17:56 15.02.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել են Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլենիուսին և հայաստանյան գրասենյակի տնօրեն Կառոլին Գեգինատին: Ողջունելով հյուրերին` Ժաննա Անդրեասյանը կարևորել է Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը և Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումների իրականացմանը ցուցաբերված աջակցությունը: Ընդգծելով համատեղ բարեփոխումների շարունակականության անհրաժեշտությունը՝ Ժաննա Անդրեասյանը […]
17:00 15.02.2023
Իմ գործընկեր Միրզոյանի հետ այսօր քննարկել ենք այն քայլերը, որոնք արվելու են Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Անկարայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո լրագրողների համար կատարած հայտարարության ժամանակ ասաց Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: «Բացի այդ, նրանից տեղեկություն ստացանք Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող հանդիպումների, համապարփակ խաղաղության պայմանագրի բանակցությունների վերաբերյալ։ […]
16:49 15.02.2023
Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժից 226 ժամ անց փրկարարներին հաջողվել է փլատակներից ողջ-ողջ դուրս բերել 74-ամյա կնոջը, հայտնում է Sabah թերթը։ Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում, կան բազմաթիվ զոհեր և տուժածներ։ Նույն օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ […]
16:02 15.02.2023
Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Դատախազության և Ազգային անվտանգության ծառայության համագործակցության արդյունքում, 2023 թվականի փետրվարի 15-ին իրեղեն ապացույց ճանաչված արծաթե իրերը պահպանության են հանձնվել Հայաստանի պատմության թանգարանին: Պահպանության հանձնված մշակութային արժեք հանդիսացող արծաթե իրերը գոտիների զարդատախտակներ են, գոտիների հատվածներ և թեյի սպասքահամալիր (շաքարաման և վեց բաժակակալ): Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության […]
15:30 15.02.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին ու Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ժաննա Անդրեասյանը, ողջունելով դեսպանին, կարևորել է երկու բարեկամական երկրների համագործակցությունը և վստահություն հայտնել, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության […]
14:23 15.02.2023
Փետրվարի 15-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ընդունել է Բոսնիա և Հերցեգովինայի արտգործնախարար Էլմեդին Դինո Քոնաքովիչին։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ մամլո ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն, խոսելով Թուրքիա ժամանած որոնողափրկարարական խմբերի և տարբեր երկրների ու կազմակերպությունների տրամադրած հումանիտար օգնության մասին, նշել է, որ համատարած ապատեղեկատվություն է տարածվում սոցիալական ցանցերում։ Տգեղ արտահայտություններ են արվում փրկարարների հասցեին։ «Այդպես ճիշտ չէ։ Ցավոք, ապատեղեկատվություն […]
13:40 15.02.2023
Արարատ Միրզոյանը Մևլութ Չավուշօղլուի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է․ «Ունենք համաձայնություն՝ համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաև հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին՝ սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ»: «Այս դժվարին պահին ցանկանում եմ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Հայաստանի պատրաստակամությունն ու ձգտումը, մասնավորապես ՝ Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման և Հայաստանի ու Թուրքիայի […]
13:22 15.02.2023
Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Գլխավոր հարկադիր կատարողին և ՀԿԱԾ ղեկավար կազմին է ներկայացրել Գլխավոր հարկադիր կատարողի նորանշանակ տեղակալ Գագիկ Հարությունյանին։ Նախարարի տեղակալը շնորհավորել է նորանշանակ տեղակալին՝ պաշտոնի ստանձման կապակցությամբ և հույս հայտնել, որ Ծառայությունում ունեցած աշխատանքային փորձը Գագիկ Հարությունյանը կներդնի՝ ի նպաստ հարկադիր կատարման ոլորտի թվայնացման գործընթացի, էլեկտրոնային կատարողական վարույթների գործիքակազմերի կատարելագործման և արդյունավետության […]
12:40 15.02.2023
Անկարայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի առանձնազրույցը: Ինչպես Անկարայից հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների առանձնազրույցին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան հայտարարություններով: Արարատ Միրզոյանն այնուհետև կմեկնի ավերիչ երկրաշարժից տուժած Ադըյաման քաղաք, որտեղ կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցող հայ փրկարարների […]
12:00 15.02.2023
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը քիչ առաջ վայրէջք կատարեց Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում: Ինչպես Անկարայից փոխանցում է «Արմենպրես»-ի թղթակիցը, օդանավակայանում ՀՀ ԱԳ նախարարին դիմավորել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարավորման բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը:
11:56 15.02.2023
ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախարար Արարատ Միրզոյանի հետ կմեկնի Թուրքիա։ «Արարատ Միրզոյանի հետ մեկնում եմ Անկարա և Ադիյաման, հանդիպելու ենք Մևլութ Չավուշօղլուի հետ, տեսակցելու ենք հայկական փրկարարական ջոկատին»,- գրել է Ռուբինյանը: Ինչպես տեղեկացրել էինք, այսօր նախատեսված է Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա, նա կհանդիպի Ադիյաման քաղաքում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող հայկական փրկարարական […]
11:27 15.02.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսին՝ պաշտոնում ընտրվելու առթիվ: Ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ՝ Կիպրոսի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Խորապես հավատում եմ, որ Ձեր երկարամյա քաղաքական գործունեությունը և պետական գործչի հարուստ փորձն […]
10:58 15.02.2023
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը փետրվարի 14-ին աշխատանքային այցով եղել է Շիրակի և Լոռու մարզերի դատախազություններում՝ ամփոփելու 2022 թվականի գործունեության արդյունքները: Գլխավոր դատախազի առաջին կանգառը Շիրակի մարզի դատախազությունում է եղել: Մարզի դատախազ Արմեն Չիչոյանը, 2022 թվականի գործունեության արդյունքները ներկայացնելիս, անդրադարձ է կատարել մարզում գրանցված հանցավորության վիճակին, հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքներին և դրանց բացահայտման ուղղությամբ […]
10:27 15.02.2023
Հայաստանը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել երկրաշարժից տուժած շրջաններ. այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը. մասնավորապես նշել է. «Երեկ ուշ երեկոյան մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակով բեռնված բեռնատարները հատել են #հայ-թուրքական սահմանը՝ Մարգարա կամրջով» Armenia continues sending humanitarian aid to earthquake-affected regions. Late last night, trucks loaded with the second […]
10:18 15.02.2023
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության Մարաշի անձնագրային խմբի քաղաքացիական հատուկ ծառայության առաջին կարգի մասնագետ Ա.Ս-ն և նույն խմբի ղեկավար Լ.Հ-ն, հանդիսանալով պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն […]
10:10 15.02.2023
Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա կատարելիք այցին: Նա մասնավորապես նշել է. «Սա պատմական այց է իր կարիքավոր հարևանին աջակցելու Հայաստանի որոշումից հետո: Հուսով ենք, որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում սպասվող զարգացումների նախանշան է»: This is a historic visit following 🇦🇲 decision to support its neighbour in […]
08:18 15.02.2023
Մագադանի թիվ 2 պոլիկլինիկայի թերապևտ Զանդան Դորժիևը զգուշացրել է ցրտից վերադառնալուց անմիջապես հետո տաք ցնցուղ չընդունել։ Փետրվարի 10-ին Pravda.Ru-ին տված հարցազրույցում մասնագետը բացատրել է, որ եթե տաք ցնցուղ ընդունելու եք գնում՝ թույլ չտալով, որ մարմինը հարմարվի ջերմաստիճանի փոփոխություններին, կարող եք վտանգի ենթարկել ձեր սիրտն ու արյան անոթները։ Դորժիևի խոսքով՝ մարմնի ծայրամասային անոթները սեղմվում են ծայրահեղ […]
08:05 15.02.2023
Սարատովի պետական համալսարանի (SSU) գիտնականները կատարելագործել են մարդու օրգանիզմում թթվածնի անհրաժեշտ մակարդակը պահպանելու եղանակը։ Ըստ նրանց՝ դա ձեռք է բերվում HIF-1α սպիտակուցի քանակությունը կարգավորելու միջոցով։ Որպես դրա առաքման տարա՝ գիտնականներն առաջարկում են օգտագործել ածխածնային նանոխողովակներ՝ ազոտի և կարբոքսիլային խմբերի ավելացմամբ։ Հետազոտության արդյունքները հրապարակված են International Journal of Molecular Sciences ամսագրում։ Թթվածինը ազդում է բոլոր կենդանի […]
23:10 14.02.2023
Ավերիչ երկրաժարժի պատճառով մայիսին նախատեսված նախագահական ու խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում հնարավոր է հետաձգվեն առնվազն մեկ տարով: Այդ մասին ասել է երկրի նախկին փոխվարչապետ Բյուլենթ Առինչը: Առինչը վարչակազմի անդամ չէ, բայց իշխող կուսակցության առաջնորդներից է: Կարելի՞ է ենթադրել, որ նա արել է այս հայտարարությունը երկրի ղեկավարի հանձնարարությամբ կամ իր հավանությամբ: Ի՞նչ են մտածում այս մասին ընդդիմության […]
22:58 14.02.2023
Փետրվարի 14-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հաստատվել են Սիսիան և Անի համայնքների արտահերթ ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակները։ Քննարկվել են Սպիտակ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի ընտրությունների արդյունքները։ Քաջայր Նիկողոսյանը հաստատվել է Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում։ Մտքեր են փոխանակվել սպասվող […]
22:38 14.02.2023
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջը: Մանրամասն քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները, ներառյալ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համատեղ նախագծերի իրականացումը։ Դիտարկվում է Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա իրավիճակը։ Նշվել է ադրբեջանահայկական սահմանին կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված հետևողական քայլերի կարևորությունը։ Այս […]
22:25 14.02.2023
Ռուսաստանի դեմ ԵՄ-ի սահմանափակող միջոցների տասներորդ փաթեթը կներառի պատժամիջոցների շրջանցման դեմ պայքարի միջոցներ, մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի գործադիր փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը։ «Ինչ վերաբերում է առաջիկա տասներորդ պատժամիջոցների փաթեթին, ապա այն կունենա երկու տարր՝ նոր պատժամիջոցներ, ինչպես նաև շրջանցման դեմ պայքարի հետ կապված տարրեր»,- ասել է նա։ Ռուսաստանի Դաշնությունը բազմիցս հայտարարել է, որ երկիրը հաղթահարելու […]
22:00 14.02.2023
The New York Times (NYT) թերթը փետրվարի 14-ին հրապարակել է Ուկրաինայում կառավարվող հրթիռով ամերիկացի նախկին զինծառայող Փիթ Ռիդի ոչնչացման կադրերը: Ինչպես պնդում է հրատարակությունը, Ռիդը մի խումբ մարդկանց հետ է, որոնք կանգնած են սպիտակ ֆուրգոնի կողքին, որին, ենթադրաբար, հարվածում է հակատանկային կառավարվող հրթիռը, որին հաջորդում է պայթյունը: Նյութում նաև հաղորդվում է, որ Ռիդի մահը տեղի […]
21:30 14.02.2023
Հանրապետության տարածքում փետրվարի 15-ի գիշերը, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 15-ի ցերեկը, 16-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային գոտիներում` բուք։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 4-6 մ/վ: Փետրվարի 15-19-ը սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 17-19-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: Երևան քաղաքում փետրվարի 15-ի գիշերը, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ […]
19:27 14.02.2023
Երևանի թաղապետարաններում կիրականացվի հաստիքացուցակների օպիմալացում, պատերազմի հետևանքով շահառու հանդիսացող ընտանիքները կօգտվեն արտոնություններից, կանվանափոխվեն մի շարք փողոցներ. նախագծերը հավանության են արժանացել Երևանի ավագանու այսօրվա նիստին: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը ներկայացրեց վարչական շրջանների հաստիքացուցակների կրճատման՝ իր բնութագրմամբ օպտիմալացման մասին նախագիծը: Ըստ այդ` հաստիքները և՛ կրճատվել են, և՛ ավելացել. արդյունքում տարեկան տնտեսվելու է 4.5 մլն դրամ: […]
19:15 14.02.2023
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Վրաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում առաջադրել է Ռոբին Դաննիգանին: Հաղորդում է aliq. ge-ն։ Դաննիգանը ԱՄՆ-ի արտաքին գործերի ավագ ծառայության անդամ է, ներկայումս ծառայում է որպես Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյում: Մինչ այդ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում նա կատարել է ԱՄՆ դեսպանատան […]
18:23 14.02.2023
Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանին կայցելի Թուրքիայի՝ երկրաշարժից տուժած շրջաններ։ Սպասվում է, որ նա կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ, այնուհետև՝ որոնողափրկարարական աշխատանքներ կատարող անձնակազմի հետ։ Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Նշենք, որ Քուրդիստանի տարածաշրջանային կառավարությունը ևս հումանիտար օգնություն ու որոնողափրկարարական խումբ է ուղարկել Թուրքիա երկրաշարժից անմիջապես հետո։ Ավելի վաղ նախագահ Բարզանին զորակցությունն էր հայտնել թուրք […]
18:07 14.02.2023
Փետրվարի 14-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Էդիտե Մեդնեին: ԱԽ քարտուղարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և մաղթել հաջողություններ ու բեղմնավոր աշխատանք: Ա.Գրիգորյանը կարևորել է Հայաստան-Լատվիա երկկողմ համագործակցության զարգացումը: Դեսպանն ընդգծել է, որ հայ-լիտվական բազմաոլորտ հարաբերություններն ունեն զարգացման լավ հնարավորություն և վստահեցրել, որ նպաստելու է այդ հնարավորությունների ի կատար […]
15:53 14.02.2023
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին ազատ են արձակել 27 ուղղիչ գաղութից, որտեղ նա պատիժ էր կրում քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաեւի ապօրինի ազատ արձակման քրեական գործով: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Գաղութի մուտքի մոտ պետության նախկին ղեկավարին դիմավորել են մոտ մեկ տասնյակ զինակիցներ ։ Ավելի վաղ Պերվոմայսկի շրջանային դատարանը նախկին նախագահին թույլատրել էր լքել Ղրղզստանի […]
15:41 14.02.2023
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 9-ին ընդունել էր Իգոր Խովաևին: Զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում […]