22:42 19.01.2023
Արցախը շարունակում է դիմակայել Ադրբեջանի կողմից ստեղծված հումանիտար աղետին, որն օրեցօր ավելի է խորանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը: «Արցախը և արցախցին անկոտրում է՝ պայքարելու իր հայրենիքում ապրելու անբեկանելի իրավունքի համար։ Շնորհակալ եմ միջազգային կազմակերպություններին, տարբեր երկրների խորհրդարաններին, Արցախի ճակատագրով մտահոգ օտարերկրյա բոլոր պաշտոնյաներին՝ Արցախի ձայնը […]
22:26 19.01.2023
Եվրոպական խորհրդարանում «Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքները» խորագրով երեկ տեղի ունեցած քննարկումների ժամանակ ելույթ են ունեցել մի շարք պատգամավորներ: Քվեարկությունը տեղի է ունեցել այսօր: Ի՞նչ մանրամասներ են հայտնի քվեարկության ընթացքի մասին, և ընդունված փաստաթղթում ի՞նչն է մեզ համար ամենակարևորը: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանն ու «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ հայտնել: «Նախ ասեմ, որ Եվրախորհրդարանն անսպասելի հետևողականություն […]
22:12 19.01.2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է առաջիկա շաբաթների ընթացքում հայտարարել 2024 թվականին վերընտրվելու իր մտադրության մասին՝ չնայած Վաշինգտոնում իրեն կից վերլուծական կենտրոնի շենքում գաղտնի փաստաթղթերի հայտնաբերման հետ կապված սկանդալին։ Այս մասին չորեքշաբթի երեկոյան հայտնել է The Hill թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ։ Ըստ նրանց՝ Բայդենը կարող է հայտարարել իր մտադրությունների մասին այն բանից հետո, երբ փետրվարի 7-ին […]
20:52 19.01.2023
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: «Զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով (Լաչինի […]
20:21 19.01.2023
Արցախում շարունակվող շրջափակման և ստեղծված ճգնաժամի շուրջ այսօր «Հորիզոն» լրատվականը զրուցել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ: Նա այն արցախցիներից մեկն է, ով աշխատանքի բերումով դեկտեմբերի 12-ին եղել է Հայաստանում և մինչ օրս չի կարողանում վերադառնալ: Գեղամ Ստեփանյանը զրույցի ժամանակ նշել է, որ այստեղ բնակվում է հարազատների տանը, նաև տեղեկացրել է, որ բոլոր արցախցիները, ովքեր […]
20:12 19.01.2023
Հունվարի 10-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, կիպրականը՝ Կիպրոսի ԱԳ նախարարության Գլխավոր քարտուղար Կորնելիոս Կորնելիուն։ Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-կիպրական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, գոհունակությամբ ընդգծել են քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Մտքեր են […]
20:06 19.01.2023
Հունվարի 19-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդական Իզաբել Դյումոնի հետ: Արմեն Գրիգորյանն Իզաբել Դյումոնին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով: Քարտուղարն ընդգծել է ստեղծված իրավիճակը հանգուցալուծելուն ուղղված միջազգային ջանքերի գործադրման կարևորությունը: Կողմերը կարևորել են երկկողմ շարունակական […]
19:52 19.01.2023
Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը վաղը կմեկնի Գերմանիա։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում են աղբյուրները, մոտ 30 երկրի ՊՆ ղեկավարներ կմասնակցեն «Ուկրաինային ուղղված պաշտպանական ու անվտանգային խորհրդակցության խմբային ժողովին», որը տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի «Ռամշտեյն» ավիաբազայում։ Սպասվում է, որ կքննարկվեն ռուս-ուկրաինական վերջին զարգացումները, տարածաշրջանային օգնության հարցերը։
19:44 19.01.2023
Թեհրանը չի ճանաչում Ղրիմի, ինչպես նաև Դոնբասի, Խերսոնի և Զապորոժիեի հանրապետությունների շրջանների մուտքը Ռուսաստանի կազմ։ Այս մասին հինգշաբթի՝ հունվարի 19-ին, հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Արտգործնախարարը պարզաբանել է, որ չնայած Ռուսաստանի Դաշնության հետ հիանալի հարաբերություններին, Իրանը ճանաչում է ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը միջազգային օրենքների շրջանակներում։ «Քանի որ մենք պնդում ենք արտաքին քաղաքականության մեր […]
19:28 19.01.2023
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլլեսը հայտարարել է, որ Բրիտանիան 600 «Brimstone» ճշգրիտ կառավարվող հրթիռներ կուղարկի Ուկրաինա՝ որպես ռազմական աջակցություն: «Այսօր կարող եմ ասել, որ մենք նաև նախատեսում ենք ևս 600 «Brimstone» հրթիռ ուղարկել, ինչը չափազանց կարևոր է Ուկրաինային օգնելու համար…»,- ասել է Ուոլլեսը Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրի հետ հանդիպումից հետո։ Նա նաև կարծում […]
18:59 19.01.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սուրեն Մաղաքյանը նշանակվել է վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Սուրեն Մաղաքյանին նշանակել վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական»,- նշված է որոշման մեջ:
16:26 19.01.2023
Եվրախորհրդարանն այսօր բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղում շրջափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ ։ Բանաձևում մասնավորապես Ադրբեջանին կոչ է արվում կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը և զերծ մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային , էներգետիկ և հաղրդակցական կապերի խափանումից։ Կոչ է արվում թույլատրել միջազգային կառույցների մուտքը Լեռնային Ղարաբաղ ,իսկ ՄԱԿ-ի կամ […]
15:55 19.01.2023
Ամերիկյան շոու բիզնեսի աստղ Քիմ Քարդաշյանը Լոնդոնի Sotheby’s աճուրդից 163 800 ֆունտ ստեռլինգով (202 200 դոլար) գնել է կախազարդ խաչը , որը կրել է Ուելսի արքայադուստր Դիանան (1961-1997 թթ.): Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է The Guardian պարբերականից: Ամեթիստե (մեղեսիկե) կախազարդը, որը 1920-ականներին պատրաստվել է Garrard ոսկերչական ընկերության կողմից, աճուրդով վաճառվել է իր նախնական գնահատումից կրկնապատիկ […]
15:47 19.01.2023
Գրություններ եմ ուղարկել միջազգային բոլոր կառույցների, դեսպանատների, Մինսկի խմբի համանախագահության երկրների, ՄԱԿ-ի ղեկավարություններին՝ եւս մեկ անգամ ներկայացնելով Արցախում ստեղծված հումանիտար եւ աղետալի իրավիճակը: Բացի այդ, ընդդիմությունն անմիջական կապի մեջ է Արցախի իշխանությունների եւ ժողովրդի հետ, ընդդիմության քաղաքական ուժերի ներկայացուցիչները փորձում են հումանիտար խնդիրներ լուծել Արցախի համար: Իսկ խմբակցությունը հարցը նաեւ բարձրաձայնում է բոլոր հանդիպումներում: Այս […]
15:21 19.01.2023
Հունվարի 19-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության խորհրդական Աջիթ Դովալի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտագային իրավիճակը, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամն իր բոլոր հետևանքներով: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են հայ-հնդկական բարեկամական հարաբերությունների զարգացման կայուն […]
14:17 19.01.2023
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի մեկնաբանությունը Ադրբեջանի կողմից հայ երեխաներին հոգեբանական ահաբեկման ենթարկելու և իրավունքները խախտելու վերաբերյալ. «Ցնցված ենք հունվարի 17-ին Լեռնային Ղարաբաղ վերադարձող, Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով շուրջ 40 օր իրենց ծնողական խնամքից զրկված և ընտանիքներից բաժանված երեխաների նկատմամբ ադրբեջանական կողմի ցուցաբերած անթույլատրելի վերաբերմունքից։ Ինչպես ակնհայտորեն երևում է հենց ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութերում, ահաբեկիչներին հատուկ […]
13:46 19.01.2023
Կառավարությունը հաստատել է «Լիցենզավորման մասին» օրենքով նախատեսված գործունեության իրականացման վայրի պահանջ չնախատեսող՝ Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության անդամ երկրների, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Հարավային Կորեայի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Արաբական Միացյալ Էմիրությունների, Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության իրավաբանական անձանց կողմից լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար համապատասխան ոլորտների […]
13:14 19.01.2023
Լեռնային Ղարաբաղի հարցում ԱՄՆ-ն հետընթաց է արձանագրել և ցանկանում է տեսնել Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական երկխոսության վերականգնումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը: «Մենք պատրաստվում ենք անել այն, ինչն, ի վերջո, առավել օգտակար է: Եվ անցած տարեվերջին տեղի ունեցան մի քանի հանդիպումներ, որոնք պետքարտուղարը կազմակերպեց իր գործընկերների միջև՝ եռակողմ […]
12:47 19.01.2023
ՀՀ ՊՆ N զորամասի կացարանում գիշերը տեղի ունեցած ողբերգական հրդեհի զոհ է դարձել 15 զինծառայող: Կառավարության նիստին նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է հիվանդանոց տեղափոխված 3 տուժաների առողջական վիճակի մասին մանրամասներ: «Մեր այրվածքաբանության կենտրոնում 3 վիրավոր ունենք: Նրանցից 2-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, մեկի վնասվածքներն ավելի թեթև են՝ բաժանմունքային պացիենտ է»,- ասաց Ավանեսյանը:
12:44 19.01.2023
Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ մանրամասներ է ներկայացրել 15 զինծառայողի մահվան պատճառ դարձած հրդեհի դեպքից։ Վարչապետը նախ նշեց, որ 2022-ի դեկտեմբերի 21-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ստորագրել է կարգադրություն հետևյալ վերնագրով՝ «Զինված ուժերի զորամասերում տեղի ունեցած հրդեհների և դրանց կանխարգելման մասին», որում հստակ հրահանգավորել է, թե ինչ պետք է անել հակահրդեհային կանոնները […]
12:36 19.01.2023
Վարչապետի որոշմամբ պաշտոնից ազատվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը: ՊՆ Սուրեն Պապիկյանն էլ ներկայացրել է, թե 15 զինծառայողի մահվան պատճառ դարձած հրդեհի դեպքի առնչությամբ է՛լ որ զինվորականներն են ազատվել զբաղեցրած պաշտոններից: « Զեկուցում եմ, որ զբաղեցրած պաշտոններից ազատվել են նաև 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետ, կորպուսի հրամանատարի տեղակալ, թիկունքի պետ, կորպուսի հրամանատարի տեղակալ, թիկունքի և […]
12:30 19.01.2023
Եվրոպական Խորհրդարանի կողմից հունվարի 18-ին ընդունված փաստաթուղթն, ըստ էության, արտահայտում է օբյեկտիվ իրականությունը: Մենք պետք է շարունակենք մեր ջանքերը՝ օբյեկտիվ տեղեկատվությունը մեր գործընկերներին հասցնելու ուղղությամբ և հասնենք, ի վերջո, հռչակված քաղաքական օրակարգի իրականացմանը: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք՝ Եվրոպական խորհրդարանի (ԵԽ)՝ հունվարի 16-ից 19-ի լիագումար նստաշրջանի ընթացքում՝ հունվարի […]
12:23 19.01.2023
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը ցավակցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին զորամասերից մեկում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունից: «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում 2023 թվականի հունվարի 19-ի գիշերը Գեղարքունիքի մարզում բռնկված հրդեհի պատճառով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 15 […]
12:15 19.01.2023
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 19-ին ժամը 10:30-19:00 կդադարեցվի Արարատի մարզի՝ Գետափնյա, Դարակերտ, Նորաբաց գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
12:07 19.01.2023
ԱՀ ԱԺ նախագահը ցավակցություն է հայտնել զորամասում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ․ «Ցավով տեղեկացանք այս գիշեր Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ՀՀ ՊՆ N զորամասում հրդեհի պատճառով տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին, որը 15 զինծառայողի մահվան և 3 վիրավորի պատճառ է դարձել: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր պատգամավորների և անձամբ իմ անունից մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն […]
11:18 19.01.2023
2023 թվականի հունվարի 19-ին, ժամը 05:15-ին, ՀՀ ՊՆ N զորամասից Վարդենիսի Ռազմական ոստիկանության բաժին հեռախոսագիր է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում, նշված զորամասի Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված շինության ներսում վառարանը ավտոբենզինով վառելու ընթացքում հրդեհ է բռնկվել: Հրդեհի հետևանքով անձնակազմից 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են: Նույն զորամասի վեց պարտադիր ժամկետային զինծառայողներ և […]
11:00 19.01.2023
ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախմբի աշխատանքների արդյունքում և խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների ջանքերով գումարվել է Կանադայի Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հատուկ նիստ՝ նվիրված Արցախի Հանրապետության շրջափակմանը։ Հունվարի 18-ին կայացած նիստի արդյունքում որոշվել է Արցախի շրջափակման հարցով ևս երեք նիստ գումարել, ինչպես նաև տեղում իրավիճակի շուրջ իրազեկվելու համար քննարկման հրավիրել ԱՄՆ-ում և Կանադայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանին […]
10:56 19.01.2023
Վահրամ Գրիգորյանն ազատվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: ՀՀ նախագահի հրամանագրում նշվում է, որ որոշման հիմք է ծառայել ՀՀ վարչապետի առաջարկությունը:
10:36 19.01.2023
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի ղեկավարները Բայդենի վարչակազմի պաշտոնյաներին կոչ են արել «առավելագույն ճնշում գործադրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա»՝ վերացնելու Արցախի շրջափակումը «մինչ ներկայիս հումանիտար ճգնաժամը դառնա աղետալի», հաղորդում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։ «Ադրբեջանը բազմիցս ցույց է տվել, որ դատապարտող հայտարարությունները բավարար չեն Ալիևի ցեղասպան ռեժիմին զսպելու համար»,- հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ […]
09:30 19.01.2023
Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը վստահություն է հայտնել, որ ռուս զինվորականները կոչնչացնեն ցանկացած զենք, որը Արևմուտքը կմատակարարի Կիևին։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատան Telegram ալիքը։ «Դա պետք է ակնհայտ դառնա բոլորի համար. անկախ նրանից, թե ինչ զենք են մատակարարում ամերիկացիները կամ ՆԱՏՕ-ն Զելենսկու ռեժիմին, մենք դրանք կոչնչացնենք», – ասել է դիվանագետը։ Անտոնովը հուսով […]