18:18 11.03.2023
Հույս ունեմ, որ Արցախը կինքնորոշվի և արցախցիներն իրենք կորոշեն իրենց ապագան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 11-ին «Ապագա հայկականը» համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը: «Հույս ունեմ, որ մի օր Արցախի ինքնորոշման հարցը կդրվի տարբեր ազգերի կողմից և արցախցիները կկարողանան իրենց ապագան կերտել իրենց ձեռքով»,- ընդգծել է նա: Անդրադառնալով Արցախում ստեղծված […]
18:07 11.03.2023
Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը (ԿԸՀ) հաստատել է 36 քաղաքական կուսակցությունների ցուցակը, որոնք կարող են մասնակցել մայիսի 14-ին կայանալիք համընդհանուր ընտրություններին։ Այս մասին հայտարարել է ԿԸՀ-ն։ ԿԸՀ-ն նաև որոշել է, որ քվեարկությունը կսկսվի ժամը 08:00-ին և կավարտվի մայիսի 14-ին ժամը 17:00-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուրբաթ երեկոյան հաստատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշումը՝ երկրում մայիսի […]
17:39 11.03.2023
Leopard 1 տանկերը կարող են Ուկրաինա հասնել այս գարնանը, շաբաթ օրը՝ մարտի 11-ին, հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Թրոելս Լունդ Պոուլսենը։ Պոուլսենը նաև հավելել է, որ հպարտ է, որ այս մեծ և կարևոր նվիրատվությունով Դանիան աջակցում է Ուկրաինայի ազատության համար մղվող պայքարին։ Նա հավելել է, որ Դանիան դեռ հույս ունի, որ այս գարնանը […]
17:19 11.03.2023
Կանադան արգելել է ռուսական ալյումինի և պողպատի ներկրումը։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը։ Արգելքը վերաբերում է ալյումինից և պողպատից պատրաստված արտադրանքներին, ինչպիսիք են ալյումինե տարաները և պողպատե խողովակները: Այս որոշման նպատակն է սահմանափակել Մոսկվայի հնարավորությունները՝ ֆինանսավորել Ուկրաինայի պատերազմը։ «Ուկրաինան կարող է և պետք է հաղթի այս պատերազմում։ Մենք շարունակում ենք ամեն ինչ […]
12:40 11.03.2023
Ազգային Ժողովրդական Կոնգրեսի (ԱԺԿ) պատգամավորները քվեարկել են Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի (ԺԿԿ Կենտկոմի) քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Լի Ցիանգին Չինաստանի Պետական խորհրդի վարչապետի պաշտոնում նշանակելու օգտին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի կողմից առաջադրվել է Չինաստանի Պետական խորհրդի նոր վարչապետ Լի Ցյանգը։ Այս հարցի քվեարկությունն անցկացվել է 14-րդ ԱԺ-ի առաջին նստաշրջանի չորրորդ […]
10:55 11.03.2023
ՆԱՏՕ-ի ռազմական կոնտինգենտի մուտքն Ուկրաինայի տարածք կարող է երրորդ համաշխարհային պատերազմ հրահրել. Այս մասին ուրբաթ օրը՝ մարտի 10-ին, իր Twitter-ում գրել է ամերիկացի քաղաքական գործիչ, Կենտուկիի նահանգապետի թեկնածու Ջեֆրի Յանգը։ Նա խորհուրդ է տվել արեւմտյան երկրներին լավ մտածել՝ նախքան իրենց զինվորներին Ուկրաինա ուղարկելը։ «Սա խելագարություն է. Դա կարող է հանգեցնել Ռուսաստանի կողմից զորքեր ուղարկող ցանկացած […]
10:37 11.03.2023
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ասել է, որ իր երկիրը չպետք է օգնի Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները։ «Սալիվանն ընդգծել է Վրաստանը պատժամիջոցներից խուսափելու հարթակ չդարձնելու անհրաժեշտությունը», – ասվում է ուրբաթ օրը՝ մարտի 10-ին, հրապարակված մամուլի հաղորդագրությունում։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև Վրաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին, նրա՝ Եվրամիության անդամ դառնալուն […]
09:39 11.03.2023
ԵՄ-ն և ԱՄՆ-ն մտադիր են լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու երրորդ երկրների կողմից Ռուսաստանին պատժամիջոցների շրջանցելուն ուղղված աջակցությունը, Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համատեղ հայտարարություն են արել։ «Մենք խորացնում ենք մեր համատեղ աշխատանքը՝ ակտիվորեն կիրառելու մեր պատժամիջոցներն ու արտահանման հսկողությունը, դադարեցնելու և կանխելու պատժամիջոցների շրջանցումը, այդ […]
09:14 11.03.2023
Շաբաթ օրը 14-րդ Ազգային Ժողովրդական Կոնգրեսի (NPC, Խորհրդարան) 1-ին նստաշրջանի պատվիրակները հաստատել են Յին Յոնգի նշանակումը ՉԺՀ-ի Գերագույն ժողովրդական դատախազության գլխավոր դատախազի պաշտոնում: Այս մասին հայտնում է Xinhua լրատվական գործակալությունը։ Ին Յոնգը ծնվել է 1957թ. 1977-1995 թվականներին նա աշխատել է Չժեցզյան նահանգի ոստիկանությունում և այլ իրավապահ մարմիններում։ 1995-2003 թվականներին աշխատել է այս մարզի Հանրային անվտանգության […]
00:00 11.03.2023
Մի կողմից Ալիևը հայտարարում է, որ պատրաստ է խոսել ԼՂ-ի հայերի հետ, մյուս կողմից՝ հարձակվում նրանց վրա, գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ «Թվիթեր»-ի իր Էջում անդրադառնալով Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից մարտի 10-ին Արցախի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտմանը։ «Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում: Մի կողմից Ալիևը շարունակում է հայտարարել, որ իրենք […]
22:56 10.03.2023
Ադրբեջանի կազմում Արցախի ինտեգրացիայի հարց Հայաստանը չի քննարկել, «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Այդ քննարկումները իրավունքների և անվտանգության մասին են, և միջազգային պայմանավորվածությունները հենց սրանք էին, և հենց այս պայմանավորվածությունները պետք է ի կատար ածվեն», – ասաց նա: Մանրամասները՝ տեսանյութում։
21:51 10.03.2023
ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեն մարտի 9-ին կայացած հանդիպման արդյունքում ընդունել է եզրափակիչ հայտարարություն։ Այս մասին գրել է ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։ «Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեն գոհունակությամբ նշում է ԵՄ-ի և Հայաստանի միջև շատ լավ հարաբերությունները և հիշեցնում Եվրոպական խորհրդարանի և Հայաստանի Ազգային ժողովի դերը այս հարցում, հիմնված իրենց […]
20:08 10.03.2023
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մարտի 12-13-ը պաշտոնական այցով կմեկնի Իրան։ Այս մասին ասվում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Թեհրանում Լուկաշենկոն բանակցություններ կվարի Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ։ Թեհրանում կայանալիք բանակցությունների հիմնական թեման կլինի երկկողմ հարաբերությունների, համագործակցության զարգացումը՝ շեշտը դնելով առևտրատնտեսական համագործակցության վրա: Նախագահների հանդիպումը կանցկացվի նեղ և ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների անդամների մասնակցությամբ։ Կողմերը […]
18:47 10.03.2023
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մարտի 10-ին տեղի է ունեցել «DigiTec Summit 2022» միջազգային համաժողովի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել են պաշտոնատար անձինք, դեսպաններ, դիվանագիտական ներկայացուցիչներ, տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներ և ոլորտի ներկայացուցիչներ։ Համաժողովին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, շնորհավորել, հաջողություններ և արդյունավետ քննարկում մաղթել մասնակիցներին: Նախարարն իր խոսքում […]
16:28 10.03.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե՝ կառույցի 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի […]
16:15 10.03.2023
Իրանն ու Սաուդյան Արաբիան դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին համաձայնագիր են ստորագրել, երկու ամսվա ընթացքում նախատեսվում է դեսպանություններ բացել, հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը: Նշվում է, որ համատեղ հայտարարությունը ստորագրվել է Պեկինում Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավարի և նրա Սաուդյան գործընկերոջ միջև մի քանի օր տևած բանակցություններից հետո: Բանակցությունների արդյունքում նրանք պայմանավորվել են վերսկսել դիվանագիտական […]
16:02 10.03.2023
Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհուրդը Ռաֆայել Գրոսիին վերընտրել է կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում, հաղորդում են արևմտյան ԶԼՄ-ները: Գրոսիի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 2-ը: Նա ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի պաշտոնի միակ թեկնածուն էր։ Սա ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում նրա երկրորդ ժամկետն է, նա պաշտոնը ստանձնել է 2019 թվականի դեկտեմբերի 3-ին ։
15:53 10.03.2023
Բաքվի կենտրոնում ՝ պետական կրկեսի շենքի մոտ, փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով երեք մարդ է վիրավորվել: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունը: «Ոստիկանությունը տեղեկություն է ստացել այն մասին, որ երեք մարդ վիրավորվել է մայրաքաղաքի Նասիմինսկի շրջանում հրազենից արձակված կրակոցների հետևանքով»,- ասված է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ տեղական ԶԼՄ-ները հայտնել էին, որ զինված […]
15:38 10.03.2023
Բաքվում անազատության մեջ են մնում տասնյակ հայ ռազմագերիներ, որոնց Ադրբեջանն անվանում է «ահաբեկիչներ» և չի շտապում հանձնել Հայաստանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BBC-ի ռուսական ծառայությունը անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին՝ նշելով, որ նրանք սակարկության առարկա են դարձել փակուղի մտած բանակցություններում: «Հայ գերիներն Ադրբեջանում՝ ահաբեկիչնե՞ր, պատանդնե՞ր թե՞ սակարկությունների առարկա». այսպես է վերնագրված պարբերականի ծավալուն հոդվածը: Այն հիշեցնում […]
15:26 10.03.2023
Դեսպան Քվինը հանդիպեց Հայաստանում Եվրամիության առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին՝ քննարկելու իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ Միացյալ Նահանգներն աջակցում է Եվրամիության առաքելությանը Հայաստանում։
13:27 10.03.2023
Հայաստանը հրաժարվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի՝ իր քվոտայից: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը: «Այո, մենք համապատասխան առաջարկ ենք ներկայացրել ՀԱՊԿ-ին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Հունանյանը՝ արձագանքելով մամուլում շրջանառվող լուրերին, թե Հայաստանը հրաժարվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի՝ իր քվոտայից:
13:15 10.03.2023
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը աշխատանքային այցով գտնվում է Գեղարքունիքի մարզում: «Մարտի 10-ին Գեղարքունիքի մարզպետարանում ընդունեցի Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին, ով աշխատանքային այցով ժամանել է մարզ։ Հանդիպման ընթացքում քննարկեցինք 2022 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի և Ռուսաստանի Դաշնության Օմսկի նահանգի միջև ստորագրված համագործակցության ճանապարհային քարտեզը, որը հնարավորություն է տալիս երկու մարզերի համագործակցությունը ծավալել […]
12:57 10.03.2023
Տեղյակ եք, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելուց հետո հանրապետություն տեղափոխվող հումանիտար բեռները հասնում են մեծ դժվարությամբ և խիստ սահմանափակ ծավալով: Սակայն անհրաժեշտ դեղորայքի, պարենի առաջին անհրաժեշտության ապրանքների տեղափոխումն ու մեր ազգաբնակչության պահանջները բավարարելու համար աշխատանքների կազմակերպման ընթացքում շարունակվում են գտնվել մարդիկ, ովքեր առիթ են գտնում՝ պետության ու քաղաքացու հաշվին հարստանալ: Երեկ […]
11:44 10.03.2023
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը երկրի քաղաքացիներին խորհուրդ է տալիս բողոքի ակցիաների ֆոնին ձեռնպահ մնալ Վրաստան մեկնելուց։ Նախարարությունը նաև Վրաստանում գտնվողներին խորհուրդ է տալիս խուսափել Թբիլիսիի և Բաթումի պատմական կենտրոնների մարդաշատ վայրեր այցելելուց։ «Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Վրաստան մեկնելուց։ Եթե արդեն Վրաստանում եք, խորհուրդ ենք տալիս խուսափել մարդաշատ վայրերից, […]
10:49 10.03.2023
Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Կանադայի կանանց, գենդերային հավասարության և երիտասարդության հարցերով նախարարի խորհրդարանական քարտուղար Ջեննա Սադսի հետ։ Կողմերն անդրադարձել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղություններին, մասնավորապես՝ կանանց կայուն զբաղվածությանը, կարողությունների բացահայտմանն ու տնտեսական հզորացմանն ուղղված ծրագրերին։ Այս համատեքստում նախարար Մկրտչյանը ներկայացրել […]
10:38 10.03.2023
Օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագիծը խորհրդարանում քննարկումից հանելով՝ Վրաստանը կորցրել է ինքնիշխանության հնարավորությունը, հայտարարել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։ Մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագիծը։ Դրանից հետո Թբիլիսիում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել, որոնք ցրել են ոստիկանությունը՝ օգտագործելով արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ։ Հինգշաբթի առավոտյան իշխանությունները հայտարարեցին, […]
10:30 10.03.2023
ԱՄՆ Պետքարտուղարոթյան խոսնակ Նեդ Փրայսը պատաախանել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հրատապության մասին հարցին: ԱՄՆ հետախուզությունը երեկ հայտարարեց, որ կանխատեսում է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների լարվածությունը խաղաղ պայմանագրի բացակայության դեպքում։ Ճեպազրույցի ժամանակ լրագրողը հետաքրքրվել է, թե որքանով է դա ավելացնում հրատապությունը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ԱՄՆ ջանքերի առումով: «Սրա հետ կապված միշտ հրատապություն է եղել և հրատապություն է եղել, […]
09:05 10.03.2023
Ազգային Ժողովրդական Կոնգրեսի (ԱԺԿ) պատգամավորները ուրբաթ օրը միաձայն վերընտրել են Սի Ցզինպինին Չինաստանի նախագահի պաշտոնում երրորդ հնգամյա ժամկետով։ Ուրբաթ առավոտյան լիագումար նիստում փակ գաղտնի քվեարկությամբ տեղի են ունեցել պետության ղեկավարի ընտրություններ։ Դրան մասնակցել է 2952 պատգամավոր։ Սի Ցզինպինը դարձավ Չինաստանի առաջին նախագահը, ով ընտրվեց երրորդ ժամկետով։ Բացի դրանից, Սի Ցզինպինը վերընտրվել է Չինաստանի Կենտրոնական ռազմական […]
00:24 10.03.2023
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թել Ավիվում տեղի ունեցած հարձակումը լուրջ ահաբեկչություն է անվանել և աջակցություն է հայտնել տեղում աշխատող անվտանգության ուժերին, հայտարարությունը առաջնորդը հրապարակել է Телеграм ալիքում: «Այսօր երեկոյան ծանր ահաբեկչություն է տեղի ունեցել Թել Ավիվում։ Ես աղոթում եմ վիրավորների բարեկեցության համար և աջակցություն եմ հայտնում ոստիկանությանն ու տեղում գործող անվտանգության ուժերին», – հայտարարել է […]
22:02 09.03.2023
Նիդերլանդների վարչապետը հանդիպել է Ադրբեջանի նախագահին Լաչինի միջանցքը բացելու նպատակով։ Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Վոպկե Հուքստրան շեշտել է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի օկուպացիայի փաստն՝ ընդգծելով, որ ԵՄ կոչ է անում Ադրբեջանին վերադառնալ մինչև 2022 թվականի սեպտեմբերի 12-ի սահմանները։ Ինչպես տեղեկացնում է Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան՝ նախարարն այս մասին ասել է՝ ի պատասխան խորհրդարանական մի քանի […]