TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+9.91 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵՄ-ն և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը վերահաստատել են իրենց աջակցությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության իրականացմանը

19:32 26.12.2022

Արդարադատության նախարարի տեղակալի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանի նախագահությամբ այսօր կայացել է Արդարադատության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համատեղ իրականացվող Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի նիստը։ Հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։   Նիստին մասնակցել են նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին

18:29 26.12.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է նորանշանակ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին: Ողջունելով հյուրին նախագահը շնորհավորել է բարձր և պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել: «Ես որևէ կասկած չունեմ, որ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի Ձեր փորձը մեծ ու կարևոր դեր է խաղալու փոխվարչապետի պաշտոնում և իմ անձնական գնահատականով Ձեր նշանակումը կհանգեցնի նաև կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը»,- ընդգծել […]

̰
Վարչապետը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին

18:20 26.12.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նախ տեղի է ունեցել […]

̰
Պարեկային ծառայության Սյունիքի մարզի ստորաբաժանումներում ծառայության անցնելու համար դիմումները երկու օր կընդունվեն Սյունիքի մարզում

16:00 26.12.2022

Հայտարարություն․ դիմումները երկու օր կընդունվեն Սյունիքի մարզում 26.12.2022 15:39 Հայտարարություն Պարեկային ծառայության նոր ընդունելությունը մեկնարկել է 2022 թ. դեկտեմբերի 12-ից: Հաշվի առնելով Սյունիքի մարզի հեռավորությունը և եղանակային պայմանները, Պարեկային ծառայության Սյունիքի մարզի ստորաբաժանումներում ծառայության անցնելու համար դիմումները երկու օր կընդունվեն Սյունիքի մարզում։ Հունվարի 10-ին դիմորդները կարող են փաստաթղթերը ներկայացնել Կապանում՝ Սյունիքի մարզպետարանի դահլիճում: Հասցեն՝ քաղաք […]

̰
Դադարեցվել է Զովաբեր և Դդմաշեն գյուղերի գազասպառողների գազամատակարարումը

15:51 26.12.2022

«Գազպրոմ Արմենիա ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեկտեմբերի 26-ին՝ ժամը 14:30-ից դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Զովաբեր և Դդմաշեն գյուղերի գազասպառողների գազամատակարարումը։

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

15:48 26.12.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է […]

̰
«ԵՄ-ն հանուն նորարարության» ծրագրի շրջանակում Տավուշի մարզի դպրոցները ստացել են լաբորատոր սարքավորումներ և գույք

15:23 26.12.2022

Ամփոփվել է «ԵՄ-ն հանուն նորարարության» դրամաշնորհային ծրագիրը, որը մեկնարկել էր 2020 թ. հոկտեմբերի 30-ին: Ծրագրի նպատակն էր բարձրացնել Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) կարողությունները, բարելավել բնագիտական առարկաների ուսումնառության միջավայրը: Ծրագիրն ունի երկու հիմնական բաղադրիչ՝ «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի զարգացում` կարգավորելով հանրակրթության որակի վրա ազդող մեխանիզմները», «Բնագիտական առարկաների ուսումնառության միջավայրի բարելավում՝ գույքի […]

̰
Հանդիսավորությամբ բացվել է Գորիս-Ակներ վերակառուցված ճանապարհը

15:18 26.12.2022

Ակներցիներն այսուհետ Գորիս կհասնեն ուղիղ, ասֆալտապատ ճանապարհով։ Հանդիսավորությամբ բացվել է Գորիս-Ակներ վերակառուցված ճանապարհը: Այն իրականացվել է սուբվենցիոն ծրագրով։ Մեկ այլ սուբվենցիոն ծրագրով էլ ամբողջովին ասֆալտապատվել է Դիտակետի հարակից տարածքը։ Հիմնադրամների օժանդակությամբ էլ Ակներում կառուցվել է նոր խաղահրապարակ, իսկ Վերիշենում՝ վերակառուցվել մանկապարտեզ: Արդյունքում Ակներ և Վերիշեն բնակավայրի շուրջ 150 երեխա նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն կունենա։ Գորիսն […]

̰
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ և դստեր հետ ժամանել է ՌԴ

15:04 26.12.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր հետ աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Սանկտ Պետերբուրգի Պուլկովո միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Լենինգրադի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն: Վարչապետը դեկտեմբերի 26-27-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

̰
Բացահայտվել է խմբի կողմից կեղծ արտարժույթ պահելու և իրացնելու դեպք. երկու անձ կալանավորվել է

14:21 26.12.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ իրացնելու նպատակով կեղծ արտարժույթ պատրաստելու, պահելու և տեղափոխելու դեպքի լիարժեք բացահայտման նպատակով։ Մասնավորապես, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, իրացնելու նպատակով կեղծ արտարժույթ պատրաստելու, պահելու և տեղափոխելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 267-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով […]

̰
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է անցնող տարվա վերջին գործակարգավարական նիստը

14:00 26.12.2022

Դեկտեմբերը նաև Երևանի քաղաքապետարանի համար է հաշվետու ամիս: Մայրաքաղաքի բարեկարգման, լուսավորության և իրականացվող այլ աշխատանքներն ամփոփելու նպատակով Երևանի քաղաքապետարանում անցնող տարվա վերջին գործակարգավարական նիստն է անցկացվել: Վերջնարդյունքը, սակայն, բոլոր ծրագրերի դեպքում չէ, որ ակնհայտ է: Կան հանձնարարականներ, որոնք ինչ-ինչ պատճառներով ավարտվելու են արդեն 2023-ի ընթացքում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Բելառուսի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը երկու անգամ աճել է. դեսպան

13:39 26.12.2022

Բելառուսի և Հայաստանի միջև տնտեսական կապերը զարգանում են, ապրանքաշրջանառությունը 2022 թվականին երկու անգամ աճել է. այս մասին ասել է Հայաստանում Բելառուսի դեսպանը Եվրասիական փորձագիտական ​​ակումբի ութերորդ ամենամյա հանդիպման ժամանակ: Ալեքսանդր Կոնյուկի խոսքով` պատճառը նույն Եվրասիական տնտեսական միության գոտում գտնվել է: «Մենք պարբերաբար Հայաստան ենք արտահանում «Մոգիլյովլիֆտմաշ» գործարանի արտադրության վերելակներ և Երևանում զբաղվում ենք նոր վերելակների […]

̰
Գրիգոր Մինասյանը նշանակվել է արդարադատության նախարար

12:39 26.12.2022

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 26-ին ստորագրել է հրամանագիր Գրիգոր Մինասյանին արդարադատության նախարար նշանակելու վերաբերյալ։ Փաստաթղթում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի Գրիգոր Մինասյանին նշանակել արդարադատության նախարար»:

̰
Հնդկաստանը Չինաստանի և Պակիստանի հետ սահմանների համար 120 քվազի-բալիստիկ հրթիռ կգնի

09:58 26.12.2022

Հնդկաստանի պաշտպանության գնումների խորհուրդը՝ պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի գլխավորությամբ, հավանություն է տվել 120 նոր «Պրալայ» միջին հեռահարության պինդ հրթիռային հրթիռների գնմանը։ Այս մասին երկուշաբթի հայտնել է ANI գործակալությունը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությանը։ Սովորական մարտագլխիկներով հրթիռներ կտեղակայվեն Չինաստանի և Պակիստանի հետ Հնդկաստանի սահմանին, հայտնել են պաշտպանական աղբյուրները: Pralay-ի առաջին խմբաքանակը շահագործման կհանձնվի Հնդկաստանի ռազմաօդային ուժերին, որից հետո […]

̰
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

09:21 26.12.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 26-27-ն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

̰
Սննդաբանը  թվարկել է 60-ից բարձր տարիքի մարդկանց համար նիհարելուն օգնող մթերքները

23:50 25.12.2022

60 տարեկանից հետո նիհարելու համար պետք է հրաժարվել թխվածքաբլիթներից և ավելի շատ բանջարեղեն ուտել, կարծում է սննդաբան Բլանկա Գարսիան։ Նա Eat This, Not That!-ի համար նախատեսված նյութում թվարկել է նիհարելուն նպաստող մթերքները 60 տարեկանից բարձր մարդկանց համար: Մասնագետն առաջին հերթին առաջարկել է ավելի շատ ջուր խմել։ Նա վկայակոչել է Frontiers in Nutrition ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը, […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

22:35 25.12.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի […]

̰
Գրիգոր Մինասյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից

20:39 25.12.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Գրիգոր Մինասյանին արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գրիգոր Մինասյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:

̰
Սննդաբանները նիհարելու համար կատարյալ ընթրիքի կանոններ են անվանել

20:28 25.12.2022

Պարզ ու թեթև ընթրիքները կօգնեն ձեզ նիհարել, կարծում են սննդաբաններ Լորեն Մանակերը և Լաուրա Բուրակը։ Նրանք նշել են կատարյալ ընթրիքի կանոնները և թվարկել դրա համար ամենահարմար մթերքները Eat This, Not That!-ի նյութում: «Մենք հակված ենք ցերեկային ժամերին քիչ ուտել, իսկ գիշերը չափից ավելի ուտել, երբ օրգանիզմը սովորաբար նվազագույն էներգիա է պահանջում: Փոխարենը, ես խորհուրդ եմ […]

̰
Դունյա Միյատովիչն ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն անհապաղ վերականգնելու անհրաժեշտությունը

20:07 25.12.2022

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչն ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն անհապաղ վերականգնելու անհրաժեշտությունը, այս մասին նա գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։ «Միջանցքի հասարակական կարգի ու անվտանգության ապահովման համար պատասխանատու դեմքերը բոլոր անհրաժեշտ քայլերը պետք է անեն այս ճանապարհով տեղաշարժն անհապաղ վերականգնելու և Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացումը կանխելու համար»,- գրել է […]

̰
Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում չի նախատեսվում․ Կրեմլ

15:13 25.12.2022

Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի եռակողմ հանդիպում չի նախատեսվում, թեև Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը կմասնակցեն բուն գագաթնաժողովին, «Ինտերֆաքս»- ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Վերջին անգամ Փաշինյանը, Պուտինը և Ալիևը եռակողմ ձևաչափով հանդիպել են հոկտեմբերի վերջին Սոչիում։ Հիշեցնենք՝ ԱՊՀ երկրների գագաթնաժողովը տեղի կունենա […]

̰
Ադրբեջանը արհամարհում է միջազգային պարտավորությունները, քանի որ ԵՄ-ն շարունակում է նավթ և գազ գնել բռնապետությունից. Բաբայանի հոդվածը՝ Աթենքի «Տոն Սինդակտոն»-ում

13:52 25.12.2022

Արցախի Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի՝ «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և հումանիտար ճգնաժամի սպառնալիքը» վերնագրով հոդվածը, հրապարակված Աթենքի «Տոն Սինդակտոն» օրաթերթում: Այս պահին սարսափելի հումանիտար ողբերգություն է ծավալվում. Արցախը (Լեռնային Ղարաբաղը) Հայաստանին կապող կենսական նշանակության ճանապարհի 19-օրյա շրջափակման պատճառով Արցախի 120.000 հայ բնակչությունը լիովին կտրվել է արտաքին աշխարհից՝ առանց սննդի, դեղորայքի և վառելիքի պաշարների։ […]

̰
Համաժողովրդական հանրահավաք Ստեփանակերտում

13:32 25.12.2022

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում 14:00-ին կմեկնարկի համաժողովրդական հանրահավաքը, որը կարող եք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

̰
Կոտայքի մարզում 22-ամյա վարորդը վրացական համարանիշներով BMW-ով բախվել է պատին․ կան վիրավորներ

12:55 25.12.2022

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 22-ամյա Գոռ Խ-ն իր վարած BMW մակնիշի վրացական համարանիշներով ավտոմեքենայով Ծաղկաձոր քաղաքի Սարալանջի փողոցով ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել 10 հասցեին հարակից քարե պատին։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով Գոռ Խ-ն, նրա ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, […]

̰
Ադրբեջանը ցանկանում է ճնշում գործադրել Արցախի բնակիչների վրա, որ նրանք լքեն իրենց հողը. Ռուբեն Վարդանյանը` TEMPI-ին

12:34 25.12.2022

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել իտալական հեղինակավոր TEMPI պարբերականին՝ ներկայացնելով ադրբեջանական շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը: Նա ընդգծել է, որ իրավիճակը բարդ է, սակայն արցախահայությունը մտադիր չէ հանձնվել և շարունակելու է պաշտպանել սեփական հողում ապրելու իր իրավունքը: «Մենք ամբողջովին կտրված ենք արտաքին աշխարհից և արդեն բազմաթիվ հումանիտար խնդիրներ ունենք: Նման իրավիճակում շատ […]

̰
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ

11:52 25.12.2022

Դեկտեմբերի 24-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտարարություն է տարածել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Ամփոփվել են դեկտեմբերի 17-ին կայացած Քաղաքական ժողովի արդյունքները, քննարկվել են կուսակցության արտաքին կապերի, հայաստանյան քաղաքացիական հասարակության և կուսակցությունների հետ աշխատանքների կազմակերպման, Գյումրի և Վայք համայնքներում ավագանու ՔՊ խմբակցությունների […]

̰
Այս առանձնահատուկ օրն ուզում եմ մտածել ադրբեջանական բարբարոսության զոհ դարձած հայերի մասին․ Բուայե

11:34 25.12.2022

Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն շնորհավորել է Սուրբ Ծննդի կապակցությամբ՝ չմոռանալով հայերի մասին։ «Ինձ մնում է միայն շնորհավորել ձեր սիրելիներին Սուրբ Ծննդյան կապակցությամբ: Բայց այս առանձնահատուկ օրը ես ուզում եմ մտածել ադրբեջանական բարբարոսության զոհ դարձած հայերի մասին։ Եկեք չմոռանանք նրանց մասին»,- գրել է Բուայեն։ Օրեր առաջ Վալերի Բուայեն Լաչինի միջանցքի փակման հետ կապված դիմել էր միջազգային […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 36 ավտոմեքենա

10:59 25.12.2022

Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 13։57-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվանի-Վերին Խոտանան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Դեկտեմբերի 25-ին, ժամը 00:03-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 36 […]

̰
Վահե Ադյանը կյանքը նվիրեց հայրենիքի պաշտպանությանը՝ հերոսանալով Արցախյան 44-օրյա պատերազմում

22:55 24.12.2022

Այց ուսումնական զորամաս. ավարտական քննությունները հաջող հանձնելու առիթով պաշտպանության նախարարը շնորհավորել է կրտսեր հրամանատարների նոր հերթափոխի զինվորներին։ Հատուկ ռեպորտաժ՝ հատուկ նշանակության ստորաբաժանման մարտիկների լեռնային մարզումների և դեսանտագրոհային վարժանքների մասին։ Սպայի կայացման դժվարին, բայց պատվաբեր ճանապարհ։ «Զինուժ»-ի օբյեկտիվում ռազմական համալսարանի կուրսանտների հագեցած ուսումնական առօրյան է։ Եվ՝ հավերժ փառք անմահ քաջերին։ Վահե Ադյանը կյանքը նվիրեց հայրենիքի պաշտպանությանը՝ […]

̰
Երևանում 32-ամյա վարորդը «BMW X5»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

22:30 24.12.2022

Դեկտեմբերի 22-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Արմինե Հ-ն իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով Հ. Ավետիսյան փողոցի թիվ 28/10 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն Երևանի բնակիչ 63-ամյա Լուսի Տ-ին։ Ինչպես հայտնում է Shanshyan.com-ը՝ վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն։ […]

̰
BACK_TO_TOP