08:02 28.12.2022
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն կորցրել է միլիարդատիրոջ կարգավիճակը, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։ Forbes.ua հրատարակությունը հրապարակել է ուկրաինացի 20 ամենահարուստ ձեռներեցների վարկանիշը, որոնց թվում Պորոշենկոն, ով «Ռոշեն» հրուշակեղենի կոնցեռնի սեփականատերն է, զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը։ «Պյոտր Պորոշենկո. Ոլորտ – Սննդի արդյունաբերություն. Ընկերություն – ՌՈՇԵՆ. Կարգավիճակը (ըստ – խմբ.) 2022 թվականի փետրվար – 1,6 միլիարդ դոլար. […]
23:55 27.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է […]
23:43 27.12.2022
Ֆրանսիայի տարբեր առանցքային կուսակցությունների քաղաքական առաջնորդներ, չնայած քաղաքական տարբերվող հայացքներին, համատեղ բաց նամակ են հրապարակել Ֆրանսիայում ամենամեծ լսարանն ունեցող «Մոնդ» («Le Monde») օրաթերթում՝ հայցելով Ֆրանսիայի նախագահի միջամտությունը՝ Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը երաշխավորելու համար։ Նամակը հասանելի է հետևյալ հղումով։ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը ներկայացրել է թարգմանությունը՝ ԱՀՆՐԱԺԵՇՏ Է ԱՊԱՀՈՎԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ Դեկտեմբեր 12-ից ի վեր […]
22:00 27.12.2022
Ադրբեջանի խորհրդարանի նիստում այսօր առաջարկվել է քննարկել Նախիջևանի ինքնավարությունը լուծարելու ու այն կենտրոնական իշխանություններին ենթարկելու հարցը: Գործը քվերակությանը չի հասել, բայց ակնհայտ է, որ նախաձեռնությանն արդեն ընթացք է տրվում: Ի՞նչ նպատակով է Ալիևը ցանկանում վերացնել Նախիջևանի ինքնավարությունը: «Հորիզոնի» տաղավարում թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Բաքվում այս դիսկուրսն ակնհայտորեն իշխանության պատվերով է սկսվել: Շաբաթներ առաջ առաջինն […]
20:38 27.12.2022
Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 10:15-ին, ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ա.Մանուկյան-Կամո փողոցների խաչմերուկում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Դեպքի վայր մեկնած հետաքննիչ Ա. Բաղդասարովը պարզել է, որ նույն օրը ժամը 08:45-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի 44-ամյա բնակիչ Ա. Ղ.-ն վարելով «ՎԱԶ-21061» ավտոմեքենան, Կամո փողոցի թիվ 12 հասցեի դիմացի ճանապարհահատվածում […]
19:55 27.12.2022
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագիծը կավարտվի 2024 թվականին, տարեկան զեկույցը ներկայացնելիս հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Ղարիբաշվիլին նշել է, որ երկաթուղու կառուցումն ակտիվորեն ընթանում է, և աշխատանքի 86 տոկոսն արված է: «Մենք արդեն պայմանավորվածություն ենք ձեռք բերել մեր բարեկամ Ադրբեջանի հետ, և այս նախագիծն ավարտելու համար հատկացվել է 100 մլն դոլար: Երկու տարի հետո նշված նախագիծը […]
19:40 27.12.2022
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել Լաչինի միջանցքի հարցը լուծել երկխոսության ճանապարհով: «Մենք կոչ ենք անում կողմերին առկախ խնդիրները լուծել երկխոսության միջոցով, շտապ ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժը, պաշտպանել մարդու իրավունքները և խուսափել խաղաղ բնակչության վրա հումանիտար բացասական ազդեցությունից»,- ասվում է գրասենյակի Twitter-ում արված գրառման մեջ։ Lachin corridor […]
19:25 27.12.2022
Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում ակցիայի նախաձեռնող Տիգրան Պետրոսյանի և ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցչի հանդիպումն ավարտվել է: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպումից հետո Տիգրան Պետրոսյանը լրագրողներին տեղեկացրել է, որ խաղաղապահ զորակազմի ներկայացուցչին է փոխանցել Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ հանդիպելու և անձամբ նրան իրենց պահանջները: Ակցիայի նախաձեռնողի խոսքով՝ մնալու են օդանավակայանի տարածքում մինչև հանդիպեն Ռուսական խաղաղապահ զորակազմի […]
18:43 27.12.2022
Թուրքիայի նախագահ Էրդողանն այսօր Անկարայի իր նստավայրում ընդունել է Թուրքիայում Իսրայելի նորանշանակ դեսպան Իրիտ Լիլիանին, հայտնում է haber7-ը։ Լիլիանը Էրդողանին է հանձնել իր հավատարմագրերը։ Այս տարվա օգոստոսի 17-ին Թուրքիան և Իսրայելը որոշել են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները և դեսպաններ նշանակել։ Սեպտեմբերի 19-ին Իսրայելի արտաքին գործերի նախարարության նշանակումների հանձնաժողովը որոշել է դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Իրիտ Լիլիանին […]
15:58 27.12.2022
Նիդերլանդների խորհրդարանականներին ի պատասխան՝ երկրի ԱԳ նախարար Վոպկե Հուքստրան Հայաստանում Նիդերլանդների դեսպանի զեկույցի հիման վրա նամակ է հղել Ներկայացուցիչների պալատ՝ Ադրբեջանի ագրեսիայից տուժած Հայաստանի տարածքների վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նամակում նշվում է, որ 2021 թվականի մայիսի 12-ից մինչ 2022 թվականի սեպտեմբերի 13-ի մարտերը միջազգայնորեն ճանաչված ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանը բռնազավթվել է (occupied) 40 քառ. կմ, իսկ […]
15:36 27.12.2022
Ադրբեջանն անվտանգության երաշխիքներ է խոստացել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որից հետո արգելափակել և շրջափակման մեջ է պահում նրանց։ Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ «16-րդ օրն է, ինչ Լեռնային Ղարաբաղից Հայաստան ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, շարունակում է արգելափակված մնալ Ադրբեջանի կողմից։ Դա 120 հազար մարդու, այդ թվում՝ 30 հազար երեխայի […]
14:51 27.12.2022
Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից՝ Վլադիմիր Պուտինն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, բոլորովին վերջերս տեղի է ունեցել միջկառավարական հանձնաժողովի նիստը, գործընկերներն արձանագրել են, որ մեզ մոտ տնտեսության ոլորտում իրավիճակը բավականին դրական է զարգանում: […]
14:33 27.12.2022
Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Վլադիմիր Պուտինի հետ ոչ պաշտոնական հանդիպմանը: «Իհարկե, դուք ճիշտ եք. այս պահին գլխավոր, ամենաօպտիմալ հարցը այն ճգնաժամն է, որը մենք ունենք Լաչինի միջանցքում։ Գիտեք, արդեն մոտ 20 օր է` Լաչինի միջանցքը փակ է։ Սա Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի, […]
14:05 27.12.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է Սև ծովի թուրքական ջրերում բնական գազի նոր պաշարների հայտնաբերման մասին: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ թուրքական «Fatih» հորատող նավի աշխատանքների արդյունքում Չայջումա կոչվող հանքավայրում 3023 մետր խորության վրա հայտնաբերվել են 58մլրդ խմ բնական գազի պաշարներ: Ըստ Էրդողանի՝ հայտնաբերված պաշարների ծավալը վերջնական ուսումնասիրությունից հետո դեռ կարող է մեծանալ: Բայց այդ […]
13:55 27.12.2022
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի […]
13:42 27.12.2022
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով զինված ուժերի ողջ անձնակազմը ստացել է պարգևավճար՝ մեկ պաշտոնային դրույքաչափի չափով: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը: Հարց. Ամանորյա տոներին ընդառաջ պետական տարբեր կառույցներ պարգևատրում են իրենց աշխատակիցներին, արդյոք ՀՀ զինված ուժերի զինծառայողները և պաշտպանության նախարարության անձնակազմը պարգևատրվել են: Պատասխան. ՀՀ […]
13:27 27.12.2022
Հունաստանում, Կիպրոսում և Ալբանիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը խմբագրականով է հանդես եկել Հունաստանի ամենամեծ շրջանառություն ունեցող «To Vima» օրաթերթում, որը միաժամանակ հունարեն, անգլերեն և ալբաներեն լեզուներով տպվել են Հունաստանի, Կիպրոսի և Ալբանիայի օրաթերթերում և լրատվական կայքերում։ Հունաստանում Հայաստանի դեսպանությունը ներկայացրել է հոդվածի հայերեն թարգմանությունը։ Էթնիկ զտում, թե՞ գոյատևման պայքար մինչև վերջ Վերջին մի քանի օրվա […]
13:00 27.12.2022
Պենտագոնի «անանուն պաշտոնյաների» հայտարարությունները Կրեմլին «գլխատման հարված» հասցնելու մասին, ըստ էության, խոսում են ռուսական պետության ղեկավարի ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի մասին։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնը գնաց ամենահեռուն. այնտեղ Պենտագոնի որոշ «անանուն պաշտոնյաներ» իրականում սպառնացել են «գլխատման հարված» հասցնել Կրեմլին, իրականում խոսքը գնում է ռուսական պետության ղեկավարի ֆիզիկական ոչնչացման […]
12:54 27.12.2022
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հանդիպել է առաքող և արտադրող ընկերությունների ղեկավարների հետ՝ տեղեկանալու Ադբրեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում նրանց խնդիրների մասին, ինչպես նաև քննարկելու պարենային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Խորհրդակցության մասնակիցները պետնախարարին հավաստիացրել են, որ շրջափակման իրավիճակում […]
12:46 27.12.2022
ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները ցանկանում են «մարտադաշտում» հաղթանակ տանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի կործանեն մեր երկիրը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով, հավաքական Արևմուտքի երկրների և նրանց վերահսկողության տակ գտնվող Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գործողությունները հաստատում են ուկրաինական ճգնաժամի գլոբալ բնույթը։ «Այլևս ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ […]
12:12 27.12.2022
2022 թվականի դեկտեմբերի 26-ին Վայոց ձորի մարզպետարանի խորհրդակցությունների սենյակում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2022 թվականի չորրորդ նիստը՝ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ, այս մասին հայտնում է մարզպետարանի կայքը: Նիստին մասնակցում էին մարզխորհրդի անդամները՝ Վայոց ձորի մարզպետի տեղակալը, մարզի համայնքների ղեկավարները, ինչպես նաև ՀՀ ԳՄ տարածքային ծառայությունների ղեկավարներ, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության […]
11:23 27.12.2022
ՀՀ Արդարադատության նախարարությունում անցկացվում է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստ: Այս մասին տեղեկացնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
11:04 27.12.2022
Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական թիմը դիմելու է դատարան նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակով: Այս մասին հայտարարություն է տարածել Դավիթ Տոնոյանի փաստաբանական թիմը. «ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ձերբակալումից մեկ տարի և երեք ամիս անց միայն պաշտպանական կողմին հնարավորություն ընձեռնվեց 3 դատական նիստերի ընթացքում հրապարակել և հետազոտել մեղադրանքն ամբողջապես հերքող փաստական տվյալներն […]
10:03 27.12.2022
Հաջորդ տարի կշարունակվի այն, ինչ սկսել է իր նախորդը, վստահ է հայտնի աստղագուշակ Թամարա Գլոբան։ ՌԻԱ Նովոստիին տված բացառիկ հարցազրույցում նա տվել է ապագայի իր կանխատեսումը, պատմել, թե ինչպես սովորել կարդալ աստղերը և ինչ է սպասվում կենդանակերպի տարբեր նշաններին 2023 թվականին։ Շրջադարձային տարի. ինչ է սպասվում 2023 թվականին: Բոլորին հուզող գլխավոր հարցը՝ ի՞նչ է մեզ […]
09:50 27.12.2022
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը պատրաստ է միջնորդել Ուկրաինայի հակամարտությունը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշի գրասենյակին։ Այսպիսով, նրանք մեկնաբանել են Կիևի նախաձեռնությունը, որի մասին նշել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան՝ մինչև փետրվարի վերջ ՄԱԿ-ում «խաղաղության գագաթնաժողով» անցկացնել համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի՝ որպես միջնորդ, հնարավոր մասնակցությամբ։ «Ինչպես նախկինում […]
23:55 26.12.2022
ԱՊՀ երկրների ղեկավարները Սանկտ Պետերբուրգում կայացած ոչ պաշտոնական գագաթնաժողովում որպես նոր տարվա նվեր ստացել են համագործակցության խորհրդանիշներով մատանիներ: «Լուկաշենկոյի ձեռքին մատանի են նկատել»,- հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը մոտ կանգնած Pul_1 Telegram ալիքը: Ավելի ուշ նույն ռեսուրսը հրապարակել է հաղորդագրություն. «9 ակումբային մատանիները պատրաստվել են հատուկ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման համար, որոնց […]
23:47 26.12.2022
Դեկտեմբերի 21-ին ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Բաղրամյան փողոցի 44-ամյա մի բնակչի մոտ թմրանյութ կա: Նույնը օրը ոստիկանները նրան հայտնաբերեցին, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալեցին ու տեղափոխեցին Արմավիրի բաժին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց թղթով փաթեթավորված սուբուտեքս տեսակի թմրամիջոցի նմանվող սպիտակ զանգված, թորած ջրի սրվակ և ներարկիչ: Ձերբակալվածը հայտնեց, […]
23:22 26.12.2022
Այսօր ԱԺ այգում տարեմուտի միջոցառում է տեղի ունեցել։ ԱԺ ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել։
21:41 26.12.2022
Դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դադարեցվել են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Փիլոսյանը: «Հեռանալով դատական իշխանությունից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ երրորդ նախագահին՝ իր հրամանագրով ինձ դատավոր նշանակելու համար, ՀՀ արդարադատության խորհրդի՝ 2013 թվականի կազմին՝ վստահության, Հայրենիքիս ու արդարադատությանը ծառայելու բացառիկ հնարավորություն ինձ ընձեռելու համար: Շնորհակալ եմ ինձ որպես օգնական՝ […]
21:15 26.12.2022
Բաքվում սովորող պակիստանցի ուսանողները միացել են Արցախը շրջափակող կեղծ բնապահպանների ակցիային: Ի՞նչ մանրամասներ են հայտնի: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Պակիստանցի ուսանողների ընկերակցությունն այսօր առավոտյան տարածել է հաղորդագրություն, որում նշվում է, որ նրանք միանում են, այսպես կոչված, ադրբեջանցի այդ բնապահպանների ակցիային և դատապարտում են Արցախի հայերին ընդերքն անօրինական շահագործելու համար: Ընդ որում, հստակ […]