19:20 13.12.2022
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանի հարցազրույց է տվել «Թասնիմ» լրատվական գործակալությանը։ Անդրադարձել է Իրան -Հայաստան քաղաքական և տնտեսական հարաբերություններին, տարածաշրջանում ստեղծված իրավիճակին։ Ինչպե՞ս են ընթանում Իրան-Հայաստան քաղաքատնտեսական հարաբերությունները Ղարաբաղյան պատերազմից հետո վերջին երկու տարում։ – Թույլ տվեք նկատել, որ հայ-իրանական հարաբերությունները Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր՝ անցնող 30 […]
18:56 13.12.2022
Դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը գրություն է ուղարկել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին՝ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման և դրա հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար աղետի կապակցությամբ։ Նամակում նշվում է, որ Ադրբեջանը ոտնահարել է Լեռնային Ղարաբաղում բնակվող մոտ 120.000 անձանց հիմնարար իրավունքները, որոնց թվում են երեխաներ, ծերեր, […]
18:35 13.12.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր ընդլայնված կազմով խորհրդակցություն է հրավիրել՝ հանրապետական գործադիր մարմինների ղեկավար կազմի, Ստեփանակերտի քաղաքապետի և վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ: Ներկայացնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ պետնախարարը նշել է, որ այն բավականին բարդ է, սակայն միաժամանակ վստահություն է հայտնել, որ առկա խնդիրները հնարավոր է լուծել կազմակերպված […]
18:31 13.12.2022
Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն առանձնազրույց է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նախագահ, ՄԱԿ-ում Արգենտինայի մշտական ներկայացուցիչ Ֆեդերիկո Վիլեգասի հետ։ Պաշտպանը զրուցակցին ներկայացրել է, թե ինչ գործունեություն է ծավալում Պաշտպանի գրասենյակը որպես մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատություն։ Պաշտպանը նաև շնորհակալություն է հայտնել դեսպան Վիլեգասին Ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի Գլոբալ ֆորումին մասնակցության, արտահայտած կարևոր ուղերձների […]
18:25 13.12.2022
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ելույթ է ունեցել Թուրքմենստանի Ավազա քաղաքում տեղի ունեցած Թուրքիա-Ադրբեջան-Թուրքմենստան արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը։ Նա հայտարարել է, որ իրենց հաջողվել է ամրապնդել հարաբերությունները թյուրքական աշխարհի հետ, ինչպես «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ-TDT), շրջանակներում, այնպես էլ առանձին երկկողմ, եռակողմ և քառակողմ մեխանիզմներով։ «Այսօր նախարարների հանդիպումներով, իսկ վաղն էլ առաջնորդների գագաթնաժողովով մենք կոնկրետ քայլեր […]
18:17 13.12.2022
Հաշվի առնելով, որ վերջին երկու օրերի ընթացքում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության արգելափակումը առաջացնում է Արցախի բնակիչների մի շարք հիմնարար իրավունքների խախտումներ՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը քննարկում է միջազգային իրավական մեխանիզմների գործարկման հնարավորությունը: Գրասենյակը տեղեկացնում է, որ ձեռնարկած քայլերի մասին կհայտնեն լրացուցիչ։
15:59 13.12.2022
Արմատներով Ադանայից, սակայն Նիդերլանդներում ծնված 47-ամյա Հուրի Շահինը նշանակվել է Ռեյսվեյկ քաղաքի քաղաքապետ, փոխանցում է Ermenihaber-ը։ Նա պատմել է, որ իր հայրը դպրոց չի գնացել, սակայն գրել-կարդալ սովորել է և շատ դժվարություններ հաղթահարելով՝ կյանքում ունեցել ձեռքբերումներ։ «Նրա կյանքն իմ կարծիքով ոգեշնչող է։ Անպաշտպան մարդիկ չպետք է անտեսվեն։ Սեփական փորձից գիտեմ, որ քաղաքապետարանից եկած մեկ նամակն […]
15:21 13.12.2022
Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Աթենքին թուրքական արտադրության հրթիռով հարվածելու սպառնալիքին: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Դենդիասը Թուրքիայի նախագահի պահվածքը համեմատել է Հյուսիսային Կորեայի նախագահի պահվածքի հետ: «Հյուսիսային Կորեայից չտարբերվող մոտեցումները չպետք է տեղ ունենան ՆԱՏՕ-ում: ՆԱՏՕ-ի անդամ դաշնակից պետության՝ Հունաստանին հրթիռային հարձակմամբ սպառնալն անընդունելի է և պիտի դատապարտվի միջազգայնորեն»,- […]
14:32 13.12.2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 14-ից կգտնվի Նյու-Յորքում` մասնակցելու ՄԱԿ Անվտանգության խորհրդում Հնդկաստանի նախագահության շրջանակներում անցկացվող “Նոր կողմնորոշում բարեփոխված բազմակողմանիության համար” նախարարական հանդիպմանը։ Այցի շրջանակներում տեղի կունենան նաև երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։
14:30 13.12.2022
Աթենքի ազգային համալսարանի ցեղասպանագետ Վասիլեյոս Մեյխանեցիդիսն ընդգծում է, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչպես 2-րդ համաշխարհային պատերազմից հետո վարվեց Գերմանիան՝ ճանաչելով Հոլոքոստը: Նա շեշտում է, որ Թուրքիան պետք է ներողություն խնդրի և դադարի հարձակվել երկրում մնացած քրիստոնյաների և նրանց պատմամշակութային ժառանգության վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ցեղասպանագետն այս մասին ասել է «Ընդդեմ ցեղասպանության […]
14:27 13.12.2022
Լեռնային Ղարաբաղի երեք հատվածներում առավել տեսանելի են հայկական պատմամշակութային ժառանգությանը հասցված վնասները: Առաջին հատվածը գտնվում է Շուշի քաղաքում և դրա շրջակայքում: Երկրորդ հատվածը՝ Լեռնային Ղարաբաղի հարավայի մասում է, որտեղ նոր ճանապարհներ են կառուցվում: Վերջին ամիսներին նաև Լաչինի շրջանում հայկական պատմամշակությային ժառանգությունը լուրջ սպառնալիքի տակ է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի […]
13:07 13.12.2022
Ադրբեջանը, մեկ օր Լաչինի միջանցքը փակ պահելով, էթնիկ զտումների հստակ ազդանշան է ուղարկում: Այս մասին գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ «Արդեն մեկ օր է, ինչ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը. մատակարարումների միակ ուղին 120 հազար մարդու համար, որից 30 հազարը երեխաներ են: Ադրբեջանն էթնիկ զտումների հստակ ազդանշան է ուղարկում՝ հանցագործություն մարդկության դեմ։ […]
12:23 13.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստին բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես, Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը:
11:46 13.12.2022
Ղազախստանի Ակտաու քաղաքում տեղի են ունեցել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի՝ 40-րդ և Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավար խորհրդի՝ 75-րդ նիստերը, որոնց մասնակցել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես հայտնում են ՊԵԿ-ից, նիստերի ընթացքում ստորագրվել են Միավորված կոլեգիայի 19-ը և Ղեկավարների խորհրդի 11 […]
11:32 13.12.2022
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոդված է հրապարակել «The Telegraph» բրիտանական պարբերականում: Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում է ստորև. «Երբ անցյալ տարի ռոհինջա մահմեդականները դատի տվեցին Facebook-ին, ցեղասպանության մասին ատելության խոսքն ու սոցցանցերի ալգորիթմները խթանող սադրիչ գրառումները հայտնվեցին միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Նույնիսկ այն դեպքում, երբ ապատեղեկատվությունը շարունակում է մնալ կարևորագույն խնդիր հասարակությունների շրջանում, նոր տեխնոլոգիաները […]
10:53 13.12.2022
ԱՄՆ նախկին շրջանային դատավոր Շիրա Շեյնդլինը, ով Վիկտոր Բուտին դատապարտել է 25 տարվա ազատազրկման, երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 13-ին, ասել է, որ նրան համարում է ոչ թե ահաբեկիչ, այլ բիզնեսմեն և չի հավատում, որ նա ցանկանում էր սպանել ամերիկացիներին։ «Նա բիզնեսմեն է, ով հաճախորդներ ուներ, հաճախորդները զենք էին գնում, հաճախորդներն էլ օգտագործում էին այդ զենքերը, վերջ», […]
10:46 13.12.2022
Վաշինգտոնը մշտապես կենտրոնացած է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը թուլացնելու և երկու երկրներին կայուն կարգավորման ուղու վրա կանգնեցնելու անհրաժեշտության վրա: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում: Փրայսը պատասխանել է լրագրողի այն հարցին՝ արդյոք Վաշինգտոնը հետևում է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրադրությանը, ՌԴ նախագահ Վլադիմիր […]
10:42 13.12.2022
Ռուսաստանի հարավային և կենտրոնական մասի 11 օդանավակայաններում թռիչքների սահմանափակման ռեժիմը երկարացվել է մինչև դեկտեմբերի 21-ը, հայտնում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։ «Ռուսաստանի հարավային և կենտրոնական հատվածի 11 օդանավակայաններ թռիչքների սահմանափակումների ռեժիմը երկարացվել է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 21-ը»,- ասվում է զեկույցում։ Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները դեպի Անապա, Բելգորոդ, Բրյանսկ, Վորոնեժ, Գելենջիկ, Կրասնոդար, Կուրսկ, Լիպեցկ, Դոնի […]
10:23 13.12.2022
Առաջին անգամ ի մի է բերված Էջմիածնի տպարանի շուրջ 150-ամյա տպագրական ժառանգությունը՝ սկսած Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսի կողմից տպարանի հիմնադրումից մինչև Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումը։ Լույս է տեսել «Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը հայ գրատպության կենտրոն. Հրատարակությունների մատենագիտություն (1772-1920)» աշխատությունը։
10:11 13.12.2022
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը հայտնում է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ դեկտեմբերի 13-ին հրավիրվել է ԱՀ անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը: Ընդգծվել է, որ միջանցքի անխափան գործունեությունը երաշխավորված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, […]
10:01 13.12.2022
Ռուս զինվորականները ռեկորդային արագությամբ ոչնչացնում են ուկրաինական բազմակի հրթիռային համակարգերը Զապորոժիեի շրջանում, ՌԻԱ Նովոստիին ասել է «Մենք միասին ենք Ռուսաստանի հետ» շարժման նախագահ, շրջանային վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։ «Միայն վերջին օրերին ոչնչացվել են մոտ մեկ տասնյակ բազմակի հրթիռային համակարգեր, այդ թվում՝ HIMARS, MLRS, MARS-II, ինչպես նաև ռադիոլոկացիոն կայաններ։ Բացի դրանից, խոցվել են զինամթերքի […]
09:54 13.12.2022
Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար և կից գրել. «Ահա այս լուսանկարը դիպուկ կերպով ներկայացնում է ալիևյան ռեժիմի սպասարկու «բնապահպանների» իրական մոտիվացիաները՝ Արցախի 120,000 ժողովրդին բլոկադայի ենթարկելու հարցում: Արցախի միակ ճանապարհը փակած այս ադրբեջանական հատուկ գործակալը մեկ ձեռքով բռնել է բնապահպանական պաստառ, իսկ մյուսով՝ «Գորշ գայլերի» ժեստն է […]
09:29 13.12.2022
ԱՀ ՆԳՆ Ոստիկանությունը հայտնում է, որ Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով մեկ օր շարունակ փաստացի շրջափակման մեջ է Արցախի Հանրապետությունը և ոտնահարված են հազարավոր քաղաքացիների իրավունքները։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված, Հայաստանից Արցախ եկող քաղաքացիները գիշերել են Գորիսում, մի մասը`այդ թվում կանայք ու երեխաներ, Շուշիի շրջանի Լիսագոր համայնքում։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով […]
09:24 13.12.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի օրը երկօրյա այցով կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև առաջին եռակողմ գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը։ Գագաթնաժողովը կանցկացվի Կասպից ծովի ափին գտնվող Թուրքմենբաշի քաղաքի Ավազա ազգային զբոսաշրջային գոտում։ Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել երեք երկրների միջև համագործակցության հետագա խորացմանն ուղղված քայլերը՝ առաջին […]
09:18 13.12.2022
Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածին համապատասխան՝ 2022 թվականի դեկտեմբերի 13-ին` ժամը 10:00-ին , Արցախի Հանրապետության Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի՝ Ազգային ժողովի հայտարարություն ընդունելու մասին օրակարգով:
09:12 13.12.2022
Դեկտեմբերի 12-ին աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոհերթիի և Գաղտնի հետախուզական ծառայության պետ Ռիչարդ Մուրի հետ: Զրուցակիցները քննարկել են անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները։
09:09 13.12.2022
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին ասել է, որ ինքը հանդիպել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալի հետ, կողմերը պայմանավորվել են ՄԱԳԱՏԷ-ի անվտանգության առաքելությունների տեղակայման մասին «բոլոր ուկրաինական ատոմակայաններում»։ Գրոսսին նաև նշել է, որ Զապորոժժիայի ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու աշխատանքները շարունակվում են։ «Ես հիանալի հանդիպում ունեցա Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալի հետ… Մենք պայմանավորվեցինք […]
08:19 13.12.2022
Պերուի նախկին նախագահ Պեդրո Կաստիլյոյի բլոգը, ով ձերբակալվել է ապստամբության և իշխանության չարաշահման մեղադրանքով, հրապարակել է ձեռագիր նամակ, որում քաղաքական գործիչը հայտարարում է հրաժարական տալուց հրաժարվելու մասին և կոչ է անում ժողովրդին չճանաչել ծրագրված ընտրությունների արդյունքները։ Դեկտեմբերի 7-ին Պերուի նախագահի պաշտոնը զբաղեցրած Կաստիլյոն ցրեց խորհրդարանը, որը պետք է երրորդ անգամ քննարկեր նրա իմփիչմենթը։ Սակայն խորհրդարանականները, […]
07:52 13.12.2022
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հայտարարություն է տարածել Արցախի հանրապետության դեմ ադրբեջանական սադրանքօ կապակցեւթյամբ։ Դրանում մասնավորապես ասվում է. «Ադրբեջանցի «բնապահպան ակտիվիստները» փակել են Արցախը Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։ Անգամ սկսնակ ուսումնասիրողի համար «ակտիվիստների» գործելակերպն արտացոլող տեսանյութերն ու տեղում ռուս խաղաղապահների հետ խոսույթի բովանդակությունը բացահայտում է «ակցիայի» շինծու բնույթը։ Ինչպես անցյալ տարի Հայաստան-Արցախ […]
23:57 12.12.2022
Բրյուսելը չի երկարաձգի Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության մանդատի ժամկետը, որն ավարտվում է հաջորդ շաբաթ: Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ նշելով, որ հարցը քննարկվել է դեկտեմբերի 12-ին՝ Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստում։ Նա հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության միջնորդի հեղինակությունը պահպանելու համար ԵՄ-ն Հայաստան կուղարկի խումբ, որպեսզի […]