Ռյուտե. ՆԱՏՕ-ի երկրները ստիպված կլինեն պաշտպանության վրա ծախսել ՀՆԱ-ի ավելի քան 3%-ը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    388.86
  • RUBLE
    4.80
  • 430.74
WEATHER
+13.7 oC

Ռյուտե. ՆԱՏՕ-ի երկրները ստիպված կլինեն պաշտպանության վրա ծախսել ՀՆԱ-ի ավելի քան 3%-ը

19:40 14.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՆԱՏՕ-ի անդամ երկրները ստիպված կլինեն պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի ավելի քան 3%-ի՝ ներկայիս 2%-ի փոխարեն: Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ ժամանելով Մյունխենի անվտանգության համաժողովին։ Նրա ելույթը հեռարձակել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։

«Կարծում եմ՝ ՀՆԱ-ի առնվազն 3 տոկոսից ավելին կլինի»,- լրագրողների հարցին ի պատասխան ասել է նա։

Ռյուտեի խոսքով, դաշինքը ներկայումս գնահատում է ծախսերի այն մակարդակը, որը պետք է հաստատի Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։

«Մենք պետք է ավելի շատ վճարենք: ՆԱՏՕ-ի եվրոպական մասը պետք է ավելի շատ վճարի: Մենք բավականաչափ չենք վճարում»,- հավելել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մ. Սարյանի տուն-թանգարանում տեղադրվել են Սարյանի 6 «խոսող» շոշափելի կտավներ. ԿԳՄՍ նախարարություն

23:52 12.05.2025

Մ. Սարյանի տուն-թանգարանում տեղադրվել են Սարյանի 6 «խոսող» շոշափելի կտավներ. ԿԳՄՍ նախարարություն

Երբ պատմում են ցուցանմուշները. Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը ոչ միայն մեծ վարպետի ստեղծագործական ուղու վկան է, այլև մի տարածք, որտեղ նկարները շարունակում են խոսել նրա գույների լեզվով։ Այստեղ ամեն ինչ պահպանվել է այնպես, ինչպես եղել է նրա կյանքի վերջին տարիներին՝ արվեստանոցը, նամակները, նույնիսկ ներկերի հոտը կարծես դեռ թարմ է։ ԿԳՄՍՆ աջակցությամբ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղադրվել են […] ...

Ավետ Ավետիսյան փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են նոր ու ժամանակակից LED լուսատուներով. Ավինյան

23:47 12.05.2025

Ավետ Ավետիսյան փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են նոր ու ժամանակակից LED լուսատուներով. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Ավետ Ավետիսյան փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են նոր ու ժամանակակից LED լուսատուներով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:39 12.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

56-ամյա վարորդը «ՎԱԶ 2106»-ով Մալիշկա գյուղում վրաերթի է ենթարկել ոստիկանության ծառայողին

23:28 12.05.2025

56-ամյա վարորդը «ՎԱԶ 2106»-ով Մալիշկա գյուղում վրաերթի է ենթարկել ոստիկանության ծառայողին

Երեկ՝ մայիսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։35-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի «Նավեր» կոչվող տարածքում Վայոց ձորի մարզի բնակիչ 56-ամյա Խաչիկ Ս․-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ 45-ամյա Արարատ Ս․-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն […] ...

Երեխայի լավագույն շահից ելնելով՝ կարող է որոշում կայացվել յոթ տարին լրանալու դեպքում առաջին դասարան ընդունելության մասին․ ԿԳՄՍ նախարար

23:16 12.05.2025

Երեխայի լավագույն շահից ելնելով՝ կարող է որոշում կայացվել յոթ տարին լրանալու դեպքում առաջին դասարան ընդունելության մասին․ ԿԳՄՍ նախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ դպրոց ընդունելության գործընթացում հաշվի կառնվի երեխաների՝ կրթության զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը, և դրանից կախված՝ որոշ երեխաների մասով, իրենց լավագույն շահից ելնելով, կարող է որոշում կայացվել առաջին դասարան ընդունելության մասով յոթ տարին լրանալու դեպքում։ «Խնդրում եմ հետևեք համապատասխան կարգավորումների առաջարկին, որ կտեղադրվի իդրաֆթ հարթակում՝ ներկայացնելով […] ...

Գեորգի Հարությունյանի «Պուշկաշ Ակադեմիան» հաղթել է

23:07 12.05.2025

Գեորգի Հարությունյանի «Պուշկաշ Ակադեմիան» հաղթել է

Հունգարիայի առաջնության 31-րդ տուրում «Պուշկաշ Ակադեմիան» ընդունել է «Դեբրեցենին» և հաղթել 4-2 հաշվով: Տանտերերի կազմում ամբողջ խաղին մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը: 20-ամյա ֆուտբոլիստը կրկին խաղացել է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում: Հունգարիայի առաջնության ավարտից երկու տուր առաջ «Պուշկաշ Ակադեմիան» 60 միավորով երկրորդն է և երեք միավորով է հետ գործող չեմպիոն «Ֆերենցվարոշից»: ...

BACK_TO_TOP