20:25 24.04.2023
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին առաջիկա վեց ամսում կայցելի աֆրիկյան մի քանի երկրներ։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Իրանի արտգործնախարարության աֆրիկյան դեպարտամենտի ղեկավար Վալիուլահ Մոհամմադի Նասրաբադին։ «Այս տարվա առաջին կիսամյակում (մինչև սեպտեմբերի 22-ը իրանական օրացույցի համաձայն-նշում է ՏԱՍՍ-ը) նախագահը այցեր կկատարի աֆրիկյան մի շարք երկրներ»,- ասել է Նասրաբադին ISNA-ին տված հարցազրույցում։ Ճամփորդության ժամերը պետք է […]
20:17 24.04.2023
Թուրքիայում մայիսի 14-ին նշանակված նախագահական ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կանցկացվեն երկու փուլով։ Հանրապետության ղեկավարի պաշտոնի երկու հիմնական հավակնորդների՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմության առաջնորդ Քեմալ Քլչդարօղլուի վարկանիշների տարբերությունը, ըստ Sonar-ի անցկացրած հարցման, կազմում է մոտ 2 տոկոս։ Ներկայում Էրդողանի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 42,8 տոկոսը, Քլչդարօղլուի օգտին՝ 40,9 տոկոսը։ Հաշվի առնելով ընտրազանգվածի չկողմնորոշված […]
19:55 24.04.2023
«Հորիզոնն» այսօր զրուցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի հետ: Հյուրն անդրադարձել է այն հարցին, թե ինչպես է տարիների ընթացքում փոխվել մեր վերաբերմունքը Հայոց ցեղասպանության հարցին և ինչ գործոններ են ազդել այդ փոփոխության վրա: Հարություն Մարությանը խոսել է նաև անցած մեկ տարում թանգարանի կատարած աշխատանքների, նոր ցուցադրությունների, թուրք այցելուների և բազմաթիվ այլ թեմաների մասին։ […]
19:41 24.04.2023
Սաուդյան Արաբիայի իսլամական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի Պատմության և քաղաքակրթության բաժնի մագիստրոս Թաուասիֆ բինթ Համիդ բին Մուկբիլ ալ-Ունզին Հայոց ցեղասպանության թեմայով թեզ է պաշտպանել՝ վերահաստատելով Հայոց ցեղասպանության պատմական փաստը։ Ermenihaber.am-ի հետ զրույցում սաուդ մագիստրոսը խոսել է թեմայի ընտրության պատճառների, Սաուդյան Արաբիայում Հայոց ցեղասպանության իրազեկվածության և այլ հարցերի մասին: – Հարգելի՛ Թաուասիֆ, վերջերս Դուք պաշտպանել եք Ձեր […]
19:27 24.04.2023
Թուրքիայի «Աշխատավորական կուսակցությունը» (TİP-ԹԱԿ) Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել Twitter-ում: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ «Մենք շարունակում ենք ապրել այն ցավը, որ ունեցել են մեր աշխարհամասի հնագույն ժողովուրդներից հայերը՝ իրենց հողերից բռնի տեղահանվելիս։ Այս մեծ աղետին առերեսվելը մեր պատասխանատվությունն է ոչ միայն մեր անցյալի, այլև համատեղ ապագայի հանդեպ։ Միասին կառուցելու ենք մի երկիր, որտեղ եղբայրաբար ապրելու […]
19:20 24.04.2023
Սուդանից Վրաստանի քաղաքացիների տարհանման գործընթացը սկսվել է. Ինչպես հաղորդում է Aliq Media-ն, այս տեղեկությունը տարածել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ)։ «Արդեն լքել են այն վայրը, որտեղ տեղափոխվել էին երեկ, և սկսվել է նրանց երկրից դուրս բերելու գործընթացը»,- նշված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։ ԱԳ փոխնախարար Ալեքսանդրե Խվթիսիաշվիլիի խոսքով, իրենք մշտական կապի մեջ են և՛ տարհանող ավիաընկերությունների, […]
19:04 24.04.2023
Մոսկվայում կհավաքվեն Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի պաշտպանության գերատեսչությունների և հետախուզական ծառայությունների ղեկավարները։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, փոխանցում է Anadolu գործակալությունը։ «Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի պաշտպանության նախարարությունների և հետախուզական ծառայությունների ղեկավարների քառակողմ հանդիպումը նախատեսված է երեքշաբթի օրը՝ ապրիլի 25-ին, Մոսկվայում»,- ասել է Աքարը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի, […]
18:56 24.04.2023
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ անդամ Կարո Փայլանը ապրիլի 24-ի վերաբերյալ ծավալուն գրառում է արել Twitter-ում: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Ստորև ներկայացնում ենք այն. «Հայոց ցեղասպանությունն սկսվել է 108 տարի առաջ այս օրը։ Նախ հայ մտավորականները, ապա ամբողջ հայ ազգը վտարվեցին իրենց հինավուրց հողերից, սպանվեցին։ Հայոց ցեղասպանության ժամանակ իրենց կյանքը կորցրածներին […]
18:45 24.04.2023
Ինչպե՞ս է ցեղասպանության ճանաչումը նպաստում հնարավոր նոր հանցագործությունների կանխմանը, ինչպե՞ս են Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները տեղավորվում ցեղասպանական գործողությունների տրամաբանության մեջ: Այս և այլ հարցերի շուրջ մասնագիտական վերլուծությունները ներկայացնում է ցեղասպանագետ, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում:
18:17 24.04.2023
Շվեդիայի «Դեմոկրատական կուսակցության» անդամ և խորհրդարանի պատգամավոր Բյորն Սոդերը հայտարարել է, որ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործում Թուրքիան նախ և առաջ պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ «Առաջընթաց ապահովելու համար Թուրքիան պետք է առերեսվի անցյալի հետ և դա կլինի Հայաստանի հետ հարարբերությունների կարգավորման առաջին քայլը։ Եվ ցանկացած անհատական քննարկում կամ գործողություն,որը միտված է կանխելու այսպիսի հանցագործությունները կնպաստի […]
18:09 24.04.2023
Անկարայի նահանգապետարանը հայտարարել է, որ արգելել է Հայոց ցեղասպանության թեմայով անցկացվելիք բոլոր պանելային քննարկումները, մամուլի ասուլիսները, հավաքները, երթերը և միջոցառումները: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ հայտարարությունում մասնավորապես նշվել է, որ նմանատիպ միջոցառումների կազմակերպումն ըստ №5442 Նահանգի կառավարման մասին օրենքի 11/C կետի և № 2911 Հավաքների և երթերի մասին օրենքի 17-րդ հոդվածի դրույթների նպատակահարմար չի դիտարկվում հանգստության պահպանման, անվտանգության […]
15:53 24.04.2023
Երեքշաբթի օրը Մոսկվայում կհանդիպեն Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի ռազմական և հետախուզական գերատեսչությունների ղեկավարները։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավար Հուլուսի Աքարը։ «Երեքշաբթի օրը Մոսկվայում տեղի կունենա Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի պաշտպանության նախարարների և հետախուզության ղեկավարների հանդիպումը: Մեր նպատակն է արագորեն լուծել առկա խնդիրները բանակցությունների միջոցով և ապահովել տարածաշրջանում խաղաղություն […]
15:32 24.04.2023
Ապրիլի 24-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրյունո Ռըտայոյի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Բրյունո Ռըտայոյի եւ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ժիլբեր Լյուկ Դըվինազի գործադրած հետեւողական ջանքերը 44-օրյա պատերազմից հետո գործուն քայլեր ձեռնարկելու հարցում: Նա երախտագիտություն է հայտնել բարեկամ երկիր Ֆրանսիայի պատգամավորներին՝ խորհրդանշական այս […]
15:15 24.04.2023
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Նյու Յորք, հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Սերգեյ Լավրովը ժամանել է Նյու Յորք, նրա նախագահությամբ կկայանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը»,- գրել է նա իր Telegram ալիքում։ Ինչպես նշել է Զախարովան, Լավրովի ինքնաթիռին Flightradar ռեսուրսով հետևել է մոտ երեք միլիոն մարդ, որոնցից 700 հազարը՝ միաժամանակ։ Երկուշաբթի Լավրովը […]
14:42 24.04.2023
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Բաքվին և Երևանին կոչ է անում անհապաղ վերադառնալ առկա պայմանավորվածություններին՝ անընդունելի համարելով որևէ միակողմանի քայլ։ «Ծայրահեղ մտահոգությամբ արձանագրում ենք հրադադարի ռեժիմի խախտումների և տարաբնույթ միջադեպերի թվի աճ, որոնց արդյունքում երկու կողմից էլ պարբերաբար զոհեր են լինում: Ոչ պակաս վտանգավոր ենք համարում Ադրբեջանի և Հայաստանի հանրային տարածքում մեղադրական և ագրեսիվ հռետորաբանության աճող […]
14:33 24.04.2023
Ապրիլի 24-ին համայն հայությունը ոգեկոչում է Օսմանյան Կայսրությունում Հայոց Ցեղասպանության ավելի քան 1,5 մլն զոհերի հիշատակը։ 1915-1923 թթ. երիտթուրքերն ու քեմալական կառավարությունը մի քանի փուլով իրականացրեցին հայերի զանգվածային կոտորածներ ու բռնագաղթ։ Հայոց ցեղասպանությունը մասն էր Օսմանյան Կայսրության առաջնորդների որդեգրած պանթուրքիզմի քաղաքականության, որը նախատեսում էր նոր տարածքների բռնազավթում՝ բնիկ քրիստոնյա հայերի կոտորածների, թրքացման կամ բռնի տեղահանման […]
13:56 24.04.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատում մեծամասնություն կազմող «Հանրապետականներ» խմբակցության նախագահ, Սենատում Լեռնային Ղարաբաղի հարցով խմբի հիմնադիր և նախագահ, Արևելքի քրիստոնյաների հարցով կապի խմբի նախագահ Բրունո Ռետայոյի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Սենատի պատվիրակության այցը Հայաստան և բարձր գնահատել Ֆրանսիայի աջակցությունը մեր երկրին այս բարդ ժամանակաշրջանում: Կառավարության ղեկավարը առանձին շնորհակալություն է հայտնել Սենատին՝ Հայաստանին […]
13:25 24.04.2023
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ, նաև անդրադարձել Արցախում տիրող իրավիճակին ու սպառնալիքներին: «Սիրելի՛ հայրենակիցներ, Ամեն տարի ապրիլի 24-ին մենք ազգովի հիշում և ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, մեր 1.5 միլիոն սուրբ նահատակների, որ դարձան թուրքական յաթաղանի զոհ միայն այն բանի համար, որ հայ էին: Մարդկության դեմ […]
13:11 24.04.2023
Այսօր՝ 24-ին« Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանի բացմանն ընդառաջ Եվրոպայի խորհրդի առջև տեղադրված խաչքարի մոտ կրկին ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ պետա-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: «Մարդկայնության դեմ այս հանցագործության անամոքելի հետևանքները, նույնիսկ 108 տարի անց, անբաժան են յուրաքանչյուր հայ ընտանիքի ճակատագրից։ Ցեղասպանության կանխարգելումը, նման ոճրագործությունների […]
12:09 24.04.2023
Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Տիգրան Մկրտչյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանությանը տարելիցի կապակցությամբ: «20-րդ դարասկզբի մեծ ողբերգությունից 108 տարի անց, հայերս և ողջ առաջադեմ մարդկությունը այսօր խնկարկում է ցեղասպանության սրբադասված նահատակներին: Հիշատակի այս օրը հատուկ խորհուրդ ունի հատկապես այստեղ՝ բարեկամ մի երկրում, որի հայկական գաղթօջախի մի ստվար հատված ձևավորվել է ցեղասպանությունից […]
11:55 24.04.2023
ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ Ադրբեջանի հետ սահմանագծում իրադրությունն հարաբերականորեն կայուն է: «Մեր սահմանագծում ընդհանուր առմամբ իրադրությունը հարբերականորեն կայուն է»,-ասաց նա՝ հավելելով, որ որևէ փոփոխության դեպքում ՊՆ-ն կհայտնի: Նա պատասխանեց նաև Տեղ գյուղում ստեղծված իրավիճակի մասին հարցին՝ հայտնելով, որ Տեղ գյուղի հետ կապված ամբողջ տեղեկատվությունը տրամադրվել է, այդ հատվածում որևէ […]
11:38 24.04.2023
Արցախն ավելի քան 4 ամիս իր գործակալների միջոցով անմարդկային շրջափակման մեջ պահելուց հետո Ադրբեջանն ապրիլի 23-ին ապօրինաբար հսկիչ անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ Հակարի գետի կամրջի վրա։ Հերթական անգամ ընդգծում ենք, որ Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողության հաստատմանն ուղղված Ադրբեջանի քայլերը ուղղակիորեն հակասում են 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության 6-րդ կետին։ Եռակողմ հայտարարության տակ Ադրբեջանի […]
10:50 24.04.2023
Ապրիլի 23-ին Թբիլիսիի Իսանի թաղամասից Ավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի հատուցման ու ճանաչման կոչերով և հայրենասիրական երաժշտությամբ` վիրահայերն անցկացրել են ավանդական դարձած ջահերով երթը։ Այս մասին պատմում է Ալիք մեդիան: «Այսօրվա երթը շատ ոգևորիչ էր, իսկապես մարդաշատ երթ էր, կոչ եմ անում ողջ հայությանը վաղը նույնպես մեկ մարդու նման ժամը 13։00-ին հավաքվել Ֆիլարմոնիայի շենքի մոտ և […]
10:17 24.04.2023
Հայաստանն ինձ շատ հոգեհարազատ է, և այսօր` ապրիլի 24-ին, ուղերձս Հովհաննես Թումանյանի տողերն է լրացնում։ Թվիթերի իր միկրոբլոգում գրում է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսը՝ ներկայացնելով իր տեսաուղերձը Հայոց ցեղասպանության հուշահամալիրից: 🇳🇱🇦🇲 Armenia is dear to me and therefore I would like to share some lines of Hovhannes Tumanyan on April 24. // Հայաստանն […]
10:09 24.04.2023
Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից ռուսական Խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում անցակետի տեղադրումը բացարձակ անընդունելի է, քանի որ դա 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության 6-րդ դրույթի կոպիտ խախտում է։ Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նա նաև ՌԴ-ին ուղղված կոչով է հանդես եկել՝ մասնավորապես գրելով. «Կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը […]
10:06 24.04.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Պետական բարձրագույն իշխանությունը, գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչները Ծիծեռնակաբերդում են, որտեղ տեղի կունենա հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակման պաշտոնական արարողությունը:
09:53 24.04.2023
Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուզոն ընդգծում է՝ Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց որևէ մեկը չպետք է անլուրջ մոտենա հայ ժողովրդի դեմ նոր բռնության ռիսկին։ Նատալի Լուզոն նման կարծիք է հայտնել «Արմենպրես»-ի հետ զրույցում։ «Հայոց ցեղասպանության տարելիցը տխուր պահ է, սակայն նաև հնարավորություն է անցյալից դասեր քաղելու համար։ Անցյալում հայ ժողովուրդը, հայկական մշակույթը, ինքնությունը շատ […]
09:42 24.04.2023
1915 թվականին, երբ հայ ժողովրդի պատմության անիվը խափանվեց, երբ հայաթափման ոճիրն իր գագաթնակետին հասավ ու հավերժական լռություն ճանապարհվեց արեւմտահայ մտավորականության ձայնը, երկրագնդի անտարբերությունը ճեղքեցին հայտնի մարդասերները: Նրանք աղաղակում էին հայասպան քաղաքականության դեմ բոլոր հնարավոր միջոցներով, նրանք արձանագրում էին անարդարությունը՝ ուշադրություն հրավիրելով մեկուկես միլիոն հայերի կոտորածին: Ջարդերի օրերին է, երբ Գերմանիայի կանցլերը նամակ է ստանում իր […]
09:31 24.04.2023
Այսօր՝ ապրիլի 24-ին, աշխարհասփյուռ հայ ժողովուրդը ոգեկոչում է 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը: Ծրագրված և իր ծավալներով նախադեպը չունեցող մարդկության դեմ ուղղված այս հանցագործության հետևանքով 1915-1923թթ․ ընթացքում սպանվեց 1,5 մլն հայ, հարյուր հազարավորները ենթարկվեցին բռնության ու բռնի տեղահանության՝ զրկվելով հայրենիքում սեփական ինքնության պահպանման հնարավորությունից: Այս ոճրագործությունը, որն իրականացվեց մի […]
09:20 24.04.2023
Մոտ 60 մարդ սպանվել է զինվորական համազգեստով անհայտ անձանց կողմից. հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով տեղի պաշտոնյային։ «Մոտ 60 մարդ սպանվել է մարդկանց կողմից՝ ի դեմս մեր ազգային զինված ուժերի»,- գործակալությանը հայտնել է Վահիգույա քաղաքի Գերագույն դատարանի դատախազը։ Նա նաեւ հավելել է, որ վիրավորները տարհանվել են, նրանք բուժօգնություն են ստանում։ Ըստ տեղի բնակիչների՝ վկայակոչելով հարձակումից […]