14:22 08.03.2023
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է զեկույց Ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն խմբի կողմից 2023 թվականի մարտի 5-ին իրականացված ահաբեկչական գործողության մասին։ Զեկույցում ամփոփված են ահաբեկչական գործողության վերաբերյալ ԱՀ ՄԻՊ հաստատության կողմից հավաքագրված փաստերը, որոնք ստացվել են իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքում, իրավասու մարմիններից և բաց աղբյուրների: Ըստ հավաքագրված փաստերի նախօրոք պլանավորված ահաբեկչական գործողությունը տեղի է […]
14:05 08.03.2023
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ցանկանում է կրկին եռակողմ հանդիպում անցկանցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ «Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շատ է ցանկանում, որ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները կրկին գան Բրյուսել։ Մի քանի շաբաթ առաջ նա հանդիպել է առաջնորդների հետ Մյունխենում։ Այժմ մենք սպասում ենք, որ […]
13:15 08.03.2023
Բաքվում հանդիպումներից հետո երեքշաբթի օրը Երևան ժամանեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս (Լու) Բոնոն: Երկու մայրաքաղաքներում ամերիկացի դիվանագետի հանդիպումների նպատակը, ինչպես շեշտում են ԱՄՆ դեսպանատնից, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն առաջ մղելն է։ Լուիս Բոնոն Երևանում հարցազրույց է տվել «Ազատության» հայկական ծառայությանը. «Ազատություն». – Ձեր […]
12:34 08.03.2023
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) փոխանցմամբ՝ մարտի 7-ի ցույցի ժամանակ իրավապահները մանր խուլիգանության և ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու փաստերով ձերբակալել են 66 մասնակցի: Այս մասին հայտնում է Ալիք մեդիան: Նշվում է, որ ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել նույն օրը Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի հարևանությամբ տեղի ունեցած բռնի միջադեպերի վերաբերյալ՝ Վրաստանի ՔՕ-ի 353-րդ և 187-րդ հոդվածներով։ Նշվում […]
12:28 08.03.2023
Օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրացական տարբերակի ընդունումը վատ զարգացում է երկրի համար, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը։ Նա նշել է, որ նախագիծը հակասում է Եվրամիությանն անդամակցելու Թբիլիսիի ձգտումներին։ «Երեքշաբթի օրը Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է արտաքին ազդեցության թափանցիկության մասին նոր օրենքը։ Սա շատ վատ զարգացում է Վրաստանի և նրա ժողովրդի համար»,- […]
12:00 08.03.2023
Չինաստանի, Հնդկաստանի և Թուրքիայի հետ առևտրի ավելացումն օգնում է ռուսական տնտեսությանը ոտքի կանգնել՝ չնայած Արևմուտքի զանգվածային պատժամիջոցներին: Դրա պատճառով սահմանափակող միջոցառումներն այնքան արդյունավետ չեն եղել, որքան սպասվում էր, գրում է ճապոնական Yomiuri թերթը։ «Սահմանափակիչ միջոցառումներն այնքան արդյունավետ չէին, որքան սպասվում էր. Սրա պատճառն այն պետություններն են, որոնք չեն միացել արեւմտյան պատժամիջոցներին, օրինակ՝ Չինաստանը <….> Հնդկաստանն […]
10:15 08.03.2023
Միլոշ Զեմանը լքում է Չեխիայի նախագահի պաշտոնը։ Չորեքշաբթի օրը լրանում է նրա երկրորդ հնգամյա մանդատը որպես պետության ղեկավար, իսկ հաջորդ օրը՝ հինգշաբթի, Պրահայի ամրոցում տեղի կունենա նրա իրավահաջորդի՝ բանակի պաշտոնաթող գեներալ Պետր Պավելի երդմնակալության արարողությունը։ Շատ չեխ քաղաքագետներ և լրատվամիջոցներ քննադատում են Զեմանի նախագահության տասնամյակը, հատկապես նրա արտաքին քաղաքականությունը: Նախկինում նա հանդես էր գալիս Չեխիայի […]
09:40 08.03.2023
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթին հաստատել է, որ կհանդիպի Թայվանի աշխատակազմի ղեկավար Ցայ Ինգ Վենի հետ ԱՄՆ-ում, այլ ոչ թե կղզի այցի ժամանակ։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Bloomberg-ը։ Մաքքարթին չի բացառել, որ ապագայում կայցելի Թայվան։ Ավելի վաղ Financial Times թերթը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Մաքքարթիի և Ցայ Ինգ Վենի հանդիպումը […]
09:28 08.03.2023
Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը մարտի 17-ին կլքի պաշտոնը։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ երեքշաբթի հայտնել է NBC հեռուստաալիքը։ Ըստ աղբյուրի՝ Փրայսը կաշխատի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի անմիջական ենթակայության տակ: Նշվում է, որ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը ժամանակավորապես կկատարի ղեկավարի պարտականությունները։ Նեդ Փրայսը, ով նաև Կենտրոնական հետախուզական գործակալության (ԿՀՎ) և նախագահ Բարաք Օբամայի օրոք […]
09:15 08.03.2023
Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրինագծի դեմ ցույցն ավարտվել է, Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում՝ Ռուսթավելիի պողոտայի երթեւեկությունը վերականգնվել է։ Այս մասին հայտնում է Interpressnews գործակալությունը։ Իրավապահներն ու հատուկ ջոկատայինները լքում են տարածքը՝ տանելով ջրցան մեքենաները, որոնք կիրառվել են ցուցարարների դեմ։ Ցուցարարները մաքրում են նաեւ խորհրդարանի շենքի շրջակայքը, իսկ կոմունալ ծառայությունները տեղում մաքրում են տարածքը։ Նշվում է, որ […]
23:56 07.03.2023
ԱՄՆ-ը չի բացառում Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Այս մասին երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։ «Ես չեմ նշի կոնկրետ անձանց կամ ընկերությունների անունները, որոնք կարող են ենթարկվել ԱՄՆ-ի կամ այլ պատժամիջոցների: Բայց մենք ունենք մի շարք գործիքներ, […]
23:29 07.03.2023
Մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրը, ընդունված է ծաղիկներ նվիրել կանանց, սակայն որոշ ծաղկեփնջեր կարող են վտանգավոր լինել՝ ծանր ալերգիկ ռեակցիայի վտանգի պատճառով։ LabQuest լաբորատորիայի արտադրության տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու, կլինիկական լաբորատոր ախտորոշման դոկտոր Նատալյա Լոգաչովան «Իզվեստիային» պատմել է այն ծաղիկների մասին, որոնց պետք է զգուշությամբ վերաբերվեն: Նա բացատրել է, որ ալերգիայի հիմնական պատճառը, որը կարող […]
22:27 07.03.2023
Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության, շրջափակված Արցախում տիրող իրավիճակի, միջազգային հանրության արձագանքների մասին է խոսել ԱՀ նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: Հիշեցնենք, որ ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի ներխուժման հետևանքով մարտի 5-ի առավոտյան զոհվեց Արցախի ոստիկանության 3 ծառայող, մեկ ոստիկան էլ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է: Դավիթ Բաբայի հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
21:50 07.03.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը երկկողմ համագործակցության և համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր կքննարկի Վրաստանում։ «Երկկողմ համագործակցության և համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր քննարկելու նպատակով` 2023 թվականի մարտի 9-10-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի»,- ասված է որոշման մեջ: Պատվիրակության մյուս անդամներն են՝ Արթուր Մարտիրոսյան – ՀՀ […]
21:40 07.03.2023
Մարտի 7-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քննարկվել են Մասիսի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության աշխատանքների, Կուսակցությանը վճարվող անդամավճարների հավաքագրման հետ կապված և այլ ընթացիկ հարցեր։
21:02 07.03.2023
Թուրքական ընդդիմությանը նախագահական ընտրությունների նախաշեմին հաջողվել է վերականգնել միսանականությունը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, կիրակի օրը նախագահի միասնական թեկնածուի շուրջ բանակցությունները փակուղի էին մտել ու ընդդիմադիր դաշինքը պառակտման եզրին էր հայտնվել: Այսօր Էրդողանի ընդդիմադիր քաղաքական ուժերը ի վերջո կարողացան համաձայնության գալ: Նախագահի թեկնածու է առաջադրվել «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն: Ինչի՞ շնորհիվ հաջողվեց խուսափել անխուսափելի թվացող […]
19:53 07.03.2023
Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ են փոխանակել։ Գերիների փոխանակման արդյունքում Ուկրաինա է վերադարձել 130 ուկրաինացի զինծառայող։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի խոսքով՝ գերությունից վերադարձածների թվում են 126 տղամարդ և 4 կին։ Նրանց մի մասը Մարիուպոլի պաշտպաններն են, այդ թվում՝ Ազովստալը պաշտպանած մարտիկները, ինչպես նաև Բախմուտի և Սոլեդարի տարածքում գերեվարված զինվորականները։ Իր հերթին, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության […]
19:47 07.03.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին: Վարչապետն ամերիկացի համանախագահի ուշադրությունն է հրավիրել մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակման փաստի վրա: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Ադրբեջանը մի կողմից հայտարարում է ԼՂ ներկայացուցիչների հետ երկխոսելու պատրաստակամության մասին, մյուս կողմից՝ իրականացնում […]
19:32 07.03.2023
ՄԱԿ-ի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ Ժնևում բանակցություններ կունենան ռուսական պատվիրակության հետ, երեքշաբթի օրը՝ մարտի 7-ին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է կազմակերպության դիվանագիտական աղբյուրը։ Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ, հանդիպման քննարկման թեման ռուսական հացահատիկի և պարարտանյութերի արտահանմանն է վերաբերելու։ Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մարտի 8-ին կժամանի Կիև՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ […]
19:10 07.03.2023
Մարտի 7-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոյին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ: Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին: […]
19:01 07.03.2023
Քննարկվում է Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը: «Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Կարող եմ ասել, որ մենք պայմանավորվեցինք, որ առայժմ չբացահայտենք մանրամասները, այնքան էլ հեշտ չէ, պետք է հանգիստ աշխատել դիվանագիտության սկզբունքների հիման վրա»,- ասել է Միխայիլ Բոգդանովը: Դեկտեմբերին Ռուսաստանի Դաշնությունում տեղի են […]
18:53 07.03.2023
Թուրքիայի նախագահ Էրդողանը կառավարության հերթական նիստից հետո հանդես է եկել ելույթով։ Նա, անդրադառնալով գալիք ընտրություններին, նշել է, որ դրանք կայանալու են մայիսի 14-ին և այն փոփոխման ենթակա չէ, իսկ ընտրությունների օրակարգում կրկին երկրաշարժն է լինելու առանցքային հարցը։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Անդրադառնալով աղետային իրավիճակին՝ նա ասել է, որ իրենք (իշխանությունը-խմբ․) երկրաշարժից հետո երբեք քաղաքական վիճաբանությունների մեջ […]
18:30 07.03.2023
Մարտի 7-ին աշխատանքային այցով Կահիրեում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ։ Զրուցակիցները շեշտել են, որ հայ և արաբ ժողովուրդների հարաբերությունները հիմնված են դարավոր բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա՝ այս համատեքստում նշելով նաև արաբական երկրներում հայ համայնքների դերը: Երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ Արաբական աշխարհի […]
18:25 07.03.2023
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին։ Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Փոխվարչապետը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և մարտի 5-ին կատարված դիվերսիոն հարձակման դեպքի մանրամասները: Զրուցակիցները քննարկել […]
18:18 07.03.2023
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Ուկրաինա, որտեղ կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին և կքննարկի հացահատիկի գործարքի երկարաձգման հարցը։ Այս մասին երեքշաբթի օրը՝ մարտի 7-ին, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Չորեքշաբթի առավոտյան նա Կիևում կհանդիպի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ քննարկելու հացահատիկի գործարքի երկարաձգումը, ինչպես նաև հարակից այլ հարցեր»,- լրագրողներին ասել է […]
16:00 07.03.2023
Մեկնարկում է տեղեկատվական տեխնոլոգիաների /ՏՏ/ բնագավառում կրթական պարգևների ամենամյա մրցանակաբաշխությունը, որն անցկացնում է ԿԳՄՍ նախարարությունը: Մրցանակաբաշխության նպատակը ՏՏ բնագավառում լավագույն աշակերտներին բացահայտելն ու խրախուսելն է։ Մրցանակին կարող են հավակնել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-12-րդ դասարաններում սովորող աշակերտները, որոնք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ուսումնառության ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն, մասնակցել ՏՏ ոլորտի տարբեր նորարարական աշխատանքների։ Մրցանակաբաշխությունն այս […]
15:59 07.03.2023
Մարտի 7-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին: Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը և դրա հետևանքներին, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը կարևորել է Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք խումբ […]
14:50 07.03.2023
Բելառուսում ուժայինները ձերբակալել են ուկրաինական հատուկ ծառայությունների աշխատակցին և նրա հանցակիցներին, որոնք մարտի սկզբին Մաչուլիշչիի օդանավակայանում մասնակցել են ռուսական А-50 ինքնաթիռի դեմ դիվերսիայի փորձին: Այս մասին հայտնել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Պետության ղեկավարի խոսքով ՝ ձերբակալվածը ռուսաստանցի է։ Նա նաև ուկրաինական անձնագիր ունի: Տղամարդը ծնվել է Կրիվոյ Ռոգում, ապրել Ղրիմում։ Ըստ Լուկաշենկոյի՝ Ուկրաինայի հատուկ […]
14:00 07.03.2023
Մարտի 7-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Զրուցակիցները քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ծանր իրավիճակը: Կողմերն ընդգծել են Արդարադատության միջազգային դատարանի կողմից Լաչինի միջանցքի բացման առնչությամբ կայացված իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումն ի կատար […]