20:52 10.01.2023
Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության բակից հակիրճ անդրադարձ է կատարել Արցախի իրավիճակին ու իր աշխատանքներին: Ինչպես ինքն է նշել, հերքել է նաև իր վերաբերյալ տարածված բամբասանքը: Մանրամասները՝ տեսանյութում:
20:41 10.01.2023
Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը կոչված է սահմանափակելու հիմնական հանրային ծառայություններ մատուցող մասնագետների գործադուլի իրավունքը: Օրինագիծը երեքշաբթի օրը Համայնքների պալատ է ներկայացրել Մեծ Բրիտանիայի բիզնեսի, էներգետիկայի և արդյունաբերական ռազմավարության հարցերով պետքարտուղար Գրանթ Շապսը: Կառավարության գաղափարն է պարտավորեցնել երկաթուղային աշխատողներին, բժիշկներին, ուսուցիչներին և հրշեջներին նույնիսկ գործադուլների ժամանակ բնակչությանը ծառայություններ մատուցել «նվազագույն անհրաժեշտ մակարդակով»։ […]
20:00 10.01.2023
Անկարան պաշտպանում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի առաջարկած տասը կետից բաղկացած ծրագիրը՝ ուղղված ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այս դիրքորոշումը հունվարի 10-ին հնչեցրել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է Milliyet-ը։ «Ներկայում Ռուսաստանը բանակցությունների պատրաստակամություն է հայտնում։ Զելենսկին առաջարկել է 10 կետից բաղկացած խաղաղության ծրագիր։ Մենք՝ Թուրքիան աջակցում ենք խաղաղության այս ծրագրին և շարունակում ենք աշխատել […]
19:53 10.01.2023
Ստեփանակերտում և շրջաններում գործող մթերային առևտրի կետերը պետպահուստից շաքարավազ, ձեթ, հնդկացորեն, բրինձ ու մակարոնեղեն են ստանում: Գյուղատնտեսության նախարարի խոսքով՝ մատակարարումը բոլորի համար իրականացում է նույն սկզբունքով ու նույն գնով: «Այն խանութներում, որտեղ առաջին խմբաքանակը տրամադրվել է, արդեն երկրորդ շրջայցի ժամանակ չի տրամադրվում, տրամադրվում է այն խանութներին, որտեղ չեն տրամադրել»,- ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Հրանտ […]
19:17 10.01.2023
Հունվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ: Արարատ Միրզոյանն իր զրուցակցին է ներկայացրել է 2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը: Շեշտվել է, որ Ադրբեջանն իր գործողություններով […]
19:10 10.01.2023
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին է պատասխանել։ Դրանք վերաբերել են տարածաշրջանային զարգացումներին, սիրիացի փախստականներին և այլ ներքաղաքական թեմաներին։ Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Անդրադառնալով ռուս-ուկրաինական ճգնաժամին՝ Աքարը նշել է, որ Թուրքիան, չնայած ամեն ինչ արել է, որ այդ պատերազմը չսկսվի, դրանից հետո էլ հումանիտար հրադադարի, հրադադարի և խաղաղության հանդիպումների կոչերով է […]
19:02 10.01.2023
ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն Օպերատիվ շտաբի հանձնարարությամբ կտրոնային համակարգի ներդրման համար մշակում է համակարգի ներդրման մեխանիզմները: Ծրագիրը հնարավորություն կտա առավելագույնս համաչափ բաշխել առկա պարենային ապրանքները, նաև խուսափել հերթերից: Սկզբնական շրջանում այն նախատեսվում է կիրառել առաջնային նշանակության մի քանի ապրանքատեսակների համար: Ապրանքատեակների ցանկը արդեն հստակ է՝ մակարոնեղեն, բրինձ, հնդկաձավար, շաքարավազ և ձեթ: «Կտրոնները երկու տեսակի են […]
18:53 10.01.2023
Հունվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ: Արարատ Միրզոյանը շնորհավորել է գործընկերոջը ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝ պատրաստակամություն հայտնելով ակտիվորեն համագործակցել կազմակերպության հիմնարար սկզբունքների պաշտպանության և առաջմղման գործում: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության օրակարգի մի շարք հարցերի: Նախարար Միրզոյանը զրուցակցի ուշադրությունն […]
18:47 10.01.2023
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեքշաբթի հայտնել է, որ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշել հետ քննարկել են զենքի կարիքները։ «Եվրախորհրդի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրել է մարտադաշտում տիրող իրավիճակի և Ուկրաինայի սպառազինության հրատապ կարիքների մասին»,- գրել է նա իր Twitter-ում։ Երեքշաբթի օրը Հյուսիսատլանտյան դաշինքի և ԵՄ-ի միջև համագործակցության մասին հռչակագրի ստորագրումից հետո կայացած մամուլի ասուլիսում Միշելը […]
18:36 10.01.2023
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ քսաներեքերորդ հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի հունվարի 3-ին վարույթ է ընդունել: Հայցադիմումը Դատախազության կողմից դատարան էր ներկայացվել 2022 թվականի դեկտեմբերի 21-ին: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գ.Կ.-ից և նրա հետ փոխկապակցված երեք անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել. Երևան […]
16:36 10.01.2023
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկզբունքային է համարում այն, որ Հայաստանում լրագրողների աշխատանքը որևէ կերպ չխոչընդոտվի։ Այս մասին նա խոսել է հունվարի 10-ին հրավիրված ասուլիսի ընթացքում։ «Ինձ համար սկզբունքային է, որ Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն լրագրողների, այլև սեփական օրինական գործունեությամբ զբաղվող ոչ մի մարդու աշխատանք չխոչընդոտվի։ Ես դատապարտում եմ ցանկացած բռնություն, ցանկացած խոչընդոտ»,- ասել է վարչապետը։ […]
16:23 10.01.2023
Հայաստանի կառավարությունը 2023 թվականի համար 7 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում։ Հունվարի 10-ին հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք հայտնի է, թե 2022 թվականին որքա՞ն է կազմել Հայաստանի ՀՆԱ-ն և որքանո՞վ է դրան նպաստել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների ներհոսքը, որքա՞ն է ՀՆԱ-ի աճը ծրագրվում այս տարի և ի՞նչ […]
16:18 10.01.2023
Ադրբեջանը չի վերադարձնում հայ գերիներին, որպեսզի դա օգտագործի որպես Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու լծակ, որպեսզի ՀՀ կառավարությունը, այդ թվում` ներքին ճնշումների ազդեցության տակ գնա որոշումների: Այս մասին ասուլիսում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ վստահեցնելով, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է աշխատել գերիների վերադարձի ուղղությամբ, քանի դեռ հարցը լուծված չէ: «Անհետ կորածների հետ կապված որոնողական աշխատանքներ […]
16:14 10.01.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհրաժարվի ստորագրել խաղաղության համաձայնագիրը, եթե այդ տեքստը չհամապատասխանի ՀՀ պետական շահերին։ Այս մասին նա հայտարարել է հունվարի 10-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։ Վարչապետը հերթական անգամ հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել խաղաղության փաստաթուղթը, եթե այն համապատասխանի Հայաստանի շահերին։ «Եթե սեղանին թուղթ լինի, որը մենք պատրաստվում ենք ստորագրել, դա ոչ թե վատ, […]
15:32 10.01.2023
Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի վերաբերյալ: «Մտահոգ եմ Լաչինի միջանցքի շուրջ զարգացումների մասին հաղորդումներով։ Կոչ եմ անում կողմերին թուլացնել լարվածությունը և ապահովել միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունների»,- ասված է հայտարարության մեջ։
15:27 10.01.2023
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբը մշակում է առաջարկներ 2023 թվականին ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ համատեղ զորավարժություն անցկացնելու հնարավորության մասին ոչ թե Հայաստանում, այլ կազմակերպության անդամ այլ երկրների տարածքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շգրիկովիչը։ Նա նշել է, որ Միացյալ շտաբը ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկատվություն է ստացել 2023 […]
15:18 10.01.2023
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց 2023 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցությունը, որն ընթացավ բավականին հագեցած օրակարգով։ Խորհրդակցության սկզբում անդրադարձ եղավ մարզի համայնքների՝ 2022 թվականի բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին։ Գոհացուցիչ համարելով կատարողական 103,3 տոկոս արդյունքը՝ մարզպետ Կարեն Սարգսյանը համայնքներին ամրակցված պատասխանատուներին ցուցում տվեց՝ շարունակելու նույն հետևողական ու արդյունավետ աշխատանքը 2023 թվականի ընթացքում։ «Շատ կարեւոր է աշխատանքային […]
15:09 10.01.2023
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման խմբի անդամներին՝ Մարչին Վիդռայի գլխավորությամբ, տեղեկացնում են ԱԽ գրասենյակից։ Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը: ԱԽ քարտուղարը ողջունելով խմբի անդամների այցը Հայաստան՝ բարձր է գնահատել դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը և մեկ անգամ ևս վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը […]
14:55 10.01.2023
Ռուս-հայկական հումանիտար նախաձեռնությունների աջակցման և զարգացման «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի նախաձեռնությամբ և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աջակցությամբ հունվարի 3-8-ը երեխաների համար կազմակերպվել են ամանորյա տոնական միջոցառումներ «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում, ԱՀ Ասկերանի շրջանի Սարուշեն, Նախիջևանիկ, Վարդաձոր, Մարտունու շրջանի Մյուրիշեն, Ավդուռ, Մարտակերտի շրջանի Կիչան և Ներքին Հոռաթաղ համայնքներում: Երեխաներին ուրախ տրամադրություն պարգևելու համար […]
14:33 10.01.2023
Հայաստանն առաջնային է համարում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման հարցը։ Հայաստանը հասու բոլոր միջոցներով կաջակցի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի որոշմանը ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ։ Հունվարի 10-ին հրավիրված ասուլիսին այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե պաշտոնական Երևանը ի՞նչ դիրքորոշում ունի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում։ «Մենք առաջնային ենք համարում Լեռնային Ղարաբաղի հայության […]
14:20 10.01.2023
Ադրբեջանի զինված ուժերն արդեն 30 տարի է՝ Հայաստանի Հանրապետության տարածքում են։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ դեռ 1990-ականների սկզբից ադրբեջանական զինուժն օկուպացրել է Հայաստանի շուրջ 70 քառակուսի կիլոմետր տարածք՝ մասնավորապես Տավուշի, Արարատի մարզերում։ «Այո, նաև վերջին 1,5 տարվա ընթացքում՝ 2021 թվականի մայիսից Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի նոր տարածքներ։ […]
14:13 10.01.2023
Հայաստանի տարածքի վրա Ադրբեջանի ագրեսիային Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի կողմից համարժեք չարձագանքելու պայմաններում Հայաստանը դեռևս հետևություններ չի անում, միայն արձանագրում է փաստերը: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում: «ՀՀ ձևավորման գործընթացում անկյունաքարային է եղել այն միտքը, որ Ռուսաստանը Հայաստանի անվտանգության ոլորտի թիվ մեկ դաշնակիցն է և անվտանգության երաշխավորը: Մենք նույնպես հարցը ընկալել ենք և […]
14:07 10.01.2023
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունելի քայլ է համարում օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելու մասին Թուրքիայի հայտարարությունը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Նիկոլ Փաշինյանը: «Կարևոր է, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում ոչ միայն բանակցություններ տեղի ունենան, այլև իրադարձություններ, որոնք կապահովեն այդ բանակցությունների դինամիկան։ Սա շատ կարևոր է նաև հատուկ ներկայացուցիչների աշխատանքի համար»,- ասաց նա։ Փաշինյանը, հիշեցնելով […]
13:58 10.01.2023
Հայաստանին Միութենական պետության մաս կազմելու պաշտոնական առաջարկ չի եղել, բայց իրականությունն այդքան պարզ չէ, ինչքան թվում է։ Այսօր՝ հունվարի 10-ին հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե Հայաստանին երբևէ եղե՞լ է առաջարկ Ռուսաստանի հետ Միութենական պետություն կազմելու վերաբերյալ, եթե նման առաջարկ հնչել է, ինչպիսի՞ն է վարչապետի դիրքորոշումը, հատկապես, […]
13:51 10.01.2023
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ դեռևս 2018 թվականից Հայաստանի իշխանության դիրքորոշումը եղել է այն, որ Հայաստանի կառավարություն չէ, որ պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը: Վարչապետն այս մասին ասաց հունվարի 10-ին հրավիրված ասուլիսի ընթացքում: «Այսօր մեր խնդիրն է, որ մենք աջակցենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, հայությունը շարունակի ապրել Լեռնային Ղարաբաղում, շարունակի մնալ հայ, […]
13:38 10.01.2023
Հունվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելությանը՝ Մարչին Վիդրայի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը: Հանդիպման ընթացքում ամփոփվել է 2022թ. դեկտ. 19-ին ավարտված առաքելության գործունեությունը: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են դրա ընթացքում առաքելության և ՀՀ ՊՆ միջև համագործակցությունը` հույս հայտնելով, որ այն արդյունավետ կշարունակվի նաև […]
13:13 10.01.2023
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ զորախմբերի համատեղ զորավարժությունը Հայաստանում այս տարի չի կայանա, ստեղծված իրավիճակում Հայաստանը նպատակահարմար չի համարել զորավարժության անցկացումը: Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «ՀՀ պաշտպանության նախարարն արդեն իսկ ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ մենք ՀՀ-ում նման զորավարժություններ անցկացնելն այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում: Եվ […]
13:01 10.01.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս տարին ամփոփող մամուլի ասուլիսով, որին մասնակցում են Հայաստանում գործող 4 տասնյակից ավելի լրատվամիջոցներ: Վարչապետին առաջին հարցն ուղղել է «Շանթ» ՀԸ-ի լրագրող-մեկնաբան Վահագն Հակոբյանը․ «Պարոն վարչապետ, շուրջ մեկ ամիս է՝ Արցախի Հանրապետությունը շրջափակված է, և այս ընթացքում տարբեր շրջանակներից հնչող քննադատությունները, այդ թվում՝ Արցախից, ուղղված են նաև ՀՀ-ին: Այդ քննադատություններն […]
12:55 10.01.2023
Անթալիայում անցկացվող Ասիայի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում կայացել է Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի խորհրդարանի նախագահների` Մուստաֆա Շենթոփի, Սահիբա Գաֆարովայի և Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի եռակողմ հանդիպումը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ քննարկվել է տարածաշրջանային երկրների համագործակցության հարցը: Մուստաֆա Շենթոփը նշել է, որ Թուրքիան ի սկզբանե ասել է, որ տարածաշրջանային խնդիրները երկխոսության, խորհրդակցության և համագործակցության միջոցով պիտի լուծեն տարածաշրջանային […]