10:23 14.12.2022
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դիմել է ՆԱՏՕ ԽՎ անդամ պետությունների իր կոլեգաներին` ներկայացնելով Ադրբեջանի կողմից իրականացվող պռովոկացիոն գործողությունները և կոչ արել ձեռնարկել համապատասխան քայլեր նմանօրինակ գործողությունները դատապարտելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի ծառայությունը:
10:14 14.12.2022
Կիևի Շևչենկոյի շրջանում պայթյուններ են գրանցվել, դեպքի վայր են մեկնել հատուկ ծառայությունները, հայտնել է քաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն Telegram-ի իր ալիքում։ Շևչենկովսկի շրջանը Կիևի պատմական կենտրոնն է։ «Պայթյուններ մայրաքաղաքի Շևչենկովսկի թաղամասում։ Դեպքի վայր են անցնում ծառայություններ։ Մանրամասները՝ ավելի ուշ»,- գրել է Կլիչկոն։ Չորեքշաբթի ավելի վաղ Ուկրաինայի մայրաքաղաքում պայթյուններ են գրանցվել, տեղական իշխանությունները հայտարարել են հակաօդային […]
10:08 14.12.2022
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը հարցազրույց է տվել հարցազրույցը «Թասնիմ» լրատվական գործակալությանը: Հարցին, թե ինչպե՞ս են ընթանում Իրան-Հայաստան քաղաքատնտեսական հարաբերությունները Ղարաբաղյան պատերազմից հետո վերջին երկու տարում, դեսպանը պատասխանել է. «Թույլ տվեք նկատել, որ հայ-իրանական հարաբերությունները Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր՝ անցնող 30 տարիների ընթացքում մշտապես եղել են ՀՀ արտաքին […]
09:57 14.12.2022
Ռուբեն Վարդանյանն ուղիղ կապով ներկայացրել է իրավիճակն Արցախում: Դեկտեմբերի 14-ին օրվա իրավիճակի մասին ներկայացնելով՝ նա ասել է. «48 ժամից ավելի է՝ շարունակվում է այս իրավիճակը, և ես ուզում եմ ասել՝ հպարտ եմ, որ ձեր հետ եմ, տեսնում եմ համախմբվածություն, և դա ինձ ոգևորում է»: Նա հայտնել է, որ ցանկանում է ամեն առավոտ ուղիղ կապի միջոցով […]
09:44 14.12.2022
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դեկտեմբերի 13-ին առցանց ձևաչափով հանդիպել է Լիտվայի Հանրապետության գլխավոր դատախազ Նիդա Գրունսկինեին և քննարկել երկու երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցության հեռանկարները: Հայաստանի և Լիտվայի գլխավոր դատախազները անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի՝ ուղղված դատախազների բարեվարքության ամրապնդմանը, վերապատրաստումների համատեղ ծրագրերի իրականացմանն ու մի շարք ուղղություններով փորձի փոխանակման կազմակերպմանը: […]
09:14 14.12.2022
Ֆրանսիան կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով երթեւեկությունն առանց նախապայմանների։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ երեքշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Ֆրանսիան կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի մատակարարումը առանց որևէ պայմանի՝ հարգելով այնտեղ բնակվող բնակչության իրավունքները»,- ասվում է հաղորդագրությունում։ Փարիզը նաև հիշեցրել է «հրադադարի մասին եռակողմ հայտարարության դրույթների պահպանման […]
09:03 14.12.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է։ Սևանի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է։ Ախուրյանի, Արտաշատի, Արարատի տարածաշրջանների ճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 60-80 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
00:28 14.12.2022
Լաչինի միջանցքի փակումը լուրջ հումանիտար հետևանքներ ունի և հետ է մղում խաղաղության գործընթացը։ Այս մասին գրել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։ «Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը։ Առաջ գնալու ճանապարհը բանակցությունների միջոցով է»,- գրել է Նեդ Փրայսը։ Ավելի վաղ ԵՄ-ն ևս կոչ էր արել Ադրբեջանի իշխանություններին ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի […]
00:02 14.12.2022
ԱԺ «Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է. «Ֆրանսիայի Սենատում այսօր հանդիպեցինք Ֆրանսիա – Հայաստան բարեկամական խմբի ղեկավար պրն. Դըվինազին, ներկայացրինք Լաչինի միջանցքի փակման արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամն ու հետևանքները»:
23:53 13.12.2022
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելու ադրբեջանական հերթական գործողությանը: Ֆեյսբուքյան իր էջում նա մասնավորապես գրել է. «Սիրելի հայրենակիցներ, Արդեն երկրորդ օրն է, ինչ Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող ճանապարհը: Այսօր էլ դադարեցվել է գազամատակարարումը դեպի Արցախ՝ իրավիճակը ձմռան այս օրերին տանելով դեպի հումանիտար աղետ: Մեզ համար նոր չէ […]
23:48 13.12.2022
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ Փարիզում հանդիպել է Սենատի Արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի մշտական հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնին։ «Ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված սուր ճգնաժամը։ Պարոն Կամբոնը վերահաստատեց Սենատի բարեկամությունը և համերաշխությունը հայ ժողովրդի հետ»-տեղեկացրել է նա։
23:29 13.12.2022
Մոլդովայի երկու քաղաքացի, ովքեր ներգրավված են եղել 2015 թվականին Վերոնայի Կաստելվեկիո թանգարանից 17 նկարների գողության մեջ, դատապարտվել են 12 և 13 տարվա ազատազրկման։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Հանրապետության գլխավոր դատախազությունը։ «Դատապարտվել է 12 և 13 տարվա ազատազրկման՝ 2015 թվականին Վերոնայի թանգարանում կատարված կողոպուտին մասնակցելու համար, որտեղ գողացվել են 17 միլիոն եվրո արժողությամբ նկարներ», – […]
23:15 13.12.2022
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ Արցախը Հայաստանին կապող միակ երթուղին Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով արդեն երկրորդ օրն է՝ չեն կայանում միջպետական ուղևորափոխադրումները: Բազմաթիվ քաղաքացիներ գնված տոմսեր ունեն դեպի Երևան, Հայաստանի այլ մարզեր: Ստեփանակերտ-Երևան իրականացվող կանոնավոր ուղեվորափոխադրումների խափանման հետևանքով ճանապարհին մնացած շուրջ 100 ուղևորի ԱՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը` Ստեփանակերտի քաղաքապետարանի հետ […]
23:08 13.12.2022
Ֆրանսիայի գլխավոր դատախազությունը պահանջել է նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին վերաքննիչ բողոքով դատապարտել երեք տարվա պայմանական ազատազրկման՝ «գաղտնալսման գործով», հաղորդում է Agence France-Presse-ը։ Փարիզում դեկտեմբերի 5-ին բողոքարկման գործընթաց է սկսվել «գաղտնալսման գործով», որում մեղադրյալ է Սարկոզին։ Նրա հետ միասին բողոքը ներկայացրել են նրա մյուս պաշտպանյալները՝ փաստաբան Թիերի Էրզոգը և Վճռաբեկ դատարանի նախկին բարձրաստիճան աշխատակից Ժիլբեր Ազիբերը։ […]
22:56 13.12.2022
Եվրամիության անդամ երկրների մշտական ներկայացուցիչները չորեքշաբթի առավոտյան կշարունակեն համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը. այդ մասին պարզ է դառնում հանդիպման հրապարակված օրակարգից։ Հանդիպումը նախատեսվում է սկսել տեղական ժամանակով առավոտյան 8.30-ին (Մոսկվայի ժամանակով 10.30-ին): ԵՄ-ն ակնկալում էր, որ դեկտեմբերի 12-ին միության երկրների արտգործնախարարների հանդիպմանը կհաստատի պատժամիջոցների նոր փաթեթը, սակայն նոր սահմանափակումներ չհամաձայնեցվեցին մի շարք հարցերի շուրջ […]
22:30 13.12.2022
Հակառակ սպասվածի՝ Բրյուսելը որոշել է չերկարացնել Հայաստանում սահմանի մոնիտորինգը իրականացնող դիտորդական առաքելության լիազորությունների ժամկետը: Որոշումն այս մասին կայացվել է Եվրամիության արտգործնախարարների խորհրդի նիստում: «Բրյուսելը ճկվում է Ադրբեջանի առջև»,- նշել է Արտյոմ Երկանյանը «Հորիզոնի» տաղավարում թեմային անդրադառնալիս: Հեռուստամեկնաբան Քրիստինե Ալագուլյանի այն հարցին, թե ինչո՞վ է պատճառաբանվում այս ամենը և իրականում ինչի՞ հետևանք էր այդ որոշումը, Երկանյանը […]
22:19 13.12.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է արցախցիներին: Իր խոսքում նա մասնավորապես ասել է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Բոլորդ տեղյակ եք ստեղծված բարդ իրավիճակի մասին: 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը կրկին արգելափակել է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Ադրբեջանը արգելափակել է դեպի Արցախ մատակարարվող գազը: […]
22:12 13.12.2022
ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետությունում վառելիքի և սննդի պաշարներն այս պահին բավարար են: Հաշվի առնելով Ադրբեջանի սադրիչ գործողություններն ու պարենային ինքնաբավության հետ կապված մարտահրավերները՝ համապատասխան կառույցները մշտապես զբաղվում են պարենային անվտանգության հարցերով և վերահսկում սննդի մատակարարման գործընթացը: Պետական լիազոր մարմինները համակարգում են աշխատանքները, որ ընկերությունները պահպանեն սոցիալական պատասխանատվությունը և չառաջանա […]
21:57 13.12.2022
Եվրամիությունն առաջիկա շաբաթներին փորձագետների խումբ կուղարկի Հայաստան՝ դիտարկելու այստեղ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման հնարավորությունը, «Ազատությանը» հայտնել է Եվրամիության արտգործնախարար Ժոզեպ Բորելի խոսնակը՝ առանց հստակ ժամկետներ նշելու, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։ «Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մշտական կապի մեջ է կողմերի հետ։ Այս պահին Միությունն ու անդամ երկրները տեղի գործընկերների հետ խորհրդակցություններ են անցկացնում՝ քննարկելու, թե […]
21:24 13.12.2022
Եվրամիությունը դեկտեմբերի սկզբից լուրջ մտահոգությամբ է հետևում Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող տարբեր զարգացումներին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակ Պետեր Ստանոն: «ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության: Նման ազատ տեղաշարժի սահմանափակումները զգալի անհանգստություն են պատճառում տեղի բնակչությանը […]
21:22 13.12.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Լաչինի միջանցքի փակմանը։ «Քաղաքացիական հագուստով և սպայական կոչումով «բնապահպանները», Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելով, փաստացի պատանդ են վերցրել 120.000 հայ բնակչության: Դրան հաջորդել է Արցախի գազամատակարարման անջատումը: Սա ոչ այլ ինչ է, քան արցախահայության բնաջնջման հերթական փորձ: Աշխարհը կրկին լո՞ւռ կմնա: Հիշեցնենք, որ քաղաքացիական […]
21:08 13.12.2022
Միջազգային հանրության հրատապ և նպատակային արձագանքը պարտադիր է, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը: «Լաչինի միջանցքը փակելով` ավելի քան 120.000 երեխա, տարեցներ, կանայք և տղամարդիկ զրկված են կենսական նշանակություն ունեցող մուտքից Հայաստան և մնացյալ աշխարհ։ Էքզիստենցիալ փորձության առջև կանգնած Արցախի ժողովրդի համար հերթական մարտահրավերի 2-րդ օրը: […]
21:01 13.12.2022
ԱՀ ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը արգելափակելու պատճառով 1100 քաղաքացիական անձինք, որից 270-ը անչափահաս, չեն կարողանում վերադառնալ իրենց տները: ԱՀ կառավարության, Սյունիքի մարզպետարանի և Գորիսի քաղաքապետարանի հետ փոխգործակցության արդյունքում նրանք ապաստանել են Սյունիքի մարզում, մի մասն էլ Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի գյուղերում։ […]
20:56 13.12.2022
Ոստիկանության ՔՈԳՎ-ում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Ավան-Առինջ թաղամասում բնակվող մի երիտասարդ պահում և կրում է ապօրինի հրազեն: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 6-ին 25-ամյա երիտասարդին Կոտայքի մարզի Առինջ գյուղի Աբովյան 10-րդ փողոցում հայտնաբերել, ձերբակալել և, «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայով հանդերձ, ներկայացրել են քննչական բաժին: Երիտասարդը հայտնել է, որ մեքենայի սրահում […]
20:41 13.12.2022
Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող խաղաղապահ զորակազմն այսօր իր պատասխանատվության գոտում միջադեպ չի գրանցել: Այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ն: «Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը բանակցում է Ադրբեջանի ներկայացուցիչների հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով քաղաքացիական մեքենաների անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ հոկտեմբերի 12-ի առավոտյան՝ ժամը 10:30-ի հատվածում, կրկին փակել են […]
19:58 13.12.2022
Ադրբեջանը 21-րդ դարում մի ամբողջ ժողովրդի կանգնեցնում է սովամահ լինելու առջև․ Դավիթ Բաբայանն ահազանգում է՝ Արցախի տոտալ շրջափակումը սկսված է: Արցախի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներն ու պետական ինստիտուտները կարևոր պատգամներ են հղել միջազգային հանրությանը՝ ավելացնելու ռուս խաղաղապահների թվաքանակը և նրանց տալ միջազգային մանդատ: Արցախցի բարձրաստիճան մի քանի պաշտոնյաներ չեն կարողանում վերադառնալ Արցախ: Նրանք Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության […]
19:56 13.12.2022
Դեկտեմբերի 13-ին Երևանում իր աշխատանքներն է շարունակել ՀՀ ԱԳՆ կողմից կազմակերպված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումը՝ նվիրված նոր տեխնոլոգիաների դարաշրջանում ցեղասպանության կանխարգելման հարցերին։ Չորրորդ գլոբալ ֆորումի երկրորդ օրը մեկնարկել է երրորդ թեմատիկ քննարկմամբ՝ «Նորագույն տեխնոլոգիաները և մշակութային ժառանգության պաշտպանությունը ցեղասպանության կանխարգելման և հետցեղասպանական վերականգնման համատեքստում» խորագրով: Այնուհետև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը […]
19:53 13.12.2022
Խստաշունչ ձմռանը Ադրբեջանը դադարեցրել է գազամատակարարումը Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում՝ ԼՂ-ն Հայաստանին տանող միակ ճանապարհը երկու օր արգելափակելուն զուգահեռ: Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ «Հիմա, անկասկած, մենք գործ ունենք հումանիտար աղետի հետ, որը պետք է պատշաճ կերպով արձագանքվի միջազգային հանրության կողմից»,- գրել է Էդմոն Մարուքյանը։
19:41 13.12.2022
Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի ընտանիքի անդամները, նրա փաստաբանն ու Եվրախորհրդարանի պատգամավորները ճեպազրույց են անցկացրել Ստրասբուրգում գտնվող Եվրախորհրդարանի շենքում։ Հաղորդում է Aliq Media-ն։ Սաակաշվիլիի ավագ որդին՝ Էդուարդ Սաակաշվիլին, հայտնել է, որ ընտանիքը վախենում է` Սաակաշվիլիի հետ «սարսափելի բան» պատահի, և դրանից խուսափելու համար, ըստ նրա՝ լուծումը Սաակաշվիլիի բուժումն արտերկրում շարունակելն է: […]
19:27 13.12.2022
Ադրբեջանն ավելի քան 2 տարի ապօրինի գերության մեջ է պահում հայ ռազմագերի Վիգեն Էուլջեկյանին: Ալիևի ռեժիմը նրան ենթարկել է անմարդկային վերաբերմունքի և մարդու իրավունքների տարբեր խախտումների։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը: «ԱՄՆ պետքարտուղարությունը և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը պետք է քայլեր ձեռնարկեն նրա և բոլոր հայ ռազմագերիների կյանքը պաշտպանելու համար»,-գրել է […]