15:58 05.02.2025
2024 թվականի ընթացքում Կառավարությունը տարբեր ծրագրերով հարկ վճարողներին է վերադարձրել ավելի քան 392 մլրդ ՀՀ դրամ (մոտ 1 միլիարդ դոլար): Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Համընդհանուր հայտարարագրման համակարգը այս թիվը կարող է ավելացնել շուրջ 70 միլիարդ դրամով»,-գրել է նա:
15:55 05.02.2025
Վերջին 13 տարիներին ահագնացող տեմպերով աճում են շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիրտուալ մոլախաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեության շրջանառության ծավալները: Եթե 2010 թվականին ինտերնետ շահումով խաղերում կատարված խաղադրույքների ծավալները կազմում էին շուրջ 14 միլիարդ դրամ (35 միլիոն դոլար), ապա 2023 թվականին դրանք ավելացել են ավելի քան 440 անգամ՝ հասնելով 6.3 տրիլիոն դրամի (15.8 […]
15:48 05.02.2025
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Լյուքսեմբուրգ կատարած պաշտոնական այցի շրջանակում փետրվարի 5-ին հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, արտաքին գործերի եւ արտաքին առեւտրի նախարար Քսավիե Բետելի հետ: Կողմերը քննարկել են երկու երկրների համագործակցությանն ու հետաքրքրություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Առանձին անդրադարձ է կատարվել նաեւ մեր տարածաշրջանում առկա իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին վերաբերող հարցերին եւ Ադրբեջանում […]
15:23 05.02.2025
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրաժարվել Գազայի հատվածի նկատմամբ վերահսկողություն հաստատելու և անկլավում ապրող պաղեստինցիներին արաբական երկրներ վերաբնակեցնելու վերաբերյալ Վաշինգտոնի հայտարարություններից։ «Մենք կոչ ենք անում ամերիկյան վարչակազմին և նախագահ Թրամփին հրաժարվել իրենց անպատասխանատու հայտարարություններից, որոնք հակասում են միջազգային նորմերին և խախտում մեր պաղեստինցի ժողովրդի բնական իրավունքները իրենց հողի նկատմամբ»,- ասվում […]
14:30 05.02.2025
Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները Ռուսաստանի հետ բանակցելու պատրաստակամության մասին՝ հաշվի առնելով դրանց նկատմամբ իր իսկ արգելքը, միայն դատարկ խոսքեր կարող են ընկալվել։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Պատրաստությունը պետք է հիմնված լինի ինչ-որ բանի վրա, այն չի կարող հիմնված լինել Զելենսկու համար նման բանակցությունների օրենսդրական արգելքի վրա: Հետևաբար, առայժմ անհնար […]
14:20 05.02.2025
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածի բնակիչներին վերաբնակեցնելու առաջարկն անընդունելի է Թուրքիայի և տարածաշրջանի պետությունների համար։ Այդ մասին նա հայտարարել է Anadolu գործակալությանը տված հարցազրույցում: «Սա անընդունելի թեմա է: Եվ տարածաշրջանի երկրները ճիշտ նույն կերպ արձագանքեցին Թրամփի գաղափարին: Պաղեստինի հարցը սկսվեց հենց այդ պատճառով, երբ պաղեստինցիները վտարվեցին իրենց […]
14:08 05.02.2025
Իրանը չի շտապում հարաբերություններ հաստատել Դամասկոսի նոր իշխանությունների հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Իրանն առաջին հերթին հանդես է գալիս Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման, օտար օկուպանտների, հատկապես Սիոնիստական ռեժիմի արտաքսման օգտին (նկատի ունի Իսրայելը): Մենք նաև շահագրգռված ենք Սիրիայում ժողովրդի շահերին համապատասխան կառավարության ստեղծմամբ»,-ասել է Արաղչին։
13:10 05.02.2025
Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի նոր փորձը կավարտվի անհաջողությամբ, ինչպես դա արվեց նրա նախորդ նախագահական ժամկետում։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Առավելագույն ճնշումը ձախողված փորձ է, և նորից փորձելը կհանգեցնի մեկ այլ ձախողման»,- ասել է նա SNN-ի եթերում՝ մեկնաբանելով Թրամփի կողմից Թեհրանի վրա Վաշինգտոնի […]
13:00 05.02.2025
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին ժամանել է Կիև՝ քննարկելու Ուկրաինայում «անվտանգության ամրապնդման հարցը»։ Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին։ «Մենք կխոսենք Ուկրաինայի անվտանգության ամրապնդմանն ուղղված հետագա համագործակցության և համատեղ նախագծերի մասին»,- գրել է Զալուժնին Telegram-ի իր ալիքում։ Հունվարի 16-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը նույնպես այցելել էր Կիև, որտեղ […]
12:25 05.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գոհ է ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ իր վարչակազմի շփումներից: «Մենք ակտիվորեն աշխատում ենք ուկրաինա-ռուսական հիմնախնդրի վրա, մենք մի քանի լավ խոսակցություններ ենք ունեցել դրա շուրջ»,- ասել է նա Սպիտակ տանը լրագրողներին։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ աշխատում է ուկրաինական ճգնաժամի կարգավորման համաձայնագրի ուղղությամբ, և որ Վաշինգտոնն արդեն հաջողությունների […]
12:19 05.02.2025
Առաջարկվում է քննչական մարմինների ղեկավարների եւ նրանց տեղակալների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորությունը, եթե խոսքը վերաբերում է հանրային ծառայողի վարքագծի կանոններին եւ անհամատեղելիության խախտումներին, վերապահել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Հանձնաժողովի կողմից համապատասխան եզրակացություն ընդունվելուց հետո այն կներկայացվի Կառավարությանը կամ վարչապետին: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Փոխնախարարը […]
12:14 05.02.2025
Ուկրաինայի Զինված ուժերը Ռուսաստանի դեմ մարտերի ընթացքում կորցրել են 45 100 զինծառայողի։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին բրիտանացի լրագրող Փիրս Մորգանին տված հարցազրույցում։ «45 100 մարդ զոհվել է, և կա վիրավորումների մոտ 390 000 դեպք: Հստակեցնեմ՝ վիրավորումների թիվն ավելի մեծ է, քան վիրավորների թիվը, քանի որ կան մարդիկ, որոնք վիրավորվել են, այնուհետև […]
11:10 05.02.2025
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարաան Անկարայում կայացած հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, Անկարան նոր ժամանակաշրջանում նրանց կտրամադրի անհրաժեշտ աջակցությունը։ Նա նշել է, որ Սիրիայի անցումային շրջանի նախագահի այցն Անկարա դիտարկում է որպես մշտական բարեկամության շրջանի սկիզբ։ Թուրքիայի նախագահն ընդգծել է, […]
10:44 05.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ մամուլի ասուլիսում ասել է, որ մի քանի երկրներ շահագրգռվածություն են հայտնել ընդունել պատերազմից տուժած Գազայի հատվածից պաղեստինցիներին: Խոսելով այն մասին, Գազայի բնակիչներից քանիսը պետք է տեղափոխվեն՝ Թրամփն ասել է. «Նրանք բոլորը: Նրանք կտեղափոխվեն այնպիսի տարածքներ, որտեղ կարող են հիանալի կյանքով ապրել և չանհանգստանալ, որ կարող են […]
10:37 05.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է վերահսկողության տակ առնել Գազայի հատվածը և այնտեղ տնտեսական զարգացման հնարավորություններ ստեղծել։ «Միացյալ Նահանգները վերահսկողության տակ կվերցնի Գազայի հատվածը, և մենք այնտեղ կկատարենք աշխատանքներ։ Մենք պատասխանատվություն ենք կրելու տարածքի բոլոր վտանգավոր չպայթած ռումբերի և այլ զինատեսակների […]
08:43 05.02.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում այցելել է Ատլանտյան խորհուրդ, որտեղ հանդես է եկել ելույթով: Վարչապետը նախ պատասխանել է Ատլանտյան խորհրդի Եվրասիայի կենտրոնի ավագ տնօրեն, Ուզբեկստանում և Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբսթի հարցերին: Այնուհետև հանդիպումն անցկացվել է փակ ձևաչափով, որի շրջանակում Նիկոլ Փաշինյանը պատասխանել փորձագետների մի շարք հարցերի: Ստորև ներկայացվում է վարչապետ Փաշինյանի ելույթը և Ջոն […]
08:00 05.02.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում հայտնել է. «Antlantic council-ում հանդես եկա ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի Կառավարության բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականությունը»։
22:36 04.02.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի և Կոնգրեսի ներկայացուցիչներ՝ սենատոր Ռոջեր Ուիքերի (Հանրապետական կուսակցություն), կոնգրեսական Էնդի Հարրիսի (Հանրապետական կուսակցություն), կոնգրեսական Ֆրենկ Փալոնի (Դեմոկրատական կուսակցություն) և կոնգրեսական Ռիչարդ Հադսոնի (Հանրապետական կուսակցություն) հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները։ Վարչապետ Փաշինյանը կարևորել է ՀՀ և ԱՄՆ միջև […]
22:11 04.02.2025
Փետրվարի 4-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար, բանակի գեներալ Ֆաբիեն Մանդոնի հետ: Այս մասին նշվում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերություններին, այդ թվում նաև` պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
20:40 04.02.2025
Կենտրոնական բանկի խորհուրդը 0.25 տոկոսային կետով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն սահմանելով 6.75%: Խորհրդի գնահատմամբ՝ ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի 3% մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար: ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը ներկայացրել է մանրամասներ: Ավելին՝ տեսանյութում:
20:31 04.02.2025
Այս տարի՝ հենց այս ամսին, լրանում է Ղարաբաղյան շարժման 37-րդ տարին։ Այդ ժամանակահատվածը առանձնացավ բազմաթիվ շրջադարձերով։ Հենց այդ շրջադարձերի համատեքստում նաեւ Ղարաբաղյան կարգավորման բանակցությունների այն տարբեր փուլերն են, որոնք վերջին շրջանում քննարկման առարկա դարձան։ Երբ այժմ էլ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ գործընթացներ են, իրադարձությունների ընդհանուր համատեքստը հասկանալու համար ուշադրության են արժանանում տարբեր իրողություններ։ Հենց այս […]
16:00 04.02.2025
Ռուսաստանը և Իրանը բանակցում են Իսլամական Հանրապետությունում նոր ատոմակայանների կառուցման նախագծերի և պայմանագրերի մշակման շուրջ։ Այս մասին լրագրողներին ասել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ «Գիտեք, որ Ռուսաստանի Դաշնությունը այստեղ կառուցել է 1000 ՄՎտ էլեկտրաէներգիա արտադրող ատոմակայաններ, ռուս գործընկերների հսկողությամբ կառուցվում են ևս երկու բլոկներ։ Ես կարող եմ նաև հաստատել, որ բանակցություններ են ընթանում նոր […]
15:45 04.02.2025
Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն հայտարարել է երկրի նոր կաբինետի կազմը կոալիցիայի փլուզումից հետո։ ՆԱՏՕ-ի նախկին ղեկավար Յենս Ստոլտենբերգը կդառնա ֆինանսների նախարար։ Ինչպես երևում է նորվեգական VG թերթի հրապարակումից, Ստյորեն մամուլի առջև դուրս է եկել նոր ձևավորված կառավարության նախարարների հետ միասին։ Նրանց թվում է Ստոլտենբերգը։ «Նոր նախարարների շարքում կան նոր դեմքեր, որոշակիորեն ծանոթ դեմքեր և […]
13:50 04.02.2025
Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան հինգշաբթի օրը կմեկնի ԱՄՆ, որտեղ բանակցություններ կվարի Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի հետ, երեքշաբթի հաղորդել են ճապոնական լրատվամիջոցները: Վարչապետի այցը կտևի երեք օր։ Ճապոնացի պաշտոնյաների խոսքով՝ Իշիբան և Թրամփը, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն համագործակցության ամրապնդման ուղիները՝ Հյուսիսային Կորեայի և Չինաստանի մարտահրավերներին դիմակայելու համար: Լրատվամիջոցները նշում են, որ հունվարի 20-ին ԱՄՆ նախագահի […]
13:36 04.02.2025
ԱՄՆ-ն ընդհանրապես չպետք է ռազմական օգնություն ցուցաբերի Ուկրաինային և դրանով իսկ օգնի դադարեցնել հակամարտությունը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ավելի լավ կլիներ, իհարկե, ընդհանրապես օգնություն չտրամադրել և դրանով իսկ նպաստել հակամարտության ավարտին»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
13:23 04.02.2025
Իրանի և Ռուսաստանի միջև միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցությունը շարունակվում է և կրում է բացառապես խաղաղ բնույթ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ «Ինչ վերաբերում է ատոմային էներգետիկայի ոլորտում մեր համագործակցությանը, ապա այն լավ է զարգանում։ Մեր երկրների միջև միջուկային համագործակցությունը, որը կրում է զուտ խաղաղ բնույթ, արդյունավետորեն շարունակվում է»,- ասել է […]
12:36 04.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատորի պաշտոնակատար նշանակել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյին: Պետքարտուղար Ռուբիոն տեղեկացրել է Կոնգրեսին, որ ներկայումս իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ արտաքին աջակցության գործունեության աուդիտ՝ հնարավոր վերակազմավորման նպատակով: «Երբ մենք աուդիտ անցկացնենք ԱՄՆ ՄԶԳ-ում և համոզվենք, որ այն համապատասխանում է «Առաջնահերթ Ամերիկան» օրակարգին և Պետդեպարտամենտի ջանքերին, մենք կշարունակենք պաշտպանել ամերիկացի ժողովրդի շահերը […]
11:46 04.02.2025
Հերթական սկանդալային հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ կառավարման արդյունավետության դեպարտամենտի տնօրեն Իլոն Մասկը, որը մոլորակի ամենահարուստ մարդն է համարվում: Իրեն պատկանող «X» միկրոբլոգում նա գրել է, թե ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը ֆինանսավորել է կենսաբանական զենքի, այդ թվում միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ դարձած Քովիդ-19-ի վարակի հարուցչի ստեղծման հետ կապված հետազոտությունները: Մինչ այդ Մասկը հայտարարել էր, որ […]
11:37 04.02.2025
«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն իրեն համարում է համաշխարհային ֆուտբոլի պատմության ամենակատարյալ խաղացողը։ Այս մասին Ռոնալդուն հայտարարել է La Sexta հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Կարծում եմ, որ երբևէ գոյություն ունեցած ամենակատարյալ խաղացողն եմ։ Ֆուտբոլում ամեն ինչ անում եմ՝ լավ եմ գլխով հարվածում, լավ եմ իրացնում տուգանային հարվածները, ուժեղ եմ։ Ասել, որ Կրիշտիանուն կատարյալ չէ, սուտ […]
10:58 04.02.2025
Իսրայելը աշխատանքային մակարդակով պատվիրակություն կուղարկի Կատար մինչև շաբաթվա վերջ, իսկ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ-ից վերադառնալուն պես կհրավիրի անվտանգության կաբինետ՝ քննարկելու Իսրայելի դիրքորոշումը Գազայի գործարքի երկրորդ փուլի վերաբերյալ: Այս մասին հայտնել է Իսրայելի կաբինետի ղեկավարի գրասենյակը։ «Նեթանյահուն Վաշինգտոնում հանդիպել է Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ […]