13:39 09.03.2023
Մարտի 9-ին Հունաստան աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հունաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թանոս Դոկոսի հետ: Ա. Գրիգորյանը ցավակցել է Թ. Դոկոսին մարտի 2-ին Հունաստանում տեղի ունեցած մահացու երկաթուղային աղետի կապակցությամբ: Քարտուղար Գրիգորյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամն ու ՀՀ […]
13:27 09.03.2023
Արաբական պետությունների լիգայի խորհրդի` նախարարական նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 8-ին Կահիերում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Խալիֆա Շահեն Ալ-Մարարի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-էմիրաթական երկկողմ օրակարգին առնչվող հարցերի, մտքեր փոխանակել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարների շուրջ: ՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև ընդլայնվող առևտրատնտեսական կապերը, […]
12:09 09.03.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային երկօրյա այցով մեկնել է Վրաստան՝ երկկողմ համագործակցության և համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր քննարկելու նպատակով։ Պատվիրակության կազմում են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Երևանի Վ. Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցի տնօրեն Լուսինե Ղասաբօղլյանը: Վրաստան աշխատանքային այցի շրջանակում […]
12:05 09.03.2023
Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունը ողջունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի հետկանչման մասին իշխող «Վրացական երազանք» կուսակցության հայտարարությունը, հայտնում է Ալիք մեդիան: «Մենք կոչ ենք անում Վրաստանի բոլոր քաղաքական առաջնորդներին վերսկսել եվրոպամետ բարեփոխումները՝ ներառական, կառուցողական ձևով և 12 առաջնահերթություններին համապատասխան՝ թեկնածուի կարգավիճակի հասնելու համար»,- գրված է Վրաստանում ԵՄ ներկայացուցչության էջում։ Ի դեպ, «Վրացական երազանք» կուսակցության […]
11:48 09.03.2023
Կառավարության նիստն այսօր բավական կարճ է տևել: Վարչապետի առաջարկությամբ բոլորը հարցերը քննարկվել են չզեկուցվող ընթացակարգով: Նիկոլ Փաշինյանը միայն անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին ու ադրբեջանական դիվերսիային: Նա հայտարարել է, թե երեք ամիս Լաչինի միջանցքի փակ լինելու պայմաններում Լեռնային Ղարաբաղում իրադրության նոր սրում կա: Վարչապետն ընդգծել է, որ ադրբեջանական դիվերսիայի հետևանքով երեք զոհվածներն էլ ծնվել են […]
11:35 09.03.2023
Արաբական պետությունների լիգայի խորհրդի` նախարարական նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մարտի 8-ին Կահիերում հանդիպել է Օմանի Սուլթանության արտաքին գործերի նախարարի դիվանագիտական հարցերով տեղակալ Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսսա Ալ-Հարսիի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Օմանի միջև երկկողմ օրակարգային հարցերի՝ շեշտելով քաղաքական երկխոսության ակտիվացման և պարբերական խորհրդակցությունների անցկացման կարևորությունը։ Մտքեր են […]
11:04 09.03.2023
Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների ճեպազրույցը, որը պետք է հայտարարեր քաղաքացիական անհնազանդության ծրագրի մասին, չեղարկվել է այն բանից հետո, երբ խորհրդարանից հետ կանչվեց օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագիծը։ Այս մասին ասում է ընդդիմադիր «Լելոն Վրաստանի համար» կուսակցությունը հինգշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ։ «Ընդդիմության ճեպազրույցը, որը նախատեսված էր 11:00-ին Ռուսթավելի պողոտայում, 21 հասցեում, Վրաստանի Ազգային դեմոկրատական կուսակցության գրասենյակի […]
10:36 09.03.2023
Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը բողոքի ցույցերի ֆոնին որոշել է հետ կանչել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը Վրաստանի խորհրդարանից, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Այս մասին ասվում է քաղաքական ասոցիացիայի հինգշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ։ «Որպես իշխող ուժ, որը պատասխանատու է հասարակության յուրաքանչյուր անդամի համար, մենք որոշել ենք առանց որևէ նախապայմանի հետ կանչել մեր կողմից պաշտպանված օրինագիծը»,- ասվում […]
09:50 09.03.2023
ԱՊԼ խորհրդի՝ նախարարական նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կահիրեում մարտի 8-ին հանդիպել է Լիբանանի ԱԳ նախարար Աբդալլահ Բու Հաբիբի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ հայ-լիբանանյան հարաբերությունները հիմնված են ընդհանուր պատմության, դարավոր բարեկամության և մշակութային ընդհանրությունների վրա՝ ընդգծելով նաև Լիբանանի հասարակական-քաղաքական կյանքում հայ համայնքի ներդրումը: Արձանագրվել է, որ ժամանակակից շրջանում երկու պետությունների միջև […]
09:34 09.03.2023
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոտիրի հետ։ Նախարարը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ Արցախյան 44–օրյա պատերազմի ընթացքում իսլանդական տարբեր ընկերությունների կողմից ցուցաբերած աջակցության, համագործակցության, ինչպես նաև իսլանդական պատգամավորական պատվիրակության Արցախ կատարած այցի համար։ Կողմերը քննարկել են նաև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության, […]
09:26 09.03.2023
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկության արդյունքներով մերժել է Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին որոշումը։ Ընդամենը 103 օրենսդիր է կողմ քվեարկել է փաստաթղթին, որը կոչ է անում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին դուրս բերել զորքերն ԱՄՆ-ից, 321-ը դեմ է քվեարկել: Բանաձեւի համահեղինակ, կոնգրեսական Մեթ Գյոտցը պնդել է, որ վարչակազմը պետք է բացատրի ամերիկյան ուժերի ներկայությունը Սիրիայում […]
08:28 09.03.2023
Դաշնային խորհրդի սահմանադրական կոմիտեի ղեկավար Անդրեյ Կլիշասը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և ԵՄ-ն որոշել են Վրաստանում հակասահմանադրական պետական հեղաշրջում իրականացնել։ «Միացյալ Նահանգները և ԵՄ-ն, որոնք խստորեն սահմանափակում են ցանկացած արտաքին միջամտություն իրենց ներքին գործերին իրենց տարածքում՝ ի պատասխան Վրաստանի փորձին հասկանալու, թե ինչ է կատարվում Վրաստանի տարածքում բազմաթիվ հասարակական կազմակերպությունների արտաքին ֆինանսավորմամբ, որոշել են բեմադրել […]
22:38 08.03.2023
ԱՊԼ խորհրդի՝ նախարարական նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կահիրեում մարտի 8-ին հանդիպել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, ԱԳ և սփյուռքի հարցերով նախարար Այման Ալ-Սաֆադիին։ ԱԳ նախարարները քննարկել են հայ-հորդանանյան երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր, մտքեր են փոխանակել տարբեր բնագավառներում փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ: Արարատ Միրզոյանը և Այման Ալ-Սաֆադին անդրադարձել են քաղաքական երկխոսության ընդլայնմանն […]
22:31 08.03.2023
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը դարձյալ Երևանում է: Նա հյուրընկալվել է «Հեռանկար»-ի տաղավարում և պատասխանել մի շարք հարցերի: Նա պարզաբանել է, որ այս անգամ այցի նպատակը անցած տարվա իրականացրած աշխատանքների ամփոփումն է: «Մենք շարունակում ենք մեր ծրագրերի հետևողականությունը: Տարին վաղուց սկսվել է, մենք պետք է ամփոփեինք, թե մենք ինչ ենք արել անցյալ տարվա մեր […]
21:30 08.03.2023
Անկարգություններ են տեղի ունեցել Թբիլիսիի կենտրոնում իրականացված բողոքի ակցիայի ժամանակ: Հավաքվածները բողոքել են օտարերկրյա գործակալների մասին օրինագծի ընդունման դեմ։ Հատուկջոկատայինները ջրցան մեքենաներ են կիրառել ցույցը ցրելու համար: Ավելին՝ խուլիգանության և ոստիկանությանը անհնազանդության փաստերով բերման է ենթարկվել 66 մարդ։ Ցուցարարների և իրավապահների միջև բախումները, որոնք տևել են մի քանի ժամ, տեղի են ունեցել խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ […]
21:28 08.03.2023
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Արաբական պետությունների լիգայի խորհրդի` նախարարական մակարդակով 159-րդ նիստին. «Կցանկանայի ելույթս սկսել՝ գոհունակություն հայտնելով հայ և արաբ ժողովուրդների դարավոր բարեկամության կապակցությամբ: Մենք կապված ենք միմյանց պատմամշակութային ամուր կապերով, որոնք շարունակում են հիմք ծառայել ներկայիս բարեկամական հարաբերությունների, համագործակցության և մարդկանց միջև ջերմ շփումների համար: Պատմության ամբողջ ընթացքում, մեր ժողովուրդներն ապրել են […]
19:53 08.03.2023
Ինչպես Ուկրաինայից, այնպես էլ Ռուսաստանից պարենամթերքի և պարարտանյութերի արտահանումը կարևոր է համաշխարհային պարենային անվտանգության և գների իջեցման համար, Կիևում լրագրողներին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ նշելով Սևծովյան հացահատիկի գործարքի երկարաձգման կարևորությունը: «Ուկրաինական, ինչպես նաև ռուսական պարենամթերքի և պարարտանյութերի արտահանումը կարևոր է համաշխարհային պարենային անվտանգության և գների համար»,- ասել է Գուտերեշը։ Նա ընդգծել է […]
19:37 08.03.2023
Եվրամիությունը հաստատել է Խաղաղության եվրոպական հիմնադրամի բյուջեն 2 միլիարդ եվրոյով ավելացնելու որոշումը, որը կվճարվի Ուկրաինային զենքի մատակարարումների համար։ Այս մասին ասվում է ԵՄ Խորհրդում Շվեդիայի նախագահությանTwitter-ի էջում հրապարակված հաղորդագրության մեջ։ «Այսօր ԵՄ դեսպանները հավելյալ 2 միլիարդ եվրո են հաստատել Խաղաղության եվրոպական հիմնադրամի համար: Այս որոշումը հստակ ազդանշան է Ուկրաինային և մյուս գործընկերներին ռազմական աջակցության հարցում […]
19:05 08.03.2023
Արայիկ Հարությունյանը մարտի 8-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր, որոնց համաձայն՝ Հրանտ Կամոյի Սաֆարյանն ազատվել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պաշտոնից: Արցախի գյուղատնտեսության նախարար է նշանակվել Գեորգի Լևոնի Հայրիյանը: Արմեն Արտիկի Մանգասարյանն ազատվել է Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի պաշտոնից, և նախարար է նշանակվել Վահրամ Ռուդիկի Առաքելյանը: Արամ Ալեքսեյի Սարգսյանն ազատվել է Արցախի Հանրապետության […]
18:48 08.03.2023
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորին ուղղված նամակում գրել է՝ քանի որ Վրաստանն առաջ է շարժվում Եվրամիությանն անդամակցելու ճանապարհով, իշխանությունները ցանկանում են աշխատել միջազգային գործընկերների հետ՝ ապահովելու թափանցիկության, անվտանգության և քաղաքացիական հասարակության իրավունքների ու ազատությունների միջև առավելագույն հավասարակշռություն։ Հաղորդում է Aliq Media-ն։ Պապուաշվիլին Կլեր Բազի Մալորին զեկուցել է […]
18:39 08.03.2023
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Կիև կատարած այցի ընթացքում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Այս մասին Զելենսկին գրել է իր Telegram ալիքում։ «Ուրախ եմ այսօր Կիևում ողջունել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ՄԱԿ-ի պատվիրակությանը, որը երրորդ անգամ է ռուսական լայնածավալ ագրեսիայի սկսվելուց հետո»,- գրել է նախագահը։ Նա ընդգծել է Կիևում քննարկումների կարևորությունը, թե […]
17:35 08.03.2023
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
16:47 08.03.2023
Շվեդիայի կառավարությունը Ռիկսդագ (խորհրդարան) է ներկայացրել ՆԱՏՕ-ին երկրի միանալու մասին օրինագիծը։ Եթե հայտը հաստատվի, ապա Շվեդիան կդառնա Հյուսիսատլանտյան դաշինքի լիիրավ անդամ՝ ՆԱՏՕ-ի մյուս անդամ բոլոր երկրների խորհրդարանների կողմից համապատասխան արձանագրությունը վավերացնելուց անմիջապես հետո։ Օրինագիծն անդրադառնում է ՆԱՏՕ-ի համար անձեռնմխելիությանն ու արտոնություններին, ինչպես նաև դաշինքից իր զինված ուժերի տեսքով օգնության ընդունմանը վերաբերող հարցերին։ «ՆԱՏՕ-ին անդամակցությունը լավագույն […]
16:39 08.03.2023
Բաքվում հանդիպումներից հետո երեքշաբթի օրը Երևան ժամանեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս (Լու) Բոնոն: Երկու մայրաքաղաքներում ամերիկացի դիվանագետի հանդիպումների նպատակը, ինչպես շեշտում են ԱՄՆ դեսպանատնից, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն առաջ մղելն է։ Լուիս Բոնոն Երևանում բացառիկ հարցազրույց է տվել «Ազատության» հայկական ծառայությանը. «Ազատություն». – […]
16:20 08.03.2023
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել «Հնարավորություններ եւ խոչընդոտներ. Կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողովի ժամանակ: «Սիրելի տիկնայք՝ Ողջունում եմ բոլորիդ, շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ իմ հրավերին արձագանքելու եւ այս տոնական օրը միասին անցկացնելու առաջարկն ընդունելու համար: Մեր բուն միջոցառումը սկսելուց առաջ ուզում եմ ոտքի կանգնենք եւ մեր սիրո, մեր […]
15:55 08.03.2023
Մարտի 8-ի առիթով ֆեյսբուքյան գրառմամբ կանանց տոնն է շնորհավորել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը. «Սիրելի Կանայք, Շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։ Ակներև է, որ կանանց դերը մեր հասարակության մեջ արհեստականորեն նվազեցված է։ Այսօր էլ կանայք ավելի դժվարությամբ են աշխատանք գտնում, բիզնես սկսում, հաջող կարիերա անում մասնավոր կամ հանրային ծառայության ոլորտում։ Ակներև է նաև, որ […]
15:39 08.03.2023
Նախապատրաստվում է Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի ԱԳ նախարարների հանդիպումը, ռուսական կողմն առաջարկել է տեխնիկական հանդիպում անցկացնել հաջորդ շաբաթ Մոսկվայում, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ «Նախապատրաստվում ենք ԱԳ նախարարների հանդիպմանը: Մենք նախատեսում ենք քառակողմ հանդիպում: Ռուսական կողմն առաջարկել է հաջորդ շաբաթ տեխնիկական հանդիպում անցկացնել՝ որպես արտգործնախարարների հանդիպման նախապատրաստում: Մեր փոխարտգործնախարարը կմեկնի Մոսկվա: Իրանը նույնպես […]
15:24 08.03.2023
Ֆրանսիացի պատգամավոր Անն Լորանս Փեթելը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Արցախում Ադրբեջանի իրականացրած դիվերսիային, որի հետևանքով Արցախի ոստիկանության երեք ծառայող զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել: «Ես դատապարտում եմ անթույլատրելի դարանակալումը, որը Լեռնային Ղարաբաղում 3 ոստիկանի կյանք խլեց։ Ադրբեջանը պետք է հարգի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը և Լաչինի միջանցքում ազատ տեղաշարժ ապահովի։ Դեպքի վայր պետք է […]
14:45 08.03.2023
Հայաստանը Kalyani Strategic Systems Limited (KSSL) ընկերության կողմից մշակված 155 մմ/39 ինքնագնաց MArG հաուբիցների փորձարկումներ է անցկացրել՝ նախքան սպառազինությունը պատվիրելը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է İIndianndian Defence Research Wing-ը։ «Kalyani Strategic Systems Limited ընկերության պաշտոնատար անձինք հայտարարել են, որ Marg 155/39 ինքնագնաց հաուբիցը մշակվել է 8 ամսում և փորձարկվել է հնդկական բանակի կողմից Բալասորում […]
14:30 08.03.2023
Մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը տարածել է միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակ հետապնդող հերթական հաղորդագրությունը, իբրև թե նույն օրը ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյունը ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ անցել է Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով և որ իբրև թե նույն ճանապարհով տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ անձնակազմի փոխադրում: Պաշտոնապես շեշտում ենք, որ սույն տեղեկատվությունն ամբողջությամբ կեղծ է, չունի և չի […]