16:41 17.03.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին: Վարչապետը շնորհավորել է Ի. Տասմագամբետովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակի, տարածաշրջանային զարգացումների և անվտանգային մարտահրավերների շուրջ: Այս համատեքստում անդրադարձ է եղել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին և ՀԱՊԿ հավաքական […]
16:35 17.03.2023
Մարտի լույս 15-ի գիշերը պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ոստիկանները Գյումրիի Շառլ Ազնավուրի հրապարակում ձերբակալել ու ոստիկանության Մուշի բաժին են տեղափոխել 34-ամյա մի տղամարդու։ Նրա մոտ կանեփից պատրաստված «խիմկա» տեսակի թմրամիջոցով փաթեթներ կային՝ 4 գրամից ավելի քաշով։ Ըստ գյումրեցու ՝ թմրամիջոցն ինքն է պատրաստել։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։
15:30 17.03.2023
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստն այս անգամ անցկացվել է Ծաղկաձորում: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը ողջույնի խոսքում ընդգծել է, որ հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցությունը հիմնված է երկու ժողովուրդների պատմականորեն հաստատված բարեկամական հարաբերությունների վրա: «Մեր երկրները հետեւողականորեն […]
15:08 17.03.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոն՝ կառույցի 2022թ. գործունեության հաշվետվությանը ծանոթանալու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը, «Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը, կառույցի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք: […]
15:06 17.03.2023
Ավելի քան երեք ամիս է, ինչ Արցախը շրջափակման մեջ է: Թեև պաշտոնական Բաքուն հայտարարում է, որ պատրաստ է բանակցել Արցախի հետ, բայց անցած զարգացումները ցույց տվեցին, որ Ադրբեջանը ոչ միայն պատրաստ չէ որևէ տեսակի բանակցությունների, այլև ամեն ինչ անում է Արցախը հայաթափելու ուղղությամբ: Արցախի Հանրապետությունն իրեն բռնակցելու մտադրությունը կյանքի կոչելու ճանապարհին Ադրբեջանը չի խորշում հակամարդկային […]
14:49 17.03.2023
Այսօր Հյուսիսային պողոտայում գործի է դրվել Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության ժամացույցի հետհաշվարկը: Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մրցումները ևս կանցկացվեն մարզահամերգային համալիրում՝ ապրիլի 15-23-ը: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է լինելու ծանրորդների համար Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: […]
14:43 17.03.2023
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական՝ 30-րդ և 31-րդ հայցադիմումները: Մեկ հայցադիմումով Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանց» ծրագրի «Տրանշ 1» և «Տրանշ 2» հատվածների կապալառու իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերության հայաստանյան մասնաճյուղի ենթակապալառու «Պոլի-Տրանսպորտ» ՍՊ ընկերության բաժնետեր Գ.Վ.-ից […]
14:37 17.03.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետության արտակարգ և լիազոր Խեսուս Ռաֆայել Սալասար Վելասկեսը: Նախագահ Խաչատուրյանը, շնորհավորելով նորանշանակ դեսպանին, մաղթել է հաջողություններ և արդյունավետ աշխատանք: «Այս տարի մեզ համար նշանակալի տարի է: Մենք նշելու ենք մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին և Ձեր նշանակումը կարծում եմ՝ շատ խորհրդանշական է այդ […]
13:33 17.03.2023
Մարտի 17-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին: ԱԽ քարտուղարը շնորհավորել է Տասմագամբետովին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշոնում նշանակման կապակցությամբ: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը զեկուցել է Տաջիկստանի և Ղրղզստանի միջև սահմանազատման վերաբերյալ իրավիճակը: Արմեն Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Կողմերն անդրադարձել […]
12:58 17.03.2023
Մարտի 17-ին ԱՀ խորհրդարանում պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Ռազմական դրության պայմաններում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների խնդիրները և գործողությունները քաղաքացիական պաշտպանության բնագավառում» թեմայով դռնփակ քննարկում է կազմակերպվել, որին ներկա էր նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: Քննարկմանը հրավիրված էին ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, ՆԳՆ ԱԻՊԾ տնօրեն, գնդապետ Մեխակ Արզումանյանը, ԱՀ […]
12:27 17.03.2023
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի՝ մարտի 20-22-ին նախատեսված այցը Ռուսաստան կլինի «խաղաղության այց», Չինաստանը մտադիր է կառուցողական դեր խաղալ ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործում։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։ «Այս ուղևորությունը կլինի «խաղաղության այց», – ասել է նա ճեպազրույցում։ «Ինչ վերաբերում է ուկրաինական ճգնաժամին, ապա Չինաստանը դրա վերաբերյալ օբյեկտիվ դիրքորոշում […]
10:59 17.03.2023
Սիսիան և Անի համայնքների ավագանու արտահերթ ընտրություններում գրանցված կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները ինքնաբացարկի դիմում չեն ներկայացրել։ Այս մասին հայտնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը: Ինքնաբացարկի դիմում ներկայացնելու վերջնաժամկետը մարտի 16-ն էր։ Այսպիսով, Շիրակի մարզի Անի համայնքում առաջադրված են «Ազգ-համայնք» դաշինքը (կազմում` Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը և Ռեֆորմիստների կուսակցությունը), «Իմ հզոր համայնք», «Հայկական երազանք» և «Քաղաքացիական պայմանագիր» […]
10:53 17.03.2023
Ուկրաինան նախատեսում է սկսել միջուկային վառելիքի արտադրություն, որը կփոխարինի ռուսական վառելիքին, հայտնել է հետխորհրդային հանրապետության էներգետիկայի նախարարությունը Facebook-ում։ «Ըստ պլանի՝ Էներգոատոմը նախատեսում է երեք տարվա ընթացքում գործարկել միջուկային վառելիքի արտադրության սեփական գիծը», – նշել են նախարարությունում։ Նախարարության տվյալներով՝ Ուկրաինան արդեն սկսել է VVER-1000 սերիայի վառելիքային բլոկների բաղադրիչների արտադրությունը (ճնշմամբ հովացվող ուժային ռեակտոր), հետագայում նախատեսվում […]
10:34 17.03.2023
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մարտի 16-ին ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեի գլխավորած պատվիրակությանը: Աննա Վարդապետյանը արդյունավետ է գնահատել Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազությունների միջև առկա համագործակցությունը՝ ընդգծելով, որ միջազգային-իրավական փոխգործակցության շրջանակում վրաց գործընկերների հետ խնդրահարույց կետեր չկան: «Երկու երկրների գլխավոր դատախազությունների միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակը թույլ է […]
10:23 17.03.2023
Սև ծովում ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքի կործանումից հետո ԱՄՆ-ը ևս մեկ անօդաչու թռչող սարք է ուղարկել կործանման վայր։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրա խոսքով՝ Պենտագոնը մտադիր չէ ամբողջությամբ դադարեցնել անօդաչու թռչող սարքերի թռիչքները Սեւ ծովի վրայով, քանի դեռ չի ավարտվել միջադեպի հետաքննությունը։ Աղբյուրները նշում են, որ երկրորդ անօդաչու թռչող […]
09:52 17.03.2023
Դատախազը 2023 թվականի մարտի 15-ին քրեական հետապնդում հարուցելու մասին նոր որոշում է կայացրել 1997-2011 թվականներին Պաշտպանության նախարարությունում ծառայած, 2011-2018 թվականներին Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության պետի տեղակալի և 5-րդ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Ա.Հ.-ի նկատմամբ: Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով հիմնավորվել է, որ Ա.Հ.-ն, 1994-2018 թվականների ընթացքում հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող […]
09:32 17.03.2023
Ճապոնիան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել ԿԺԴՀ-ի դեմ հրթիռների արձակումների ավելացման պատճառով: Այս մասին ուրբաթ օրը լրագրողներին ասել է երկրի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկազու Մացունոն՝ հերթական մամուլի ասուլիսում։ «Որպես Հյուսիսային Կորեայի դեմ մեր երկրի լրացուցիչ միջոցներ՝ որոշվել է պատժամիջոցների ցանկում ավելացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերով արգելված միջուկային հրթիռային ծրագրին առնչվող ևս երեք անձանց»,- ասել է […]
09:25 17.03.2023
Փարիզի կենտրոնում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ակցիաներին մասնակցելու համար բերման ենթարկվածների թիվը հասել է 217-ի, հայտնում է BFMTV-ն՝ վկայակոչելով պրեֆեկտուրայի տվյալները։ Նախորդ ցուցակում ընդգրկված էր 73 կալանավոր, նրանք մեղադրվում էին անկարգությունների և հրկիզումների մեջ՝ Պլաս դե լա Կոնկորդում ինքնաբուխ ցույցը ցրելուց հետո։ Ինչպես հաղորդում է RIA Novosti-ի թղթակիցը, մարդիկ կեսօրից հետո սկսել են հավաքվել Փարիզում […]
09:14 17.03.2023
Թուրքմենստանում սկսվել է Մեջլիսի (Խորհրդարանի) պատգամավորների ընտրությունների վաղաժամ քվեարկությունը։ Այս մասին ուրբաթ հայտնել է «Չեզոք Թուրքմենստան» պաշտոնաթերթը։ Հրապարակման համաձայն՝ ընթացակարգը հիմնականում նախատեսված է երկար գործուղումների կամ արձակուրդի մեկնող քաղաքացիների համար, ինչպես նաև նրանց համար, ովքեր այս կամ այն պատճառով մարտի 26-ին ընտրությունների օրը չեն կարողանա քվեարկել իրենց ընտրատեղամասում։ Թուրքմենստանում ընտրությունների և հանրաքվեների անցկացման կենտրոնական հանձնաժողովի […]
00:22 17.03.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Գորիս և Մեղրի քաղաքներում մառախուղ է: «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ […]
00:03 17.03.2023
Թուրքիայում ԱՄՆ-ի պահանջով դադարել են սպասարկել և լիցքավորել ռուսական և բելառուսական ավիաընկերությունների ավելի քան երկու տասնյակ Airbus և Boeing ինքնաթիռներ։ Այս մասին հայտնում է «Թուրքիայի Էկոնոմիկա» Telegram ալիքը՝ վկայակոչելով Airporthaber պարբերականը։ Ռուսական ինքնաթիռներն այժմ ստիպված են, առանց վերալիցքավորման թռչելով Թուրքիայից, վայրէջք կատարել Սոչիում, այնտեղ լիցքավորվել, այնուհետև շարունակել թռիչքը։ Խոսքը մասնավոր, բեռնատար, առևտրային և չարտերային ինքնաթիռների […]
23:57 16.03.2023
Կրեմլը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նախագահները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության և կայունության գործնական միջոցառումները՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտնի եռակողմ պայմանավորվածությունների համաձայն։ Նրանք մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում տրանսպորտային-լոգիստիկ և տնտեսական կապերի զարգացման վերաբերյալ։
23:23 16.03.2023
Շատերը նկատում են. եթե սառնարանում ջերմաստիճանը չափազանց ցածր է, որոշ մթերքներ (օրինակ ՝ բանջարեղեն, մրգեր, խոտաբույսեր, կաթնամթերք) ավելի արագ են փչանում։ Այդ մասին «Газета.Ru»-ին պատմել է թունաբան Միխայիլ Կուտուշովը: «Խորհուրդ չեմ տալիս սառնարանում պահել բանանը և այլ էկզոտիկ մրգեր, օրինակ՝ մանգոն։ Նման մթերքներն ավելի արագ են սևանում և արտանետում գազեր՝ ինդոլ, սկատոլ, ջրածնի սուլֆիդ և […]
21:56 16.03.2023
ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահի կեղծ պնդումների և ռազմատենչ հայտարարությունների վերաբերյալ․ «Մարտի 16-ին Թյուրքական պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջների և հերթական ագրեսիայի նախապատրաստման բացահայտ դրսևորում էր։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը ներկայացնելով «Արևմտյան Ադրբեջան» մտացածին անվան տակ՝ Ադրբեջանի նախագահը կոպտորեն խախտում է ոչ միայն ՄԱԿ […]
21:30 16.03.2023
Թուրքիայի ազգային արժույթը նոր հակառեկորդ է սահմանել: Լիրայի փոխարժեքը կրկին կտրուկ անկում է արձանագրել: Ֆինանսական շուկայում շարունակվող անկայունությունն արդեն անդրադարձել է ոչ միայն երկրի տնտեսության, այլ նաև քաղաքական գործընթացների վրա: Որքա՞ն է իջել լիրայի փախարժեքն այս անգամ և ինչպե՞ս այս զարգացումը կազդի գալիք ընտրությունների վրա: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այսօր առավոտյան բորսայում […]
21:00 16.03.2023
Հայաստանում է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակությունը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրերը մարտի 16-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ […]
20:14 16.03.2023
Ս․թ․ մարտի 14-ին դեսպան Մակունցը առցանց հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փըլոնի հետ։ Տեղեկացնում են ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունից։ Դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել Արցախում և Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակը՝ շեշտելով, որ արդեն 3 ամսից ավել է Լաչինի միջանցքը արգելափակված է։ Նա իր երախտագիտությունն է հայտնել նաև Ֆ․Փըլոնի կողմից Ներկայացուցիչների պալատի […]
20:07 16.03.2023
Մարտի 16-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։ Ողջունելով դեսպանին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական իրավապահ կառույցների շուրջ 28 տարվա համագործակցությունը և այն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել։ Ներքին գործերի նախարարը նշել է, որ տարիների ընթացքում ֆրանսիացի գործընկերների աջակցությամբ կազմակերպվել են 100-ից ավելի […]
20:00 16.03.2023
Ընդունվել է կենսաթոշակային տարիքը 62-ից 64-ի բարձրացնելու մասին օրենքը։ Այս մասին մարտի 16-ին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը։ Փաստաթուղթն ընդունվել է խորհրդարանում առանց քվեարկության՝ համաձայն Երկրի սահմանադրության 49.3 կետի։ «Այս բարեփոխումն անհրաժեշտ է։ Ես հավատարիմ եմ մեր սոցիալական մոդելին, և այս բարեփոխումը փոխզիջման արդյունք է, որը համաձայնեցվել է խորհրդարանի երկու պալատների օրենսդիրների հետ: […]