09:31 31.01.2023
Թրանսփարենսի Ինթերնեշնլը (ԹԻ) հրապարակել է կոռուպցիայի ընկալման համաթվի 2022թ-ի արդյունքները։ Հայաստանի ԿԸՀ 2022թ. արժեքը նախորդ տարվա համեմատ զգալիորեն նվազել է և հավասար է 46-ի՝ 3 միավորով պակաս նախորդ երկու տարիների (49 միավոր) արժեքից: Կոռուպցիայի ընկալման 2022թ․ համաթիվը ցույց է տալիս, որ աշխարհի պետությունների մեծ մասը տապալում է կոռուպցիայի դեմ պայքարը․ 2017թ․-ից սկսած աշխարհի պետությունների 95 […]
00:15 31.01.2023
Հունվարի 30-ին, ժամը 18:28-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թռչկանի ջրվեժի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Փրկարարները « VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված։
22:33 30.01.2023
Որպես Իսրայել-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամ՝ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը շտապ գրություններ է ուղարկել Իսրայելի օմբուդսմենին, Իսրայելի խորհրդարանի (Քնեսեթ) հանրային անվտանգության հանձնաժողովի ղեկավարին՝ Իսրայելում հայ երիտասարդների ծեծի ենթարկելու դեպքերի կապակցությամբ։ Այս մասին Թովմասյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ խիստ դատապարտելի համարելով Իսրայելում հրեա ծայրահեղականների անօրինական ու […]
22:00 30.01.2023
Երուսաղեմում մի խումբ ծայրահեղականներ փորձել են բարձրանալ Հայոց պատրիարքարանի տանիք և հանել խաչակիր ու ՀՀ դրոշները, ինչպես նաև երկու հարձակում են կատարել հայերի վրա։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Աղան Գոգչեանը։ Նա գրել է, որ հունվարի 28-ի ուշ երեկոյան հրեա 2 ծայրահեղականներ Հայոց Պատրիարքարանի փողոցով «Լացի պատ» գնալիս […]
21:45 30.01.2023
Բարձրագույն դատական խորհուրդ խորհուրդը դադարեցրել է դատավոր Ալեքսեյ Սուքոյանի լիազորությունները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից՝ հավելելով, որ դատավոր Սուքոյանը գործի քննության արդյունքում կայացված վճռով հաստատել է այնպիսի երեխայի որդեգրում, որը փաստացի ենթակա չի եղել որդեգրման: «Արդարադատության նախարարը՝ 26.12.2022 թվականին, միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ՝ դատավոր Ալեքսեյ Սուքոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որի քննությամբ […]
19:56 30.01.2023
Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև արդիականացված F-16 կործանիչների շուրջ շարունակվող խնդրին անդրադարձ է կատարել «Forbes» ամսագիրը: Գրում է Ermenihaber. am-ը։ Նախկինում ԱՄՆ-ն Թուրքիային դուրս էր թողել F-35 կործանիչների արտադրության ծրագրից՝ ռուսական հակաօդային պաշտպանության S-400 համակարգեր գնելու համար։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հետագայում հայտարարեց 40 միավոր F-16 կործանիչներ գնելու և իր սպառազինության տակ գտնվող 80 նման կործանիչներն […]
19:31 30.01.2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բիլեջիքում երիտասարդների հետ կայացած հանդիպման ժամանակ անդրադարձել էր Շվեդիայի ու Ֆինլանդիայի ՆԱՏՕ անդամակցության հարցին։ Նա, մասնավորապես, նշել է, որ Ֆինլանդիայի համար կարող են «կանաչ լույս վառել», իսկ Շվեդիան դրանից «շոկ կապրի»։ Ֆինլանդիան, սակայն, չպետք է Շվեդիայի սխալը կրկնի։ Eremenihaber. am-ի փոխանցմամբ՝ Ֆինլանդիայի արտգործնախարարության քաղաքական բաժնի ղեկավար Պիրիտտա Ասունման հայտարարել է, […]
19:08 30.01.2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն այցելել է Իսրայել։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը։ «Բարի գալուստ Իսրայել»,- գրել է ԱԳՆ ղեկավարը։ ברוך הבא לישראל, מזכיר המדינה בלינקן! Welcome to Israel, @SecBlinken 🇮🇱🇺🇲 תמונה: סיון שחור pic.twitter.com/7ZGtTNcFt7 — אלי כהן | Eli Cohen (@elicoh1) January 30, 2023
19:04 30.01.2023
Հունվարի 30-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետի Արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով խորհրդական Ջոֆրի ֆան Լեուվենի հետ: Ա.Գրիգորյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը: Զրուցակիցներն երկուստեք ընդգծել են միջազգային հանրության գործուն քայլերի կարևորությունը` Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում: Հեռախոսազանգի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև հայ-նիդերլանդական հարաբերությունների երկկողմ օրակարգին:
19:00 30.01.2023
ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում քննվում է ՀՀ-ի հայցն ընդդեմ Ադրբեջանի: Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ։
18:51 30.01.2023
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հունվարի 28-ին ընդունել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնության և «Կանայք հանուն հայոց հայրենիքի» կազմակերպության պատվիրակություններին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակն ու այն հաղթահարելուն միտված հնարավոր քայլերը։
18:45 30.01.2023
Թուրքական «LeMan» երգիծական հանդեսը Twitter-ում հրապարակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարը։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ Բարբարոս Ալթուղի հեղինակած ծաղրանկարը վերաբերում է Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք համապետական ընտրություններին։ Նշենք, որ այդ ամսաթիվը նախնական է և դեռևս վերջնականորեն չի հաստատվել նախագահ Էրդողանի կողմից։ Ծաղրանկարի բովանդակությունը հետևյալն է. ի՞նչ կպատահի, եթե Էրդողանի գլխավորած կուսակցությունը չհաղթի առաջիկա ընտրություններում […]
18:23 30.01.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակից կուսակցությունների ղեկավարներին: Հանդիպմանը մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը:
18:09 30.01.2023
Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում ավագանու կազմ չի ձևավորվել, ինչը խոչընդոտում է համայնքում ծրագրերի իրականացմանը։ Այս մասին այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Հիշեցնենք, Անի համայնքում ՏԻՄ ընտրություններ կայացել են 2022-ի աշնանը։ Ընտրությունների արդյունքում մասնակից 3 քաղաքական ուժերից ոչ մեկը քվեների 50 և ավելի տոկոսը չէր […]
15:57 30.01.2023
Այս րոպեներին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ընթանում են Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված գանգատի լսումները: Հայաստանը պահանջել է հրատապ միջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ: Մասնավորապես պահանջ է դրվել. դադարեցնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը խաթարող բողոքի ցույցերի կազմակերպումն ու օժանդակումը, երախշավորել մարդկանց, տրանսպորտային միջոցների ու բեռների անխափան տեղաշարժը և անհապաղ վերականգնել տեղաշարժը երկու ուղղությամբ: Նաև ձեռնպահ մնալ […]
13:59 30.01.2023
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է գործակարգավարական հերթական նիստը: Երևանում ավտոբուսների համար նախատեսվում են առանձնացված գծեր. դիտարկվում են Մյասնիկյան և Գայի պողոտաները: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է մայրաքաղաքի փողոցներն ու բակային տարածքները, հատկապես ձնառատ օրերին, պահել ուշադրության կենտրոնում: Մանրամասները՝ տեսանյութում:
13:47 30.01.2023
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Պետր Պավելին Չեխիայի նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով: «Ակնկալում ենք շարունակել կառուցողական և արդյունավետ երկխոսությունը երկկողմ գործընկերությունը խորացնելու ուղղությամբ»,- գրել է Խաչատուրյանը: Հիշեցնենք՝ հունվարի 28-ին Չեխիայի նախագահական ընտրությունների նախագահ է ընտրվել պաշտոնաթող գեներալ Պետր Պավելը: Նրա հիմնական մրցակիցը Չեխիայի նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշն էր:
13:29 30.01.2023
Տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակում Երևանում ավտոբուսների համար նախատեսվում են առանձնացված գծեր, որպես նախագծի մեկնարկ դիտարկվում են Մյասնիկյան և Գայի պողոտաները: Նոր ավտոբուսներով հասարակական տրանսպորտի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով կանգառների սահմանները կմեծացվեն, այս կերպ հնարավոր կլինի նաև խուսափել խցանումներից: Երևանի և Թեհրանի միջև հաստատված գործակցության շրջանակում կյանքի կկոչվեն նոր ծրագրեր: Հաշվի առնելով ԻԻՀ մայրաքաղաքի փորձը՝ պայմանավորվածություն […]
12:04 30.01.2023
Հունվարի 28-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել են Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոց։ Նախարարն ու տեղակալը ներկա են գտնվել Բանակի օրվան նվիրված՝ դպրոցի սաների ցուցադրական վարժանքին, որի ընթացքում սովորողները ենթադրյալ դիվերսիոն գործողության չեզոքացում են կատարել։ Շնորհավորելով Բանակի օրվա կապակցությամբ՝ նախարարը երախտագիտություն է հայտնել ՀՀ […]
11:53 30.01.2023
ՀՀ ԱԳՆ խոսնակը Թվիթերի իր միկրոբլոգում Հայաստանի մտահոգությունն է փոխանցել Երուսաղեմում Հայոց պատրիարքարանի և հայ բնակիչների նկատմամբ ցուցաբերված բռնությունների վերաբերյալ, մասնավորապես գրել է. «Մենք խորապես անհանգստացած ենք վերջին բռնությունների և վանդալիզմի կապակցությամբ, որոնք ուղղված են Երուսաղեմի քրիստոնեական կրոնական հաստատություններին, ներառյալ Հայոց պատրիարքարանի և Հին քաղաքի հայ բնակիչների հանդեպ»: Հիշեցնենք, երեկ Երուսաղեմում երկու հարձակում են կատարել […]
11:43 30.01.2023
Իրավունքի և արդարադատության կենտրոնի «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը մասնակցել է Հայկական Կարիտասի և վերջինիս միջազգային գործընկերների (Caritas-Internationalis և @Caritas Europa) կազմակերպած տեսակոնֆերանսին` ներկայացնելով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանի իշխանությունների կողմից փակելու հետևանքով ստեղծված իրավիճակը: Տեսակոնֆերանսին մասնակցել են Կարիտաս կոնֆեդերացիայի մեջ մտնող ավելի քան 45 ներկայացուցիչներ տարբեր երկրներից: Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի […]
11:40 30.01.2023
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը հունվարի 31-ից փետրվարի 1-ը կգործուղվի ՌԴ: Այս մասին պարզ է դառնում ՀՀ ԱԺ նախագահի ստորագրած կարգադրությունից: «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ. ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովների […]
11:30 30.01.2023
ԱՄՆ-ը Abrams տանկերը Կիև կփոխանցի 2023 թվականի վերջին կամ 2024 թվականի սկզբին։ Այդ մասին շաբաթ օրը գրել է Washington Post-ը։ Հրապարակման մեջ պարզաբանվում է, որ 31 տանկ, որոնց մատակարարման մասին Ուկրաինա նախապես հայտարարել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, չի կարող ուղարկվել ԱՄՆ-ի պաշարներից, այլ կկառուցվեն հատուկ պատվերով և կփոխանցվեն Ուկրաինայի Զինված ուժերին «այս տարվա վերջին […]
11:20 30.01.2023
Լևան Խաբեիշվիլին շաբաթ և կիրակի անցկացված ընտրությունների արդյունքներով դարձել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության նախագահը։ Այս մասին երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է կուսակցության քաղխորհրդի ղեկավար Կոբա Նակոպիան։ «Լևան Խաբեիշվիլին հավաքել է 21636 ձայն, ինչը կազմում է 52,58 տոկոս, իսկ Լևան Խաբեիշվիլին ընտրվել է «Միացյալ ազգային շարժում» քաղաքացիների […]
10:58 30.01.2023
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում հունվարի 30-ին մեկնարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները։ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումները կկայանան հունվարի 30-ին Երևանի ժամանակով 13:00-15:00-ն, 19:00-21:00-ն: Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները՝ հունվարի 31-ին Երևանի ժամանակով 13:00-15:00-ն, 19:00-21:00-ն: Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում:
10:12 30.01.2023
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ (2019-2022) Բորիս Ջոնսոնը մանրամասներ է հրապարակել անցյալ տարվա փետրվարին Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության մեկնարկից առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած զրույցի մասին։ Ըստ Ջոնսոնի, որը մեջբերում է The Telegraph-ը և Daily Mail-ը կիրակի երեկոյան, Պուտինը «շատ երկար և ամենաարտասովոր հեռախոսազրույցում» փորձել է վախ սերմանել Մեծ Բրիտանիայի վարչապետի մոտ՝ ի […]
10:00 30.01.2023
Անկարան ոչ մի կործանիչ չի ստացել ԱՄՆ-ից, ոչ էլ նրանց համար վճարված գումարները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։ Նրան մեջբերում է Anadolu գործակալությունը։ «Մարդիկ կային, ովքեր սպառնում էին մեզ գնել C-400՝ փոխարենը ոչինչ չառաջարկելով: Հիմա մենք բանակցում ենք F-16-ների մատակարարման շուրջ, բայց մեզ մերժում են: Մեզ խոստացել են F-35 ինքնաթիռներ, բայց նրանք չեն պահել […]
09:43 30.01.2023
Արեւմտյան տանկեր ուղարկելը Ուկրաինա չի փոխի իրական իրավիճակը եւ տեղեկատվական գործողություն է, Breitbart-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ բանակի փոխգնդապետ Դենիել Դեւիսը։ «Մարտահրավերն այն է, որ այն, ինչ աշխատում է տեսախաղերում և թղթի վրա, գործի գետնին», – բացատրել է նա: Նրա կարծիքով՝ Ուկրաինա արեւմտյան տանկեր ուղարկելու վերջին որոշումը «հսկայական տեղեկատվական օպերացիա է», որը կապ չունի […]
00:02 30.01.2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հարաբերությունները որակել է ազնիվ և հարգալից: Այս մասին հայտնում է TRT հեռուստաալիքը։ «Ռուսաստանի հետ հարաբերություններում մենք ունենք հարգանք, վստահություն։ Իսկ իմ հարաբերությունները պարոն Պուտինի հետ հիմնված են ազնվության վրա»,- ընդգծել է Թուրքիայի առաջնորդը։ Թուրք առաջնորդը նաև հիշեցրել է, որ Ռուսաստանի ղեկավարին առաջարկել է հանդիպում […]
22:59 29.01.2023
Իսպահան քաղաքում Իրանի պաշտպանության նախարարության զինամթերքի գործարանին անօդաչու թռչող սարքերի օգնությամբ հարված է հասցրել Իսրայելը։ Նման պնդմամբ կիրակի օրը հանդես է եկել The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին և այլ անձանց։ «Իսրայելը գաղտագողի անօդաչու թռչող սարքով հարվածներ է իրականացրել Իրանի պաշտպանական օբյեկտի վրա, քանի որ ԱՄՆ-ն և Իսրայելը նոր հնարավորություններ են փնտրում՝ զսպելու […]