Guardian. Մակրոնը չկարողացավ փոխել Թրամփի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+14.09 oC

Guardian. Մակրոնը չկարողացավ փոխել Թրամփի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

10:43 25.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռանում է Վաշինգտոնից՝ չխոստանալով ԱՄՆ-ի աջակցությունը կամ ուկրաինական հակամարտության վերաբերյալ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի դիրքորոշման փոփոխությունը։ Այս մասին հաղորդվում է The Guardian թերթի հոդվածում։

Հրատարակության համաձայն՝ Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, ով պետք է Վաշինգտոն ժամանի այս շաբաթվա վերջին, փորձում են փրկել անդրատլանտյան դաշինքը, որն ապրում է վերջին տասնամյակների իր ամենալուրջ ճգնաժամը։

Փետրվարի 23-ին ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ ԱՄՆ-ը վերաձեւակերպում է Ռուսաստանի հետ փոխգործակցության և Կիևին օգնություն տրամադրելու իր մոտեցումը։ Նա նաեւ ընդգծել է, որ ԱՄՆ-ն ակնկալում է Ուկրաինայում հրադադարի հաստատում։ Ուոլցի խոսքով՝ այս ուղղությամբ Վաշինգտոնի քաղաքականությունը փոխելու առաջին քայլը Թրամփի զրույցն էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և Ռիադում ՌԴ և ԱՄՆ պատվիրակությունների միջև բանակցությունները, իսկ հաջորդ փուլը պետք է լիներ ԱՄՆ առաջնորդի շփումները Մակրոնի և Սթարմերի հետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՍԱՏՄ երկու պաշտոնյաների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

10:38 07.05.2025

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՍԱՏՄ երկու պաշտոնյաների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) Վայոց ձորի մարզային կենտրոնի երկու գլխավոր տեսուչները, իրենց լիազորություններն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին անգործություն կատարելու համար, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ տարբեր տնտեսվարողներից  կաշառք են ստացել, ինչպես նաև կատարել պաշտոնեական կեղծիք: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 7-ին

10:32 07.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 7-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 388 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 437 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 444 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ։ ...

Հնդկաստանը բացատրել է Պակիստանի ուղղությամբ հարվածները

10:25 07.05.2025

Հնդկաստանը բացատրել է Պակիստանի ուղղությամբ հարվածները

Հնդկաստանը հետախուզական տվյալներ ուներ Պակիստանից ահաբեկչական հարձակումների պլանավորման մասին և օգտվել է դրանք կանխելու իր իրավունքից՝ իրականացնելով «Սինդուր» գործողությունը։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Վիկրամ Միսրին։ «Պակիստանում գործող ահաբեկչական խմբավորումների վերաբերյալ մեր հետախուզական տվյալները ցույց են տվել, որ Հնդկաստանի վրա նոր հարձակումներն անխուսափելի են։ Հետևաբար, անհրաժեշտ է դրանք կանխել։ Այսօր առավոտյան […] ...

Ճամբարակի ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:20 07.05.2025

Ճամբարակի ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, Գեղարքունիքի մարզի «Ճամբարակի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում՝ ժամը 13:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 6-7-ը

10:16 07.05.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 6-7-ը

Բացահայտվել է 158 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 57 դեպք՝ վարժական հավաքից խուսափելու, 24 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության, 6-ական դեպք՝անձնական ունեցվածքի գողության և խարդախության, 5-ական դեպք՝ գույքը […] ...

Չինաստանի առևտրի նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ բանակցելու իր համաձայնության մասին

10:00 07.05.2025

Չինաստանի առևտրի նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ բանակցելու իր համաձայնության մասին

Պեկինը համաձայնել է առեւտրային բանակցություններ վարել Վաշինգտոնի հետ՝ հիմնվելով միջազգային հանրության ակնկալիքների, սեփական շահերի և ամերիկյան արդյունաբերության կոչերի վրա։ Այս մասին հայտնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարությունը։ «Չինաստանը որոշել է համագործակցել Միացյալ Նահանգների հետ՝ հաշվի առնելով գլոբալ սպասումները, Չինաստանի շահերը և ամերիկյան արդյունաբերության և սպառողների կոչերը»,-ասվում է գերատեսչության հայտարարության մեջ: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետխորհրդի […] ...

BACK_TO_TOP