TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+23.29 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ավելի տրամաբանական է հարցն ուղղել բանակցող կողմերին. Լավրովը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու հավանականության մասին

12:22 29.12.2022

Հայաստանի և Ադրբեջանի միջև մոտ ժամանակներս խաղաղության պայմանագիր կնքելու մասին հարցը հարկավոր է տալ բանակցող կողմերին: Այսպես է «РИА Новости»-ին տված հարցազրույցում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատասխանել լրագրողի այն հարցին՝ արդյոք առաջիկա ամիսներին Հայաստանը և Ադրբեջանը կկնքեն խաղաղության պայմանագիր և արդյոք այնտեղ ամրագրված կլինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, հայտնում է «Արմենպրես»-ը: «Ավելի տրամաբանական է այս հարցն […]

̰
Թուրքիայում հայտարարել են, թե թույլ չեն տա Հունաստանին ընդլայնել տարածքային ջրերի գոտին

11:57 29.12.2022

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հինգշաբթի օրը հայտարարել է, որ Անկարան թույլ չի տա Հունաստանին ընդլայնել իր տարածքային ջրերն Էգեյան ծովում։ «Մենք թույլ չենք տա ընդլայնել Էգեյան ծովում 12 մղոնանոց տարածքային ջրերի գոտին նույնիսկ մեկ մղոնով: Այս հարցի վերաբերյալ մեր խորհրդարանի որոշումը՝ ընդունված 1995 թվականին, դեռ ուժի մեջ է»,- լրագրողներին ասել է Չավուշօղլուն։ Թուրքիայի խորհրդարանը 1995 […]

̰
Արցախին կտրվի 4 մլրդ դրամի լրացուցիչ աջակցություն. Նիկոլ Փաշինյան

11:49 29.12.2022

Լաչինի միջանցքի շուրջ 18 օր փակ լինելու հետևանքով ԼՂ-ում հումանիտար իրավիճակն օր օրի սրվում է: Հանրությունը գտնվում է սոցիալ-հոգեբանական լարված վիճակում: Այս ամենը հաշվի առնելով, ԼՂ-ի ժողովրդին աջակցելու նպատակով, Արցախին կտրվի լրացուցիչ 4 մլրդ դրամի լրացուցիչ օժանդակություն, նշել է Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստին: Վարչապետ Փաշինյանը նաև որոշում է կայացրել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ ձևավորել […]

̰
ԱՀ կառավարությունը որոշում է կայացրել դիմել միջազգային կազմակերպություններին «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված փորձաքննություն իրականացնելու համար

11:44 29.12.2022

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Արցախի տեղեկատվական շտաբի կողմից երեկ հրապարակված` «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու մասին հայտարարության հիման վրա ընդունվել է Արցախի Հանրապետության կառավարության որոշում, որում ասված է. Արցախի Հանրապետության կառավարությունը մեկ անգամ ևս վերահաստատում է, որ Արցախում հանքարդյունաբերությունն իրականացվում է միջազգային ամենաբարձր չափանիշներով, որին համապատասխանեցված են նաև […]

̰
Եթե ՌԴ-ն չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը ԼՂ-ում, կարծում եմ՝ ինքը պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում. Փաշինյան

11:35 29.12.2022

Այսօր կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից փակ պահելու հարցին՝ այն գնահատելով միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտում այս երկրի կողմից: «Եթե նույնիսկ հիմնվենք Ադրբեջանի պրոպագանդիստական հայտարարության վրա, թե Լաչինի միջանցքը փակել են էկոակտիվիստռները, ըստ 2020թ-ի նոյեմբերի 9-ի հայտարարության՝ Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ երթևեկությունն ապահովելը Ադրբեջանի ուղիղ պարտականությունն […]

̰
Բաքուն շրջափակմամբ ցանկանում է մեծացնել ճնշումը ռուսական խաղաղապահ ուժերի և հայկական կողմի վրա. ավստրիական Die Presse-ի անդրադարձը

11:09 29.12.2022

Ուկրաինայի պատերազմի ստվերի ներքո բռնապետ Ալիևը ցանկանում է ընդլայնել իր ազդեցությունը: «Հակամարտություն Լեռնային Ղարաբաղի շուրջ. ինչպե՞ս է բռնապետ Ալիևն օգտագործում Ռուսաստանի թուլությունը»: Նման խորագրով հոդված է հրապարակել ավստրիական Die Presse պարբերականը, հաղորդում է «Արմենպրես»-ը: Հոդվածի հեղինակը նախ ներկայացնում է Լաչինի միջանցքում վերջին շաբաթներին ստեղծված իրավիճակը, որի հետևանքով 120 հազար հայեր հայտնվել են շրջափակման մեջ: «Իբր […]

̰
«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում առաջարկված փոփոխությունները սահմանափակում են մարդու իրավունքները. ՄԻՊ

10:34 29.12.2022

Մարդու իրավունքների պաշտպանին կարծիքի է ներկայացվել «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ Պաշտպանի նկատառումները հանգում են հետևյալին։ Նախևառաջ Պաշտպանը մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ Նախագիծը չի անցել պատշաճ հասարակական և մասնագիտական քննարկում, անգամ ապահովված չէ ապագայում դրանց կատարող մարմինների հետ նախնական խորհրդատվությունը: Առաջարկվող իրավակարգավորումներն հնարավորություն են ընձեռում ռազմական դրություն հայտարարվելու դեպքում […]

̰
Շուշաննա Կոստանյանն ազատվել է փոխվարչապետի օգնականի պաշտոնից

10:25 29.12.2022

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը դեկտեմբերի 28-ին որոշում է ստորագրել Շուշաննա Կոստանյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Շուշաննա Կոստանյանին 2023 թվականի հունվարի 3-ից ազատել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի օգնականի պաշտոնից»,-նշվում է որոշման մեջ։ Շուշաննա Կոստանյանը նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի օգնականի պաշտոնին նշանակվել էր 2021-ի դեկտեմբերի 15-ին։

̰
Կիևի բնակիչներն առաջարկել են դադարեցնել մետրոյի աշխատանքը՝ էլեկտրաէներգիան խնայելու համար

09:56 29.12.2022

Կիևի բնակիչները քաղաքային իշխանություններին առաջարկում են դադարեցնել մետրոպոլիտենի աշխատանքը ոչ պիկ ժամերին և խնայված էլեկտրաէներգիան բաժանել սպառողներին։ Այս մասին միջնորդություն է ներկայացվել Կիևի քաղաքային վարչություն, հինգշաբթի հաղորդում է UNN գործակալությունը։ Միջնորդագրի հեղինակի խոսքով՝ «կարևոր է դադարեցնել մետրոյի աշխատանքը ոչ պիկ ժամերին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ը, բաշխել խնայված էլեկտրաէներգիան հիմնականում այն ​​սպառողներին, ովքեր չունեն գազի սալիկներ»: […]

̰
Արցախի կառավարությունը որոշում է կայացրել  սահմանել հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումներ

09:33 29.12.2022

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 13-ի ՆՀ-1792-Ն հրամանագրի 3.1-ին կետով ու Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-108-Ն հրամանագրով սահմանված կարգի 6-րդ և 92-րդ կետերով` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշել է սահմանել […]

̰
ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է հատուկ գործողության գոտում գրոհային ուղղաթիռների կադրեր

23:52 28.12.2022

ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում Արևմտյան ռազմական օկրուգի (ZVO) բանակային ավիացիայի Մի-35 և Մի-28 բազմաֆունկցիոնալ հարվածային ուղղաթիռների անձնակազմերի աշխատանքի կադրերը։ Տեսանյութում ցուցադրված է թռիչքի համար ուղղաթիռների պատրաստում, ցածր բարձրություններից թռչելիս կառավարվող և չկառավարվող հրթիռներով հարվածներ, թիրախների խոցման տեսանկարահանում, ինչպես նաև ռազմական մեքենաների վերադարձ բազա։ «Հատուկ ռազմական գործողության ընթացքում Արևմտյան ռազմական օկրուգի […]

̰
Լավրովը խոսել է 2023 թվականի իրատեսական ակնկալիքների մասին

23:03 28.12.2022

Ռուսաստանը 2023 թվականին կշարունակի պաշտպանել ժողովրդի և երկրի համար կենսական նշանակություն ունեցող վեհ նպատակները, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք միշտ պետք է իրատես լինենք։ Ես հոռետես չեմ, թեև ասում են, որ հոռետեսը լավատեղյակ լավատես է։ Սա մի բաժակի մասին է՝ կիսով չափ լիքը կամ կիսադատարկ»,- Առաջին ալիքի «Մեծ խաղ» ծրագրին տված հարցազրույցում, […]

̰
Վրաստանցի 2000 կին ստորագրությամբ դիմել է Վրաստանի նախագահին՝ Սաակաշվիլիին ներում շնորհելու խնդրանքով

22:52 28.12.2022

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անզատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին և ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուտաընկերության հիմնադիր Նիկա Գվարամիային ներում շնորհելու խնդրանքով՝ վրաստանցի 2 000 կին ստորագրությամբ դիմել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին: Այս մասին հայտնում է Ալիք մեսիան: Ստորագրողները Զուրաբիշվիլիին խնդրում են օգտագործել իր տրամադրության տակ եղած սահմանադրական լծակները՝ փրկելու Վրաստանի երրորդ նախագահի կյանքը և պաշտպանելու […]

̰
Բաքուն վերավաճառում է Եվրոպային ռուսաստանյան գազը՝ այն որպես ադրբեջանական ներկայացնելով

22:17 28.12.2022

Ռումինիան ու Բուլղարիան միանալու են եվրոպական այն երկրներին, որոնք գալիք տարի սկսելու են սպառել ադրբեջանական գազը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: Դիվանագետը վստահ է, որ դա համապատասխան քաղաքական հետևանքներ կունենա ու կազդի Հարավային Կովկասում զարգացումների նկատմամբ Եվրոպայի վերաբերմունքի վրա: Ռումինիան ու Բուլղարիան գազ են ստանալու ամռանը՝ Եվրահանձնաժողովի նախագահի հետ ստորագրված պայմանագրի շրջանակներում: […]

̰
Թուրքական ավիացիան հարվածներ է հասցրել Իրաքյան Քրդստանի տարածքին

22:08 28.12.2022

Թուրքիայի ռազմաօդային ուժերը չորեքշաբթի մի քանի ավիահարվածներ են հասցրել Իրաքյան Քրդստանի հյուսիսում գտնվող Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) օբյեկտներին, որին Անկարան ահաբեկչական է համարում։ Այս մասին հայտնում է SHAFAQ News տեղեկատվական պորտալը։ «Թուրքական ավիացիան հարվածներ է հասցրել Դահուկ նահանգի հյուսիսում PKK-ի թիրախներին», – պորտալի խոսքերը մեջբերում է կառավարական աղբյուրը։ Զոհերի կամ նյութական վնասների մասին տեղեկություններ դեռևս […]

̰
Սաակաաշվիլիի բանտից ազատմանը պատասխան կտրվի, երբ անհրաժեշտ լինի․ Զուրաբիշվիլի

19:54 28.12.2022

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին լրագրողի հարցին՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ներում շնորհելու մասին, պատասխանել է «այս հարցին պատասխան կտրվի, երբ անհրաժեշտ լինի»: Այս մասին նախագահը հայտարարել է Օրբելիանիի պալատում կայացած ճեպազրույցում։ Հաղորդում է aliq.ge-ն։ Սալոմե Զուրաբիշվիլիի ճեպազրույցի հետ միաժամանակ ակցիա է տեղի ունեցելն նախագահի աշխատակազմում։ Ցույցի մասնակիցները Սալոմե Զուրաբիշվիլիին կոչ են արել ներում չտալ Վրաստանի երրորդ […]

̰
Մոսկվան և Անկարան սկսել են գազային հանգույցի կառուցման նախագծի շուրջ աշխատանքները

19:43 28.12.2022

Ռուսաստանն ու Թուրքիան արդեն սկսել են աշխատել Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու նախագծի իրագործման վրա, չորեքշաբթի օրը կայացած կոնֆերանսի ժամանակ ասել է «Գազպրոմի» գործադիր տնօրեն Ալեքսեյ Միլլերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նա նշել է, որ ռուսական ծովային «Թուրքական հոսք» և «Կապույտ հոսք» գազատարներն այժմ աշխատում են։ «Այժմ Թուրքիան և մենք սկսել ենք աշխատել այս երկրում գազային հանգույցի […]

̰
Որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել ընկերության հանքավայրի շահագործումը՝ մինչև փորձաքննության ավարտը․ Արցախի կառավարություն

19:35 28.12.2022

Արցախի Հանրապետության կառավարությունը, մեկ անգամ ևս վերահաստատում է, որ Արցախում հանքարդյունաբերությունը իրականացվում է միջազգային ամենաբարձր չափանիշներով, որին համապատասխանեցված են նաև ոլորտի օրենսդրությամբ սահմանված կարգավորումները: Հայտարարություն է տարածել Արցախի կառավարությունը։ «Հաշվի առնելով սակայն հարևան երկրի «էկոակտիվիստների» ստեղծած անառողջ միջավայրն ու միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձերը, որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված […]

̰
Թուրքիայի պաշտպանության և հետախուզության նախարարները մեկնել են Մոսկվա

19:05 28.12.2022

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը Մոսկվայում բանակցություններ են վարում ռուս գործընկերների հետ։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է TRT հեռուստաալիքը՝ վկայակոչելով Թուրքիայի ռազմական գերատեսչության աղբյուրները։ Թուրքական ռազմական գերատեսչության տվյալներով՝ օրակարգում են Սիրիայում տիրող իրավիճակը, հացահատիկի գործարքի իրականացումը և այլ հարցեր։ «Աքարն ու Ֆիդանը չորեքշաբթի առավոտյան մեկնել են […]

̰
Թուրքիայի հատուկ ներկայացուցիչն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին

18:46 28.12.2022

Դեկտեմբերի 27-ին Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը ելույթ է ունեցել Անկարայի համալսարանի լեզվաբանական և պատմաաշխարհագրական ֆակուլտետի կողմից կազմակերպված «Դիվանագիտությանը նվիրված մի կյանք․ Վերջին զարգացումների լույսի ներքո Թուրքիա-Հայաստան հարաբերությունները՝ դիվանագետ Սերդար Քըլըչի աչքերով» համաժողովում։ Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Քըլըչը թուրքական կողմի մոտեցումների բացահայտման տեսնակյունից կարևոր դիտարկումներ է արել Հայաստան-Թուրքիա գործընթացի մեկնարկի, ներկա փուլի և այլ էական հարցերի մասին։ […]

̰
Լաչինի միջանցքով մուտքի փաստացի փակումը բացասաբար է անդրադառնում երեխաների իրավիճակի վրա․ ՅՈՒՆԻՍԵՖ

18:38 28.12.2022

Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել ՅՈՒՆԻՍԵՖ-ը։ «Լեռնային Ղարաբաղի՝ Լաչինի միջանցքով մուտքի փաստացի փակումը բացասաբար է անդրադառնում երեխաների իրավիճակի վրա: Որքան երկար տևի այս իրավիճակը, այդքան ավելի շատ են տուժելու երեխաները հիմնական սննդամթերքի և տարրական ծառայությունների պակասից, որոնք անհրաժեշտ են իրենց գոյատևման, առողջ աճի և բարեկեցության համար: Մինչդեռ շատ երեխաներ զրկվել […]

̰
Ուղեբեռի զննությամբ ատրճանակ է հայտնաբերվել

16:59 28.12.2022

Դեկտեմբերի 27-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ավիացիոն անվտանգությունից ահազանգ է ստացվել, որ Երևան-Մախաչկալա չվերթի ուղևորներից մեկի ուղեբեռում չթույլատրվող իր կա: Օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները և ավիացիոն անվտանգության աշխատակիցները նշված չվերթի ուղևոր 21-ամյա օտարերկրացու ուղեբեռի զննությամբ հայտնաբերել են «CTT» գրառմամբ ատրճանակ: Երիտասարդը տարվել է գծային բաժին, ապա հանձնվել է նախաքննական մարմնին: Կատարվում […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

16:00 28.12.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է […]

̰
Մեքենաներից գողություն կատարած տղամարդիկ հայտնաբերվել և ձերբակալվել են

14:47 28.12.2022

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 27-ին Այասու փողոցում հայտնաբերել, գողություն կատարելու հիմքով ձերբակալել և բաժին են տարել 47 և 40 տարեկան երկու տղամարդու՝ վերջինիս վարած «Օպելով» հանդերձ: Բաժնում պարզվել է, որ նրանք Այասու փողոցի կիսակառույց շինության հետնամասում կայանված մեքենաներից գողացել են պահեստամասեր և բեռնել «Օպելը»: «Օպելը», գողոնով հանդերձ, տեղափոխվել է բաժնի […]

̰
Հունվարի 5-ին Այգավան գյուղում գազանջատում կլինի

13:33 28.12.2022

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նոր բաժանորդների գազասպառման համակարգերը գազամատակարարման ցանցին միացնելու նպատակով 2023 թվականի հունվարի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այգավան գյուղի Գայի փողոցների գազասպառողների գազամատակարարումը:

̰
Հրատապ մարդասիրական աջակցություն Արցախին. տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ

12:51 28.12.2022

Սույն թվականի դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ`Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և դրա հետևանքով Հիմնադրամի կողմից Արցախին հումանիտար աջակցության ցուցաբերման հարցը քննարկելու նպատակով, որը վարել է Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը։ «Նիստին տեսակապի միջոցով մասնակցում էին հոգաբարձուների խորհրդի 20 անդամներ, ինչպես նաև Հիմնադրամի […]

̰
Ռաիսին ասել է, որ ԱՄՆ-ն և Արևմուտքը չեն կարողանա պառակտել Իրանի ժողովրդին՝ սուտ տարածելով

10:33 28.12.2022

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մեղադրել է ԱՄՆ-ին և արևմտյան երկրներին Իրանում հակակառավարական ցույցերը հրահրելու մեջ՝ տարածելով լուրեր և ապատեղեկատվություն։ Ինչպես չորեքշաբթի հայտնել է Al-Alam հեռուստաալիքը, այս մասին նա հայտարարել է Թեհրանում 1980-1988 թվականների Իրանա-իրաքյան պատերազմի վետերանների հետ հանդիպմանը։ «Իսլամական հեղափոխության թշնամիները ստի տարածմամբ չեն կարողանա հասնել իրենց նպատակներին և պառակտել Իրանի ժողովրդին»,- ասել է Ռաիսին։ […]

̰
Դատախազության տարածքային ստորաբաժանման ղեկավարը թերացել է կատարել պարտականությունները. նրա նկատմամբ նշանակվել է տույժ

10:18 28.12.2022

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 23-ի հրամանով՝ ՀՀ դատախազության տարածքային ստորաբաժանման ղեկավարի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ: Տույժի նշանակմանը նախորդած կարգապահական վարույթի շրջանակում հաստատվել է, որ Դատախազության տարածքային ստորաբաժանման ղեկավարը N քրեական գործը հարուցելուց հետո, քննիչի կողմից շուրջ 5 ամիս որևէ քննչական և վարութային գործողություններ չկատարելու պայմաններում, գործուն միջոցներ չի ձեռնարկել […]

̰
Մենք այս բարդ ճանապարհը պետք է անցնենք միասին. Ռուբեն Վարդանյանը հանդիպել է տնտեսվարողների հետ

10:05 28.12.2022

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն հանդիպումներ Է ունեցել մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև ռեստորանների և հանրային սննդի օբյեկտների սեփականատերերի և ներկայացուցիչների հետ՝ լսելու նրանց խնդիրները, քննարկելու ստեղծված ճգնաժամային իրավիճակում որոշակի կարգավորումների ներդրման հնարավորությունները: Պետնախարարը շնորհակալություն է հայտնել տնտեսվարողներին՝ նրանց ըմբռնման և արժանապատիվ վարքագծի համար՝ նկատելով, որ ապրանքների սղության պայմաններում Արցախում […]

̰
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան և ԱՄՆ-ը հասել են իրական միության մակարդակին

08:35 28.12.2022

Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինան և Միացյալ Նահանգները հասել են իսկական միության մակարդակին։ «300 օր է՝ մենք նոր փուլ ենք սկսել Ուկրաինայի և ԱՄՆ-ի հարաբերություններում: Մենք հասել ենք իսկական միության մակարդակին, որը 100%-ով լցված է իրական բովանդակությամբ»,- գրել է Զելենսկին Telegram-ի իր ալիքում: Ավելի վաղ Զելենսկին ժամանել էր Վաշինգտոն, որտեղ բանակցություններ է վարել ԱՄՆ […]

̰
BACK_TO_TOP