01:38 19.01.2023
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարկետա Գրեգորովան արձանագրում է՝ Ադրբեջանը իր հանձնառություններին համահունչ պարտավոր է ապահովել, որպեսզի Լաչինի միջանցքը բաց մնա՝ որպես ռազմավարական ճանապարհ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գրեգորովան նման կարծիք հայտնեց Եվրոպական խորհրդարանում «Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքները» խորագրով քննարկման ընթացքում։ «Լեռնային Ղարաբաղի շրջափակման պատճառով շատ մարդիկ մնում են առանց հիմնական կարիքների բավարարման, առողջապահական ծանր իրավիճակ է, կա […]
01:34 19.01.2023
Արցախում հումանիտար ճգնաժամը մոտենում է վտանգավոր նոր բեկումնային կետի։ Այս մասին գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը։ «Առանց միջազգային հանրության անմիջական գործողությունների՝ Ալիևն էլ ավելի կհամարձակվի իր մահաբեր արշավում։ ԱՄՆ-ը պետք է կտրուկ ուժեղացնի ճնշումը ՝ օգնություն ցուցաբերելով Արցախին և ագրեսորի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելով»,- գրել է Շիֆը։
01:02 19.01.2023
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազուն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելուն՝ շեշտելով, որ արդեն 38 օր է, ինչ Լեռնային Ղարաբաղը կտրված է աշխարհից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորն այս մասին խոսել է Եվրախորհրդարանում «Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքները» խորագրով քննարկման ընթացքում։ «Այնտեղ սնունդ, դեղորայք գրեթե չկա, ընտանիքները բաժանված են։ 38 օր է, որի ընթացքում մեր բառերը […]
00:30 19.01.2023
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ծանր ճգնաժամ է այս պահին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանում «Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքները» խորագրով քննարկմանն այս մասին ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր, Հարավային Կովկասի հետ կապերի պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդը։ «120 հազար հայեր փաստացի շրջափակման պայմաններում են ապրում, հարյուրավոր ընտանիքներ մնում են բաժանված, մարդիկ զրկված են […]
00:21 19.01.2023
Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդն իր թվիթերյան միկրոբլոգում գրում է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ այսօր կայացած նիստին կրում էր հայկական նռան տեսքով կրծքազարդը: Today I wore a wonderful brooch by AV from #Armenia 🇦🇲 when speaking about the humanitarian crisis in #NagornoKarabakh. pic.twitter.com/0d1B9EWuGO — Marina Kaljurand MEP (@MarinaKaljurand) […]
00:06 19.01.2023
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Քիչ առաջ Եվրոպական խորհրդարանում ավարտվեց «Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքները» հարցի քննարկումը, որի արդյունքում վաղը հնարավոր է՝ ընդունվի Եվրոպական խորհրդարանի բանաձև: Խորհրդարանի մեր գործընկեր պատգամավորները շատ կոշտ ելույթներով անդրադարձան Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքով առաջացած մարդասիրական ճգնաժամին՝ պահանջելով անհապաղ բացել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին […]
23:27 18.01.2023
Եվրոպական խորհրդարանի (ԵԽ)՝ հունվարի 16-ից 19-ի լիագումար նստաշրջանի ընթացքում՝ հունվարի 18-ին կայացած քվեարկությամբ, ընդունվեց «Ընդհանուր արտաքին ու անվտանգային քաղաքականության իրականացում. 2022թ. տարեկան զեկույց» (CFSP) բանաձևը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ զեկուցողը Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթրն էր: CFSP-ն արտաքին քաղաքական հարցերով ԵԽ տարեկան հիմնական զեկույցն է և դրանում որևէ ձևակերպման համաձայնեցում ու ընդունում ձևավորում է […]
23:19 18.01.2023
Արցախի Հանրապետության պետական հաստատությունները հունվարի 19-ից անցնում են հատուկ աշխատանքային ռեժիմի: Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման և էներգամատակարարման խափանման հետևանքով հանրապետությունը հայտնվել է էներգետիկ ճգնաժամում: Հայտնում են Արցախի օպերատիվ շտաբից։ Ստեղծված իրավիճակում կենսական նշանակության օբյեկտների անխափան գործունեությունը և բնակչության նվազագույն էներգետիկ կարիքները հնարավորինս երկարաժամկետ կտրվածքով ապահովելու համար՝ հունվարի 19-ից պետական հաստատություններ կայցելեն միայն այն […]
22:50 18.01.2023
Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանությունը «Արցախպրես» գործակալությանը. Ինչպե՞ս կմեկնաբանեք ՌԴ արտաքին գործերի նախարար Ս. Վ. Լավրովի հայտարարությունն այն մասին, որ ռուսական խաղաղապահ զորակազմը, որը եռակողմ հայտարարությամբ լիազորված է վերահսկել Լաչինի միջանցքով երթևեկությունը, ունի տրանսպորտային միջոցները ստուգելու բոլոր հնարավորությունները: 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքը պետք է գտնվի Ռուսաստանի […]
22:26 18.01.2023
Հունվարի 18-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ու Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսիի հանդիպումը: Պաշտպանության նախարարը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները և դրանց հետևանքով ստեղծված իրավիճակը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ներկայիս կարգավիճակին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել երկկողմ […]
22:15 18.01.2023
Լավրովն ասել է, թե օրերս կայացած Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք են բերվել ինչ-որ պայմանավորվածություններ, որոնք հույս են ներշնչում, որ շրջափակումը շուտով կվերացվի: Ի՞նչ հանդիպման մասին է խոսում Լավրովը, և արդյո՞ք Լավրովի առաջարկը կապահովի խնդրի կարգավորումը: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և «Հորիզոնի» տաղավարում զրուցել հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանի հետ: «Պաշտոնական որևէ հաղորդում այս […]
21:51 18.01.2023
Ս․թ․ հունվարի 17-ին դեսպան Մակունցը մասնակցել է Ձեռնարկատիրության ամերիկյան ինստիտուտում կազմակերպված քննարկմանը, որին ներկա էին տվյալ ինստիտուտի մի շարք գիտաշխատողներ և հետազոտողներ։ Դեսպանը մասնակիցներին ներկայացրել է Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները, Հայաստանում և Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգային իրադրությունը, Լաչինի միջանցքի ճգնաժամը, որից հետո հանդիպումը շարունակվել է հարց/պատասխանի ձևաչափով։
21:45 18.01.2023
Հունվարի 10-ին ոստիկանության Սպիտակի բաժնում Նոյեմբերյան քաղաքի 43-ամյա մի բնակիչ հաղորդում էր տվել, որ կոտրել են Սպիտակ քաղաքի Ուզբեկական թաղամասում կայանված իր «Դեու Նեքսիա» մակնիշի մեքենայի դռան ապակին և սրահից գողացել պայուսակ, որի մեջ 11 հազար ռուբլի, 22 հազար դրամ, բանկային քարտ, այֆոն բջջային հեռախոս, ավտոմեքենայի պահեստային բանալի, ինչպես նաև եղբոր ՀՀ անձնագիրն ու ՌԴ […]
21:19 18.01.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը: Վարչապետը նշել է, որ Լաչինի միջանցքի արգելափակմամբ Ադրբեջանը հերթական անգամ դիմում է սադրիչ գործողության և փաստացի խախտում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը: ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է […]
21:04 18.01.2023
Հունվարի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի հետ: Արարատ Միրզոյանն ընդգծել է միջազգային գործընկերների հստակ հայտարարությունների և գործուն քայլերի կարևորությունը` Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակումը դադարեցնելու և արցախահայության էթնիկ զտումը կանխելու նպատակով: Այս առումով կարևորվել է նախորդ օրը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին ՄԹ մշտական ներկայացուցչի հնչեցրած […]
19:46 18.01.2023
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Մարդինի նահանգում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ ռազմական գործողություն է սկսել։ Նախարարությունից հայտնած տեղեկության համաձայն՝ «Էրեն շրջափակում աշուն-ձմեռ-22» ռազմագործողությանը մասնակցում 655 հոգի Մարդին նահանգի ժանդարմերիայի ստորաբաժանումներից։ Նշենք, որ ռազմագործողությունը կրում է 17-ամյա Էրեն Բուլբուլի անունը, որը ըստ թուրքական մամուլի՝ 2017-ին սպանվել էր քուրդ գրոհայինների կողմից։ «Հայրենիքի ներսում ահաբեկչության լիակատար ոչնչացմանն ուղղված ռազմական […]
19:30 18.01.2023
Հունվարի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հաստատել է Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների միջև Ուկրաինա տանկեր ուղարկելու վերաբերյալ խորհրդակցությունների անցկացումը։ Նա նաև ասել է, որ Կիևին անհրաժեշտ են ավելի շատ հակաօդային պաշտպանական համակարգեր։ Բացի դրանից, Ստոլտենբերգի խոսքով, ուկրաինական կողմին անհրաժեշտ են տեխնիկայի և զինամթերքի պահեստամասեր։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը […]
19:19 18.01.2023
Արցախի ԱԳՆ-ն հանրապետությունում գազամատակարարման հերթական խափանման կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․ «Հունվարի 18-ին՝ Արցախի շրջափակման 38-րդ օրը, Ադրբեջանը կրկին խափանել է իր վերահսկողության տակ գտնվող Հայաստան-Արցախ գազատարի աշխատանքը՝ Արցախի 120 հազար բնակչությանը զրկելով ջեռուցման և տաք ջրի հնարավորությունից։ Հարկ է նշել, որ Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման խափանումը պարբերական բնույթ է կրում։ Արցախի գազամատակարարումը […]
19:03 18.01.2023
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության (ՄՔԾ) պետ Արմեն Ղազարյանն այսօր ընդունել է Միգրացիոն քաղաքականությունների մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Վիոլետա Վագներին և ՄՔՄՄԿ հայաստանյան թիմի ղեկավար Քարել Հոֆսթրային: Արմեն Ղազարյանը ներկայացրել է ոլորտում կատարվող բարեփոխումների ծրագրերը, քննարկվել են միգրացիայի կառավարման և քաղաքացիության հարցերի ոլորտում միջազգային լավագույն փորձը: ՄՔԾ ղեկավարը հայտնել […]
18:45 18.01.2023
Հունվարի 18-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ: Քարտուղար Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամն ու դրա բազմաոլորտ հետևանքները: Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրադրության շուրջ:
17:01 18.01.2023
Հունվարի 17-ին ռուս խաղաղապահ առաքելության միջոցով Հայաստանից Արցախ թվով 19 երեխայի տեղափոխող տրանսպորտային միջոց ադրբեջանցի կեղծ ակտիվիստների կողմից ներխուժելու և երեխաներին հոգեբանական բռնության ենթարկելու դեպքի տվյալները, որոնք ներկայացրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը, Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից փաստագրվել և ներկայացվում են երեխայի իրավունքներով զբաղվող միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին ու ՄԱԿ մոնիտորինգային մարմիններին ու […]
16:41 18.01.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին: Կողմերը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, ինչպես նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Ադրբեջանն իր սադրիչ քայլով հերթական […]
16:24 18.01.2023
Գիտական հանրությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 84 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆիկ Հայկոյի Եդոյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Ռաֆիկ Եդոյանն անցել է վաստակաշատ գիտնականի և գիտակ մանկավարժի ազնիվ ճանապարհ։ Ավելի քան 50 տարի նա իր պատվավոր […]
16:19 18.01.2023
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր ստորագրել է Երեխաների, երիտասարդների և կլիմայի գործողությունների մասին միջկառավարական հռչակագիրը։ Հայաստանը աշխարհում երեսունութերրորդ, իսկ Կովկասում առաջին երկիրն է, որը ստորագրում է այս հռչակագիրը։ Դրանով իսկ՝ Հայաստանը պարտավորվում է կլիմայի փոփոխությանն ուղղված գործողություններում ապահովել երեխաների և երիտասարդների առաջնահերթությունների ընդգրկումը: Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ողջունելով հռչակագրի ստորագրումը, նշել է. «Այսօր […]
16:15 18.01.2023
Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 18-ին ընդունել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Բերենիսե Խուարես Նավառետեի գլխավորած պատվիրակությանը, տեղելացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ Կողմերը երկուստեք շահագրգռվածություն են հայտնել համագործակցությունն ակտիվացնելու եւ խորացնելու հարցում: Զրույց է ծավալվել հետպատերազմյան իրադրության եւ Լաչինի միջանցքի ճգնաժամի շուրջ: Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել 2022 թվականի դեկտեմբերին […]
16:12 18.01.2023
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին։ Ողջունելով դիվանագետին՝ մարզի ղեկավարը ուրախություն է հայտնել, որ Երևանում արդեն գործում է Նիդերլանդների դեսպանություն, ինչը, ըստ նրա, երկու երկրների միջև համագործակցության զարգացման նոր հնարավորություններ է բացում: Դեսպան Սխերմերսն իր հերթին շնորհակալություն է հայտնել մարզպետին ընդունելության համար և նշել, որ կներդնի […]
15:35 18.01.2023
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելությունը հայ-ադրբեջանական սահման ուղարկելու մտադրությունը դեռևս ուժի մեջ է: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ 2022 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։ «Մենք մինչև հիմա պատրաստակամ ենք ՀԱՊԿ-ի առաքելությունն ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահման», – ասել է նա:
14:57 18.01.2023
Հունվարի 18-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին: Կողմերը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության օրակարգային հարցեր, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող խնդիրներ։ Նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը՝ ընդգծելով, որ […]
14:18 18.01.2023
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն իրեն օրենքով վերապահված վերահսկողական գործառույթների շրջանակում՝ Ծառայության ղեկավարի հանձնարարագրի հիման վրա՝ Ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության կողմից իրականացվող ուսումնասիրության և մշտադիտարկման ընթացքում արձանագրվել է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող 100% պետական մասնաբաժնով փակ բաժնետիրական ընկերության գլխավոր հաշվապահ Ա.Ս.-ն Ընկերությանը պատկանող հաշվեհամարներից 2017-2022թթ. ընթացքում, օգտվելով այն հանգամանքից, որ […]
14:13 18.01.2023
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2022 թվականին ամենաողբերգական և ամենահուսադրող է անվանել «պատերազմ» և «հաղթանակ» բառերը։ Մամուլի ասուլիսի ժամանակ Լավրովին խնդրել են ընտրել երեք բառ, որոնք նա համարում է 2022 թվականի ամենաողբերգական, ամենահուսադրող և ամենակարևորը, որը պետք է լսի ամբողջ աշխարհը։ «Դա իսկապես նման քնարական հարց է։ .. Գիտեք, պատերազմ բառը, ես չեմ վախենա դա […]