16:53 10.02.2023
Փետրվարի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Պորտուգալիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Մադալենա Ֆիշերին։ Հայոց Հայրապետը, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ, մաղթեց վերջինիս արդյունավետ առաքելություն ի նպաստ հայ-պորտուգալական բարեկամական կապերի առավել զորացման: Անդրադառնալով տարածաշրջանում առկա իրավիճակին և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը՝ Նորին Սրբությունն իր մտահոգությունը […]
16:51 10.02.2023
Փետրվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում անվտանգություն ու կայունություն հաստատելու հեռանկարները և այդ ուղղությամբ Հայաստանի ու միջազգային հանրության կողմից ներդրվող ջանքերը:
16:41 10.02.2023
Նախագահական նստավայրում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի է ունեցել Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի երդման արարողությունը: Վերջիններս ընթերցելով երդման տեքստը՝ նշել են. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել […]
16:35 10.02.2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացված Համաշխարհային բանկի «Հայաստանի մարդկային կապիտալի վերանայում» զեկույցի շնորհանդեսին, որի ընթացքում հանդես է եկել ելույթով: Փոխվարչապետը կարևորել է մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ իրականացվող բոլոր բարեփոխումները, անդրադարձել դրանց փոխկապակցվածությանն ու համապարփակ լինելու անհրաժեշտությանը: Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին մարդկային կապիտալին առնչվող հարցերը ուշադրության կենտրոնում պահելու համար: […]
16:29 10.02.2023
Հնդկաստանի Ֆահրիդաբադ քաղաքում փետրվարի 3-ից մեկնարկել է Սուրաջկուդի արհեստների 36-րդ միջազգային փառատոնը: Հայաստանից փառատոնին մասնակցում են «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի «Արար. ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը Հայաստանի Հանրապետության մարզերում» ծրագրում ընդգրկված վարպետներ` ասեղնագործուհի Արմինե Խաչատրյանը (ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնք), կարպետագործության ուսուցիչներ Զարուհի Դոլուխանյանը (ՀՀ Սյունիքի մարզ, Տեղ համայնք) և […]
16:19 10.02.2023
Կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի որոշմամբ Արագածոտնի մարզպետի պաշտոնին նշանակված Ս.Ս.-ն, ի պաշտոնե տեղյակ լինելով Հյուսիս-հարավ միջանցքի շինարարության իրականացման ծրագրի մասին, որն անցնելու է նաև Մ-1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհով, այդ թվում՝ նաև Արագածոտնի մարզի Կաքավաձոր համայնքի վարչական տարածքով, նախնական համաձայնության գալով այդ ժամանակ Կաքավաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Ս.Մ.-ի և իր եղբոր՝ […]
15:59 10.02.2023
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Կոլոնան և Բլինկենը հինգշաբթի հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում նրանք քննարկել են մի շարք թեմաներ, այդ թվում իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը: Նրանք անհրաժեշտ են համարում անհապաղ վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, որն արդեն շուրջ երկու ամիս է՝ արգելափակված է Ադրբեջանի կողմից։ […]
15:46 10.02.2023
Փետրվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև պաշտպանական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։
15:40 10.02.2023
Ավելի քան 18.000 զոհեր, փրկարարների սպասող հազարավոր մարդիկ. Թուրքիայում գնալով աճում է երկրաշարժի զոհերի թիվը, հումանիտար ճգնաժամին գումարվում է նաև հարազատներին ոչնչով օգնել չկարողացող քաղաքացիների զայրույթն՝ ուղղված իշխանություններին: Առանց այդ էլ տնտեսական խնդիրներ ունեցող Թուրքիայում կանխատեսում են տնտեսական խորը ճգնաժամ: Այս մասին «Հորիզոնի» հետ զրույցում նշել է «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Եդվարդ Տանձիկյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
15:33 10.02.2023
Սիրիայի Հանրապետությունում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժը պատճառ դարձավ մարդկային կորուստների ու ավերածությունների, որոնցից զգալիորեն տուժեց նաև տեղի հայ համայնքը: Աշխարհի տարբեր ծագերում ապրող մեր հայրենակիցների հայացքն այժմ ուղղված է երկրաշարժի հետևանքով ծանր կացության մեջ հայտնված Սիրիայի հայկական համայնքին: Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ չնայած շրջափակման ծանր պայմաններին` Արցախի Կառավարությունը համագործակցելով Հայ օգնության միության […]
15:12 10.02.2023
Փետրվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Արարատ Միրզոյանը շնորհավորել է ռուսաստանցի գործընկերոջը մասնագիտական տոնի՝ Դիվանագիտական աշխատողի օրվա կապակցությամբ։ ՀՀ և ՌԴ արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի […]
14:47 10.02.2023
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունից արձագանքել են մամուլում տարածված տեղեկատվությանը, թե ՌԴ-ն պատրաստվում է հյուպատոսություն բացել Սյունիքի մարզում: Դեսպանության մամուլի ծառայությունից «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ նշել են, որ դեսպանատանը նման դիմումներ չկան: «Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 10-ին տեղեկություն էր տարածել, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը ցանկություն է հայտնել Սյունիքի մարզում հյուպատոսություն բացել։ Համաձայն տարածված տեղեկատվության՝ Ռուսաստանն իր այդ […]
14:45 10.02.2023
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 16-ին հանդիպում կունենա ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ և Միութենական պետության գործադիր կառույցների ղեկավարների հետ: Կողմերը կքննարկեն 2022 թվականի արդյունքները։ Այս մասին ուրբաթ ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Փետրվարի 16-ին Մոսկվայում կկայանա ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ և Միութենական պետության […]
14:28 10.02.2023
Փետրվարի 10-ին հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի միջև: Արարատ Միրզոյանը ջերմորեն շնորհավորել է Սերգեյ Լավրովին դիվանագիտական աշխատողի օրվա կապակցությամբ: «Նախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցերի շուրջ՝ երկուստեք տրամադրվածություն հայտնելով Մոսկվայի և Երևանի միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։ […]
14:24 10.02.2023
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լրագրողներին ասել է, որ Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու համար նախընտրում է Կիևին «ավելի օգտակար» զենք մատակարարել ստեղծված իրավիճակում, քան մարտական ինքնաթիռները, փոխանցում է BFMTV-ն։ «Ես բացարձակապես ոչինչ չեմ բացառում», – ասել է Մակրոնը ուրբաթ երեկոյան՝ Բրյուսելում Եվրոպական խորհրդի արտահերթ նիստի ավարտից հետո պատասխանելով նախագահ Վլադիմիր Զելենսկու խնդրանքով Ուկրաինային կործանիչներ մատակարարելու հնարավորության […]
13:31 10.02.2023
Փետրվարի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ: Արարատ Միրզոյանը նշել է, որ ադրբեջանական կողմի սադրանքները, ՀՀ ինքնիշխան տարածքի […]
12:55 10.02.2023
Փետրվարի 9-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում հանգամանորեն անդրադարձել է 2022թ. դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում առաջացած մարդասիրական ճգնաժամային իրավիճակին: Դեսպանը շեշտել է, որ արդեն երկու ամիս է, ինչ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գտնվում է փաստացի շրջափակման մեջ. սննդի և դեղորայքի մատակարարումները գրեթե […]
11:18 10.02.2023
Փետրվարի 9-ին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Տիտուս Կոռլատեանին։ Հանդիպմանը քննարկվել է երկկողմ հարաբերություններում խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման հեռանկարներն՝ այդ թվում Հայաստան-ԵՄ համագործակցության համատեքստում։ Ընդգծվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման կարևորությունը՝ որպես տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը նպաստող գործոն։ Դեսպան Մինասյանը ներկայացրել է Արցախը Հայաստանին և […]
23:34 09.02.2023
Ռոսկոսմոսը ցուցադրել է Թուրքիայի Իսկենդերուն քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները։ Արբանյակային պատկերը կորպորացիան հրապարակել է փետրվարի 9-ին իր Telegram ալիքում։ Լուսանկարում երևում է, որ երկրաշարժից հետո նավահանգստում տարածքի մի մասը լցվել է ջրով, փլուզվել են շենքերը, հրդեհից առաջացած կոնտեյներների պահեստի վրա թանձր ծուխ է գոյացել։ Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության խնդրանքով Ռոսկոսմոսը գործի է դրել ռուսական […]
23:11 09.02.2023
Լեհական TVP Info հեռուստաալիքը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Լոնդոն կատարած այցի մասին ռեպորտաժում նշել է գոյություն չունեցող պաշտոն՝ «Մեծ Բրիտանիայի նախագահ»։ Լրատվական ալիքը ցուցադրել է Ուկրաինայի ղեկավարի ելույթը Լոնդոնում բրիտանական խորհրդարանի անդամների առջև։ Պաշտոնը վերագրվել է նրան: Հեռարձակմանսքրինշոթըը Twitter-ի էջում հրապարակել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն։ Meanwhile, Polish TV made @ZelenskyyUa the President […]
22:30 09.02.2023
Թեհրանը կմիանա Սիրիայի, Թուրքիայի և Ռուսաստանի եռակողմ բանակցություններին՝ Դամասկոսի և Անկարայի միջև հարաբերությունները կարգավորելու նպատակով։ Այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին Իսլամական հեղափոխության 44-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ։ Հարցին, թե Իրանը պատրա՞ստ է միանալ համապատասխան եռակողմ շփումներին՝ Անկարայի և Դամասկոսի միջև երկխոսությունը լուծելու համար, Իրանի դիվանագիտական առաքելության ղեկավարը դրական […]
21:28 09.02.2023
Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պատրաստել է Հայաստանի հետ Եվրամիության հարաբերությունները վերանայող նոր զեկույց, որը կոչ է անում Ադրբեջանին դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից, ընդգծում է, որ խաղաղության ցանկացած պայմանագիր պետք է ներառի ՀՀ տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, փախստականների և ներքին տեղահանվածների արագ և անվտանգ վերադարձն իրենց տներ և գովաբանում […]
20:48 09.02.2023
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հյուընկալել է «Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնության» արևելյան գործընկերության ծրագրի ղեկավար Պիտեր Վարգային: Հանդիպմանը մասնակացել են նաև «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան»-ի համակարգող Լիլյա Աֆրիկյանը, քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը: 2022 թվականին Երևանը դարձել է «Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության անդամ: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների, նաև ակտիվ […]
20:29 09.02.2023
Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկության (ՆԳՆ) համաձայն, 2022 թվականին Վրաստանում մարդասիրական կարգավիճակ է շնորհվել օտարերկրյա երկրների 460 քաղաքացիների, որոնցից ամենաշատը՝ 367-ը, Ուկրաինայի քաղաքացիներ են։ Aliq Media-ի փոխանցմամբ՝ ըստ ՆԳՆ վիճակագրական տվյալների, մեկ տարվա ընթացքում Վրաստանում հումանիտար կարգավիճակ ստացած անձանցից 39-ը Աֆղանստանի քաղաքացիներ են, 14-ը՝ չպարզված քաղաքացիություն ունեն, 13-ը՝ Եմենի, 11-ը՝ Իրաքի, 4-ը՝ Սիրիայի, 4-ը՝ Սոմալիի, […]
19:28 09.02.2023
Փետրվարի 9-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Ողջունելով հյուրին՝ Վահե Ղազարյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ։ Ներքին գործերի նախարարը, բարձր գնահատելով Չեխիայի դեսպանության հետ ձևավորված վաղեմի և արդյունավետ համագործակցությունը, հատկապես շեշտել է համագործակցությունը կրթական ոլորտում, ինչի շնորհիվ կազմակերպվել են փոխայցելություններ […]
19:11 09.02.2023
Նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 9-ին ընդունել է Հայաստանում EDB (Եվրասիական զարգացման բանկի) ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանին։ Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։ Հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱԶԲ-ի կողմից իրականացվող խոշոր ներդրումային ծրագրերը։ Արմեն Մելկիկյանը նշել է, որ ԵԱԶԲ-ն նպատակ ունի ավելացնել Հայաստանում իրականացվող ներդրումների ծավալները։ Ընդգծելով ԵԱԶԲ-ի հետ […]
18:47 09.02.2023
Թուրքիայում գործող ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ, այժմ Էդիրնեի բանտում գտնվող Սելահաթթին Դեմիրթաշը սոցցանցում շարունակում է անդրադառնալ ավերիչ երկրաշարժի թեմային: Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ ընդդիմադիր գործիչը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հասցեագրված քննադատական գրառումներ է անում Twitter-ում։ «Երկրի ողջ իշխանությունը քո ձեռքում է, աշխարհի օգնությունն ենք ստանում, բայց քեզ անցնելով չենք կարողանում հասնել մեր […]
18:19 09.02.2023
Հայաստանում կանայք հնարավորություն կունենան 6-ամսյա զինծառայություն անցնել. ՊՆ-ն օրինագիծ է շրջանառել: ՊՆ-ում և ԱԱԾ-ում ատեստավորման գործընթացի արդյունքում սպասվելու է աշխատավարձերի կրկնապատկում: Նախագծերն ընդունվել են կառավարության այսօրվա նիստում: Մինչ կառավարության նիստի օրակարգին անցնելը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության կողմից օրեր առաջ հրապարակված «Կոռուպցիայի ընկալման ցուցիչ 2022» զեկույցին, համաձայն որի՝ ՀՀ-ը որոշակի նահանջ […]
15:00 09.02.2023
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել էր Սարգիս Խանդանյանի թեկնածությունը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ԱԺ 107 պատգամավորից գաղտնի քվեարկությանը մասնակցել է 68-ը: Քվեատուփում անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Սարգիս Խանդանյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 68 պատգամավոր: Հանձնաժողովի նորընտիր նախագահը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր […]
14:36 09.02.2023
Տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու նպատակով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպման անցկացման գաղափարը մշակման փուլում է։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ «Այս հարցը մշակման փուլում է։ Մենք այդ գաղափարից չենք հրաժարվում։ Մենք ցանկանում ենք առավելագույնս […]