TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+22.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կալանավորվել են Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրած և ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրից հափշտակություն կատարած անձինք

10:37 18.01.2023

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում բռնություն գործադրելով, ջարդ իրականացնելով, գույք ոչնչացնելով, վնասելով, կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելով արտահայտված զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու և այլ դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Քրեական վարույթի շրջանակներում կատարված […]

̰
Իրանի միջուկային համաձայնագրի վերադարձը բանակցությունների սեղանին չէ. Բլինքեն

10:25 18.01.2023

Իրանի հետ միջուկային համաձայնագրի վերականգնումը ներկայումս Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունների սեղանին չէ։ Այս մասին երեքշաբթի օրը Վաշինգտոնում կայացած բանակցությունների արդյունքներով Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլիվերլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ինչ վերաբերում է JCPOA-ին (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր), ապա իրանցիները ամիսներ առաջ «սպանեցին» այս […]

̰
ԱԺ-ն սկսել է հերթական նիստի աշխատանքները և ընդմիջել մինչև կառավարության հետ հարցուպատասխանի ժամը

10:10 18.01.2023

ԱԺ-ն սկսել և ավարտել է հերթական նիստի աշխատանքները: ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ այսօր 16:30-ին կառավարության անդամները կպատասխանեն ԱԺ պատգամավորների հարցերին, իսկ մինչ այդ հայտարարվում է ընդմիջում:

̰
Միրզոյանը ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը շեշտել է միջազգային հանրության գործուն քայլերի անհրաժեշտությունը ԼՂ-ի հետ կապված իրավիճակի հարցում

09:49 18.01.2023

Հունվարի 17-ին Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ: Կողմերը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր, մտքեր փոխանակել նույն օրը կայացած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստի շուրջ: ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ է կատարել Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով, որ Ադրբեջանի նպատակ է հետապնդում էթնիկ […]

̰
Դեմքերը փակած 10-15 ադրբեջանցիներ տեսախցիկներով ներխուժել են արցախցի երեխաներին տեղափոխող մեքենան, երեխաներից մեկն ուշաթափվել է. Արցախի ՄԻՊ

00:29 18.01.2023

Շրջափակման պատճառով ավելի քանի մեկ ամիս ծնողական խնամքից և ընտանիքից կտրված 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։ Այս մասին տեղեկացնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Նա հայտնել է, որ երեխաները Գորիսից Ստեփանակերտ են տեղափոխվել ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ։ «Շուշի-Քարին տակ հատվածում՝ ճանապարհի շրջափակված մասում, որտեղ տեղակայված են «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները […]

̰
ԱՄՆ վարչակազմը Կոնգրեսից Թուրքիային F-16 ինքնաթիռներ վաճառելու թույլտվություն է խնդրում

23:49 17.01.2023

ԱՄՆ վարչակազմը հարցում է ուղարկել ԱՄՆ Կոնգրեսին՝ Թուրքիային F-16 կործանիչ-ռմբակոծիչների վաճառքի վերաբերյալ։ Այս մասին երեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաստատել է Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը։ «Ընդունելով այն փաստը, որ դա քննարկվում է Կոնգրեսի կողմից, ես կզիջեի այս գործի ներկա կարգավիճակի մասին խոսելու իրավունքը DSCA-ին»,- ասել է ԱՄՆ ռազմական խոսնակը՝ պատասխանելով Անկարային F-16-ներ մատակարարելու Վաշինգտոնի […]

̰
Հնդկական արտադրության «Կալաշնիկով» ինքնաձիգերը հնդկական զորքերին կհասնեն մինչև մարտ

23:43 17.01.2023

Կալաշնիկով ԱԿ-203 ինքնաձիգերը, որոնք կարտադրվեն Հնդկաստանում՝ Ռուսաստանի հետ համատեղ ձեռնարկությամբ, հնդկական բանակում ծառայողներին կհասնեն այս տարվա մարտից։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է Հնդկաստանի բանակի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մանոյ Պանդեն։ «Մինչև մարտ զորքերը կստանան AK-203-ների առաջին խմբաքանակը 5 հազարի չափով: 2023-2025 թվականներին Հնդկաստանում կարտադրվի 70 հազար Կալաշնիկով ինքնաձիգ, որում հնդկական արտադրության դետալների բաժինը կկազմի 5-ից […]

̰
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Նիկոլ Փաշինյանը

23:35 17.01.2023

Հունվարի 17-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քննարկվել է Սիսիան, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ և Նաիրի տարածքային կառույցների խորհուրդների ընտրությունների կազմակերպման հարցը, մի շարք կազմակերպչական եւ կադրային հարցեր: Մտքեր են փոխանակվել Սպիտակ համայնքում սուբվենցիոն եւ ներդրումային ծրագրերի ակտիվացման, ինչպես նաեւ համայնքային կյանքի մի շարք այլ […]

̰
ԵԱՀԿ-ն կարող է կարևոր դեր խաղալ ոչ միայն խաղաղության հասնելու, այլև այն պահպանելու գործում. Միրզոյան

22:38 17.01.2023

Արցախի շրջափակման ու Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը անդրադարձ է եղել Վիեննայում՝ ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստում, որը հրավիրվել է Հայաստանի նախաձեռնությամբ: 44 -օրյա պատերազմից և Հայաստանի տարածքի օկուպացիայից հետո առաջին անգամ այնտեղ ելույթ է ունեցել Հայաստանի ԱԳ նախարարը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Շարունակվում են բանակցությունները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ. ՌԴ ՊՆ

22:20 17.01.2023

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը, փոխանցում է «Արմենպրես»-ը: Ըստ աղբյուրի՝ ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Նշվում է, որ ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցային գործընթացը հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ […]

̰
ՄԱԳԱՏԷ-ն Մոսկվային և Կիևին կոչ է արել արագացնել ԶԱԷԿ-ում պաշտպանական գոտու ստեղծումը

22:08 17.01.2023

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Կիևին և Մոսկվային կոչ է արել արագացնել Զապորոժիեի ատոմակայանում պաշտպանական գոտու ստեղծումը։ «Առաջնագծում գտնվող «Զապորոժիե» ԱԷԿ-ին պաշտպանական գոտի պետք է առավել քան երբևէ, ես դեռ հույս ունեմ, որ մոտ ապագայում այն ​​կհամաձայնեցվի և կիրականացվի, թեև բնականաբար կնախընտրեի արագացնել ծրագրի իրականացումը, ակնկալում եմ զգալի առաջընթաց գրանցել այս […]

̰
SHANTNEWS

21:55 17.01.2023

̰
Լավրովը կոչ է արել Ադրբեջանի ԱԳ նախարարին ապաշրջափակել Լաչինի միջանցքը

20:53 17.01.2023

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի օրը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է Լաչինի միջանցքով երթևեկության շուտափույթ ամբողջական ապաշրջափակման անհրաժեշտությունը: «Ռուսական կողմից ընդգծվել է Լաչինի միջանցքով երթևեկության շուտափույթ ամբողջական ապաշրջափակման անհրաժեշտությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի բարձր մակարդակի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված պարամետրերին համապատասխան», – ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: […]

̰
SHANTNEWS

19:59 17.01.2023

̰
Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են 2022թ. դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ մշտադիտարկման առաքելության և հնարավոր նոր առաքելության իրականացմանը

19:50 17.01.2023

Հունվարի 17-ին աշխատանքային այցով Վիեննայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ։ Հայաստանի ու Ավստրիայի ԱԳ նախարարները գոհունակությամբ արձանագրել են, որ երկու երկրների միջև առկա է ակտիվ քաղաքական երկխոսություն և  պատրաստակամություն հայտնել գործուն քայլեր ձեռնարկել երկկողմ օրակարգը էլ ավելի հարստացնելու ուղղությամբ: Այս համատեքստում […]

̰
Արցախն՝ աշխարհից 37 օր կտրված

19:44 17.01.2023

Արդեն 37 օր փակ է մնում Լաչինի միջանցքը: Վերակենդանացման բաժանմունքներում  ծայրահեղ ծանր իրավիճակում են շարունակում մնալ թե՛ երեխաներ և թե՛ մեծահասակներ: Պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով  քաղաքացիները զրկված են վիրահատվելու հնարավորությունից։ Հարյուրավոր տնտեսվարողներ կասեցրել են իրենց գործունեությունը: Մանրամասները՝ Արցախի Հանրային ՀԸ մեր գործընկերների պատրաստած ռեպորտաժում:

̰
Արևմուտքի համար Թուրքիան վերածվել է տարօրինակ դաշնակցի․ The Economist

19:34 17.01.2023

Բրիտանական հեղինակավոր «The Economist» պարբերականում օրերս լույս է տեսել «Թուրքիայի նոր ագրեսիվ արտաքին քաղաքականությունը․ Արևմուտքի համար այն վերածվել է տարօրինակ դաշնակցի» վերլուծական հոդվածը։ Ընդգծվում է, որ Թուրքիան ունի ռազմավարական նշանակություն և Ասիան ու Եվրոպան իրար կապող աշխարհագրական դիրք։ Փոխանցում է Ermenihaber. am-ը։ «ՆԱՏՕ-ն չի կարող իրեն թույլ տալ կորցնել Թուրքիային։ Էրդողանն ազգային անվտանգության հարցում փաստորեն […]

̰
ՀՀ ՄԻՊ-ը արտահերթ զեկույց է հրապարակել երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտավորությունների կատարման վերաբերյալ

19:27 17.01.2023

Մարդու իրավունքների պաշտպանն արտահերթ հրապարակային զեկույց է հրապարակել Հայաստանի Հանրապետության կողմից երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտավորությունների կատարման 2013-2022 թվականների վիճակի վերաբերյալ։ Զեկույցը կազմվել է Պաշտպանի կոնվենցիոն մանդատի շրջանակներում և կազմում է Պաշտպանի մշտադիտարկման ընթացքի կարևոր բաղադրիչ։ Զեկույցի նպատակն է ներկայացնել, թե որքանով է Հայաստանի Հանրապետությունը կատարել և շարունակում կատարել ՄԱԿ-ի Երեխայի […]

̰
Ղրղզստանը Թուրքիայից գնել է Anka անօդաչու թռչող սարքեր

19:11 17.01.2023

Ղրղզստանը ձեռք է բերել թուրքական Anka անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հունվարի 17-ին հայտնել է նախագահի աշխատակազմի տեղեկատվական քաղաքականության վարչության ղեկավար Դայիրբեկ Օրունբեկովը։ «Գնվել և Ղրղզստան է տեղախոխվել աննախադեպ ժամանակակից զինտեխնիկա՝ Bayraktar, Aksungur, Akinci Anka»,- ասել է նա։ Անկա անօդաչու թռչող սարքի թևերի բացվածքը 17,5 մետր է, երկարությունը՝ 8,6 մետր, իսկ բարձրությունը՝ 3,2 մետր։ Սարքի […]

̰
Պետք է համատեղ ջանքերով պարտադրենք միջազգային հանրությանը՝ ճիշտ գնահատական տալ Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտման քաղաքականությանը․ Արցախի Աժ նախագահ

18:43 17.01.2023

  Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ադրբեջանի կողմից պաշարված Արցախում հումանիտար աննախադեպ ճգնաժամը խորանում է: Այսօր Ադրբեջանը փակել է նաև Արցախը սնուցող գազատարը, որի արդյունքում 120 000 մարդ խստաշունչ ձմռան այս օրերին, ի թիվս այլ կենսական խնդիրների, զրկվել է նաև ջեռուցման հնարավորությունից: 30 000 երեխայի համար ահագնանում է […]

̰
Հայ և մեքսիկացի պատգամավորները կարեւորել են մշակույթի, կրթության եւ տնտեսական ոլորտներում փոխգործակցության զարգացումը

18:41 17.01.2023

Հայաստան ենք եկել զարգացնելու միջխորհրդարանական հարաբերությունները` հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ այս տարի կլրանա երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 31-ամյակը: Այս մասին բարձրաձայնել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Բերենիսե Խուարես Նավառետեն: Վերջինիս գլխավորած պատվիրակության հետ հունվարի 17-ին հանդիպել են ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի անդամները: Բերենիսե Խուարես Նավառետեն, շնորհակալություն հայտնելով ընդունելության […]

̰
Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է Թուրքիայի նախագահին

18:31 17.01.2023

  Էրդողանն այսօր Թուրքիայում ընդունել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին։ Հանդիպմանը մասնակցել է երկրի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների և Սիրիայում ահաբեկչությանն առնչվող հարցեր։ Անկարա կատարած այցի ընթացքում Ամիր Աբդոլլահիանը հանդիպել է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։  

̰
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԻԻՀ մայրաքաղաք Թեհրան

18:08 17.01.2023

Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանիի հրավերով Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 17-19-ը պաշտոնական այցով կլինի Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաքում: Հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։ Այցի շրջանակում Երևանի և Թեհրանի միջև կստորագրվի քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիր: Երևանի քաղաքապետը հանդիպումներ կունենա Թեհրանի գործընկերոջ՝ Ալիռեզա Զաքանիի և քաղաքային խորհրդի նախագահ Մոստաֆա Չամռանիի հետ: Երևանյան պատվիրակության […]

̰
Էստոնիայի խորհրդարանի նախագահը պարզաբանել է, թե ինչու է պատերազմից հետո այցելել գրավյալ Շուշի

15:50 17.01.2023

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Էստոնիա կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Էստոնիայի խորհրդարան՝ Ռիյգիկոգու և հանդիպում ունեցել խորհրդարանի նախագահ Յուրի Ռատասի հետ։ Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, հանդիպման ընթացքում Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է տարածաշրջանային առկա զարգացումներին և հիմնախնդիրներին, մասնավորապես՝ Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի վտանգներին։ Էստոնիայի խորհրդարանի խոսնակ Ռատասն անթույլատրելի է […]

̰
Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

15:46 17.01.2023

Այս ամենը տեսնելուց հետո կարող եմ ասել, որ ՄԱԿ-ում եւ այլ ատյաններում մենք շարունակելու ենք խոսել խաղաղության մասին: Պետք է անել ամեն ինչ, որպեսզի համերաշխություն լինի ամբողջ աշխարհում. ասել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Բերենիսե Խուարես Նավառետեն: Ինչպես փոխանցում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ վերջինիս գլխավորած պատվիրակությունը Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի ղեկավար Գուրգեն Արսենյանի […]

̰
Վիետնամի նախագահը հրաժարական է տվել սկանդալի պատճառով

15:35 17.01.2023

Վիետնամի նախագահ Նգուեն Սյուան ​​Ֆուկը հրաժարական է տվել։ Այս մասին երեքշաբթի՝ հունվարի 17-ին, հայտնել է VnExpress լրատվական պորտալը։ Աղբյուրի փոխանցամբ՝ առաջնորդն իր կամքով լքել է պաշտոնը՝ կոռուպցիոն սկանդալի ֆոնին։ «(Նախագահ.-Խմբ.) պատասխանատու էր այն բանի համար, որ մի քանի պաշտոնյաներ, այդ թվում՝ երկու փոխվարչապետներ և երեք նախարարներ, թույլ են տվել խախտումներ, որոնք հանգեցրել են սարսափելի հետևանքների»,- […]

̰
Հայտնի է Հայաստանում Հնդկաստանի հաջորդ դեսպանի անունը

14:55 17.01.2023

Հայաստանում Հնդկաստանի հաջորդ դեսպան է նշանակվել Նիլակշի Սինհան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը: Նիլակշի Սինհան այս պահին զբաղեցնում է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության համատեղ քարտուղարի պաշտոնը:

̰
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Արեստովիչը հրաժարական է տվել

14:46 17.01.2023

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել է, որ հրաժարական է տվել։ «Ես հրաժարականի դիմում եմ գրել: Ուզում եմ քաղաքակիրթ վարքագծի օրինակ ցույց տալ՝ հիմնարար սխալ, հետո հրաժարական»,- երեքշաբթի գրել է նա Facebook-ի իր էջում : Հունվարի 14-ի երեկոյան Արեստովիչը հայտնել է, որ Դնեպրոպետրովսկում տան մի մասը փլուզվել է ուկրաինական հակաօդային պաշտպանության կողմից խոցված հրթիռի […]

̰
ՀՀ ԱԺ խորհուրդը գումարել է արտահերթ նիստ

14:40 17.01.2023

ՀՀ ԱԺ խորհուրդն Ալեն Սիմոնյանի նախագահությամբ հունվարի 17-ին գումարել է արտահերթ նիստ: Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ ԱԺ խորհրդի որոշմամբ փոփոխություններ են կատարվել «Ազգային ժողովի ութերորդ գումարման բարեկամական խմբերի կազմերը հաստատելու մասին» խորհրդի որոշման մեջ, որով Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավարի պաշտոնում լիազորությունները դադարած պատգամավոր Անուշ Բեղլոյանին կփոխարինի Բաբկեն Թունյանը: Հայաստան-Ինդոնեզիա բարեկամական խմբում էլ Վահագն […]

̰
Հարմար գողոնը բենզասղոցն էր

13:53 17.01.2023

Ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 16-ին, ժամը 23.25-ին, Գյումրիի Ղանդիլյան փողոցում հայտնաբերել, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալել և Կումայրիի բաժին են տեղափոխել գյումրեցի երեք երիտասարդների, որոնցից մեկի ձեռքին բենզասղոց կար: Բաժնում նրանք խոստովանել են, որ բենզասղոցը գողացել են «Մալայա Զեմլյա» կոչվող թաղամասի մի տնից: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել […]

̰
BACK_TO_TOP