23:25 27.01.2023
Մոսկվան Լատվիայի դեսպան Մարիս Ռիեկստինսին կարգադրել է երկու շաբաթվա ընթացքում լքել Ռուսաստանը, ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ այսօր Լատվիայի ԱԳՆ-ն կանչել է Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների մակարդակն իջեցնելու Ռիգայի որոշման պատճառով։ Նախարարությունը խիստ բողոք է հայտնել նրան և ընդգծել, որ նման քայլի հիմնավորումը Բալթյան այլ երկրների հետ ինչ-որ […]
23:12 27.01.2023
Իսրայելի ոստիկանությունը Twitter-ում հայտնել է, որ ահաբեկչություն է տեղի ունեցել Երուսաղեմի սինագոգում։ «Ահաբեկչություն Երուսաղեմի սինագոգում… Դեպքի վայրում մի քանի մարդ է տուժել, ահաբեկիչը վնասազերծվել է»,- ասվում է հրատարակության մեջ։ The Times of Israel-ը հայտնել է, որ հարձակման հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ, ևս հինգը վիրավորվել են։ Լրատվամիջոցների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Նևե Յակով […]
22:43 27.01.2023
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: «Զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով […]
22:19 27.01.2023
Ռուսաստանի Դաշնությանը անհրաժեշտ է տեսախաղերի թափանցիկ և մատչելի վարկանիշային համակարգ, որը կառաջարկի տարիքը, նկարագրելու է խաղի դաժանության մակարդակը և այլ պարամետրեր, ասել է Պետդումայի տեղեկատվական քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Անտոն Գորելկինը՝ մատնանշելով նաև չափից ավելի վերահսկողության անհրաժեշտությունը։ «Պետությունը չպետք է չափազանց վերահսկի բոլոր այս գործընթացները, այլ իրականում անհրաժեշտ է տեսախաղերի վարկանիշավորման թափանցիկ և հասանելի համակարգ, որը […]
20:35 27.01.2023
Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ ԵԽԽՎ-ում տեղի ունեցած քննարկման շուրջ զրուցելու համար «Հորիզոն»-ը կապ է հաստատել Ստրասբուրգ և զրուցել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանի հետ: «Երեկ երեկոյան ժամին տեղի ունեցավ քննարկումը՝ բավական թեժ, շատ հստակ էր ԵԽԽՎ-ի հավաքական դիրքորոշումն առ այն, որ Լաչինը շրջափակված է: Ինչու՞ եմ սա նշում, որովհետև կարևոր է իմանալ […]
20:27 27.01.2023
Շվեդ ակտիվիստ ու աջ ծայրահեղական Ռասմուս Պալուդանն օրեր առաջ Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան առաջ Ղուրան էր այրել, որը մեծ արձագանք էր գտել ոչ միայն թուրք պաշտոնյաների, այլև տարբեր երկրների պաշտոնյաների շրջանում: Ermenihaber. am-ի փոխացմամբ՝ նա լրատվականների հետ զրույցում ասել էր, որ Էրդողանը ստախոս է: Դրանից բացի՝ Պալուդանն ասել էր, որ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ևս Ղուրան այրելու […]
20:15 27.01.2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 27-ին, մի խումբ քաղաքացիների առաջարկությամբ, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ միասին հանդիպել է հանրության տարբեր շերտերը ներկայացնող անձանց հետ: Երկրի ղեկավարը մանրամասն ներկայացրել է շրջափակման պատճառով Արցախում ստեղծված ծանր իրավիճակի քաղաքական և սոցիալ-տնտեսական հետևանքները, անդրադարձել բնակչության վրա դրանց ազդեցության մեղմացման ուղղությամբ իշխանության կողմից […]
20:06 27.01.2023
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) կոչ է անում Վրաստանի իշխանություններին իրականացնել 12 հանձնարարականները, որպեսզի նա ստանա ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ։ Միևնույն ժամանակ, Վեհաժողովը ողջունում է Վրաստանի առաջընթացը ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ և կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին առաջնորդություն ստանձնել բանաձևում արտահայտված մտահոգություններին արձագանքելու հարցում։ Aliq Media-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Եվրոպայի խորհրդի […]
19:46 27.01.2023
Թուրքական մամուլը բուռն արձագանքել է ԱՄՆ կողմից F-16 կործանիչների հավանական մատակարարման դեպքում առաջ քաշվող նախապայմաններին: Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ Թուրքական կողմը ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի հայտարարությունները որակել է սկանդալային: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդն ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած «Պայքար Ռուսաստանի ագրեսիայի դեմ. Ուկրաինան և անդին» խորագրով նիստի ընթացքում պատասխանելով սենատորների հարցերին, նշել […]
17:00 27.01.2023
2020թ. 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված քաղաքացի Ս.Հ.-ի հաղորդման հիման վրա իրականացված դատավարական ստուգման արդյունքներով պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Մ.Բ.-ն, սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանը 26.400.000 դրամով Արցախի ներդրումային հիմնադրամին օտարելուց և անշարժ գույքի կադաստրի մարմնում հիմնադրամի սեփականության իրավունքը գրանցվելուց հետո, բնակարանի նկատմամբ չունենալով որևէ իրավունք, նույն բնակարանում վարձակալությամբ բնակվող Ս.Հ-ից որպես վարձավճար պահանջել […]
16:57 27.01.2023
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, ՌԴ արտգործնախարարության հետ համագործակցությամբ, մշտական կապի մեջ են բոլոր շահագրգիռ կողմերի հետ. Լաչինի միջանցքում իրավիճակը կարգավորելու համար ակտիվ ջանքերը շարունակվում են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի շուրջ տիրող իրավիճակին: «Ի տարբերություն արտաքին խաղացողների մեծամասնության, ովքեր […]
16:35 27.01.2023
Բրիտանական «The Economist» հանդեսից, «Bloomberg» գործակալությունից և գերմանական «Stern» ամսագրից հետո այս անգամ էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անդրադարձել է ամերիկյան մամուլը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ «Washington Examiner» ամսագիրը հոդված է հրապարակվել՝ «Բայդենը պիտի Էնես Քանթերին պաշտպանի Էրդողանի չարությունից» սկանդալային վերտառությամբ։ «Արմատներով թուրք բասկետբոլիստ Էնես Քանթերը, ով հարում է գյուլենական շարժմանը, ԱՄՆ քաղաքացի է և այդ […]
15:41 27.01.2023
Հունվարի 26-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է «Առաջընթացը Վեհաժողովի մոնիտորինգային գործընթացներում» (հունվար-դեկտեմբեր 2022թ․) բանաձևը: Քվեարկությամբ ընդունվել են բանաձևում Հայկական պատվիրակության կողմից առաջարկված փոփոխությունները՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու և Լաչինի միջանցքի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցները կատարելու վերաբերյալ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչության էջից: Բանաձևի […]
15:35 27.01.2023
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հունվարի 28-ին փակ է լինելու:
14:55 27.01.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: ՍԱՏՄ ղեկավարի պարտականությունները կկատարի ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Գարիկ Սարոյանը։ Օրեր առաջ տեղեկացրել էինք՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ազատման դիմում է գրել։
14:48 27.01.2023
Արգենտինայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի առնչությամբ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Արգենտինայում հրապարակվող Diario Armenia պարբերականին: Լրատվամիջոցը նշում է, որ Արգենտինայի արտաքին գործերի նախարար Սանտյագո Կաֆիերոն հունվարի 26-ին արտգործնախարարության իր գրասենյակում ընդունել է Հարավային Ամերիկայի Հայ ազգային խորհրդի (ՀԱԽ) տարածաշրջանային տնօրեն Արամ Մուրադյանին։ «ՀԱԽ տնօրենն իր […]
14:12 27.01.2023
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանը հունվարի 26-ին ելույթ է ունեցել «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը (2022 թ. հունվար-դեկտեմբեր)» թեմայով քննարկման ժամանակ: «Տիկի՛ն նախագահող, Ադրբեջանի կառավարությունը, ինչպես նաեւ այս Վեհաժողովում նրա ներկայացուցիչները ցանկանում են, որ մենք մոռանանք Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Նրանք չեն ուզում, որ դուք օգտագործեք այս […]
14:09 27.01.2023
Ս.թ. հունվարի 27-ին ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ հանձնաժողովի անդամների, ՀՀ Կառավարության գործընկերների, ինչպես նաև հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքից բխող մի շարք իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ: Քննարկվել են անվտանգային ոլորտին վերաբերող մի շարք հարցեր: Վերոնշյալ հարցերի […]
13:35 27.01.2023
Ադրբեջանը շուտով կտարհանի Թեհրանում իր դեսպանատան աշխատակիցներին: Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն: Հիշեցնենք՝ դեկտեմբերի 27-ի առավոտյան Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում է տեղի ունեցել։ Ըստ տեղեկությունների՝ հարձակումը հետ մղելու ժամանակ զոհվել է Իրանում Ադրբեջանի դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավար Օրխան Ասկերովը, կա վիրավոր։ Դեսպանատան վրա հարձակված անձը ձերբակալված […]
12:51 27.01.2023
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի երկու պատվիրակներ` Էրկրին Գադիրլին ու Կոնուլ Նուրուլաևան կողմ են քվեարկել Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Բելառուսի գործողությունները դատապարտող, նրանց քաղաքական և ռազմական առաջնորդներին քրեական պատասխանատվության ենթարկելու կոչ անող և Ուկրաինայի հարցով միջազգային քրեական տրիբունալ (դատարան) ստեղծելու բանաձևին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԵԽԽՎ պաշտոնական կայքում հրապարակված տվյալներից: «Վեհաժողովը նշում է, որ Բելառուսը […]
12:46 27.01.2023
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ հունվարի 25-ին Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրամիության հարցերով հանձնաժողովը որոշում է կայացրել Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ։ «Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրամիության հարցերով հանձնաժողովը խորը մտահոգություն է հայտնում Ադրբեջանի տարածքում գտնվող, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանի կապող այսպես կոչված Լաչինի միջանցքի երկարատև շրջափակման կապակցությամբ: Շրջափակումը, որը տևում է 2022 թվականի […]
12:12 27.01.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նոր Զելանդիայի վարչապետ Քրիս Հիփքինսին՝ պաշտոնն ստանձնելու առթիվ: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Նոր Զելանդիայի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Պատրաստակամ եմ աշխատելու Ձերդ գերազանցության հետ՝ Հայաստանի և Նոր Զելանդիայի միջև համագործակցության ընդլայնման և խորացման նպատակով: Լիահույս եմ, […]
12:04 27.01.2023
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կա հստակ ըմբռնում, որ Լաչինի միջանցքն արգելափակված է Ադրբեջանի կողմից և պետք է անհապաղ բացվի։ Այս մասինգրել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: «Քննարկման արդյունքում ԵԽԽՎ բյուրոն քննարկելու է թեմայով զեկույց պատրաստելու հնարավորությունը։ Մեր գործընկերների հետ միասին շարունակելու ենք առաջ մղել Լաչինի միջանցք փաստահավաք խումբ ուղարկելու […]
11:20 27.01.2023
ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնը, Գուս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը, Դավիթ Վալադաոն և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ Բրեդ Շերմանը շրջանառության մեջ են դրել երկկուսակցական բանաձևի նախագիծ՝ նպատակ ունենալով վերջ տալ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը։ Ինչպես տեղեկացնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից, բացի Ադրբեջանի գործողությունները խստորեն դատապարտելուց, բանաձևի նախագիծը […]
11:08 27.01.2023
Տեղի է ունեցել Քրիստինա Քվինի երդմնակալության արարողությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ երդմնակալությանը ներկա է եղել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյայը։
11:00 27.01.2023
ԱՄՆ-ը հավատարիմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին և ողջունում է գործընկերների, այդ թվում՝ Եվրոպական Միության ջանքերն՝ ուղղված տարածաշրջանում վստահություն ձևավորելուն և Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության համար նպաստավոր միջավայր ապահովելուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում: «Մենք շարունակում ենք սերտորեն համագործակցել անմիջականորեն մեր գործընկերների հետ, […]
10:02 27.01.2023
2023թ. հունվարի 26-ին Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջին բարձրաստիճան նիստը, որը համանախագահել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը և ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորան։ Մեկօրյա հանդիպումն արտացոլում է երկու կողմերի շահագրգռվածությունը՝ առաջ մղելու քաղաքական երկխոսությունը և արտաքին ու անվտանգային քաղաքականության ոլորտում համագործակցությունը՝ […]
09:35 27.01.2023
ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ի նկատմամբ, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը՝ երկու ամիս ժամկետով: Այս մասին հայտնում է ՀՀ Դատախազության հանրային կապերի բաժինը: Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2023 թվականի […]
09:30 27.01.2023
ԱՄՆ-ը Իսրայելի և Պաղեստինի իշխանություններին կոչ է անում թուլացնել լարվածությունը Հորդանան գետի Արևմտյան ափի Ջենին քաղաքում տեղի ունեցած բախումներից հետո։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ հինգշաբթի օրը տարածած գրավոր հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները «ճանաչում է Իսրայելի և Պաղեստինի ինքնավարության առջև ծառացած անվտանգության իրական խնդիրները և դատապարտում է ահաբեկչական […]
09:09 27.01.2023
Ուկրաինան ԱՄՆ-ից կստանա արտահանման կոնֆիգուրացիայով M1A2 Abrams տանկերի կատարելագործված տարբերակը՝ առանց գաղտնի զրահապատ խառնուրդի, հայտնում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։ Չորեքշաբթի օրը Միացյալ Նահանգները հայտարարեց Ուկրաինա գումարտակային համալիր՝ 31 միավոր, սեփական արտադրության Abrams ժամանակակից տանկեր ուղարկելու մասին։ Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիան և Գերմանիան իրենց տանկերը հատկացնում են ուկրաինացի զինվորականներին, ինչը թույլ է տալիս դրանք հասցնել […]