TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+18.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՆԱՏՕ-ի դաշնակիցները քննարկում են Ուկրաինա ինքնաթիռների մատակարարումը․ Ստոլտենբերգ

12:16 21.04.2023

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները քննարկում են Ուկրաինային տարբեր տեսակի ինքնաթիռների մատակարարման հարցը։ «Ինչ վերաբերում է ինքնաթիռներին, դաշնակիցները տրամադրել են (դրանք): Լեհաստանը տրամադրել է ՄիԳ-29: Այս պահին բանակցություններ են ընթանում (Ուկրաինային) այլ տեսակի ինքնաթիռներ տրամադրելու համար»,-ասել է նա լրագրողների հետ ճեպազրույցում: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցները […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել արաբական մի շարք երկրների առաջնորդներին` Էյդ Ալ-Ֆիտր տոնի առթիվ

10:44 21.04.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսլամական սուրբ տոնի՝ Էյդ Ալ-Ֆիտրի առիթով, շնորհավորական ուղերձներ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին և վարչապետ Մուստաֆա Մադբուլիին, Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ-Նահյանին և փոխնախագահ, վարչապետ Շեյխ Մուհամմադ Բին Ռաշիդ Ալ-Մաքթումին, Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին և վարչապետ Հուսեյն Արնուսին, Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր […]

̰
ԱԶԲ և ԶՖԳ պատվիրակությունների քննարկվել են կլիմայի փոփոխությունների հետ կապված մարտահրավերները

10:37 21.04.2023

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) պատվիրակությունների հետ։ Հանդիպման առանցքային թեման կլիմայի փոփոխությունների հետ կապված մարտահրավերներն էին, մասնավորապես՝ ոռոգման և խմելու ջրամատակարարման համակարգերի զարգացումը։ Հատուկ ուշադրություն դարձվեց ջրամբարաշինական ծրագրերում գործընկերների մասնակցության հնարավորություններին։ Նախարարի տեղակալը, ողջունելով հյուրերին, ընդգծել է Ասիական զարգացման բանկի […]

̰
Արցախի ԱԳ նախարարը ՌԴ վերլուծաբաններին ու փորձագետներին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը

10:30 21.04.2023

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն առցանց հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության քաղաքական վերլուծաբանների և փորձագետների հետ։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը։ Քննարկվել են շրջափակման, ինչպես նաև՝ տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումներին վերաբերող հարցեր։

̰
Նախատեսվում է ներդնել իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով զինծառայության համակարգ

10:16 21.04.2023

Կառավարությունը նախատեսում է ներդնել իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ: Կառավարությունը հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին: Այն կներկայացվի ԱԺ քննարկմանը: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ պարտադիր ծառայության […]

̰
Վերականգնվել է պետությանը պատճառված 1 մլրդ 326 մլն 753 հազար դրամը

09:35 21.04.2023

2023 առաջին եռամսյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններում առկա քրեական վարույթներով (նախաձեռնման պահին) արձանագրվել է հանցագործությամբ պետությանը և համայնքներին պատճառված նախնական հաշվարկով 17 մլրդ 443 մլն 794 հազար 357 դրամի վնաս: Դրանից 17 մլրդ 374 մլն 223 հազար 844 դրամը պետությանը պատճառված վնասի չափն է, 69 մլն 570 հազար 513 դրամը՝ համայնքներինը: Նշված ժամանակահատվածում արձանագրված […]

̰
Ուկրաինայում հիասթափված են, որ ԵՄ երկրները չեն կարողանում իրականացնել զինամթերքի գնման համատեղ պլանը

23:20 20.04.2023

Ուկրաինայի իշխանությունները հիասթափված են, որ ԵՄ երկրները չեն կարողանում իրականացնել Ուկրաինայի համար զինամթերքի  գնման համատեղ պլանը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։ ՆԱՏՕ-ի երկրները կշարունակեն մեծացնել Ուկրաինային ինքնաթիռների, տանկերի և զրահատեխնիկայի մատակարարումը, Կիևում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության շուրջ «իմաստալից քննարկում» հնարավոր է […]

̰
Բայդենը Մակրոնի հետ քննարկել է Չինաստան նրա այցը և ուկրաինական հակամարտությունը

23:00 20.04.2023

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ քննարկել է նրա այցը Չինաստան և ուկրաինական հակամարտությունը, հայտնում է Սպիտակ տունը։ «Երկու առաջնորդներն էլ քննարկել են նախագահ Մակրոնի վերջին այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն և նրանց շարունակական աշխատանքը՝ նպաստելու բարգավաճմանը, անվտանգությանը, ընդհանուր արժեքների և կանոնների վրա հիմնված աշխարհակարգին Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»,-նշված է հաղորդագրության մեջ: Հինգշաբթի ավելի […]

̰
Ընդդիմությունը վերադարձել է սեփական օրակարգով, բայց օրակարգ չունի. Ալեն Սիմոնյան

22:27 20.04.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի քննարկման ժամանակ` ԱԺ ապրիլի 20-ի արտահերթ նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արտահերթ ելույթ է ունեցել: Խորհրդարանի նախագահն արձագանքել է պատգամավոր Թագուհի Թովմասյանի ելույթից հետո ԱԺ նիստերի դահլիճում այսօր` ապրիլի 20-ին տեղի ունեցած միջադեպին: Ալեն Սիմոնյանի խոսքով այս ամենը հետեւանք է այն […]

̰
ԱԺ պատգամավորները մասնակցել են ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների համատեղ առցանց արտահերթ նիստին

22:05 20.04.2023

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը, Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը, անդամներ Ալեքսեյ Սանդիկովը եւ Միքայել Թումասյանը տեսակապի միջոցով մասնակցել են ապրիլի 20-ին կայացած ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների համատեղ առցանց արտահերթ նիստին: Նիստի […]

̰
Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելու խոչընդոտներ չկան․ Զելենսկի

21:50 20.04.2023

Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ չկա ոչ մի խոչընդոտ, որը խանգարում է Ուկրաինային հրավիրել ՆԱՏՕ։ Նրա խոսքով՝ այժմ ավելին է անհրաժեշտ, քան հարաբերությունների այն ձևաչափը, որում ներկայումս գտնվում են Կիևը և դաշինքը։ «ՆԱՏՕ-ի Վիլնյուսի գագաթնաժողովը կարող է պատմական դառնալ, ես շնորհակալ եմ գագաթնաժողովին մասնակցելու հրավերի համար, բայց կարևոր է, որ Ուկրաինան նույնպես ստանա համապատասխան հրավեր։ […]

̰
Մակրոնն ասել է, որ մտադիր չէ հրաժարական տալ

21:17 20.04.2023

Այսօր կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքող ֆրանսիական արհմիությունների ներկայացուցիչները երկրի հարավում գտնվող Գանժ կոմունայում բողոքի ակցիա են կազմակերպել նախագահ Էմանուել Մակրոնի ժամանումից առաջ: Նրանք պահանջում էին Մակրոնի հրրաժարականը։ Մակրոնն այնտեղ էր գնում քոլեջներից մեկի դասախոսների, աշակերտների և նրանց ծնողների հետ հանդիպելու, նաև ելույթ ունենալու կրթական թեմայով։ Նախագահը, սակայն, հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ։ «Ես […]

̰
Թուրքիայի նախագահի թեկնածուին կրկին մեղադրում են հայկական ծագում ունենալու մեջ

21:10 20.04.2023

Թուրքիայի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, որին մեղադրում են հայկական ծագում ունենալու մեջ, թվիթերյան ուղերձ է հրապարակել, որում խոսում է նաև իր արմատների մասին: Ուղերձը մեծ արձագանք է գտել ու հակասական մեկնաբանությունների առիթ տվել: Քըլըչդարօղլուն կոնկրետ ի՞նչ է ասում իր ծագման մասին: Նրա հայ լինելու վարկածը ընտրարշավի ընթացքում շահարկվո՞ւմ է հակառակորդների կողմից: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել […]

̰
Եվրոպայի խորհուրդը պետք է գործնականում ցույց տա, որ իր կողմից հռչակված արժեքները քաղաքական և տնտեսական շահերից վեր են. Արթուր Թովմասյան

21:01 20.04.2023

Արցախի Հանրապետության բնակիչների շրջանում այս ընթացքում լայն տարածում է գտել այն կարծիքը, որ իրենք լքված են միջազգային հանրության կողմից, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է խախտել սեփական միջազգային պարտավորությունները՝ առանց իր համար որևէ հետևանքների: Այս առնչությամբ «Արցախպրես» լրատվական գործակալությունը հարցադրում է կատարել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին, թե ինչպիսի ակնկալիքներ կան, մասնավորապես, Եվրոպայի խորհրդից՝ կազմակերպություն, […]

̰
Օտտավայում անհայտ անձը կարմիր ներկ է շաղ տվել Ռուսաստանի դեսպանատան ցանկապատի վրա

20:34 20.04.2023

Անհայտ հարձակվողը կարմիր ներկ է լցրել Օտտավայում ՌԴ դեսպանատան ցանկապատի վրա՝ վնասելով ՌԴ դիվանագիտական ​​ներկայացուցչության գույքը։ Այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Կանադայում ՌԴ դեսպանատան խորհրդական-պատգամավոր Վլադիմիր Պրոսկուրյակովը։ «Ռուսաֆոբիայի ևս մեկ դեպք է տեղի ունեցել երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը, երբ դիմակավորված անհայտ անձը կարմիր ներկ է լցրել դեսպանատան ցանկապատի հիմքի վրա՝ դրանով իսկ զգալի […]

̰
Ազգային ժողովի քննարկումների դահլիճում մարտի 31-ին տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի նախաքննությունն ավարտվել է

19:49 20.04.2023

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության, ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի նկատմամբ առերևույթ ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ՀՀ Ազգային ժողովի […]

̰
Գլխավոր դատախազի տեղակալները ԵԽ գործընկերների հետ քննարկել են երկկողմ համագործակցությունը խորացնելու հեռանկարները

19:18 20.04.2023

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, Զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը ապրիլի 20-ին ընդունել են Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության, Թրանսվերսալ մարտահրավերների և բազմակողմ ծրագրերի իրականացման վարչության ղեկավար Տիգրան Կարապետյանի գլխավորած պատվիրակությանը:   Պատվիրակության կազմում են եղել Մարդու իրավունքների Թրանսվերալ մարտահրավերների բաժնի ղեկավար Ջեննիֆեր Շուտց-Ռեյմանը, Մարդու իրավունքների […]

̰
Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիան վաղուց է կռիվը տանուլ տվել․ Ջենգիզ Աքթար

18:49 20.04.2023

Թուրքիան այն երկիրը չէ, որն աշխարհում, միջազգային հանրության աչքում որևէ վստահություն ունի Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված։ Ermenihaber.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել թուրք քաղաքագետ, լրագրող, Աթենքի համալսարանի պրոֆեսոր Ջենգիզ Աքթարը։ Հարցին, թե արդյոք ժխտողականության նոր փուլ կարելի է դիտարկել հատկապես վերջին տարիներին համակարգվող և նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի կողմից ապրիլի 5-ին […]

̰
Ալիևի վերջին հայտարարություններին են անդրադարձել Էդմոն Մարուքյանը և Սերգեյ Ղազարյանը

15:58 20.04.2023

Լեռնային Ղարաբաղի հարցն Ադրբեջանի ներքին խնդիրը չէ, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը երբեք չի դիտարկվել որպես Ադրբեջանի ներքին գործ: Ալիևի վերջին հայտարարություններին են անդրադարձել նաև Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն ու ԱՀ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը ներքին խնդիր է, և իրենք չեն պատրաստվում այն ​​քննարկել […]

̰
Զելենսկին կոչ է արել ՆԱՏՕ-ին որոշում կայացնել Ուկրաինայի՝ դաշինք մտնելու վերաբերյալ

15:52 20.04.2023

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ժամանակն է՝ ՆԱՏՕ-ն որոշի երկրի անդամակցությունը դաշինքին։ Նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը։ «Չկա մեկ օբյեկտիվ խոչընդոտ Ուկրաինային դաշինք հրավիրելու քաղաքական որոշման համար, և այժմ, երբ ՆԱՏՕ-ի երկրների քաղաքացիների մեծ մասը և ուկրաինացիների մեծ մասն աջակցում են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը, եկել է համապատասխան որոշումների ժամանակը»,-ասաց նա:

̰
Երևանի ավագանու ընտրությունները նախատեսված են սեպտեմբերին. Գնել Սանոսյան

14:43 20.04.2023

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ԱԺ-ում հայտնեց, որ Երևանի ավագանու ընտրությունները նախատեսված են սեպտեմբերին: «Ամենալավ մեխանիզմն օրենքով շարժվելն է: Որևէ խնդիր չեմ տեսնում, սեպտեմբերին նախանշված են ժամկետները, կգնանք ընտրության»,- նշեց նախարարը: Հիշեցնենք, որ Գնել Սանոսյանն ԱԺ-ում էր՝ մասնակցելու ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկմանը:

̰
Նիկոլ Փաշինյան Լուիս Բոնոյի հետ քննարկել է Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորմանը վերաբերող հարցեր

14:36 20.04.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին: Վարչապետը կարևորել է ԱՄՆ վարչակազմի՝ տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման ուղղությամբ ներդրվող ջանքերը և ներկայացրել առկա առանցքային խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները: Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ու ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ագրեսիվ քաղաքականությունն […]

̰
Հիտլերի ծննդյան օրը Գերմանիան ներողություն է խնդրել կատարված հանցագործությունների համար

14:15 20.04.2023

Գերմանիան ներողություն է խնդրում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կատարած հանցագործությունների համար։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի ծննդյան օրը՝ ապրիլի 20-ին: Հայտնում է Euractiv-ը։ «Ես այսօր կանգնած եմ այստեղ՝ ձեր առջև, և ներողություն եմ խնդրում բոլոր այն հանցագործությունների համար, որոնք այստեղ կատարել են գերմանացիները։ Սարսափելի հանցագործություններն ինձ խոր […]

̰
Կրեմլում խոսել են Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու վտանգների մասին

14:02 20.04.2023

Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին նոր էական վտանգ կստեղծի Ռուսաստանի համար, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ համաձայնելով այն պնդման հետ, որ դրա կանխումը հատուկ ռազմական գործողության նպատակներից մեկն է։ «Իհարկե, քանի որ հակառակ դեպքում դա լուրջ, էական վտանգ կստեղծի մեր երկրի, մեր երկրի անվտանգության համար»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք […]

̰
Տեղ գյուղի հատվածում Ադրբեջանի ագրեսիայից հետո ԵՄ-ն արձանագրել է Հայաստանի պետական սահմանի խախտումը․ Փաշինյան

13:45 20.04.2023

Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո Եվրամիության հայտարարությունում քաղաքական շատ հստակ արձանագրում կար այն մասին, որ 1991 թ. սահմանը պետք է պահպանվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ արձագանքելով դիտարկմանը, թե ԵՄ դիտորդները հասցեական գնահատական չտվեցին Տեղ գյուղի հատվածում տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ։ «Ես կարծում եմ, […]

̰
Սուրեն Պապիկյանը և Բրազիլիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

13:31 20.04.2023

Ապրիլի 20-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր: Դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ընթացքը: Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

̰
Հայաստանը պատրաստ է ՀԱՊԿ առաքելության տեղակայմանը. Փաշինյան

13:24 20.04.2023

Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայմանը պատրաստ է ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև Հայաստանը: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝  մեջբերելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Ոչ միայն Ռուսաստանն է պատրաստ, Հայաստանը նույնպես պատրաստ է: Մենք մեր մտահոգությունների շրջանակը գծել ենք, և, ըստ էության, մեր մղումն այն է, որ հնարավոր առաքելությունը լինի արդյունավետ։ Սա կարևոր է […]

̰
Ամեն տարի ուսումնասիրում ենք 1500-1600 կմ ճանապարհներ, որ վերջնարդյունքում մոտ 500 կմ ասֆալտապատենք. Սանոսյան

13:20 20.04.2023

Ազգային ժողովն ապրիլի 20-ին շարունակել է արտահերթ նիստում քննարկել «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են ոռոգման ցանցի բարեփոխմանն ու նոր ջրամբարների կառուցմանը, համայնքային անբարեկարգ ճանապարհների վերանորոգմանն ու ճանապարհաշինական ծրագրերին, ընդերքօգտագործման հարցերին, մասնավորապես, […]

̰
Փաշինյանը խոսել է Տեղ գյուղում իրավիճակի մասին

12:42 20.04.2023

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց հարցին, թե Տեղ գյուղում անվտանգային առումով ինչ իրավիճակ է: Փաշինյանն ասաց, որ Տեղ գյուղի հատվածում 5 կմ խնդրահարույց հատվածից 1.4 կմ-ը ճշգրտվել է, սահմանապահներն իրար հետ աշխատել են: «Այնտեղ ունենք 11 կմ հատված, 11 կմ-ից 5 կմ-ը մենք համարում էինք և համարել ենք պրոբլեմատիկ: Այսօրվա դրությամբ […]

̰
Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործելակերպը. Փաշինյան

12:24 20.04.2023

Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործելակերպը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունների մասին հարցին: «Մյուս կողմից ես նաև արձանագրում եմ՝ սադրանքի նպատակն այն է, որ իրադրության էսկալացիայի տանի պրոցեսները: Մենք հանգիստ, մեր քաղաքական հավասարակշռված գնահատականներով գնալու ենք առաջ»,-ասաց Փաշինյանը:  

̰
BACK_TO_TOP