TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+11.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը ժամանակ ու ջանքեր կպահանջի․ ԵԽ պատգամավոր

15:15 25.02.2025

Եվրախորհրդարանի պատգամավոր Նիլս Ուշակովսը խոսեց Հայաստանի՝ Եվրոպական միության հնարավոր անդամակցության հեռանկարի մասին՝ ընդգծելով, որ այդ գործընթացը կպահանջի ժամանակ և համապատասխան բարեփոխումներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին հայտարարեց Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ «Ակնհայտ է, որ Հայաստանը չի անդամակցի Եվրամիությանը ոչ այս տարվա, ոչ էլ հաջորդ տարվա վերջում։ Այդ գործընթացը […]

̰
Սրբուհի Գալյանհը՝ ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման համատեքստում իրականացված քայլերի մասին

14:50 25.02.2025

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը մասնակցել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործունեության 4-րդ նիստին: Նիստը բացել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ելույթ է ունեցել, պատասխանել նիստի մասնակիցների հարցերին: Նա ներկայացրել է արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումները, անդրադարձել անելիքներին: Նա հիշեցրել է վերջերս տեղի ունեցած՝ մարդու իրավունքներին և արդարադատության ոլորտին վերաբերող ԵՄ- Հայաստան երկխոսությունները, որոնք […]

̰
Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են ԱՊՀ ՄԽՎ խորհրդում եւ այլ հարթակներում համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր

14:11 25.02.2025

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին, ինչպես նաեւ ԱՊՀ ՄԽՎ խորհրդում եւ այլ հարթակներում համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: Անդրադարձ է կատարվել նաեւ Վալենտինա Մատվիենկոյի` Հայաստան նախատեսված պաշտոնական այցի կազմակերպչական հարցերին:

̰
Կրեմլը հայտարարել է, որ ընդունել է Վուչիչի ներողությունը ՄԱԿ-ում սխալ քվեարկության համար

14:06 25.02.2025

Կրեմլն ընդունել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի ներողությունը այն պատվիրակների փոխարեն, ովքեր սխալմամբ քվեարկել են ՄԱԿ-ում Ուկրաինայի վերաբերյալ հակառուսական բանաձևի օգտին: «Մենք, իհարկե, լսեցինք, հաստատ ընդունեցինք (Վուչիչի ներողությունը): Իրոք, տեխնիկական սխալներ տեղի են ունենում: Եվ, իհարկե, մենք շատ գոհ ենք պետության ղեկավարի նման օպերատիվ արձագանքից», – երեքշաբթի լրագրողներին ասել է Պեսկովը: Նա այսպես պատասխանել է […]

̰
Հայաստանի համար Իրանը եղել և մինչ օրս մնում է առանձնահատուկ գործընկեր․ Վահե Ղալումյան

13:54 25.02.2025

Հայ-իրանական բարիդրացիական կապերն առանձնանում են մեր ժողովուրդներին բնորոշ յուրահատուկ ջերմությամբ, փոխադարձ վստահությամբ եւ հարգանքով: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի  հետ հանդիպման ընթացքում: Հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 25-ին, որին […]

̰
Լավրովը ժամանել է Թեհրան

13:48 25.02.2025

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանել է Իրան։ Ռուսական դիվանագիտության ղեկավարին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Թեհրանի օդանավակայանում, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ավելի վաղ Լավրովն այցելել էր Թուրքիա, որտեղ բանակցություններ է վարել իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։ Ինչպես նշել են ՌԴ ԱԳՆ-ում, ակնկալվում է, որ Ռուսաստանի և Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները մանրամասն […]

̰
Փոփոխություններ և լրացումներ Հողային օրենսգրքում

13:42 25.02.2025

Նախագծերով առաջարկվում է պետական, ինչպես նաեւ ենթակա պետական մարմիններին հանձնված պետության սեփականությանը պատկանող հողերը մշտական օգտագործման կամ նվիրատվության տրամադրել «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով սահմանված կարգերով, պետական գույքի կառավարման լիազոր մարմնի կողմից Հողային օրենսգրքով, օգտագործման տրամադրման կամ նվիրատվության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգերով: «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում կից […]

̰
ԵՄ-ն աջակցում է Հարավային Կովկասում տրանսպորտային կապերը բացելու տեսլականին

13:18 25.02.2025

Եվրամիությունն աջակցում է Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կապերը բացելու տեսլականին՝ երկրների ինքնիշխանության և ազգային իրավասության ներքո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը Հայաստանի խորհրդարանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստում: Դեսպանը նշեց Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայության մասին: Նա հիշեցրեց, որ առաքելության մանդատը ևս 2 տարով երկարաձգվել […]

̰
Հայաստանում ՏԱՑ-ը 2025 թվականի հունվար ամսին նախորդ տարվա հունվարի համեմատ աճել է

13:10 25.02.2025

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2025 թվականի հունվար ամսին նախորդ տարվա հունվարի համեմատ աճել է 7.1 տոկոսով։ Այս մասին հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը։

̰
ԵԽ պատգամավորը Թուրքիային կոչ է արել Հայաստանի հետ սահմանը մասնակի բացելու պայմանավորվածությունը տարանջատել Երևան-Բաքու կարգավորման գործընթացից

12:13 25.02.2025

Եվրախորհրդարանի պատգամավոր Նիլս Ուշակովսը Թուրքիային կոչ է արել առանձնացնել Հայաստանի հետ սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար բացելու պայմանավորվածությունը տարանջատել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանի պատգամավորն այս մասին ասել է Հայաստանի խորհրդարանում ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստում ունեցած ելույթի ժամանակ։ «Կոչ ենք անում, որ Անկարան սահմանային հարցերն առանձնացնի […]

̰
Մասկը Կանադան կեղծ երկիր է անվանել

11:34 25.02.2025

ԱՄՆ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար, ձեռնարկատեր Իլոն Մասկը պատասխանել է հազարավոր կանադացիների, ովքեր ստորագրել են խնդրագիր՝ իրեն Կանադայի քաղաքացիությունից զրկելու պահանջով, հայտարարելով, որ Կանադան իրական երկիր չէ։ Ավելի վաղ ավելի քան 160,000 կանադացիներ ստորագրել էին առցանց խնդրագիր՝ պահանջելով, որ Իլոն Մասկը զրկվի Կանադայի քաղաքացիությունից, իսկ ավելի քան 15,000 կանադացիներ նույնպես պահանջել են, որ ԱՄՆ նախագահ […]

̰
Լավրովը փետրվարի 25-ին կայցելի Իրան

11:22 25.02.2025

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 25-ին աշխատանքային այցով կլինի Թեհրանում, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ «Փետրվարի 25-ին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հրավերով աշխատանքային այցով Թեհրան կայցելի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

̰
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը

11:14 25.02.2025

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 25-ին ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով նրանց Հայաստանի խորհրդարանում` Ալեն Սիմոնյանը կարեւորել է նմանատիպ շփումները` հատկապես Հայաստան-ԵՄ զարգացող հարաբերությունների ֆոնին: Եվրոպական խորհրդարանի պատվիրակության անդամներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար` ընդգծելով, որ այստեղ են` աջակցելու Հայաստանի ժողովրդավարական […]

̰
Մենք նոր էջ ենք բացել մեր պատմության մեջ․ Ալեն Սիմոնյան

10:59 25.02.2025

Հ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ողջույնի խոսքը Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի բացմանը․ «Հարգելի’ համանախագահներ, Հարգելի’ դեսպաններ, Հարգելի’ գործընկերներ, Տիկնա’յք եւ պարոնա’յք, Ողջունում եմ ձեզ Երեւանում: Ուրախ եմ, որ այսօր Հայաստան-Եվրամիություն գործընկերության նոր թափ ստացած օրակարգի շրջանակում հնարավորություն կունենանք քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Օգտվելով առիթից` ուզում եմ նաեւ շնորհավորել ձեզ Եվրոպական […]

̰
Guardian. Մակրոնը չկարողացավ փոխել Թրամփի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

10:43 25.02.2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռանում է Վաշինգտոնից՝ չխոստանալով ԱՄՆ-ի աջակցությունը կամ ուկրաինական հակամարտության վերաբերյալ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի դիրքորոշման փոփոխությունը։ Այս մասին հաղորդվում է The Guardian թերթի հոդվածում։ Հրատարակության համաձայն՝ Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, ով պետք է Վաշինգտոն ժամանի այս շաբաթվա վերջին, փորձում են փրկել անդրատլանտյան դաշինքը, որն ապրում է վերջին տասնամյակների […]

̰
Մոսկվան ու Վաշինգտոնը ցանկանում են հնարավորինս արագ խաղաղության հասնել, սակայն Զելենսկին կանխում է դա. Պուտին

00:59 25.02.2025

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ցանկանում են որքան հնարավոր է շուտ խաղաղության հասնել Ուկրաինայում, մինչդեռ Վլադիմիր Զելենսկին կանխում է դա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինի հարցերին։ «Միացյալ Նահանգների ներկայիս նախագահը (խմբ.Դոնալդ Թրամփը) հայտարարել է, որ ցանկանում է հասնել խաղաղության։ Ի դեպ, մենք նույնպես և որքան հնարավոր է արագ։ Իսկ […]

̰
Թրամփը խնդիր չի տեսնում եվրոպացի խաղաղապահներ Ուկրաինա ուղարկելու մեջ

00:51 25.02.2025

ԱՄՆ վարչակազմն իր առաջնահերթություններից է համարում Ուկրաինայի ներկայիս ճգնաժամը երրորդ համաշխարհային պատերազմի վերածումը թույլ չտալը։ Այս մասին ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ երկկողմ բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիսում։ «Կարծում եմ՝ Էմանուելը համաձայն է ինձ հետ ամենակարևոր հարցերում: Գլխավորն այն է, որ հիմա ճիշտ ժամանակն է: Սա կարող է լինել […]

̰
ԱՄՆ-ի հետ հաջորդ շփումները կկենտրոնանան երկկողմ հարաբերությունների վրա. Պուտին

00:45 25.02.2025

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև մոտակա և հնարավոր այլ շփումները հիմնականում նվիրված են լինելու երկկողմ հարաբերություններին։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Ես տեսա (խմբ.եվրոպացիների) արձագանքը ԱՄՆ նախագահի (խմբ.Դոնալդ Թրամփի) հետ մեր հեռախոսազրույցին և Էր Ռիադում բարձր մակարդակի հանդիպմանը, դա էմոցիոնալ է և զուրկ որևէ գործնական իմաստից։ Ինչո՞ւ։ […]

̰
Թրյուդոն հայտարարել է ՌԴ 76 ֆիզիկական և իրավաբանական անձանց պատժամիջոցների ցուցակում ընդգրկելու մասին

00:09 25.02.2025

Կանադայի իշխանությունները Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցուցակում ավելացրել են 76 ֆիզիկական և իրավաբանական անձանց։ Այս մասին նշվում է վարչապետ Ջասթին Թրյուդոյի հայտարարության մեջ։ «Ռուսաստանի վրա ճնշումը պահպանելու համար վարչապետ Թրյուդոն հայտարարեց նոր պատժամիջոցների մասին 76 ֆիզիկական անձանց և կազմակերպությունների դեմ», – ասվում է փաստաթղթում: Վարչապետը նաև հայտարարել է, որ Կանադան գործողություններ է ձեռնարկում Ռուսաստանի «ստվերային» նավատորմի […]

̰
Մայիսի 9-ը շատ վաղ է Մոսկվա այցի համար. Թրամփ

23:47 24.02.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մայիսի 9-ը դեռ վաղ է Մոսկվա իր այցի համար, սակայն նա նախատեսում է «հարմար պահին» այցելել Ռուսաստանի մայրաքաղաք։ Այս մասին հայտնել է TASS-ը: Սպիտակ տանը ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից առաջ, Թրամփին հարցրել են, թե երբ է նա պատրաստվում այցելել Մոսկվա: «Ոչ շուտով, բայց ես անպայման կանեմ […]

̰
Ինչո՞ւ է Էրդողանը պատրաստվում փոխել կառավարության կազմը

23:01 24.02.2025

Կիրակի օրը Անկարայում կայացել է Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության հերթական համագումարը: Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես և սպասվում էր, վերընտրվել է կուսակցության նախագահ, բայց համագումարում անսպասելի զարգացումներ էլ են եղել: Ի՞նչ զարգացումների մասին է խոսքը, ինչի՞ հետ է կապված քաղաքական թիմի կազմը վերանայելու ձգտումը և իշխող քաղաքական ուժը ո՞ւմ է առաջադրելու նախագահի թեկնածու. այս […]

̰
Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ. զրույց Թագուհի Թովմասյանի հետ

22:30 24.02.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս ներկայացրեց Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, որտեղ խոսեց նաև նոր սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին: Ո՞րն է ընդդիմության դիրքորոշումը և ի՞նչ քայլեր են նախաձեռնելու. այս և այլ հարցերի է «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը:

̰
Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդրին

21:19 24.02.2025

Փետրվարի 24-ին Ժնև աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և ԿԽՄԿ միջև փոխգործակցության հարցերի։ Արարատ Միրզոյանը և Միրյանա Սպոլյարիչ Էգերը քննարկել են հումանիտար բնույթի հարցեր։ Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և […]

̰
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Ուկրաինայի վերաբերյալ հակառուսական բանաձևը

20:50 24.02.2025

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հակառուսական բանաձեւ է ընդունել Ուկրաինայի վերաբերյալ, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։ Բանաձեւին կողմ է քվեարկել 93, դեմ՝ 18, ձեռնպահ՝ 65 երկիր։ Բանաձեւը պատրաստել է Ուկրաինան ՝ համագործակցելով ավելի քան 50 երկրների հետ։

̰
Ֆինլանդիայի պաշտպանության նախարարն ասել է, որ Ռուսաստանի հետ սահմանի բացումն առայժմ իրատեսական չէ

20:44 24.02.2025

Ֆինլանդիան չի նախատեսում բացել Ռուսաստանի հետ սահմանը, այս պահին դա անիրատեսական է, ասել է երկրի պաշտպանության նախարար Անտի Հակենենը Keskisuomalainen թերթին: «Մենք չենք պատրաստվում բացել սահմանը: Մենք գիտենք, որ Ռուսաստանը ցանկություն ունի անհապաղ շարունակել միգրանտների հոսքերն ուղղել դեպի Ֆինլանդիա»,- ասել է նա։ Ավելի վաղ Հելսինկիում ՌԴ դեսպան Պավել Կուզնեցովն առաջարկել էր ֆիննական կողմին բացել սահմանը։ […]

̰
Բացվում է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունների պատուհան․ ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչ

20:35 24.02.2025

ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ​​ներկայացուցիչ Ֆու Կոնգը հայտարարել է, որ այժմ հնարավորությունների պատուհան է բացվում Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման համար։ «Ուկրաինական հարցի բանակցային լուծման կոչերն աճում են, և բացվում է խաղաղ կարգավորման հնարավորությունների պատուհան»,- ասել է նա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում ունեցած ելույթի ժամանակ։ Ֆու Կոնգը հավելել է, որ Չինաստանը «աջակցում է խաղաղության հասնելու բոլոր ջանքերին, […]

̰
Նեբենզյան Կիևի ռեժիմի կապիտուլյացիան անվանել է ժամանակի հարց

20:22 24.02.2025

Կիևի ռեժիմի կապիտուլյացիան միայն ժամանակի հարց է, հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։ «Ուկրաինան դարձել է մասնավոր ռազմական ընկերության նման, որը պայքարում է արևմտյան աշխարհաքաղաքական շահերի համար, և հակամարտությունը դարձել է դասական պրոքսի պատերազմ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի երկրների միջև: Չնայած դրան, ուկրաինական բանակը աղետալի կորուստներ է կրել, իսկ Կիևի ռեժիմի կապիտուլյացիան դարձել է […]

̰
Կանադան կքննարկի Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը հակամարտության ավարտից հետո

20:12 24.02.2025

Կանադայի իշխանությունները կքննարկեն հակամարտության ավարտից հետո Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու բոլոր տարբերակները, այդ թվում՝ երկիր կանադական ռազմական կոնտինգենտի ուղարկումը։ Այս մասին վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է Կիևում եվրոպացի առաջնորդների հետ մամուլի ասուլիսում։ Նրա ելույթը հեռարձակվել է կանադական հեռուստաալիքներով։ «Մենք կաշխատենք դրա վրա (Ուկրաինայի հետպատերազմյան անվտանգության ապահովման հարցի շուրջ) մեր հարևանների հետ, բայց բոլոր տարբերակները սեղանին են»,- […]

̰
ԱՄՆ-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինային կոչ է արել հետ կանչել հակառուսական բանաձևի նախագիծը

20:06 24.02.2025

ԱՄՆ-ն Ուկրաինային կոչ է արել հետ կանչել հակառուսական բանաձեւի նախագիծը հօգուտ «ամերիկյան չեզոք փաստաթղթի»։ «Այսօր մեզ անհրաժեշտ է մի բանաձև, որը կճանաչի ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրների հավատարմությունը պատերազմի տեւական ավարտին։ Միացյալ Նահանգների ներկայացրած բանաձեւի նախագիծը հենց դա է անում: Մեր նախագիծը կոչ է անում շուտափույթ դադարեցնել հակամարտությունը, ինչպես նաև կոչ անել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև […]

̰
Լավրովը հանդիպել է Էրդողանի հետ

16:10 24.02.2025

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցի շրջանակներում Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին»,- ասվում է ՌԴ դիվանագիտական ​​գերատեսչության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Լավրովը բանակցություններ է վարել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ։

̰
BACK_TO_TOP