15:12 14.02.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լատվիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Էդիտե Մեդնեն (նստավայրը՝ Թբիլիսի): Նախագահ Խաչատուրյանը շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ արգասաբեր աշխատանք է մաղթել և համոզմունք հայտնել, որ դեսպանն իր դիվանագիտական առաքելության ընթացքում իր նպաստը կբերի հայ-լատվիական համագործակցության զարգացման գործում: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լատվիայի փոխգործակցության բնագավառներն ու հեռանկարները, մասնավորապես […]
14:08 14.02.2023
Հալեպ ժամանած փրկարարական խումբը ավարտելով իր առաքելությունը վերադարձավ հայրենիք։ Այս մասին տեղեկացնում են Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն:
14:03 14.02.2023
Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային Ժողովում հանդիպել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Քննարկվել է Հայաստանի շուրջ առկա անվտանգային իրավիճակը, ՀՀ անվտանգության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքները, անվտանգության բնագավառում իրականացվող օրենսդրական քաղաքականությունը:
13:44 14.02.2023
Փետրվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալին՝ դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Զրուցակցիները գոհունակությամբ ընդգծել են, որ հայ-հնդկական բարեկամական հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ կերպով զարգանում են՝ ընդգրկելով համագործակցության լայն շրջանակ: Այս առումով ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է դեսպան Կիշան Դան Դևալի ներդրած ջանքերը՝ երկու երկրների միջև փոխգործակցությունն առավել […]
13:37 14.02.2023
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանթա Փաուերն անդրադարձել է Հայաստանի կողմից Թուրքիա մարդասիրական օգնություն և որոնողափրկարարական խումբ ուղարկելուն: «Այնքան հուզիչ է տեսնել, թե ինչպես է մի կողմ դրվել տասնամյակների թշնամանքը՝ օգնելու հուսահատ կարիքի մեջ գտնվող մարդկանց: 35 տարվա մեջ առաջին անգամ բացվել է Հայաստանի և Թուրքիայի սահմանային անցակետը, որպեսզի օգնությունը հասնի երկրաշարժից տուժածներին։ Հայաստանն ուղարկում […]
12:53 14.02.2023
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները պատրաստ կլինեն անհրաժեշտության դեպքում օգնել Կովկասում իրենց դաշնակցին: Այս մասին երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀԱՊԿ զորավարժություններն իր տարածքում չանցկացնելու Հայաստանի որոշումը կազդի՞ կազմակերպության աշխատանքի վրա։ «Եթե հանկարծ իրավիճակը պահանջի Հավաքական անվտանգության համակարգի ուժերի և […]
12:27 14.02.2023
Իրադրությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտում մնում է բարդ և լարված։ Այս մասին հայտնել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։ «Իրադրությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտում, ցավոք, բնութագրվում է որպես բարդ և լարված»,- նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: Սիդորովը հստակեցրել է, որ հիմնական մարտահրավերը մի շարք արևմտյան երկրների ապակառուցողական գործունեությունն է, […]
12:13 14.02.2023
«Անխախտ եղբայրություն» զորավարժությունները, որոնք ի սկզբանե նախատեսվում էր անցկացնել Հայաստանում, կանցկացվեն Ղրղզստանում, երեքշաբթի հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը: «Եզրափակիչ փուլում Ղրղզստանի Հանրապետության տարածքում նախատեսվում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ համատեղ «Անխախտ եղբայրություն» զորավարժությունների անցկացում, որոնց ընթացքում կմշակվեն հետհակամարտությունների խնդիրները, ճգնաժամային գոտում կարգավորումը, խաղաղապահ գործողության անցկացումը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների […]
10:36 14.02.2023
Նիդերլանդներում հայկական կազմակերպությունների դաշնությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ Նիդերլանդների արտգործնախարար Վոբկե Հոկստրան համաձայն է, որ Լաչինի միջանցքի արգելափակումը կհանգեցնի հումանիտար ճգնաժամի Լեռնային Ղարաբաղում։ Նշվում է, որ պատգամավորներ Ագնես Մալդերի և Դոն Սեդերի հարցերին տրված հարցերին ի պատասխան՝ Նիդեռլանդների արտգործնախարարը հայտնել է, որ Լաչինի միջանցքի արգելափակումը կհանգեցնի հումանիտար ճգնաժամի Լեռնային Ղարաբաղում. 2023 թվականի […]
09:49 14.02.2023
Կանադայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին չայցելել Բելառուս։ Այս մասին հայտնում է Կանադայի ԱԳՆ պաշտոնական կայքը։ «Խուսափեք Բելառուս ցանկացած ճանապարհորդությունից՝ տեղական օրենքների կամայական կիրառման և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև զինված հակամարտությունների վտանգի պատճառով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Լեհաստանում Կանադայի դեսպանատան հնարավորությունները Բելառուսում հյուպատոսական ծառայություններ մատուցելու համար սահմանափակ են։ Կանադայի […]
09:39 14.02.2023
Մաքսային բարեփոխումների շրջանակում 2022 թվականից ներդրվել է նախնական մաքսային հայտարարագրման համակարգը։ Սահմանված չափանիշները բավարարող արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին այն հնարավորություն է տալիս 24/7 ռեժիմով մինչև ապրանքների՝ ՀՀ սահմանը հատելը, մաքսային մարմիններին ներկայացնել մաքսային հայտարարագիրը։ Արդյունքում՝ կատարվում է ռիսկերի նախնական գնահատում և մաքսային ձևակերպումներն իրականացվում են շուրջօրյա ռեժիմով, առանց լրացուցիչ վճարների։ Այս դեպքում ապրանքների բացթողումն իրականացվում […]
09:12 14.02.2023
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) տեղական և ազգային ղեկավարությունը և հայկական կազմակերպությունների մի խումբ ղեկավարներ հանդիպել են Բևերլի Հիլզի քաղաքապետ Լիլի Բոսսի, ոստիկանապետ Մարկ Սթեյնբրուկի և քաղաքի մենեջեր Նենսի Հանթ-Քոֆիի հետ, ովքեր փետրվարին եկել էին Գլենդել՝ քննարկելու Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանն ի պատասխան Հայ Երիտասարդական Դաշնակցության կազմակերպած բողոքի ցույցի երթուղում հանդիպած հակահայկական թռուցիկները, տեղեկացնում է […]
21:00 13.02.2023
«Հորիզոն»-ը կապ է հաստատել Սիրիա: Այդ երկրի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը նշել է, որ երկրաշարժի զոհերի թիվը ժամ առ ժամ ավելանում է: Պետությունն անտուն և տուժած քաղաքացիներին փորձում է ամեն կերպ օգնել: Մանրամասները՝ ձայնագրությունում:
20:33 13.02.2023
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին մեղադրանք է ներկայացվել: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Ըստ իրավապահների՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանը 2017-ին ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալ, «Հաց բերող» անվամբ հայտնի Արթուր Սարգսյանի առողջական վիճակի մասին կեղծ եզրակացություն է […]
20:04 13.02.2023
Փետրվարի 13-ին ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի ղեկավար Ալեքսիս Հաֆթվանիին և ծրագրի ոստիկանության գծով ավագ խորհրդատու Կառա Ռոուզին։ Ողջունելով հյուրերին՝ Սարգսյանը մատնանշել է ծրագրի աջակցությամբ ոստիկանության բարեփոխումների մի շարք ուղղություններով իրականացված աշխատանքները, որոնց շնորհիվ արդեն իսկ արձանագրվում են դրական արդյունքներ։ Ներքին […]
18:38 13.02.2023
Փետրվարի 13-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ զարգացումներին: Քննարկվել է նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:
16:00 13.02.2023
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։ Նա նշել է, որ Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել։ Սեյրան Օհանյանը մեղադրվում է այն բանում, որ oգտագործելով պաշտոնեական դիրքը՝ առանձնապես խոշոր չափերով վատնում է կատարել (2 […]
15:54 13.02.2023
Մենք չմասնակցեցինք ՀՀ գլխավոր դատախազի` միջնորդագրերի ներկայացմանը, քանի որ բոլոր այդ գործերի վաղեմության ժամկետն անցած են: Եվ եթե մենք ստորագրեինք, ուրեմն չէին լինի այդ միջնորդագրերը: Իսկ մենք հրաժարվել ենք այդ միջնորդագրերը ստորագրելուց, քանի որ կարծում ենք` մեղավոր չենք: Այդ գործերը շինծու են: Որեւիցե մի շահ որեւիցե մի հարցում մենք չենք ունեցել եւ որեւիցե շրջանակի հետ […]
15:47 13.02.2023
Հատկապես 44-օրյա պատերազմից հետո, դրան հետեւած ադրբեջանական հարձակումների տրամաբանության ներքո Թուրքիայի նկատմամբ այդպիսի վերաբերմունքը, բնականաբար, տրամաբանության մեջ չի տեղավորվում: Ես կհասկանայի Հայաստանի՝ այդ պահի իշխանությանը, որը որեւէ չոր տեքստով ցավակցություն կփոխանցեր: Սակայն Հայաստանի իշխանություններն ամենաբարձր մակարդակով նույնիսկ զորակցություն են հայտնում Թուրքիային, արդեն մի քանի անգամ հումանիտար բեռ են փոխանցում. ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է […]
14:34 13.02.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կիպրոսի նորընտիր նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսին։ «Հարգելի պարոն Խրիստոդուլիդիս․ ցանկանում եմ սրտանց շնորհավորել Ձեզ Կիպրոսի Հանրապետության 8-րդ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հայ-կիպրական հարաբերությունները խորանում են հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով։ Եվ դուք հսկայական ներդրում ունեք դրանում»,- գրել է վարչապետը Twitter-ում: Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Կիպրոսի նախագահական ընտրություններում […]
14:20 13.02.2023
Ռուսաստանի Դաշնությունում ԱՄՆ դեսպանատան կոչը ամերիկյան քաղաքացիություն ունեցող անձանց՝ Ռուսաստան չայցելելու և չհեռանալու մասին, նորամուծություն չէ, նման կոչերը մեկ անգամ չէ, որ հնչել են, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Առաջին անգամ չէ, որ մենք լսում ենք Ռուսաստան չայցելելու և Ռուսաստանից հեռանալու նման կոչեր։ Դրանք նաև պետդեպարտամենտից բազմիցս հնչեցվել են վերջին շրջանում։ Այդ […]
13:38 13.02.2023
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 13-ին ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Պետր Պիրունչիկին: ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նշելով, որ նրա առաքելության իրականացման ընթացքում հայ-չեխական գործակցությունն ավելի կընդլայնվի եւ կխորանա: Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ հանդիպմանը կարեւորվել է երկու երկրների խորհրդարանականների գործակցությունը միջազգային հարթակներում: «Հայաստանի եւ […]
12:51 13.02.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 13-ին ընդունել է Կորեայի Հանրապետության ԱԺ Կորեա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Կիհուն Սոնի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից՝ հանդիպմանը շեշտվել է հայ-կորեական երկկողմ հարաբերություններում միջխորհրդարանական համագործակցության կարեւորությունը: Քննարկվել են Հայաստանի եւ Կորեայի միջեւ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման եւ ամրապնդման հնարավոր ուղղությունները: Կողմերն ընդգծել են առեւտրատնտեսական, գիտական, […]
12:04 13.02.2023
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հունվարի 13-ին ընդունել էՀայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Կիշան Դան Դեվալին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: «Շնորհակալություն եմ հայտնել դեսպանին` Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների խորացման և տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ուղղված անձնական ներդրման համար: Հաջողություն եմ մաղթել պարոն Դեվալին հետագա գործունեության մեջ: Ն.Գ. Կիշան […]
10:59 13.02.2023
Starlink արբանյակային կապի ցանցը հանդիսանում է Ուկրաինայի տարածքում հաղորդակցության հիմքը, սակայն այն չպետք է նոր համաշխարհային պատերազմի մեկնարկի պատճառ հանդիսանա։ Այս դիրքորոշումը փետրվարի 13-ին հայտնել է Starlink-ի սեփականատեր SpaceX-ի ղեկավար, գործարար Իլոն Մասկը Twitter-ի իր միկրոբլոգում։ «Starlink-ը Ուկրաինայի հաղորդակցության ողնաշարն է, հատկապես առաջնագծում, որտեղ գրեթե ողջ ինտերնետ կապը ոչնչացված է: Բայց մենք թույլ չենք տա […]
10:46 13.02.2023
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը և Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցչությունում Արցախի ԱԳՆ նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը հանդիպել են Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամիի հետ։ Այս մասին ֆեսյբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ-ը: «Շնորհակալություն եմ հայտնել Ադրբեջանի կողմից Գորիս-Ստեփանակերտ մայրուղու (եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցք) արգելափակման հետևանքով […]
10:19 13.02.2023
Իսրայելի զինված ուժերը հարձակվել են պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման ռազմական դիրքերի վրա այն բանից հետո, երբ երկուշաբթի գիշերը Գազայի հատվածից չորս հրթիռ է արձակվել, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը։ Գազայի հատվածից «երկիր-օդ» 4 հրթիռ է արձակվել, ասվում է բանակի Telegram ալիքի հրապարակման մեջ։ Նշվում է, որ երեք հրթիռ պայթել է օդում, մյուսն ընկել է բաց […]
10:14 13.02.2023
Թուրքիայում մայիսի 14-ին նախատեսված համապետական ընտրությունները կարող են անհնարին դառնալ երկրի հարավ-արևելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի պատճառով, սակայն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP) դեռ չի քննարկել դրանց չեղարկումը, ասվում է TGRT Haber հեռուստաալիքի կայքում տեղադրված գրառման մեջ: Երկուշաբթի առավոտյան Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այն, ըստ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի, […]
09:58 13.02.2023
Արդեն երկու ամիս է, ինչ Ադրբեջանը հանցավոր և ահաբեկչական գործողություններով շրջափակման պայմաններում է պահում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության շուրջ 120,000 ժողովրդին՝ նպատակ ունենալով էթնիկ զտում իրականացնել Արցախում։ Անօրինական այս շրջափակումը հակասում է միջազգային իրավունքի բոլոր նորմերին և Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորություններին, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում […]
23:07 12.02.2023
Avito Services հարթակի փորձագետները թվարկել են հինգ պարզ կանոններ, որոնք կօգնեն հեշտացնել բնակարանի մաքրման գործընթացը։ «Իզվեստիան» ծանոթացել է օգտակար խորհուրդների ընտրանիին։ Առաջին հերթին մասնագետները խորհուրդ են տվել վերանայել իրերը և ազատվել ամեն ինչից։ Այս «խառնաշփոթը» կազատի տարածքը և մեծապես կհեշտացնի մաքրման գործընթացը ապագայում: Իրերից բաժանվելը հոգեբանորեն հեշտացնելու համար խորհուրդ է տրվում առանձին տուփի մեջ դնել […]