Ի՞նչ բացասական հետևանք կունենա Հայաստանի համար USAID-ի հնարավոր լուծարումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+29.09 oC

Ի՞նչ բացասական հետևանք կունենա Հայաստանի համար USAID-ի հնարավոր լուծարումը

11:46 04.02.2025

Հերթական սկանդալային հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ կառավարման արդյունավետության դեպարտամենտի տնօրեն Իլոն Մասկը, որը մոլորակի ամենահարուստ մարդն է համարվում: Իրեն պատկանող «X» միկրոբլոգում նա գրել է, թե ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը ֆինանսավորել է կենսաբանական զենքի, այդ թվում միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ դարձած Քովիդ-19-ի վարակի հարուցչի ստեղծման հետ կապված հետազոտությունները: Մինչ այդ Մասկը հայտարարել էր, որ գործակալությունը հանցավոր կազմակերպություն է ու ժամանակն է, որ այն մահանա։

USAID-ն իսկապե՞ս փակվելու է: Ինչպե՞ս դա կարող է ազդել մեզ վրա: Թեմային Հորիզոնի տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։

«ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը կամ USAID-ն, ինչպես ավելի հաճախ ենք այն անվանում, ենթադրաբար կդադարեցնի իր գործունեությունը, հավանաբար այն տեսքով, որը մինչ այդ ունեցել է և դա մեզ ուղղակիորեն վերաբերվում է, քանի որ USAID-ն Հայաստանում երբևէ եղած խոշորագույն դոնորն է:

Գործակալությունը Հայաստանում աշխատում է 1991թ.-ից: Իր գործունեության ընթացքում Հայաստանում USAID-ին կատարել է մոտ 1 մլրդ 300 մլն դոլարի ներդրում: Դա իսկապես ահռելի գումար է»,- ասել է Արտյոմ Երկանյանը:

Ինչի՞ համար է դա անում Թրամփը:  Ի՞նչ ծրագրեր է հիմա ֆինանսավորում USAID-ն, ու ի՞նչ է լինելու դրանց հետ: Իսկ Ադրբեջանում ինչպե՞ս են վերաբերվում USAID-ին:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

65-ամյա տղամարդը հրացանը կամավոր հանձնել է ոստիկանություն

18:30 19.06.2025

65-ամյա տղամարդը հրացանը կամավոր հանձնել է ոստիկանություն

Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 17-ին մայրաքաղաքի 65-ամյա բնակիչը կամավոր հանձնել է որսորդական հրացան։ Ոստիկանությունից հորդորում են կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ այդ կերպ ազատվելով քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` […] ...

Արտակ Զեյնալյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր

18:22 19.06.2025

Արտակ Զեյնալյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր

Ազգային ժողովն Արտակ Զեյնալյանին ընտրել է Սահմանադրական դատարանի դատավոր։ Փակ քվեարկության արդյունքները ներկայացրել է ԱԺ հաշվիչ հանձնախմբի ղեկավար Նարեկ Բաբայանը։ «Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել էր Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։ Ազգային ժողովի 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 67-ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել։  Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. կողմ՝ 67, դեմ՝ 0»,- ներկայացրել է Բաբայանը։ Ընտրվելուց հետո […] ...

«Տաղանդների ֆոնդ». Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և «Կերոն» հիմնադրամը ստորագրել են համագործակցության հուշագիր

18:18 19.06.2025

«Տաղանդների ֆոնդ». Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և «Կերոն» հիմնադրամը ստորագրել են համագործակցության հուշագիր

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և «Կերոն» զարգացման հիմնադրամը «Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր։ Համաձայն հուշագրի՝ «Կերոն» հիմնադրամի «Տաղանդների ֆոնդ» ծրագրով Հայաստան կհրավիրվեն բարձր որակավորում ունեցող մասնագետներ՝ նվագախմբի կազմում աշխատելու և իրենց փորձով ոլորտի զարգացմանը նպաստելու նպատակով: Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը և «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն […] ...

Հայտնաբերվել է ֆիզիկական ներգործության մեղադրանքով հետախուզվող

18:09 19.06.2025

Հայտնաբերվել է ֆիզիկական ներգործության մեղադրանքով հետախուզվող

Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Արծվանիստ գյուղի 37-ամյա բնակիչը հունիսի 17-ին ինքնակամ ներկայացել է բաժին: Հունիսի 4-ից տղամարդը հետախուզվում էր ֆիզիկական ներգործության մեղադրանքով, խափանման միջոցը`կալանք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած […] ...

SHANTNEWS

18:00 19.06.2025

SHANTNEWS

Քննարկվել են քաղաքաշինության ոլորտում Հայաստանի և Իրաքի համագործակցության հնարավորությունները

17:54 19.06.2025

Քննարկվել են քաղաքաշինության ոլորտում Հայաստանի և Իրաքի համագործակցության հնարավորությունները

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հյուրընկալել է Հայաստանում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Աբդուլքարեմ Ութավիին։ Քննարկվել են քաղաքաշինության ոլորտում Հայաստանի և Իրաքի համագործակցության հնարավորությունները։ Օրակարգի առաջնային հարցերից է եղել երկու երկրների կառուցապատող և շինարարական կազմակերպութունների շահերը ներկայացնող միությունների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման նախապատրաստումը՝ ոլորտային համագործակցությունը գործնական հիմքերի վրա դնելու նպատակով։ Ներկայացնելով ՀՀ կառավարության […] ...

BACK_TO_TOP