21:00 12.01.2023
Նիդերլանդների կոալիցիոն կուսակցությունները դեպի Արցախ օդային կամուրջ հաստատելու մասին հարց են ուղղել երկրի ԱԳ նախարարին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայից: Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել ծանր կացության մեջ հայտնված արցախահայությանը և տեղեկացրել, որ Նիդերլանդների կառավարական կոալիցիայի երկու կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակներ Ագնես Մյուլդերը (Agnes Mulder – CDA) […]
20:51 12.01.2023
Գերմանիայի միգրացիայի և փախստականների դաշնային գրասենյակի տարեկան զեկույցի համաձայն՝ 2022-ին 217․774 մարդ Գերմանիային է դիմել ապաստան հայցելու համար։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են աղբյուրները, 70976 դիմում եղել է Սիրիայից, 36358 դիմում Աֆղանստանից, իսկ 3-րդ տեղում Թուրքիան է՝ 23938 դիմումով։ Դրան հաջորդել է Իրաքը 15175 դիմումով, իսկ հնգյակը եզրափակել է Վրաստանը 7963 դիմումով։ Ուշագրավ է, […]
20:21 12.01.2023
ՄԻՊ աշխատակազմի կողմից հավաքագրած փաստերի՝ հունվարի 12֊ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը Շուշիի հատվածում (շրջափակման վայր) դիտավորյալ կտրել է Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ եկող հաղորդակցության լարերը՝ Արցախի ամբողջ տարածքում խաթարելով հեռահաղորդակցության և ֆիքսված համացանցի հասանելիությունը։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրաել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ «Օգտվելով այն հանգամանքից, որ դեպի Արցախ եկող […]
19:53 12.01.2023
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ակնկալում է հինգշաբթի կամ ուրբաթ հումանիտար միջանցքի հարցը քննարկել ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ, հաղորդում է CNN Türk-ը՝ վկայակոչելով Թուրքիայի օմբուդսմեն Շերեֆ Մալքոչին։ Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան աջակցում է վիրավորների համար մարդասիրական միջանցքի բացմանը Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ կապված, և պատրաստ է հոգալ նրանց բուժման […]
19:42 12.01.2023
Հունվարի 12-ին հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հանդիպումը: Արարատ Միրզոյանը և Իլիա Դարչիաշվիլին գոհունակությամբ արձանագրել են երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակը, մտքեր փոխանակել համագործակցության հետագա ընդլայնման և խորացման շուրջ։ Կողմերն անդրադարձել […]
19:35 12.01.2023
Ուկրաինային անհրաժեշտ են հազարավոր տանկեր արևմտյան դաշնակիցներից, և Կիևը կցանկանար նման սարքավորումներ ձեռք բերել։ Մասնավորապես, երկրին անհրաժեշտ են բրիտանական «Challenge», ամերիկյան «Abrams» և գերմանական «Leopard», այսօր հայտարարել է Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոն։ «Մեզ հազարավորներ են պետք, դա միանշանակ է: Որովհետև ռուսները հազարավոր տանկեր են տեղակայում մեր սահմաններին։ Մենք շատ ունենք մեր սեփականը, բայց մեզ […]
19:23 12.01.2023
ՆԱՏՕ անդամակցության համար Թուրքիայի կողմից Շվեդիային ու Ֆինլանդիային ներկայացվող պահանջները շարունակվում են։ Օրեր առաջ Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստերսոնը հայտարարել էր․ «Թուրքիան հաստատում է, որ մենք արել ենք այն, ինչ խոստացել ենք, սակայն նրանք նաև ասում են, որ ցանկանում են այն, ինչը մենք չենք կարող տալ կամ չենք ուզում տալ»։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ ավելի ուշ նա […]
18:36 12.01.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստում հանդես է եկել ելույթով: Վարչապետն անդրադարձել է երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությանը: Ելույթում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մեծարգո՛ վարչապետ Ղարիբաշվիլի, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի շրջանակներում կրկին ողջունում եմ […]
15:58 12.01.2023
Նախաձեռնությամբ Կառավարությունն առաջարկում է 2017-2020 թթ. մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների մասնավորեցման օբյեկտների ցանկից հանել «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը` Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 12-ի նիստում ներկայացնելով «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում գործադիրի առաջարկած փոփոխությունը: Զեկուցողի խոսքով […]
15:51 12.01.2023
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հունվարի 12-ին տեղի է ունեցել խորհրդի նիստ, որին մասնակցել են Հանրապետության նախագահ, համալսարանի խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը, խորհրդի անդամներ, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության ներկայացուցիչներ: Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, նիստում քննարկվել է ՀՊՏՀ-ի 2022 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը: Նախքան օրակարգային հարցերին անցնելը՝ Վահագն Խաչատուրյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ […]
15:38 12.01.2023
ՀՀ կառավարությունը 114 850 900 ՀՀ դրամ դրամ կհատկացնի՝ 2022թ. դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Հայաստանի Հնարապետությունում գտնվող Լեռնային Ղարաբաղի 506 քաղաքացիների կեցությունը և սննունդը ապահովելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ արցախցիները հյուրընկալվել են Երևան քաղաքի և Գորիս համայնքի 17 հյուրանոցումներում: 96 միլիոն դրամը կհատկացվի Սյունիքի մարզպետարանին՝ հյուրանոցների ծախսերի փոխհատուցման համար, իսկ 18 միլիոնը՝ Երևանի քաղաքապետարանին։ […]
14:56 12.01.2023
Ռուսաստանը շարունակում է աշխատանքները Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակման ուղղությամբ՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ներքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության և խաղաղապահների գծով հետևողական քայլեր են ձեռնարկվում դեէսկալացիայի ուղղությամբ։ Անհրաժեշտ է գտնել բոլոր կողմերի […]
13:46 12.01.2023
Կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին: Վարչապետը, մասնավորապես, նշել է. «Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, Սիրելի ժողովուրդ, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումն Ադրբեջանի կողմից շարունակվում է արդեն 32 օր: Երկուշաբթի օրը խափանվել է Լեռնային Ղարաբաղին Հայաստանի Հանրապետությունից էլեկտրական էներգիա մատակարարող էլեկտրագծի աշխատանքը: Խափանումը տեղի է ունեցել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում, […]
13:00 12.01.2023
Ֆինանսիստ, «Մագնիտսկու օրենքի» հեղինակ Բիլ Բրաուդերը «Ամերիկայի ձայնին» տված ծավալուն հարցազրույցում ասել է, որ Միխեիլ Սաակաշվիլիի գործով պետք է կազմվի այն պաշտոնյաների ցուցակը, որոնք թույլ չեն տալիս նրան բուժել։ Նրա խոսքով, ինքը՝ Սաակաշվիլին, խնդրել է Բրաուդերին` օգնել «Մագնիտսկու օրենքի» նման մի բան ստեղծել, փոխանցում է Ալիք մեդիան: «Իմ կարծիքով, Սաակաշվիլին վրացական կառավարության գերին է, կառավարությունը […]
12:32 12.01.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտնել է, որ կարևորում է, որ ադրբեջանական սադրանքի՝ Լաչինի միջանցքը փակելու պայմաններում ԼՂ ժողովրդի և իշխանության արձագանքը պետք է լինի ասիմետրիկ, իրադրությունների գնահատականները լինեն փաստահենք, կարևորում է նաև խուսափել իրադրությունը էլ ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից: Վարչապետը նկարագրել է 32 օր շարունակվող շրջափակման հետևանքները, ասել է. «Իմ գնահատականը […]
12:17 12.01.2023
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը հունվարի 17-ին Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է նախաձեռնում, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Այս մասին չորեքշաբթի իր Telegram ալիքում ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին՝ չտեղեկացնելով, թե ինչ է քննարկվելու նիստի ընթացքում։ Բացի դրանից, ռուս դիվանագետը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը հունվարի 20-ին հրավիրում է ՄԱԿ-ի […]
11:57 12.01.2023
Լուրեր են շրջանառվում, որ Հայաստանը «շահագրգռված է», որ Հնդկաստանը զենք մատակարարի և կործանիչների օդաչուներ պատրաստի ռուսական արտադրության Սու-30ՍՄ «Ֆլանկեր» կործանիչների համար: Թեև նման պայմանավորվածությունն առայժմ չի հաստատվել, Նյու Դելին, անշուշտ, կարող է զգալիորեն բարելավել հայկական այս ինքնաթիռները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Forbes ամսագիրը: Հոդվածի հեղինակ Փոլ Իդոնը, ով զբաղվում է Մերձավոր Արևելքի ռազմական […]
11:35 12.01.2023
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել անհապաղ բուժօգնության կարիք ունեցող 3 բուժառու։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «Այսօր Հայաստան են տեղափոխվել անհապաղ բուժօգնության կարիք ունեցող 3 պացիենտ՝ իրենց երկու ուղեկցողի և մեկ բուժքրոջ հետ միասին»,- ասել է […]
11:28 12.01.2023
Լաչինի միջանցքի փակումը սադրանք է, որի վերջնական նպատակը նոր ռազմական էսկալացիան է: Այս մասին, ինչպես ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը, հայտարարել է կառավարության նիստում: Չպետք է իրականացնել քայլեր, որ ցանկալի են ռազմական էսկալացիայի սցենարը մշակողների համար:
10:55 12.01.2023
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարական պատվիրակությունը հունվարի 12-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ տեղի է ունենալու Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Նախատեսվում է նաև երկու երկրների վարչապետերի առանձնազրույց:
10:22 12.01.2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի օգնականները հայտնաբերել են գաղտնի փաստաթղթերի ևս մեկ խմբաքանակ, որոնք ենթադրաբար կապված են ԱՄՆ ներկայիս առաջնորդի հետ։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է NBC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրները։ Ըստ նրանց՝ խոսքը ավելի քիչ թվով թղթերի մասին է, քան նախկինում հայտնաբերվել է Բայդենի դիվանագիտության և գլոբալ ներգրավվածության կենտրոնի շենքում, մինչդեռ դրանց ճշգրիտ թիվը չի նշվում։ […]
10:10 12.01.2023
Միջազգային իրավապաշտպան Amnesty International ոչ կառավարական կազմակերպությունը հայտարարել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դադարեցնելու անհրաժեշտության մասին: Թվիթերի միկրոբլոգում կազմակերպությունը գրել է. «Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի շրջափակումը, որը Լեռնային Ղարաբաղի բնակիչներին թողել է առանց առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների հասանելիության։ Պետք է ապահովվի ազատ տեղաշարժը և տուժածների տնտեսական և սոցիալական իրավունքների պաշտպանությունը»: […]
10:05 12.01.2023
Բրազիլիայի մետրոպոլիայի իրավապահները կալանքի տակ են թողել ավելի քան 1,1 հազար մարդու՝ Բրազիլիայում կիրակնօրյա բախումներին մասնակցելու մեղադրանքով։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Դաշնային ոստիկանության մամուլի ծառայությունը։ «Հունվարի 11-ի՝ չորեքշաբթի երեկոյան, Դաշնային ոստիկանությունը ավարտել է աշխատանքը անցած կիրակի՝ հունվարի 8-ի իրադարձությունների հետ կապված դատական որոշումների շրջանակում։ Ընդհանուր առմամբ, Ազգային ոստիկանական ակադեմիայի շենք է բերվել 1843 մարդ։ […]
09:53 12.01.2023
ԱՄՆ-ն և Արևմուտքում նրա դաշնակիցները քննարկում են ռուսական նավթարդյունաբերության դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը, մասնավորապես՝ նավթամթերքի գների սահմանափակումը։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ չորեքշաբթի հայտնել է The Wall Street Journal-ի աղբյուրները: Աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ գանձապետարանի պաշտոնյաներն այս շաբաթ հանդիպումներ են անցկացնում Եվրոպայում։ Նրանք քննարկում են Ռուսաստանի Դաշնությունից նավթամթերքների դեմ առաջիկա սահմանափակող միջոցառումների մանրամասները։ Սահմանափակումները պետք է […]
09:34 12.01.2023
Ավելի քան 40 վիրավորներ տեղափոխվել են Քաբուլի վիրաբուժական կենտրոն Աֆղանստանի մայրաքաղաքի արտաքին գործերի նախարարության շենքի մոտ տեղի ունեցած պայթյունից հետո։ Այդ մասին չորեքշաբթի՝ հունվարի 11-ին, հայտնում է The Washington Post-ը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր РИА Новости-ի աղբյուրը, միջադեպի հետևանքով զոհվել է 21 մարդ։ Զոհերից շատերը աշխատել են արտաքին գործերի և ժամանակավոր կառավարության մշակույթի և […]
09:28 12.01.2023
Թեհրանը Մոսկվային և Կիևին երկխոսության կոչ է անում, ինչպես նաև պատրաստ է միջնորդական օգնություն ցուցաբերել Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար։ Այդ մասին հունվարի 12-ին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ «Թեհրանը Կիևին և Մոսկվային երկխոսության և հակամարտությունը դադարեցնելու կոչ է անում, ինչպես նաև կարծում է, որ այս ճգնաժամից դուրս գալու ելքը դիվանագիտության […]
08:07 12.01.2023
Արքայազն Հարիի ինքնակենսագրականը դարձել է Բրիտանիայում ամենաարագ վաճառվող ոչ գեղարվեստական գրականությունը: Այս մասին գրում է «Իզվեստիա» թերթի Telegram ալիքը։ Առաջին օրը վաճառվել է 400.000 գիրք՝ ներառյալ էլեկտրոնային և աուդիո տարբերակները։ Արքայազն Հարին իր գրքում խոստովանում է, որ թմրանյութ է օգտագործել, Աֆղանստանում սպանել է 25 մարդու, կռվել Ուիլյամի հետ: Արքայազն Հարիի ինքնակենսագրական գիրքը՝ «Spare», թողարկվել է […]
23:50 11.01.2023
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջեյմս Քլևերլին կոչ է արել Իրանին չեղարկել Իսլամական Հանրապետության պաշտպանության նախկին նախարարի նախկին խորհրդական Ալիռեզա Աքբարիի մահապատիժը, որը նաև բրիտանական հպատակություն ունի: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։ «Իրանը պետք է չեղյալ հայտարարի Ալիռեզա Աքբարիի մահապատիժը և անհապաղ ազատ արձակի նրան»,- գրել է Քլևերլին: Նա Իրանի իշխանությունների որոշումն անվանել […]