TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+13.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բաքուն կարող է Արցախին անվճար գազ առաջարկել Հայաստանի գազամատակարարումներից հրաժարվելու դիմաց

22:00 14.12.2022

Ադրբեջանի թեթև ձեռքով երեկ դադարեցվեց Արցախի գազամատակարարումը: Ինչպե՞ս են Բաքվում մեկնաբանում գազատարի փակումը: Թեմայի շուրջ հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ: «Հիշո՞ւմ ես, երբ մարտին առաջին անգամ Ադրբեջանը փակեց գազամատակարարումը, և համաշխարհային հանրությունը դատապարտեց Ադրբեջանին, իրենք պնդում էին, որ դա փորձ է՝ միջամտելու Ադրբեջանի ներքին գործերին, ինչը աշխարհում ոչ մեկ […]

̰
Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել. ՌԴ ՊՆ

21:56 14.12.2022

Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի խախտման միջադեպեր չեն գրանցվել: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ-ի տեղեկագրում: «Դեկտեմբերի 13-ին ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակել է բանակցային գործընթացը ադրբեջանական և հայկական կողմերի հետ՝ իրավիճակը կայունացնելու և Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը ապաշրջափակելու համար»,- ասված է ՌԴ ՊՆ-ի տեղեկագրում։ Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ հոկտեմբերի […]

̰
Կանադան կոչ է անում Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը

21:51 14.12.2022

«Կանադան ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի փակմանը։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին վերաբացել միջանցքը և ապահովել տեղաշարժի ազատությունը՝ հնարավոր հումանիտար ազդեցությունից խուսափելու համար»,- ասված է  Կանադայի ԱԳՆ-ի Twitter-ում։ Ավելի վաղ ԵՄ-ն կոչ է արել  Ադրբեջանի իշխանություններին ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը։ ԱՄՆ-ը կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։ Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է […]

̰
Քարվաճառում ականի պայթյունից մեկ ադրբեջանցի է կյանքից զրկվել, յոթը՝ վիրավորվել

21:45 14.12.2022

Քարվաճառում ականի պայթյունի հետևանքով 1 ադրբեջանցի մահացել է, 7-ը՝ վիրավորում ստացել, փոխանցում է «Արմենպրես»-ը։ Լուրը Ադրբեջանի ռազմական դատախազությունն այսօր ստացել է 18:00-ին: Նախաքննությամբ պարզվել է, որ Քարվաճառի շրջանի Չիրագ գյուղի մոտ հակահետևակային ականի պայթյունի հետևանքով վիրավորում են ստացել շինարարական աշխատանքներով զբաղվող ընկերության 4 աշխատակից։ Պարզվել է նաև, որ տուժածներին տարհանելու համար դեպքի վայր մեկնող 4 […]

̰
Ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտվել

21:40 14.12.2022

Ոստիկանությունը շարունակում է ապօրինի թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը։ Դեկտեմբերի 10-ին Կումայրիի բաժնի ոստիկանները Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղի 2-րդ թաղամասում հայտնաբերել և ձերբակալել են Ախուրյանում բնակվող 27-ամյա մի երիտասարդի։ Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է 5 փաթեթ՝ մի քանի գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգվածով և շուրջ 1 գրամ կրիստալի նմանվող զանգվածով։ Ըստ ձերբակալվածի՝ հայտնաբերվածը թմրամիջոց է, ձեռք […]

̰
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Սյունիքի մարզային վարչության բաժիններում

21:21 14.12.2022

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության տարածքային բաժինների ծառայողներն ակտիվ բացատրական աշխատանք են իրականացրել բնակչության հետ՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Արդյունքում, Կապանի բաժնում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի, հրացանի, պայթուցիչներով նռնակների և տարբեր տրամաչափի ու հրազենների փամփուշտների կամավոր հանձնումներ։ «Կալաշնիկովի» ինքնաձիգների և տարբեր տեսակի ռազմամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև Գորիսի ոստիկանների բացատրական աշխատանքը. արձանագրվել […]

̰
Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ պահանջելով պարտավորեցնել Ադրբեջանին ապաշրջափակել Լաչինի միջանցքը

21:01 14.12.2022

Այսօր Հայաստանը Արդարադատության միջազգային դատարանի կանոնակարգին համապատասխան նամակով տեղեկացրել է վերջին երկու օրերին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և դրա հետևանքով Արցախի բնակիչների իրավունքների խախտման մասին: «Միաժամանակ, Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել վերջինիս ապաշրջափակել Լաչինի միջանցքը: Միջազգային դատարանների հետ ընթացիկ իրավական գործընթացների և հետագա զարգացումների վերաբերյալ […]

̰
Ո՞վքեր են իրականում Արցախ-Հայաստան ճանապարհը փակած ադրբեջանական էկոակտիվիստ առաջնորդները․ «Թաթոյան» հիմնադրամի բացահայտումները

20:53 14.12.2022

Արցախ-Հայաստան ճանապարհը փակած ադրբեջանական «բնապահպան ակտիվիստ առաջնորդներն» ուղիղ ֆինանսավորվում են Ադրբեջանի կառավարությունից կամ իշխանությունների հետ առնչություն ունեցող կազմակերպություններից։ Այս եզրահանգմանն է եկել Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամում ստեղծված աշխատանքային խումբը՝ մասնագիտական վերլուծության ենթարկելով Արցախ-Հայաստան ճանապարհը փակած ադրբեջանական էկոակտիվիստ առաջնորդների վերաբերյալ փաստական տվյալները։ Ըստ այդմ, էկոակտիվիստ ներկայացող անձանց կազմակերպությունները ֆինանսավորվում են Ադրբեջանի կառավարության կողմից, որոշ […]

̰
Ստամբուլի քաղաքապետը դատապարտվել է երկու տարի յոթ ամսվա ազատազրկման

20:00 14.12.2022

Չորեքշաբթի օրը  դատարանը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի գործով դատավճիռ է կայացրել՝ նրան դատապարտելով երկու տարի 7 ամսվա ազատազրկման՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներին վիրավորելու համար։ Այս մասին հայտնում է Habertürk հեռուստաալիքը։ Ինքը՝ քաղաքական գործիչը, չորեքշաբթի ավելի վաղ Ստամբուլի բնակիչներին հորդորել էր ժամը 16:00-ին, երբ դատարանը հավաքվելու էր վճիռը կայացնելու , գալ Սարաչխանե թաղամաս, որտեղ գտնվում է […]

̰
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մեկնարկել է նախարարական հանդիպումը. Արարատ Միրզոյանը հանդես կգա ելույթով

19:56 14.12.2022

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մեկնարկել է Հնդկաստանի նախագահության շրջանակներում անցկացվող «Նոր կողմնորոշում բարեփոխված բազմակողմանիության համար» նախարարական հանդիպումը։ Այս մասին  հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ Անվտանգության խորհրդի անդամներից հետո ելույթով հանդես կգա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նախարարական հանդիպմանը կարող եք հետևել հղումով:

̰
120.000 արցախցիներ հայտնվել են գոյութենական թակարդում

19:54 14.12.2022

Արցախցիներն արդեն 2-րդ առավոտն են լուսացնում մայր Հայաստանից ու աշխարհից կտրված, 100-ավորները մնացել են փակ ճանապարհի աջ ու ձախ կողմերում, անհրաժեշտ բուժօգնության կարիք ունեցողները շարունակում են մնալ ծայրահեղ ծանր վիճակում: Ցուրտը, Ադրբեջանի հերթական սադրանքն ու ժամ առ ժամ ավելացող դժվարությունները, սակայն, չեն ընկճում տառապանքներից ու ցավից ավելի ամուր դարձած արցախցիներին: Հենց խուճապ չլինելու և թշնամու […]

̰
ԱԽ քարտուղարը Ֆինլանդիայում հանդիպումների ընթացքում ներկայացրել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը

19:40 14.12.2022

Դեկտեմբերի 14-ին աշխատանքային այցով Ֆինլանդիայի Հանրապետությունում գտնվող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոյի, Ֆինլանդիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Յուհո Էէրոլայի և Ֆինլանդիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Վիլհելմ Յուննիլայի հետ։ Հանդիպումների ընթացքում Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժի, ինչպես նաև դեպի Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման արգելափակումը և […]

̰
Նիդերլանդների խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է բանաձև Լաչինի միջանցքի արգելափակման մասին

19:32 14.12.2022

Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է դեկտեմբերի 13-ին «Քաղաքական բարեփոխված կուսակցություն», «Քրիստոնեական միություն», «Գյուղացի-քաղաքացի շարժում» և Սոցիալիստական կուսակցությունների խմբակցությունների կողմից ներկայացված միջնորդությունը, որը վերաբերում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել  Նիդերլանդների հայկական կազմակերպությունների դաշնությունը։ Միջնորդության մեջ նշվում է, որ չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններին, Ադրբեջանը փակել է Հայաստանը […]

̰
Արցախի ՄԻՊ-ը ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքները

19:25 14.12.2022

Արցախի Հանրապետության  մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքները: «1. 2022թ. դեկտեմբերի 11-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, ներկայանալով որպես բնապահպան ակտիվիստներ, շինծու բնապահպանական մտահոգությունների պատրվակով փակել են Արցախը Հայաստանի և աշխարհի հետ կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը: 2. Ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ գտնվող ճանապարհը օգտագործվում […]

̰
Ավարտվել է «ԱԺ հանձնաժողովների հաղորդակցության դպրոցի» երկրորդ փուլը

17:00 14.12.2022

Ազգային ժողովի աշխատակազմի եւ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հետ իրականացվող հերթական ծրագրի մասնակիցներն ԱԺ մշտական հանձնաժողովի փորձագետներն են: Ազգային ժողովը մշտապես կարեւորել է աշխատակիցների կարողությունների եւ գիտելիքների զարգացումը: Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ համագործակցելով միջազգային գործընկերների հետ՝ ստեղծվել է լավագույն միջազգային փորձի ու հմտությունների փոխանցման ինքնատիպ հարթակ. այս մասին ասել է ՀՀ ԱԺ աշխատակազմի […]

̰

16:59 14.12.2022

ՀՀ ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության դեպարտամենտում և Շիրակի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ԱԱԾ քննչական դեպարտամենտի և հիշյալ օպերատիվ ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացրած մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Երևան և Արմավիր քաղաքներում տուրիստական գործունեություն իրականացնող Ա. Պ-ն 2022 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում շահադիտական դրդումներից ելնելով, երկու և ավելի […]

̰
ԲՈԿ-ի 2023 թ․ ընդունելի պարբերականների ցանկում ընդգրկվելու դիմում-հայտերի ներկայացում

16:58 14.12.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեն հայտարարում է 2023 թ. գիտական հրատարակությունների պարբերականների դիմում-հայտեր ընդունելու մասին: Անհրաժեշտ է մինչև ս․ թ․ դեկտեմբերի 30-ը [email protected] էլ․ փոստին ուղարկել դիմում ԲՈԿ-ի նախագահի անունով, առցանց լրացնել պարբերականի էլ․ փոստին ուղարկված Google Forms ձևաթուղթը, որտեղ ներկայացվելու է պարբերականի մասին անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը։ Ցանկում չընդգրկված կամ […]

̰
Չավուշօղլուն խոսել է Հայաստանի հետ հարաբերութուններից

16:56 14.12.2022

Թուրքմենստանում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն լրագրողների հետ զրույցում խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների մասին, փոխանցում է Ermenihaber-ը։ «Մենք վստահությունը մեծացնող քայլերի համար ժեստեր ենք արել։ Բայց անհրաժեշտ է, որ բոլորը քայլ անեն։ Անհրաժեշտ է, որ Հայաստանն էլ անկեղծ քայլ անի։ Մեր անկեղծ մոտեցմանը նրանք ևս պետք է անկեղծ պատասխանեն, և մենք՝ որպես Ադրբեջան ու […]

̰
Կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան

16:53 14.12.2022

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 16-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

̰
ԱԺ-ն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ում հումանիտար ճգնաժամ հարուցելու վերաբերյալ հայտարարությունը

16:10 14.12.2022

Ազգային ժողովն ընդունեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու վերաբերյալ հայտարարության նախագիծը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագծին կողմ քվեարկեց 57 պատգամավոր: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել նախագծի քննարկմանը և քվեարկությանը: Հայտարարությունում նշվում է, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան Ադրբեջանը ապօրինի կերպով արգելափակել է Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող Լաչինի միջանցքը: Հերթական անգամ […]

̰
Մեր տեղեկություններով` ՌԴ-ն պատրաստվում է հասցեական հայտարարություն անել. Սիմոնյան

15:42 14.12.2022

Այս պահի դրությամբ՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Եվրամիությունն արդեն իսկ հասցեական հայտարարություններ են արել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակելու հետ կապված: Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: «Մեր ունեցած տեղեկություններով՝ նաև Ռուսաստանի Դաշնությունն է պատրաստվում նմանատիպ հայտարարություն անել, որին հայ ժողովուրդը իր դաշնակից երկրից վաղուց է սպասում: Հուսանք, որ այս անգամ մեր […]

̰
Մահմուդ Դախին նշել է ՀՀ-ում հյուպատոսարան՝ ապագայում էլ դեսպանատուն բացելու Մավրիտանիայի պատրաստակամությունը

15:37 14.12.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մավրիտանիայի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Մոհամեդ Մահմուդ Դախին: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և արդյունավետ ու արգասաբեր աշխատանք մաղթել դիվանագիտական ծառայության ընթացքում: «Հայաստանը պատրաստակամ է Մավրիտանիայի հետ ակտիվացնել երկկողմ հարաբերությունները տարբեր բնագավառներում և նախանշել այն ուղղությունները, որտեղ առկա են նախադրյալներ և փոխադարձ հետաքրքրություն: Ցավոք […]

̰
Կիպրոսի ԱԳՆ-ի հայտարարությունը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

15:18 14.12.2022

Կիպրոսի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը մտահոգված է Լաչինի միջանցքում երթևեկության խափանումների մասին ահազանգերից, ինչը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի բնակչության շրջափակմանը և դեպի տարածք տանող մատակարարման գծի խափանմանը։ «Մտահոգությունն էլ ավելի է սրվում բնական գազի մատակարարման ընդհատման մասին տեղեկություններով։ Կիպրոսի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ամբողջապես վերականգնել երթևեկությունն ու էներգամատակարարումը` տարածաշրջանում հումանիտար […]

̰
Ստամբուլի պատմական հայկական «Սանասարյան հան» շենքը կվերադարձվի հայ համայնքին

15:07 14.12.2022

Թուրքիայի սահմանադրական դատարանի որոշմամբ Ստամբուլի «Սանասարյան հան» անվանումով պատմական հայկական շենքը կվերադարձվի հայկական Սանասարյան հիմնադրամին: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում հրապարակված որոշումից պարզ է դարձել, որ այդ երկրի ՍԴ-ն որոշում է կայացրել 1930-ին պետության կողմից բռնագրաված շենքի սեփականության իրավունքի խախտված լինելու օգտին: Այսպիսով՝ շենքի սեփականության իրավունքը կվերադարձվի հայկական հիմնադրամին: Այս գործով դատական գործընթացը շարունակվում էր […]

̰
ՀՀ ԱԺ-ն ՌԴ-ին կոչ է անում ապահովել եռակողմ հայտարարության դրույթների իրականացումը խաղաղապահների վերահսկողության գոտում

14:50 14.12.2022

ՀՀ Ազգային ժողովը «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» հայտարարության նախագծով Ռուսաստանի Դաշնությանը կոչ է անում իրականացնել անհրաժեշտ գործողություններ՝ ապահովելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթների լիակատար իրականացումը ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած հայտարարության նախագիծը ԱԺ դեկտեմբերի 14-ի արտահերթ նիստում ներկայացրեց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Հայտարարությունում […]

̰
Կրեմլում մեկնաբանել են Փաշինյանի և Ալիևի հետ Պուտինի հանդիպման հնարավորությունը

14:42 14.12.2022

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման մասին կոնկրետ պայմանավորվածություններ չկան, բայց նրանք կարող են բանակցել Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Թե ինչպես կստացվի, այնուամենայնիվ, աշխատանքը շարունակվում է», – հավելել է նա։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ […]

̰
ԱՄՆ-ն ու քրդերը վերսկսել են ԻՊ-ի դեմ համատեղ օպերացիաները

14:15 14.12.2022

ԱՄՆ-ը վերսկսել է Սիրիայի հյուսիսում «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ-SDF) հետ համատեղ ռազմական օպերացիաները, որոնք ուղղված են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Պենտագոնի խոսնակը: Քուրդ-ամերիկյան համատեղ օպերացիաները դադարեցվել էին Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ավիահարվածների պատճառով: ԱՄՆ-ն տարբեր մակարդակներով Թուրքիային զգուշացրել էր, որ Անկարայի գործողությունները վնասում են ԻՊ-ի դեմ պայքարին: Հիշեցնենք, որ […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

13:59 14.12.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ծիլքար-Ապարան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լանջիկ-Մաստարա և Ջաջուռ-Սպիտակ ավտոճանապարհներին մառախուղ է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ […]

̰
Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքը

12:22 14.12.2022

Մայր Աթոռը հայտարարություն է տարածել՝ խստորեն դատապարտելով Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող սադրանքը: «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող սադրանքը՝ բնապահպանական կեղծ պատճառաբանություններով Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակումը, ինչի հետևանքով վտանգվել են արցախցիների կենսական իրավունքները՝ կանգնեցնելով արցախահայությանը հումանիտար աղետի առաջ։ Նմանօրինակ սադրիչ գործողություններն ուղղված են էթնիկ զտումների իրականացմանը, որոնք հերթական անգամ ի ցույց են […]

̰
Միջազգային հանրության արձագանքը շատ միանշանակ է. Մարուքյանը՝ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի մասին

12:10 14.12.2022

Պատային իրավիճակն ի վնաս Ադրբեջանի է աշխատում, եթե դա պարզ չէր առաջին օրը, ապա հիմա դա ակնհայտ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ «Միջազգային հանրության արձագանքը շատ միանշանակ է՝ Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի, իսկ գազամատակարարումը՝ վերականգնվի»,- գրել է Մարուքյանը: Ավելի վաղ ԵՄ-ն կոչ է արել  […]

̰
BACK_TO_TOP