19:03 21.03.2023
Խոսելով Ռուսաստանի և Արևմուտքի միջև հնարավոր երկխոսության մասին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքը խոչընդոտում է Ռուսաստանին հարավկովկասյան տարածաշրջանում։ Մասնավորապես, նա նշել է «3+3» ձևաչափի խոչընդոտը։ Ըստ նրա՝ Արևմուտքն ամբողջությամբ վարկաբեկել է իրեն։ Լավրովի խոսքով, Ռուսաստանը հստակ տեսնում է, թե ինչ նպատակներ ունի Արևմուտքը Հարավային Կովկասում։ «Նա չի էլ թաքցնում դա, ընդհակառակը, […]
18:37 21.03.2023
Արցախի Հանրապետության ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, որում ասվում է․ «Արդեն 100 օր է, ինչ շարունակվում է Ադրբեջանի կողմից Արցախի անօրինական շրջափակումը, որի վերջնական նպատակն է ոչնչացնել Արցախի ժողովրդին որպես այդպիսին՝ վտարելով նրան պատմական հայրենիքից: Ուղեկցելով իր գործողություններն ուժի կիրառմամբ և ահաբեկչությամբ՝ Ադրբեջանը վարում է Արցախի ժողովրդի ինքորոշման իրավունքն […]
18:09 21.03.2023
Մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական խմբի պատվիրակությանը՝ խմբի փոխնախագահ Թաբեա Ռյոսների գլխավորությամբ։ ԱԳ նախարարի տեղակալը, ողջունելով Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակության այցը Հայաստան, կարևորել է հայ-գերմանական հարաբերությունների զարգացման գործում միջխորհրդարանական շփումները։ Զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Պարույր Հովհաննիսյանը, գերմանացի խորհրդարանականներին ներկայացնելով տարածաշրջանում անվտանգային […]
15:39 21.03.2023
Կառավարությունը գործունեության որոշակի տեսակներով զբաղվելու պարագայում առաջարկում է կրճատել ու պարզեցնել վարչարարությունը, ծանուցման ենթակա մի շարք գործունեության տեսակներով զբաղվող տնտեսվարողներին աջակցել, նպաստել այդ ոլորտների զարգացմանը: Այդ նպատակով առաջարկվում են փոփոխություններ ու լրացումներ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ու «Պետական տուրքի մասին» օրենքներում: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով ծանուցման ենթակա թորած ալկոհոլային […]
15:32 21.03.2023
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքերով՝ այսօր աշխարհը կանգնած է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի շեմին։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս տեսակետը վարչապետը հայտնել է լրագրողներին, երբ հարց է հնչել Հաագայի դատարանի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ կայացրած որոշման մասին։ Ըստ Վրաստանի վարչապետի՝ պատերազմի վտանգի մասին իր գնահատականը չափազանցված չէ և շահարկում չէ: Նրա խոսքով, օրեցօր նկատվում են […]
15:30 21.03.2023
Ապօրինի ճանապարհով ձեռք բերված շուրջ 426 մլն դրամի գույքն օրինականացնելու և հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու մեջ մեղադրվող Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Այս մասին տեղեկացնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։ «Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 1997-2011 թթ. Պաշտպանության նախարարությունում ծառայած, 2011-2018 թթ. Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության […]
15:14 21.03.2023
Խորապես ցնցված եւ հուզված եմ այն տառապանքից, որ կրել է հայ ժողովուրդը: Կարծում եմ, որ մենք, Եվրոպայում ականատես լինելով բազմաթիվ ցեղասպանությունների, պետք է մշտապես հասարակության ներսում զարգացնենք հիշողության մշակույթը եւ միշտ խոսենք այդ մասին: Դրա վառ վկայություններից մեկը Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւն է, որի շնորհիվ մենք քայլ արեցինք` խթանելու ճանաչման գործընթացն ամբողջ աշխարհում. ԱԺ […]
15:05 21.03.2023
Երեքշաբթի Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան Լեհաստանից գնացքով ժամանել է Կիև։ Սպասվում է նրա և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ Սպասվում է, որ Կիսիդան կհայտարարի Կիևի ռեժիմին աջակցելու և Ռուսաստանի «ագրեսիան» դատապարտելու մասին։ Կիսիդան G7 երկրների առաջնորդներից վերջինն է, որը հասել է Ուկրաինա։ Նախկինում Կիսիդան անձամբ չէր հանդիպել Զելենսկու հետ, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
14:21 21.03.2023
Երևանի քաղաքապետարանում Հակակոռուպցիոն կոմիտեի վերջին գործողությունները ևս մեկ անգամ գալիս են հիշեցնելու, որ պետական, համայնքային և, առհասարակ, հարկատուների հաշվին պաշտոն զբաղեցնելն ինչքան պատվաբեր է, կրկնակի էլ պատասխանատվության բաժին է ենթադրում: Այս մասին գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Չցանկանալով խախտել անմեղության կանխավարկածը՝ քննությունից ակնկալում եմ լրիվ և բազմակողմանի բացահայտում. սա է պահանջում Երևանի և երևանցու […]
13:51 21.03.2023
Վրաստանում Ռումինիայի դեսպան Ռազվան Ռոտունդուն Accent.ge-ին ասել է, որ ՆԱՏՕ-ի և Վրաստանի միջև կոնտակտային դեսպանատունն առավելապես կենտրոնանալու է երկրի շրջաններում գործունեության ծավալման վրա: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Ռոտունդուն բացատրել է, որ կոնտակտային դեսպանատան հիմնական գործառույթը դաշինքի մասին, հանրային դիվանագիտության միջոցով, վրացական հասարակությանն ավելի լավ ներկայացնելն է։ «Մենք կփորձենք ավելի շատ աշխատել Վրաստանի շրջաններում»,- ասել է դեսպանը: Ինչ […]
13:15 21.03.2023
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը մարտի 21-ին հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույց՝ Ադրբեջանի կողմից Արցախի 100-օրյա շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների մասին: Զեկույցում համապարփակ ու մանրամասն կերպով 100 կետերի միջոցով ներկայացվում են 7 անհատական իրավունքների, 5 խոցելի խմբերի և 4 հավաքական իրավունքների խախտումների վերաբերյալ տվյալներ, որոնք արտացոլում են խորացող հումանիտար ճգնաժամը և […]
12:55 21.03.2023
Արմեն Եգանյանը նշանակվել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն՝ մանրամասնելով. Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի 1-ին մասին. Արմեն Եգանյանին նշանակել Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության […]
12:20 21.03.2023
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հայտարարություն է տարածել Արցախի շրջափակման 100-րդ օրվա կապակցությամբ, որում ասվում է. «Քաղաքակիրթ աշխարհը 100 օր է՝ լուռ հետևում է փոքրիկ Արցախի շուրջ զարգացումներին: ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հայտարարությունը Արցախի շրջափակման 100-րդ օրվա կապակցությամբ Անտեսելով և արհամարհելով միջազգային հանրության բազմաթիվ հայտարարություններն ու ընդունած բանաձևերը, ինչպես նաև առանձին հեղինակավոր անձանց կոչերը […]
12:09 21.03.2023
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը ստորագրություններ է հավաքում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նամակի համար: Նա դատապարտում է Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդականի վերջին հայտարարությունները: Մարտի 8-ին՝ Ադրբեջանի շրջափակման երկրորդ ամսվա խորքում, Բոնոն, որպես ԱՄՆ հատուկ խորհրդական իր առաջին պաշտոնական այցը տարածաշրջան, հրապարակավ հայտարարեց. «Հիմա պատժամիջոցների ժամանակը չէ… Պատժամիջոցները հակաարդյունավետ կլինեն: Այս պահին դա նույնիսկ քննարկման […]
11:57 21.03.2023
Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Ազգային ժողովն օրակարգ չի ընդգրկել Լաչինի միջանցքի փակման ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծի լրամշակված տաբերակը։ Իշխանական և ընդդիմադիր խմբակցությունները չեն կարողացել համաձայնության գալ որոշ ձևակերպումների ու շեշտադրումների շուրջ: Նախագիծը արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում բացասական եզրակացություն էր ստացել: Ըստ հայտարարության՝ ՀՀ ազգային […]
11:01 21.03.2023
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի ակտիվիստի տեսանյութին, որում նա հայերին սպանելու բացահայտ սպառնալիքներ են հնչեցնում՝ այն հակադրելով Ալիևի հայտարարություններին: «Երբեք բավարար չէ արյունարբու ռեժիմին և նրա խամաճիկներին սովամահ անել Լեռնային Ղարաբաղի 120000 ժողովրդին։ Հիմա նրանց պսևդոէկոակտիվիստը սպառնում է սպանել բոլոր հայերին և բառացիորեն խմել նրանց […]
10:14 21.03.2023
Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է երեքշաբթի՝ մարտի 21-ին, վարչապետ Ֆումիո Կիսիդայի այցը Ուկրաինա, որտեղ նա կհանդիպի Վլադիմիր Զելենսկու հետ։ Ճապոնիայի ԱԳՆ մամուլի հաղորդագրության համաձայն՝ Կիսիդայի և Զելենսկու հանդիպումը կկայանա Կիևում։ Ուկրաինա այցելելուց հետո Կիսիդան պետք է մեկնի Լեհաստան, որտեղ մարտի 22-ին նախատեսված է նրա հանդիպումը Լեհաստանի ղեկավարության ներկայացուցիչների հետ։ «Իր այցի ընթացքում վարչապետ Կիսիդան […]
09:36 21.03.2023
Փարիզում կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը հասել է 101-ի, հայտնում է BFMTV-ն՝ հղում անելով ոստիկանության աղբյուրին։ Նախկինում լրատվամիջոցները հայտնել էին նման 70 դեպքի մասին։ «Ոստիկանության աղբյուրի համաձայն՝ Փարիզում ինքնաբուխ ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել 101 մարդ»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։ Ինչպես նշվում է, տեղում 2000 անվտանգության ուժ կա։ Հարյուրավոր ցուցարարներ դուրս են […]
08:29 21.03.2023
Իրանը հույս ունի տեսնել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ավարտն ու գործարկումը մինչև 2025 թվականը, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Էհսան Խանդուզին։ «Մենք հույս ունենք տեսնել Հյուսիս-Հարավ միջանցքի նախագծի ավարտը և երկաթուղային գծերի բացումը մինչև Իրանի ներկայիս կառավարության (նախագահ Էբրահիմ Ռաիսիի գլխավորած- խմբ.) ժամկետների ավարտը», -ասել է Հանուջին։ «Հյուսիս-Հարավ»-ը մուլտիմոդալ երթուղի […]
23:50 20.03.2023
Սու-35 կործանիչը կանխել է Բալթիկ ծովի վրայով ԱՄՆ ՌՕՈՒ-ի B-52Н ռազմավարական ռմբակոծիչների կողմից ռուսական սահմանի խախտումը, հայտնել են ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնից: «2023 թվականի մարտի 20-ին Բալթիկ ծովի ջրային տարածքի վրա Արևմտյան ռազմական օկրուգի ՀՕՊ հերթապահ ուժերի ռադիոլոկացիոն միջոցներով հայտնաբերվել են երկու օդային թիրախներ, որոնք թռիչք են իրականացնում Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի ուղղությամբ։ Թիրախները […]
23:41 20.03.2023
Մարտի 20-ին՝ ժամը 22:22-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան-Աղվանի ավտոճանապարհին բեռնատարը բեռնվածության պատճառով արգելափակվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել է երկու բեռնատար․ ճանապարհը երկկողմանի փակ է։
23:20 20.03.2023
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ․ «Հարգելի Սերգեյ Վիկտորի, Հարգելի ընկերներ, գործընկերներ, Նշեմ, որ մեր այսօրվա հանդիպումն անցել է վստահության և անկեղծության մթնոլորտում: Մենք քննարկել ենք երկկողմ համագործակցությանը և, իհարկե, Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգությանը վերաբերող հարցեր: Արձանագրել ենք, որ հայ-ռուսական դաշնակցային […]
22:26 20.03.2023
Հայաստանում ֆրանկոֆոնիայի երկամսյակի կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարարն ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև «Հերթական անգամ մեկնարկում է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի` արդեն ավանդույթ դարձած երկամսյակը՝ հարուստ մշակութային ու կրթական ծրագրերով: Երկու ամիսների ընթացքում Երևանում և մարզերում տեղի են ունենալու ֆրանսերեն լեզվին և ֆրանկոֆոն մշակույթին նվիրված շուրջ յոթ հարյուր միջոցառումներ։ Սա հերթական առիթն է Հայաստանի համար՝ վերահաստատելու […]
22:00 20.03.2023
Բաքվից հակասական տեղեկություներ են հասնում Երևանում մայիսին կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Ադրբեջանի ազգային հավաքականի մասնակցության վերաբերյալ: Բաքուն Երևանի առջև նախապայմաններ է դնում: Ի՞նչ նախապայմանների մասին է խոսքը. թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Հիշեցնեմ, որ այդ մրցաշարի պաշտոնական կայքում զետեղված է տեղեկություն, համաձայն որի` Ադրբեջանը պատրաստվում է ուղարկել մրցաշար 6 հոգուց բաղկացած պատվիրակություն՝ 5 […]
20:59 20.03.2023
Մարտի 20-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի, այնուհետև շարունակվել ընդլայնված կազմով երկու պատվիրությունների մասնակցությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների, քաղաքական երկխոսության օրակարգային հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել միջազգային […]
20:15 20.03.2023
Մարտի 19-ի առավոտյան պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի ոստիկանները Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում ստուգել են 46-ամյա տղամարդու վարած բեռնատարը։ Այն բարձված էր շուրջ 8 խմ շինափայտով։ Վարորդը բեռի օրինականության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։ Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։
19:57 20.03.2023
Թուրքիայում փետրվարի սկզբին տեղի ունեցած երկրաշարժերից հետո մայիսի 14-ին կայանալիք համապետական ընտրությունները շարունակում են մնալ օրակարգում։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ միջազգային մամուլը, մասնավորապես «Bloomberg» պարբերականը, վերլուծություն է արել՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ազգային մարտական ինքնաթիռների բարելավվմանը մասնակցություն ունենալուն։ «Էրդողանն ընտրություններում հաջողելու համար ռեակտիվներ է օգտագործում» մեկնաբանությամբ «Bloomberg»-ը նաև նշել է, որ գալիք համապետական ընտրություններում 20 […]
19:51 20.03.2023
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր ընդունել է ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի Հետաքննությունների Դաշնային Բյուրոի (ՀԴԲ) ՝ Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդ տիկին Հեդեր Բերգեյի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են եղել ԱՄՆ ՀԴԲ Վրաստանի գրասենյակի վարչական օգնական Ռեյչլ ՄՔԴերմոթը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածաշրջանային անվտանգության ծառայության բաժնի հետաքննիչ Տիգրան Պետրոսյանը։ Ողջունելով հյուրերին՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի […]
19:37 20.03.2023
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն 11 տարվա դադարից հետո առաջին անգամ մարտի 18-ին մեկնել է Եգիպտոս։ Այնտեղ հանդիպում է ունեցել Եգիպտոսի արտգործնախարար Սամիհ Շյուքրիի հետ, որից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։ Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Չավուշօղլուն նշել է, որ անկեղծ ու բաց հանդիպում են ունեցել և երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերել գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակից հարաբերությունները […]
18:07 20.03.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը և Էնթոնի Բլինքենը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացման հեռանկարների շուրջ: ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու մասին իր […]