղափոխվել: Վերոնշյալ […]

̰
Հայաստանը կապ չունի ականի վրա պայթած Ադրբեջանի ՊՆ բեռնատարի հետ. Էդմոն Մարուքյան

23:21 22.04.2023

ՀՀ Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Հայաստանի Հանրապետությունը կապ չունի ականի վրա պայթած Ադրբեջանի ՊՆ բեռնատարի հետ. Հայաստանի հասցեին Ադրբեջանի մեղադրանքներն անհիմն են և Ադրբեջանի համար միայն Հայաստանի դեմ նոր ագրեսիայի կամ սադրանքի քարոզչություն են»։ The Republic of Armenia has nothing to do with the truck of the Azerbaijani Ministry […]

̰
Մեծամոր համայնքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում բնակելի 5 շենքերի վերելակները փոխարինվել են. Փաշինյան

22:44 22.04.2023

Մեծամոր համայնքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում բնակելի 5 շենքերի վերելակները փոխարինվել են: Այս մասին տեղեկացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այսօր այցելել էր համայնք: Նշվում է, որ ընթացիկ տարում կփոխարինվեն տեղի մյուս 8 բարձրահարկ շենքերի վերելակները եւս:

̰
Հունաստանը ցրել է խորհրդարանը մայիսի 21-ին կայանալիք ընտրությունների կապակցությամբ

22:38 22.04.2023

Հունաստանի խորհրդարանը շաբաթ օրը ցրվել է Հունաստանի նախագահ Կատերինա Սաքելարոպուլուի հրամանագրով՝ մայիսի 21-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Աթենքի մակեդոնական լրատվական գործակալությունը (AMNA): Ավանդաբար, խորհրդարանը ցրելու և մայիսի 21-ին ընտրություններ նշանակելու մասին նախագահի հրամանագիրը երեկոյան բարձրագույն օրենսդիր մարմնի պահակախմբի ղեկավար, բրիգադային գեներալ Ֆոտիս Դուիչիսի կողմից փակցվել է խորհրդարանի արևելյան մուտքի դռան հատուկ […]

̰
Սարդարապատ բնակավայրում սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են 120 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները. Փաշինյան

21:44 22.04.2023

Սարդարապատ բնակավայրում սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են 120 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է Նիկոլ Փաշինյանն, ով այսօր այցելել է համայնք: Նում է, որ աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել սեպտեմբեր ամսին: Ծրագրի արժեքն է՝ 215 մլն դրամ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ՌԴ դեսպանությունը ռուսներին կոչ է արել չմեկնել Կանադա

21:37 22.04.2023

Կանադայում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը ռուսաստանցիներին խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ երկիր մեկնելուց, ինչպես նաև հրաժարվել կանադական արժույթով բանկային գործառնություններից։ «Կանադայում էթնիկ և քաղաքացիության հիման վրա Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ խտրականության բազմաթիվ դեպքերի պատճառով, ներառյալ ֆիզիկական բռնությունը, խորհուրդ ենք տալիս զերծ մնալ այս երկիր մեկնելուց զբոսաշրջության, կրթության, ինչպես նաև գործարար կապերի համատեքստում», – նշվում է դեսպանատան կայքում։ […]

̰
Առողջապահության նախարարի տեղակալը Սյունիքում ոլորտի մասնագետների հետ քննարկել է նրանց հուզող հարցերը

21:04 22.04.2023

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է: Փոխնախարարն այցելել է Գորիսի պոլիկլինիկա, Տեղ գյուղի ԱԱՊԿ, Արավուսի Խնածախի ԲՄԿ, ինչպես նաև` Խնձորեսկի ԱԱՊԿ, հանդիպել բուժանձնակազմի հետ, քննարկել ոլորտում իրականացվող բարեփոխումները և լսել նրանց հուզող հարցերը: Գորիսի պոլիկլինիկան վերանորոգվել և վերազինվել է ամբողջովին նոր ակնաբուժական սարքավորումներով, իսկ մասնագետները վերապատրաստվել են Երևանում և ակնաբուժական հետազոտության […]

̰
Վարչապետն Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհաշինության, դպրոցների, մանկապարտեզների կառուցման և այլ ծրագրերի ընթացքին

20:48 22.04.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզ կատարած այցի շրջանակում ծանոթացել է տեղի մի քանի համայնքներում կառավարության ֆինանսավորմամբ, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերով իրականացվող նախագծերի ընթացքին: Վարչապետի առաջին կանգառը եղել է Արմավիր քաղաքում, որտեղ ծանոթացել է տեղի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Դրանք մեկնարկել են նախորդ տարի և նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա օգոստոսին: Ծրագիրն […]

̰
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ դեռ չի մեկնի Ռուսաստան

18:56 22.04.2023

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան չի մեկնի Ռուսաստան և Ուկրաինա, քանի դեռ չեն ստեղծվել պայմաններ՝ վերջ դնելու հակամարտությանը, հայտնում է G1 լրատվական պորտալը։ Բրազիլիայի նախագահը նշել է, որ «չի գնա ո՛չ Ռուսաստան, ո՛չ Ուկրաինա, քանի դեռ չի ստեղծվել խաղաղություն կառուցելու մթնոլորտ»։ Լուլա դա Սիլվան Պորտուգալիա կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ընդգծել է, […]

̰
Պուտինի պատերազմը չէ ՆԱՏՕ-ի ընդլայնման արդյունքը, նա է ՆԱՏՕ-ի ընդլայնման պատճառը․ Լլոյդ Օսթին

18:48 22.04.2023

Պուտինի պատերազմը ՆԱՏՕ-ի ընդլայնման արդյունք չէ, նա է ՆԱՏՕ-ի ընդլայնման պատճառը,- 1tv.ge-ի հաղորդմամբ՝ ուկրաինական կոնտակտային խմբի ավարտից հետո հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։ Օսթինի խոսքով՝ Պուտինը մի շարք սխալ հաշվարկներ է արել Ուկրաինա ներխուժման ժամանակ։ «Պուտինը կարծում էր, որ Ուկրաինան չի կռվի, բայց Ուկրաինան ամուր է կանգնած իր գործընկերների օգնությամբ։ Նա կարծում էր, […]

̰
Մայիսի 14-ը սրանց վերջը պետք է լինի. Էրդողանն՝ ընդդիմությանը

18:37 22.04.2023

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վերականգնումից հետո ներկա է գտնվել Ստամբուլի Սուլթանահմեթ մզկիթի վերաբացման արարողությանը, հանդես եկել հայտարարություններով։ Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Էրդողանին ուղեկցել են Թուրքիայի Միլլի մեջլիսի նախագահ Մուսթաֆա Շենթոփը, մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Թուրքիայի նախագահը իր ելույթում կրկին հիշատակել է ընդդիմությանը՝ մզկիթի վերաբացումը դարձնելով ընտրարշավի քարոզի վայր։ «Ընդդիմությունն […]

̰
Դիվանագիտական ​​սկանդալ է հասունանում Գերմանիայի և Ռուսաստանի միջև

18:16 22.04.2023

Բեռլինը որոշել է զանգվածաբար երկրից արտաքսել ռուս դիվանագետներին. Այս մասին շաբաթ օրը՝ ապրիլի 22-ին, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։ Նախարարությունը նշել է, որ նման գործողություններն ուղղված են ռուս-գերմանական հարաբերությունների փլուզմանը, այդ թվում՝ դիվանագիտական ​​հարթություններում։  ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է Բեռլինի որոշումը։ «Որպես արձագանք Բեռլինի թշնամական գործողություններին՝ ռուսական կողմը որոշել է հայելային պատասխան տալ և Ռուսաստանից արտաքսել գերմանացի […]

̰
Զելենսկին նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսների նկատմամբ

17:17 22.04.2023

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռուսների դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ներկայացրել։ Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ առաջին ցուցակում ընդգրկված են 322 ռուսաստանյան իրավաբանական անձինք, որոնք կապված են ռուսական պաշտպանական արդյունաբերության, տիեզերքի և ենթակառուցվածքների հետ։ Դրանց թվում են գիտական ​​ինստիտուտները, մեքենաշինական և այլ ձեռնարկություններն ու պետական ​​գերատեսչությունները։ Երկրորդ ցուցակում ընդգրկված է 40 անձ՝ Ռուսաստանի և մի շարք երկրների […]

̰
BACK_TO_TOP