10:30 16.01.2023
Շվեդիան և Ֆինլանդիան հրաժարվել են մոտ 130 ահաբեկիչների արտահանձնել Թուրքիային, կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մենք Շվեդիային և Ֆինլանդիային ասացինք՝ որպեսզի ձեր անդամակցությունը ՆԱՏՕ-ին հաստատվի, անհրաժեշտ է մեզ մոտ 130 ահաբեկչի արտահանձնել։ Ցավոք, դա չարվեց», – ասել է Էրդողանը, ելույթ ունենալով Մուղլայում, և նրա ելույթը հեռարձակվել է հեռուստատեսությամբ։ Նա նշել է, […]
10:16 16.01.2023
Բելառուսում այս տարի կանցկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երեք զորավարժություններ։ Այս մասին STV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Անվտանգության խորհրդի պետքարտուղարի առաջին տեղակալ Պավել Մուրավեյկոն, փոխանցում է BelTA-ն։ «Այս տարի մենք պատիվ ունենք ղեկավարելու և նախագահելու կազմակերպությունը: Սա նշանակալի իրադարձություն է՝ հաշվի առնելով, որ նախագահությունը տեղի կունենա «Համերաշխությունից և համագործակցությունից մինչև խաղաղություն և անվտանգություն» կարգախոսի ներքո: […]
23:46 15.01.2023
Ամերիկյան Էնթերփրայս Ինստիտուտ հասարակական կարծիքի հետազոտման կենտրոնի մասնագետ, գործարար և բարերար Միշել Ռուբինը հոդված է հրապարակել, որում պարզաբանում է, թե ինչու պետք է ԱՄՆ-ը չեղարկի Ազգային գվարդիայի Ադրբեջանի ռազմական գործընկերությունը։ Նա ներկայացնում է, թե որն է Ազգային գվարդիայի պետական գործընկերության ծրագրի գաղափարը. «Ազգային գվարդիան կզույգեր ստորաբաժանումները ամերիկյան առանձին նահանգներից աշխարհի տարբեր երկրներում: Ծրագիրը կմավորեր մարդկանց […]
21:47 15.01.2023
Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանին հանդես է եկել երկրում ԱՄՆ-ի զինված ուժերի ներկայության պահպանման օգտին՝ օգնելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ոչնչացմանը։ «Մենք կարծում ենք, որ մեզ անհրաժեշտ են արտաքին ուժեր»,- ասել է նա կիրակի օրը հրապարակված The Wall Street Journal-ին տված հարցազրույցում։ «ԴԱԻՇ-ի ոչնչացումը դեռ որոշ ժամանակ կպահանջի»,- ասել է նա։ Միևնույն ժամանակ, Իրաքը, ըստ վարչապետի, […]
20:34 15.01.2023
Ուկրաինայի Գերագույն Ռադայի Մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լյուբինեցը հայտարարել է, որ Թուրքիան առաջարկում է իր տարածքը տրամադրել Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև հումանիտար միջանցքի շրջանակներում փոխանակումների համար, մինչդեռ իրենք՝ Թուրքիան և Ռուսաստանը դեռ չեն բարձրաձայնել իրենց դիրքորոշումն այս հարցում։ «Այս պահին թուրքական կողմի գաղափարն այսպիսին է. նրանք ցանկանում են դառնալ միջնորդ, ցանկանում են, որ օգտագործվեն […]
20:34 15.01.2023
Ուկրաինայի հակամարտության ավարտից հետո Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը բացառվում է, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը գերմանական Handelsblatt թերթին տված հարցազրույցում։ «Դա նախկինի պես չի լինի, եթե նույնիսկ Ուկրաինայում զենքերը լռեն, մենք չպետք է սպասենք, որ մեր հարաբերությունները կկարգավորվեն Ռուսաստանի հետ»,- ասել է նա։ Հինգշաբթի օրը Նորվեգիայում կայացած համաժողովում Սթոլթենբերգը նշել է, որ անկախ […]
20:10 15.01.2023
Դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսը հայտարարել է, որ պատրաստվում է արգելափակել Սպիտակ տան ջանքերը՝ Թուրքիային F-16 ռազմական ինքնաթիռներ վաճառելու ուղղությամբ, հայտնում է Fox News-ը։ Նրա խոսքով՝ ինքը կտրականապես դեմ է նման պայմանավորվածություններին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականության պատճառով։ «Ես կտրականապես դեմ եմ [նախագահ Ջո] Բայդենի առաջարկած նոր F-16-ների վաճառքին Թուրքիային։ Նախագահ Էրդողանը շարունակում է խարխլել […]
19:57 15.01.2023
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն ակնկալում է, որ հունվարի 20-ին Ռամշտեյնում ամերիկյան ավիաբազայում Ուկրաինային աջակցության կոնտակտային խմբի հանդիպումից հետո Կիևի համար նոր սպառազինությունների մասին կհայտարարվի։ Այդ մասին նա հայտարարել է Handelsblatt թերթում կիրակի օրը հրապարակված հարցազրույցում։ «Ես ակնկալում եմ, որ մենք կկարողանանք հայտարարել նոր ռազմական օգնության մասին: Ես ողջունում եմ ԱՄՆ-ի և Գերմանիայի որոշումը՝ BMP […]
19:44 15.01.2023
«Ազգային-Ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը, ինչպես ավելի վաղ հայտարարել էր, հունվարի 15-ին հավաք է անցկացրել, նախ, Գյումրիում ժամանակավոր տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազա տանող ճանապարհին Մայր Հայաստան հուշահամալիրի մոտ, որից հետո ավտոերթով շարժվել է դեպի բազայի մյուս մուտքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախաձեռնողները նշել են, որ «Շրջափակում հանուն ապաշրջափակման» խորագրով հավաքի նպատակն է, շրջափակելով Գյումրիում ժամանակավոր տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, […]
17:44 15.01.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
15:39 15.01.2023
Սոմալիի կենտրոնական Հիրան շրջանի երկու քաղաքներում վերջին 24 ժամում ականապատ մեքենաների պայթյունի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, ավելի քան 50-ը վիրավորվել է։ Այս մասին կիրակի հայտնել է Somali Guardian լրատվական պորտալը։ Հունվարի 15-ի գիշերը Բուլոբուրդ քաղաքում մեքենա է պայթեցվել թաղապետարանի շենքի մոտ, նշում է աղբյուրը։ 11 մարդ մահացել է. Մեկ այլ ականապատ մեքենա շաբաթ […]
15:28 15.01.2023
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ակնկալում է կանխել բանտարկված նախկին պատգամավոր Իլիաս Կասիդիարիսի ծայրահեղ աջակողմյան Ellines կուսակցությանը մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Այդ մասին Միցոտակիսը հայտարարել է Proto Tema թերթի կիրակի օրը հրապարակված հարցազրույցում։ Միցոտակիսը քաղաքացիներին խնդրել է կրկին քվեարկել իր աջ կենտրոնամետ «Նոր դեմոկրատիա» կուսակցության օգտին համապետական ընտրություններում, որոնք, ըստ նրա, կարող են տեղի ունենալ ցանկացած ժամանակ […]
14:38 15.01.2023
ԱՄՆ-ը պատրաստվում է Չինաստանի հետ պատերազմի՝ Եվրասիայի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար, Վաշինգտոնը կփորձի չհետաձգել Պեկինի համար սադրիչ ծուղակ կազմակերպելու ծրագրի իրականացումը, կարծում է ռուս սենատոր Օլգա Կովիտիդին։ «Եվրասիայի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար ԱՄՆ-ը պատրաստվում է պատերազմի Չինաստանի հետ: Մենք տեսնում ենք, որ պետական հեղաշրջումները և պատերազմի պարտադրումը դարձել են ԱՄՆ-ի արատավոր քաղաքական ոճը: Այսօր շատ […]
14:25 15.01.2023
Մոլդովայի հյուսիսում հայտնաբերված հրթիռային մարտագլխիկը տեղում կոչնչացվի, կիրակի օրը լրագրողներին հայտնել են հանրապետության պաշտպանության նախարարությունից։ Ավելի վաղ Մոլդովայի ՆԳՆ-ն հայտնել էր, որ Բրիչենի շրջանում, որտեղ շաբաթ օրը հրթիռի բեկորներ են հայտնաբերվել, իբր հայտնաբերվել է դրա մարտագլխիկը՝ համալրված մոտ 80 կիլոգրամ պայթուցիկով։ «Հայտնաբերված առարկան տեղում կոչնչացվի: Ներկայում պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների մասնագիտացված ծառայությունների ներկայացուցիչները գործադրում […]
14:01 15.01.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունվարի 15-ից 17-ը աշխատանքային այցով կմեկնի Էստոնիայի Հանրապետություն։ Այցի շրջանակներում Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ կունենա Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի, ինչպես նաև Էստոնիայի վարչապետի և Ռիյգիկոգուի՝ խորհրդարանի խոսնակի հետ։ Հանրապետության նախագահը կայցելի նաև Տալինի տեխնոլոգիական համալսարան և e-Estonia բրիֆինգ կենտրոն:
11:12 15.01.2023
Թուրքիան հերքել է համաշխարհային էներգետիկ հսկայի կողմից Սև ծովում նոր գազի հանքավայրի համատեղ մշակումը, գրում է Sabah թերթը։ Հրատարակության աղբյուրների համաձայն՝ ավելի վաղ Սև ծովում գազի հանքավայրերի զարգացման հարցում համագործակցության առաջարկներ են եղել ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և Կանադայից, սակայն վերջերս թուրքական կողմը ստացել է «ամենակոնկրետ առաջարկը»։ Նշվում է, որ «աշխարհի էներգետիկ հսկաներից մեկը, որը գերիշխում […]
09:13 15.01.2023
Արքայազն Հարրին խոստովանել է, որ հոր՝ Մեծ Բրիտանիայի ապագա թագավոր Չարլզ III-ի խորհրդով, երգել է փոկերի համար՝ օգնելու կնոջը՝ Մեգան Մարքլին հղիանալ։ Այս պատմությունը գրված է նրա հուշերում։ Հարրիի խոսքով՝ հարսանիքից հետո ինքն ու Մեգանը վախենում էին, որ սթրեսի պատճառով չեն կարողանա երեխա ունենալ։ 2018 թվականի ամռանը նա և Մեգանը այցելեցին արքայազն Չարլզին Շոտլանդիայի Մայիս […]
22:21 14.01.2023
Արցախը շրջափակված, իսկ Լաչինի միջանցքը փակ է ավելի քան մեկ ամիս: Որո՞նք են կողմերի խաղաքարտերը, ինչպե՞ս պիտի գործեն ՀՀ-ն ու Արցախը: Այս հարցերին է անդրադարձել փորձագետ Արմինե Մարգարյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: Հարցազրույցն ամբողջական՝ տեսանյութում:
19:58 14.01.2023
Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հնարավոր բանակցություններին պետք է մասնակցեն նաև ԱՄՆ-ն և Եվրոպան։ Այս մասին շաբաթ օրը՝ հունվարի 14-ին, հայտարարել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։ Նրա խոսքով, կողմերն ի վերջո կնստեն բանակցությունների սեղանի շուրջ։ Սակայն խաղաղության մասին որոշումը պետք է կայացնեն ոչ միայն Ռուսաստանը և Ուկրաինան, կարծում է նա։ «Լուծումը պետք է մշակվի ոչ միայն […]
19:47 14.01.2023
Իրաքը վերջերս Իրանի և Թուրքիայի հետ սահմանին ավելի քան 6000 զինծառայող է տեղակայել։ Նման տվյալներ է հայտնել Իրաքի ՆԳՆ ղեկավար Աբդել Ամիր ալ-Շամմարին։ «Մենք ավելի քան 6000 զինվորական ենք տեղակայել Իրաքյան Քուրդիստանում՝ Իրանի և Թուրքիայի հետ սահմանին»,- ասել է նախարարը Al Hadath հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Իրաքի սահմանները «կարմիր գիծ» են, և մենք ոչ մի բանի […]
19:35 14.01.2023
Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է համագործակցել Լիբանանի հետ տնտեսության, առևտրի և էներգետիկայի ոլորտներում։ Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ Ելույթ ունենալով Բեյրութում լիբանանցի մի շարք քաղաքական ու մշակութային գործիչների հետ հանդիպմանը՝ Ամիր Աբդոլլահիանը նշել է, որ Թեհրանը կմնա Լիբանանի բարեկամը դժվարին ժամանակներում։ Նա ընդգծել է, […]
19:27 14.01.2023
Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտնել է, որ փետրվարի երկրորդ կեսին կարող է կայանալ Թուրքիայի և Սիրիայի արտգործնախարարների հանդիպումը։ «Փետրվարի երկրորդ կեսին հնարավոր է ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում, սակայն ժամկետ դեռ չկա, մինչ այդ կարող է կայանալ պաշտպանության նախարարների և հետախուզության ղեկավարների ևս մեկ հանդիպում, այն կլինի բանակցությունների շարունակությունը, որը տեղի է ունեցել դեկտեմբերի […]
18:53 14.01.2023
Նախկին վարչապետ և «Դժգոհ քաղաքացիների ակցիա» քաղաքական շարժման առաջնորդ Անդրեյ Բաբիշը գլխավորում է Չեխիայի նախագահական ընտրությունները, որոնց առաջին փուլը տեղի ունեցավ ուրբաթ և շաբաթ օրերին։ Ձայների նախնական հաշվարկի մասին տվյալներ է հայտնել է CTK լրատվական գործակալությունը՝ հղում անելով Չեխիայի վիճակագրական ծառայությանը։ Բաբիշը ստացել է ընտրողների 42,8%-ի աջակցությունը, որոնց ձայները հաշվվել են հանրապետության ընտրատեղամասերի փակումից հետո […]
18:29 14.01.2023
ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի կովկասյան հարցերի և տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրեն Մարկ Քեմերոնը այցելել է Բաքու։ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան տվյալներով՝ Քեմերոնը կմասնակցի Բաքվում դեսպանատան ներկայացուցիչների հետ հանդիպումներին, կհանդիպի տարբեր պաշտոնյաների, ինչպես նաև ԱՄՆ կառավարության տնտեսական, քաղաքական և այլ գործընկերների հետ։
18:17 14.01.2023
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը շաբաթ օրը Դամասկոսում ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին։ Այս մասին հայտնում է Al-Ikhbariya հեռուստաալիքը։ Իրանի ԱԳՆ ղեկավարը աշխատանքային այցով Սիրիա է ժամանել հարևան Լիբանանից։ Իրանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը, ուրբաթ օրը ելույթ ունենալով Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում, ողջունել է Անկարայի և Դամասկոսի միջև երկխոսության վերսկսումը, որը հնարավոր է […]
17:41 14.01.2023
Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի խոսքով՝ Անկարան չի միանա հակառուսական պատժամիջոցներին, քանի որ դրանք ավելի շատ վնաս կհասցնեն իրենց երկրի տնտեսությանը, քան հենց Ռուսաստանի Դաշնությանը։ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչը կարծում է, որ Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից ձեռնարկված պատժամիջոցներն անարդյունավետ են եղել։ Այս կարծիքը նա հայտնել է շաբաթ օրը օտարերկրյա լրագրողներին։ «Արևմուտքի կողմից մինչ այժմ […]
17:12 14.01.2023
Մարտի մեկից կառուցվածքային փոփոխություններ կկատարվեն մարզպետարաններում: Այն հաստատված է կառավարության որոշմամբ, բայց վերջնական կառուցվածքը հստակեցված չէ։ Գլխավոր քարուղարության բաժիններ են ուղարկվել փոփոխության նախնական տարբերակները, որոնց շուրջ քննարկումները շարունակվում են։ ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով 1996 թվականից ձևավորված տարածքային կառավարման մարմինները՝ մարզպետարանները համակարգում են հանրապետական, գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը։ Այս 27 տարիների ընթացքում մարզպետարանները կառուցվածքային […]
12:55 14.01.2023
Անդրադառնալով ԼՂ-ում ինտերնետ-կապի խափանմանը՝ Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Բյորն Սյոդերը Թվիթերի իր միկրոբլոգում գրել էր, որ սպասվում է հումանիտար աղետ, քանի որ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը և կտրել 120.000 մարդու մնացած աշխարհից։ Ավելի վաղ նա մեկ այլ գրառմամբ ասել էր. «Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի շրջափակումը, որը միակ ցամաքային կապն է դեպի արտաքին աշխարհ […]