ԵԽԽՎ-ի մոտեցումը Լաչինի միջանցքի արգելափակման հարցով նյարդայնացրել է ադրբեջանցիներին. Ստրասբուրգից «Հորիզոն»-ին մանրամասներ է հաղորդել պատգամավորը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+27.09 oC

ԵԽԽՎ-ի մոտեցումը Լաչինի միջանցքի արգելափակման հարցով նյարդայնացրել է ադրբեջանցիներին. Ստրասբուրգից «Հորիզոն»-ին մանրամասներ է հաղորդել պատգամավորը

20:35 27.01.2023

Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ ԵԽԽՎ-ում տեղի ունեցած քննարկման շուրջ զրուցելու համար «Հորիզոն»-ը կապ է հաստատել Ստրասբուրգ և զրուցել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանի հետ:

«Երեկ երեկոյան ժամին տեղի ունեցավ քննարկումը՝ բավական թեժ, շատ հստակ էր ԵԽԽՎ-ի հավաքական դիրքորոշումն առ այն, որ Լաչինը շրջափակված է: Ինչու՞ եմ սա նշում, որովհետև կարևոր է իմանալ կոնտեքստը այս հարցով, քանի որ ադրբեջանական պատվիրակությունը հերքում է այդ փաստը, չի ընդունում, որ կա շրջափակում և դրա համար գտնում է հազարավոր անհեթեթ հիմնավորումներ: Այս առումով կարևոր է շեշտել, որ հինգ քաղաքական խմբերի ներկայացուցիչները նշեցին, որ կա շրջափակում, որ պետք է հրատապ լուծում գտնվի մարդասիրական ճգնաժամի հանգուցալուծման հարցում և այս առումով, թերևս, քննարկմանը լավագույն գնահատականը տվեց ադրբեջանական պատվիրակության ղեկավարն իր նյարդային՝ տեղից ելույթ ունենալու փորձերով և դժգոհությամբ: Այսինքն, կարող ենք արձանագրել, որ ԵԽԽՎ-ն արձագանքում է հայկական կոչին, ընդունում է շրջափակման փաստը, կարևորում է հրատապ ապաշրջափակումը և մարդասիրական աղետի գոյության հարցը: Այս առումով, ես կարծում եմ` քննարկումը կարևոր էր: Կա հնարավորություն, որ քննարկման արդյունքում բանաձև կարող ենք ունենալ, բայց պետք է սպասել հնարավոր զարգացումներին»,- նշել է պատգամավորը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մարդկանց 75-80%-ը պարտաճանաչ կերպով վճարում է․ Ավինյանը՝ տոմսային համակարգի մասին

14:10 19.05.2025

Մարդկանց 75-80%-ը պարտաճանաչ կերպով վճարում է․ Ավինյանը՝ տոմսային համակարգի մասին

Նախորդ շաբաթվա ընթացքում տոմսային համակարգում արձանագրված վավերացումների քանակը տրոլեյբուսներում եղել է 87 հազար 282, մետրոպոլիտենում՝ 524 հազար 433, ավտոբուսներում՝ 1 մլն 835 հազար 5626: Դրական տարբերությունը՝ 133 հազար 895: Անդրադառնալով հանրային տրանսպորտի ոլորտում մոտ 2.3 մլրդ թերհավաքագրմանը՝  Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նկատել է, որ մարդկանց 75-80%-ը պարտաճանաչ կերպով վճարում է: «Երևանցիները հիմնականում վճարում են նույնիսկ […] ...

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Ազնավուրի արձանի բացման հանդիսավոր արարողությունը

14:02 19.05.2025

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Ազնավուրի արձանի բացման հանդիսավոր արարողությունը

Մեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի պատրաստման և տեղադրման գործընթացը շարունակվում է, և հուլիսի 8-12-ն ընկած ժամանակահատվածում տեղի կունենա արձանի բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ ...

«Ինտերը» բաց թողեց «Նապոլիին» շրջանցելու հնարավորությունը

13:56 19.05.2025

«Ինտերը» բաց թողեց «Նապոլիին» շրջանցելու հնարավորությունը

Իտալիայի Ա Սերիայի նախավերջին` 37-րդ տուրում «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում չկարողացավ հաղթել «Լացիոյին»` 2-2։ Միլանյան ակումբը հաշվի մեջ առջևում էր երկու անգամ, սակայն հյուրերի 37-ամյա հարձակվող Պեդրոն դուբլ գրանցեց և ոչ-ոքի կորզեց հռոմեական ակումբի համար։ Միլանյան թիմի մեկնարկային կազմում էր Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց ավելացված առաջին րոպեին։ Առաջատար «Նապոլին» նույնպես միավորներ կորցրեց՝ հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի […] ...

Ավտոբուսների վարորդները դասընթացներ են անցնելու

13:50 19.05.2025

Ավտոբուսների վարորդները դասընթացներ են անցնելու

«Երևանի ավտոբուս» ընկերության աշխատակազմը համալրվել է հրահանգիչով և վարորդ-հրահանգիչով, որոնց հիմնական գործառույթը լինելու է վարորդների հետ դասընթացների անցկացումը գործնական և տեսական մակարդակում։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Գործընթացը կրելու է շարունակական բնույթ ինչպես նոր ընդունվող վարորդների, այնպես էլ արդեն աշխատող վարորդների համար։ ...

ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին

13:44 19.05.2025

ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին

ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին․ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Լուսինե Աբգարյանի, Արմեն Դանիելյանի եւ Նելլի Բաղդասարյանի թեկնածությունները»: ...

Ալկարասը հաղթել է Սիներին և նվաճել Հռոմի «Մասթերսի» գավաթը

13:38 19.05.2025

Ալկարասը հաղթել է Սիներին և նվաճել Հռոմի «Մասթերսի» գավաթը

Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը նվաճել է Հռոմի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի գավաթը։ Իսպանացի թենիսիստը մրցաշարի եզրափակչում 7-6, 6-1 հաշվով հաղթել է աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիներին։ 22-ամյա Ալկարասը կարիերայի 19-րդ մրցաշարն է հաղթել, ATP-ի դասակարգման աղյուսակում վաստակել 1000 միավոր և թարմացումից հետո դարձել աշխարհի երկրորդ ռակետը։ ...

BACK_TO_TOP