TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ղազախստանը նոր խորհրդարան է ընտրում

11:22 19.03.2023

Ղազախստանում այսօր տեղի են ունենում խորհրդարանի մաժիլիսի (ստորին պալատի) և մասլիխաթների ( տեղական ներկայացուցչական մարմինների) պատգամավորների ընտրություններ։ Ընտրություններ անցկացվում են Ղազախստանում և արտերկրում բացված  ավելի քան 10,2 հազար ընտրատեղամասերում։ 19,7 միլիոնից ավելի բնակչություն ունեցող Ղազախստանում ընտրողները գերազանցում են 12,3 միլիոնը։ Ութերորդ գումարման խորհրդարանը, ի տարբերություն նախորդների, կընտրվի խառը համակարգով՝ պատգամավորների 70%-ը կանցնի կուսակցական ցուցակներով, մնացած […]

̰
Գազայի հատվածից պաղեստինյան արմատականները հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

22:59 18.03.2023

Պաղեստինյան արմատականները Գազայի հատվածից շաբաթ օրը՝ մարտի 18-ին, մեկ հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են բանակի մամուլի ծառայությունից։ «Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ մեկ հրթիռ է արձակվել. Հրթիռն ընկել է անմարդաբնակ տարածքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հակաօդային պաշտպանության (ՀՕ) արձակումներ չեն իրականացվել։ Ավելի վաղ՝ փետրվարի 28-ին, ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ պաղեստինաիսրայելական հակամարտության […]

̰
 Հացահատիկի գործարքը երկարաձգվել է․ ՄԱԿ

19:51 18.03.2023

ՄԱԿ-ը հաստատել է հացահատիկի գործարքի երկարաձգումը։ Այս մասին շաբաթ օրը՝ մարտի 18-ին, հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ Միաժամանակ նա չի հստակեցրել, թե որքան ժամանակով է երկարաձգվել պայմանագիրը։ «Սևծովյան հացահատիկի գործարքը, որը ստորագրվել է Ստամբուլում 2022 թվականի հուլիսի 22-ին, երկարաձգվել է։ Նախաձեռնությունը թույլ է տալիս նպաստել ուկրաինական որոշ նավահանգիստներից հացահատիկի և հարակից […]

̰
Ուկրաինայի պետական հատուկ ծառայությունը 860 մլն դոլար կհատկացնի անօդաչու սարքերի գնման համար

19:37 18.03.2023

  Ուկրաինայի պետական հատուկ ծառայության ղեկավար Յուրի Շչիգոլը հայտնել է, որ ուկրաինական բանակին անօդաչու սարքեր գնելու համար բյուջեից կհատկացվի լրացուցիչ 31,6 մլրդ գրիվնա (մոտ 867 մլն դոլար)։ Նա նաև հավելել է, որ անօդաչու թռչող սարքերն իսկապես ծախսատար են։ Ըստ նրա՝ պաշտպանական ուժերը օրական կորցնում են միջինը 10-ից 15 անօդաչու թռչող սարք։ Հաղորդվում է, որ ռազմական […]

̰
Փարիզում երթ է անցկացվում Ուկրաինային զենք մատակարարելու և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու դեմ

19:23 18.03.2023

  Փարիզում «Հայրենասերներ» կուսակցության կոչով Ուկրաինային զենք մատակարարելու և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու համար ցույց է սկսվել, հայտնում է «РИА Новости»-ի թղթակիցը։ ՌԻԱ Նովոստիի թղթակցի փոխանցմամբ՝ ակցիային մի քանի հազար մարդ է մասնակցում։ Նրանք վանկարկում են «Շուտով կհեռանանք ՆԱՏՕ-ից», «Մակրոն, մենք քո պատերազմը չենք ուզում» և այլն: «Մենք չպետք է զենք տանք Ուկրաինային այս հակամարտությունը […]

̰
Թուրքիան կաջակցի Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն․ Էրդողան

18:42 18.03.2023

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ Թուրքիան կաջակցի Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ Էրդողանը դիմել է Թուրքիայի խորհրդարան՝ վավերացնելու Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Թուրքիայի նախագահը հույս ունի, որ վավերացման գործընթացը կավարտվի մինչև մայիսի 14-ին նշանակված համընդհանուր ընտրությունները։ «Ես հավատում եմ, որ Ֆինլանդիայի անդամակցությամբ ՆԱՏՕ-ն կամրապնդվի և այդպիսով ակտիվ դեր կխաղա գլոբալ անվտանգության և կայունության պահպանման գործում»,- […]

̰
Եգիպտոսը և Թուրքիան պայմանավորվել են նախագահների հանդիպում անցկացնել 2023 թվականի երկրորդ կեսին

18:16 18.03.2023

Եգիպտոսի և Թուրքիայի արտգործնախարարներ Սամեհ Շուքրին և Մևլութ Չավուշօղլուն շաբաթ օրը Կահիրեում կայացած բանակցությունների ընթացքում պայմանավորվել են երկու երկրների ղեկավարների հանդիպում անցկացնել այս տարվա երկրորդ կեսին։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։ Եգիպտոսի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում Չավուշօղլուն նշել է, որ կողմերը նախապատրաստական ​​աշխատանքներ են տանում երկու երկրների նախագահների հանդիպման համար։ Նա հավելել է, […]

̰
Ուկրաինայում հակամարտության կարգավորման անհրաժեշտ պայմանը Ռուսաստանի դեմ բոլոր պատժամիջոցների վերացումն է․ Զախարովա

18:03 18.03.2023

Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար անհրաժեշտ պայմանը Ռուսաստանի դեմ բոլոր անօրինական պատժամիջոցների վերացումն է։ Այս մասին մարտի 18-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ուկրաինական ճգնաժամի կարգավորման անբաժանելի մասը պետք է լինի Ռուսաստանի դեմ բոլոր անօրինական պատժամիջոցների և հայցերի վերացումը միջազգային դատարաններում», -Զախարովային խոսքերը մեջբերում է գերատեսչության  մամուլի ծառայությունը։ Դիվանագետն ընդգծել է, որ խաղաղության […]

̰
Պուտինը Ղրիմ է այցելել Ռուսաստանի հետ վերամիավորման տարեդարձի կապակցությամբ

17:51 18.03.2023

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմ է ժամանել Ռուսաստանի հետ վերամիավորման տարեդարձի առիթով։ Այս մասին Vesti Telegram ալիքում տեսանյութ է  հրապարակվել։ Ղրիմը և Սևաստոպոլը նշում են Ռուսաստանին միանալու իններորդ տարեդարձ։ Նրանք ռուսական շրջաններ են դարձել 2014 թվականի մարտի 18-ին Ուկրաինայում հեղաշրջումից հետո անցկացված հանրաքվեի արդյունքներով։ Կողմ է քվեարկել Ղրիմի Հանրապետության ընտրողների 96,77 տոկոսը, Սևաստոպոլի բնակիչների՝ 95,6 […]

̰
Թուրքիան ջանքեր է գործադրում հացահատիկի գործարքը երկարաձգելու ուղղությամբ. Չավուշօղլու

17:38 18.03.2023

Թուրքիան ակտիվ ջանքեր է գործադրում հացահատիկի գործարքը նոր ժամկետով  երկարացնելու համար և այդ ուղղությամբ համագործակցում է ՄԱԿ-ի հետ։ Այդ մասին շաբաթ օրը Կահիրեում լրագրողներին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Եգիպտոսի իր գործընկեր Սամեհ Շուքրիի հետ բանակցություններից հետո։ «Այսօր՝ մարտի 18-ին, լրանում է համաձայնագրի ժամկետը։ Մենք ակտիվ ջանքեր ենք գործադրում, որպեսզի համաձայնագրի մեխանիզմը չդադարի երկու […]

̰
Ֆրանսիայում հազարավոր մարդիկ բողոքում են կենսաթոշակային բարեփոխումների օրինագծի հաստատման դեմ․ բախում է տեղի ունեցել ցույցի մասնակիցների և իրավապահների միջև

17:12 18.03.2023

Հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել Փարիզի փողոցներ՝ բողոքելու առանց քվեարկության կենսաթոշակային բարեփոխումների հաստատման դեմ։ Այս անգամ ակցիան վերաճել է իրավապահների հետ բախման։ Հաղորդում է 1tv.ge-ն։ Ըստ տեղեկությունների՝ ցուցարարներից ոմանք իրավապահների ուղղությամբ նետել են տարբեր իրեր և այրել մեքենաներ, իսկ ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել։ Իրավապահները ձերբակալել են ցույցի տասնյակ մասնակիցների։ Բողոքի ցույցեր […]

̰
Մարիխուանա իրացրած տղամարդը կալանավորվել է

12:31 18.03.2023

Մարտի 10-ի երեկոյան ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններն իրացրին Արմավիրի մարզային վարչության գործընկերների հետ։ Նրանք Գայ գյուղի շուկայում ձերբակալել են 25-ամյա մի երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածով 3 փաթեթ ու կաթուցիչ։ Իրավապահների տեղեկություններով՝ հայտնաբերվածը երիտասարդը ձեռք էր բերել համագյուղացուց։ Ժամեր անց Գայ գյուղի 46-ամյա բնակիչը ձերբակալվեց և, մեքենայով հանդերձ, տեղափոխվեց […]

̰
Ֆրանսիայում ձմռան սկզբից ավելի քան 900 դելֆիններ են ափ դուրս եկել

11:52 18.03.2023

Ձմռան սկզբից առնվազն 910 դելֆին է նետվել Ֆրանսիայի ատլանտյան ափ, հաղորդում է France 24-ը՝ վկայակոչելով Լա Ռոշելի օվկիանոսագիտական ինստիտուտի տվյալները: Հաստատության տեղեկատվության համաձայն՝ միայն վերջին շաբաթվա ընթացքում Ատլանտյան ափին կաթնասունների ավելի քան 400 ծովային դիակ է հայտնաբերվել։ Կենդանիների հետազոտությունները ցույց են տվել, որ նրանցից ոմանք սատկել են մի քանի օր առաջ, մյուսները՝ մի քանի շաբաթ […]

̰
Հատուկ տակտիկական ոսումնավարժանք Կաթնաղբյուր գյուղի հիմնական դպրոցում

11:00 18.03.2023

Մարտի 16-ին ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից Կաթնաղբյուր գյուղի հիմնական դպրոցում անցկացվել է «Հրդեհաշիջման և տարահանման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը դպրոցում ծագած հրդեհի դեպքում» հատուկ տակտիկական ուսումնավարժանք։ Ուսումնավարժանքի նպատակն էր օժանդակել ղեկավար կազմի մարտավարական մտածելակերպի զարգացմանը, ստուգել և կատարելագործել հրդեհների ժամանակ ուժերի ու միջոցների ղեկավարման ունակությունները, պատրաստվածության վիճակը՝ […]

̰
Թուրքիայում մեկնարկում է նախագահական և խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը

09:00 18.03.2023

Թուրքիայում շաբաթ օրը մեկնարկում է նախագահական և խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, այն կտևի մինչև մայիսի 13-ը, երբ կհայտարարվի «լռության օր»։ Բուն քվեարկությունը տեղի կունենա մայիսի 14-ին, իսկ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, անհրաժեշտության դեպքում, կարող է անցկացվել մայիսի 28-ին։ «Ընտրական օրացույցը» այս շաբաթ հաստատել է Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը։ ԿԸՀ որոշմամբ՝ նախագահի թեկնածուների առաջադրումը կսկսվի մարտի […]

̰
Թուրքմենստանում խորհրդարանական ընտրություններին գրանցվել է 3,5 մլն ընտրող

08:52 18.03.2023

Թուրքմենստանի Մեջլիսի (խորհրդարան) ընտրություններում գրանցված ընտրողների թիվը 3,5 միլիոն է, շաբաթ օրը հայտարարել է Ընտրությունների և հանրաքվեների կենտրոնական հանձնաժողովը։ «2023 թվականի մարտի 12-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է 3 միլիոն 496 հազար 475 ընտրող, արտասահմանում քվեարկելու է 13 հազար 78 ընտրող»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ ներկայումս ստեղծվել է 2644 ընտրատեղամաս, ինչպես նաև 42-ը՝ […]

̰
Փարիզում կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցի ժամանակ ավելի քան 60 մարդ է բերման ենթարկվել

08:34 18.03.2023

Ավելի քան 60 մարդ է բերման ենթարկվել Փարիզի Պլաս դե լա Կոնկորդ հրապարակում կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցի ժամանակ, հայտնում է BFM հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը։ Ավելի վաղ Փարիզում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերի ժամանակ կատաղի բախումներ էին սկսվել արմատականների և ոստիկանության միջև։ Առնվազն մեկ ոստիկան վիրավորվել է, որին մյուս ոստիկանները քաշքշել են։ Ոստիկանությունը սկսել է ակտիվորեն […]

̰
Էրդողանը համաձայնել է սկսել ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի հայտի վավերացումը

23:46 17.03.2023

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը սկսում է ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի հայտի վավերացման գործընթացը: «Թուրքիան սկսում է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի հայտի հաստատման գործընթացը։ Հարցը կքննարկվի թուրքական խորհրդարանում», – Էրդողանի խոսքերն է մեջբերում «Անադոլու» գործակալությունը։ Թուրքիայի նախագահը բացատրել է, որ ֆիննական կողմը կատարել է պայմանավորվածությունների իր մասը, և, հետևաբար, ինքը պատճառ չի տեսնում […]

̰
Որսորդմիության անդամն ապօրինի զինամթերք էր պահում

23:42 17.03.2023

Տավուշի համայնքային ոստիկաններն ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերելու ուղղությամբ հերթական ստուգայցերն են իրականացրել: Մարտի 14-ին նրանք այցելել են Բերդ քաղաքի մի բնակչի առանձնատուն. նա Որսորդմիության անդամ է: Հայտնաբերվել են պայթուցիչով նռնակ, սվին-դանակ, տարբեր տրամաչափի և հրազենների մի քանի տասնյակ փամփուշտ։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

̰
Ծաղկաձորում բացվել է ռուսական կենտրոն

23:24 17.03.2023

Մարտի 17-ին Ծաղկաձորում կայացել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստը: Նիստի ավարտից հետո միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովի գլխավորությամբ Ծաղկաձորի մանկական արվեստի դպրոցում մասնակցել […]

̰
Ստուգայցեր ժամանցի վայրերում. հարուցվել են վարչական վարույթներ

22:53 17.03.2023

Փետրվարի լույս 17-ի գիշերը Երևանի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության աշխատակիցները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի և տարածքային ստորաբաժանումների ծառայողները ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում գործունեություն ծավալող շուրջ 20 ժամանցի վայրեր։ Այդ հաստատություններից 16-ը գործունեություն է ծավալել առանց համապատասխան փաստաթղթերի։ Օրինախախտումների փաստերով հարուցվել են վարչական վարույթներ։ Նմանօրինակ միջոցառումները պարբերական են։

̰
Արտաքին անվտանգության և խաղաղության ապահովումը բացարձակ առաջնահերթություն է․ Փաշինյանը՝ Խաչատուրյանին

22:01 17.03.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ողջույնի խոսքում Հանրապետության նախագահը նշել է. «Նախ շնորհակալություն հանդիպման համար: Իրականում կուտակվում են հարցեր, որ այսպես առանձին քննարկման կարիք ունեն: Ինչո՞վ էի ուզում զրույցն սկսել: Նայում եմ աշխարհում՝ ինչ է տեղի ունենում, Դուք ևս հետևում եք: Տարբեր գնահատականներ կան, բայց բոլորի կողմից մեկ ընդհանուր […]

̰
Կրեմլը հավանություն է տալիս Էրդողանին Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրմանը

22:00 17.03.2023

Կրեմլը պաշտպանել է Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թաիպ Էրդողանին Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրելու գաղափարը: Ռուսաստանը ևս միացե՞լ է Էրդողանին պաշտոնապես առաջադրողների թվին  և այդ ո՞ր արժանիքների համար են առաջադրում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Երեկ պաշտոնապես Էրդողանին առաջադրելու մասին հայտարարեց Թուրքմենստանի անունից այդ երկրի նախկին նախագահ, այժմ ժողովրդական խորհրդի նախագահ Կուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Նա այդ […]

̰
Զախարովան մեկնաբանել է Հաագայի դատարանի որոշումը Պուտինի «ձերբակալման» վերաբերյալ

21:38 17.03.2023

Հաագայի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումները Ռուսաստանի համար նշանակություն չունեն, Մոսկվան դրանք չի ճանաչում։ Այս մասին մարտի 17-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր Telegram ալիքում։ «Ռուսաստանը միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի մասնակից չէ և դրա հետ կապված պարտավորություններ չունի»,— ասել է դիվանագետը: Նրա խոսքով ՝ ՄՔԴ որոշումները Մոսկվայի համար նշանակություն չունեն, […]

̰
Արցախում հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրվել․ ՌԴ ՊՆ

21:19 17.03.2023

Հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրվել Մարտունու և Շուշիի շրջաններում։ Տուժածներ չկան։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն։ Ըստ տեղեկագրի՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում։

̰
Հաագայի միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել

20:52 17.03.2023

Հաագայի միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել, հայտնում է BBC News-ը։ «Այսօր՝ 2023 թվականի մարտի 17-ին, Միջազգային քրեական դատարանի մինչդատական երկրորդ պալատը Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համատեքստում երկու անձի՝ պարոն Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի և տիկին Մարիա Ալեքսեևնա Լվովա-Բելովայի ձերբակալման օրդեր է տվել»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։ Միջազգային քրեական դատարանը պարզաբանում է, որ […]

̰
Վարչապետը և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են փոխգործակցության օրակարգի հարցեր

20:44 17.03.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը, գոհունակություն հայտնելով ԱՄՀ-Հայաստան գործընկերության կապակցությամբ, կարևորել է ԱՄՀ աջակցությունը Կառավարության բարեփոխումների օրակարգին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ նախորդ տարի ՀՀ-ն արձանագրել է տնտեսական աճի և պետական բյուջեի եկամուտների աճի բարձր ցուցանիշներ: Հայաստանի վարչապետն ընդգծել է՝ […]

̰
Արցախի ԱԳՆ-ն ողջունել է ԵԽ-ի ընդունած բանաձևերում Ադրբեջանի իշխանություններին ուղղված կոչերը

20:00 17.03.2023

Արցախի ԱԳ նախարարությունը Եվրախորհրդարանի կողմից ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ բանաձևերի ընդունման կապակցությամբ հանդես է եկել մեկնաբանությամբ։ «Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի կողմից 2023 թվականի մարտի 15-ին ընդունված բանաձևերում Ադրբեջանի իշխանություններին ուղղված կոչերը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության համապատասխան ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը, ինչպես նաև կատարել ՄԱԿ-ի Միջազգային դատարանի 2023 թ. փետրվարի […]

̰
Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Կովկասում

19:37 17.03.2023

Ուրբաթ օրը՝ մարտի 17-ին, հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Մևլութ Չավուշօղլուի միջև։ Հեռախոսազրույցի ընթացքում արտգործնախարարները քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում տիրող իրավիճակի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։  

̰
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց

17:22 17.03.2023

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց։ Այս մասին նա հայտնել է գործակարգավարական արտահերթ խորհրդակցության ժամանակ: «2021 թվականի վերջին Երևանի ավագանու որոշմամբ ստանձնեցի մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պաշտոնը, դա տեղի ունեցավ համայնքի համար կառավարման բարդ ժամանակաշրջանում, թե քաղաքային խնդիրների առումով, թե ներքին և արտաքին քաղաքական պայմաններում և իմ գլխավոր առաքելությունն էի համարում ապահովել 2018 թվականին «Իմ քայլը» […]

̰
BACK_TO_TOP