Մասկը Կանադան կեղծ երկիր է անվանել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+14.09 oC

Մասկը Կանադան կեղծ երկիր է անվանել

11:34 25.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար, ձեռնարկատեր Իլոն Մասկը պատասխանել է հազարավոր կանադացիների, ովքեր ստորագրել են խնդրագիր՝ իրեն Կանադայի քաղաքացիությունից զրկելու պահանջով, հայտարարելով, որ Կանադան իրական երկիր չէ։

Ավելի վաղ ավելի քան 160,000 կանադացիներ ստորագրել էին առցանց խնդրագիր՝ պահանջելով, որ Իլոն Մասկը զրկվի Կանադայի քաղաքացիությունից, իսկ ավելի քան 15,000 կանադացիներ նույնպես պահանջել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պերսոնա նոն գրատա հայտարարվի։

Համաձայն միջնորդագրի՝ Մասկը, ով Կանադայի քաղաքացի է դարձել 1989 թվականին, գործել է երկրի շահերի դեմ, միջամտել է նրա ընտրություններին և դարձել օտարերկրյա կառավարության անդամ, որը «ձգտում է խարխլել» նրա ինքնիշխանությունը։

«Կանադան իրական երկիր չէ», – գրել է Մասկը X-ի իր էջում՝ ի պատասխան խնդրագրի մասին գրառման։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դավիթ Խուդաթյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավարին

10:47 07.05.2025

Դավիթ Խուդաթյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավարին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավար Իվանա Ֆերնանդես Դուարտեին։ Նախարարը ողջունել է հյուրերին և բարձր գնահատել IFC -ի աջակցությամբ Հայաստանում, հատկապես՝ էներգետիկ և տրանսպորտի ոլորտում իրականացվող ծրագրերը։ Իվանա Ֆերնանդես Դուարտեն իր հերթին պատրաստակամություն է հայտնել ներդրումներ իրականացնել նշված ենթակառուցվածքներում։ Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ ...

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՍԱՏՄ երկու պաշտոնյաների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

10:38 07.05.2025

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՍԱՏՄ երկու պաշտոնյաների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) Վայոց ձորի մարզային կենտրոնի երկու գլխավոր տեսուչները, իրենց լիազորություններն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին անգործություն կատարելու համար, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ տարբեր տնտեսվարողներից  կաշառք են ստացել, ինչպես նաև կատարել պաշտոնեական կեղծիք: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 7-ին

10:32 07.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 7-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 388 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 437 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 444 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ։ ...

Հնդկաստանը բացատրել է Պակիստանի ուղղությամբ հարվածները

10:25 07.05.2025

Հնդկաստանը բացատրել է Պակիստանի ուղղությամբ հարվածները

Հնդկաստանը հետախուզական տվյալներ ուներ Պակիստանից ահաբեկչական հարձակումների պլանավորման մասին և օգտվել է դրանք կանխելու իր իրավունքից՝ իրականացնելով «Սինդուր» գործողությունը։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Վիկրամ Միսրին։ «Պակիստանում գործող ահաբեկչական խմբավորումների վերաբերյալ մեր հետախուզական տվյալները ցույց են տվել, որ Հնդկաստանի վրա նոր հարձակումներն անխուսափելի են։ Հետևաբար, անհրաժեշտ է դրանք կանխել։ Այսօր առավոտյան […] ...

Ճամբարակի ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:20 07.05.2025

Ճամբարակի ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, Գեղարքունիքի մարզի «Ճամբարակի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում՝ ժամը 13:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 6-7-ը

10:16 07.05.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 6-7-ը

Բացահայտվել է 158 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 57 դեպք՝ վարժական հավաքից խուսափելու, 24 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության, 6-ական դեպք՝անձնական ունեցվածքի գողության և խարդախության, 5-ական դեպք՝ գույքը […] ...

BACK_TO_TOP