12:26 02.02.2025
Չինաստանի ԱԳՆ-ն, մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից Չինաստանից ապրանքների ներմուծման համար նոր մաքսատուրքերի սահմանումը, հայտարարել է, որ «առևտրի և մաքսատուրքերի պատերազմում հաղթողներ չկան»։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Կանադայից, Մեքսիկայից և Չինաստանից ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու մասին։ ԱՄՆ ներմուծման մաքսատուրքերը Մեքսիկայից և Կանադայից կազմել են 25%, իսկ Չինաստանից ապրանքների համար՝ 10%։
11:26 02.02.2025
Մեքսիկան կպատասխանի ԱՄՆ մաքսատուրքերին մաքսային և ոչ մաքսային միջոցներով, սակայն բաց է մնում երկխոսության համար և հրավիրում է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին ստեղծել աշխատանքային խումբ՝ իրավիճակը կարգավորելու համար։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։ «Հանձնարարում եմ էկոնոմիկայի նախարարին իրականացնել պլան Բ, որը ներառում է մաքսային և ոչ մաքսային միջոցառումներ՝ Մեքսիկայի շահերը պաշտպանելու համար»,- […]
10:43 02.02.2025
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, որտեղ վերահաստատել է իր հանձնառությունը՝ աշխատելու բարեկամ երկրների հետ՝ արագացնելու Գազայի հատվածի վերականգնումը, որը զգալի ավերածություններ է կրել Իսրայելի ռազմական գործողության հետևանքով: Ինչպես հաղորդում է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը, «նախագահ Աբասը վերահաստատել է իր հանձնառությունը դաշնակից և բարեկամ երկրների հետ աշխատելու՝ արագացնելու Գազայի […]
00:00 02.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Եգիպտոսի առաջնորդ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Գազայի հատվածից պատանդների ազատ արձակման հարցը։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ «Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եգիպտոսի կարևոր դերը Գազայի հատվածից պատանդների ազատ արձակման գործում: Նախագահ ալ-Սիսին վստահություն է հայտնել, որ Թրամփի վարչակազմը կարող է […]
21:31 01.02.2025
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի հարցով գործարքը հնարավոր է, եթե Վաշինգտոնը ցուցաբերի «բավարար տոկունություն»: Այս մասին The Financial Times-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը։ «Հարցն այն է, թե արդյոք [խմբ. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի] ներկայիս վարչակազմը կարող է բավարար տոկունություն ցուցաբերել, որպեսզի Պուտինը տեսնի, որ մենք պատրաստվում ենք […]
21:00 01.02.2025
Այս շաբաթ առավել ակտիվ դարձավ Մեղրիի տարբերակի մասին խոսակցությունը: Վարչապետն ասուլիսում առավել հրապարակային խոսեց Ադրբեջանին ուղղված ապաշրջափակման առաջարկի մասին։ Է՞լ ինչով առանձնացավ շաբաթը. այս հարցերին անդրադարձել է Ժողովրդավարության ու անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը՝ «Հեռանկարում»։ Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
19:08 01.02.2025
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ջերմուկում մեկնարկեց Համահայկական խաղերի բացման արարողությունը»:
13:30 01.02.2025
Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է, որ երրորդ իսրայելցի պատանդը հանձնվել է Գազայում Կարմիր Խաչին: «Կարմիր խաչի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ նրանց է հանձնվել ևս մեկ պատանդ…»,- ասվում է հաղորդագրությունում։ Շաբաթ օրը ավելի վաղ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Իսրայելի հետ զինադադարի համաձայնագրի շրջանակներում ազատ էր արձակել երկու քաղաքացիական պատանդի:
12:57 01.02.2025
ԵՄ-ն «սարսափելի և ողբերգական» ռազմավարություն է ընտրել Ուկրաինայի հակամարտության նկատմամբ, իսկ եվրոպական պատժամիջոցները ոչնչացրել են ԵՄ-ի և Ռուսաստանի հարաբերությունները։ Նման կարծիք է հայտնել Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։ «Հարյուր միլիարդավոր եվրոներ են վճարվել ուկրաինացիներին, հարյուր միլիարդավոր եվրոյի զենք է ուղարկվել ուկրաինացիներին։ Եվ ո՞րն է արդյունքը. Ռուսաստանը առաջ է շարժվում, իսկ […]
12:36 01.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը պնդում է, որ ամերիկացի առաջնորդի թիմը «հուսալի ծրագիր» ունի Ուկրաինայի հարցով բանակցություններ սկսելու համար։ «Կարծում եմ՝ մենք լավ, ամուր ծրագիր ունենք՝ առաջ շարժվելու և սկսելու խոսել ու աշխատել դրա վրա», – ասել է նա Fox News-ի եթերում։ Քելլոգի խոսքով՝ Թրամփը գիտակցում է, որ ուկրաինական հակամարտությունը […]
10:40 01.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է բանակցություններ վարել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ՝ ուկրաինական հակամարտությունը լուծելու համար։ «Մենք կխոսենք: Եվ ես հուսով եմ, որ մենք կանենք մի բան, որը փոփոխություն կբերի: Մենք ցանկանում ենք վերջ տալ հակամարտությանը», – ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում: Միաժամանակ նա հրաժարվել է պատասխանել այն […]
10:25 01.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 4-ին Սպիտակ տանը կհյուրընկալի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը՝ այսպիսով հաստատելով իսրայելական կողմի տեղեկությունը երկու առաջնորդների առաջիկա հանդիպման մասին։ «Ես կարող եմ հաստատել, որ վարչապետ Նեթանյահուն այստեղ կլինի երեքշաբթի օրը՝ փետրվարի 4-ին, աշխատանքային այցով, և հանդիպելու է […]
22:07 31.01.2025
Փետրվարի սկզբին Հայստանի վարչապետն աշխատանքային այցով մեկնելու է Միացյալ Նահանգներ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ պաշտոնական հանդիպում նախատեսված չէ: Այդ մասին այսօր ասուլիսում ասել է ինքը Նիկոլ Փաշինյանը: Բայց, սպասվում են մի շարք կարևոր աշխատանքային հանդիպումներ: Ի՞նչ նպատակով է վարչապետը մեկնում ԱՄՆ ու արդյոք կարող է ստացվել այնպես, որ Թրամփի հետ, այնուամենայնիվ, հանդիպեն: Թեմային՝ «Հորիզոնի» […]
21:34 31.01.2025
ՔՊ անդամ Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանի քաղաքապետարանը ավելի քան 851․000 քաղաքացու տրամադրում է արտոնյալ պայմաններով տրանսպորտային բոլոր միջոցներից օգտվելու հնարավորություն: Նախկինում որոշ խմբեր ունեին միայն առանձին տրանսպորտային միջոցներից օգտվելու արտոնություններ, բայց ոչ ավտոբուսներից կամ երթուղայիններից։ Ես գոնե նման բան չեմ հիշում: Իհարկե, շատ խնդիրներ դեռևս արդիական են, որովհետև նույնիսկ անվճար օգտվելու […]
21:24 31.01.2025
Այսօր տեղի է ունեցել «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն 2024» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների ղեկավարներ, մարզիկներ, մարզիչներ: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նախ շնորհակալություն […]
18:06 31.01.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում ասել է, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկներ է ներկայացրել խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու հոդվածի մասով: «Խաղաղության պայմանագրի հետ կապված նոր ասելիք չկա: 17 հոդվածից 15-ը համաձայնեցված է, երկուսի մասով էլ Հայաստանն առաջարկել է լուծումներ: Մեկը վերաբերում է 3-րդ երկրների ուժերի ներկայացուցիչներ սահմանի երկայնքով չտեղակայելուն: Մենք առաջարկում ենք, որ դա կիրառվի սահմանի սահմանազատված […]
17:18 31.01.2025
Հայաստանում Եվրամիությանն անդամակցության որոշակի գործընթացների հետ կապված Ռուսաստանը որոշ անհանգստություններ ունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին կառավարության դրական եզրակացությունից հետո ՌԴ նախագահի հետ զրույցից մանրամասների վերաբերյալ հարցին: Փաշինյանի խոսքով՝ զրույցի ընթացքում եղել է խոսակցություն ոչ միայն այդ թեմայով, այլ նաև […]
16:59 31.01.2025
Օտարերկրյա կառավարության պաշտոնյաները, մասնավորապես ուկրաինացի պաշտոնյաները, ճնշում են գործադրում Վրաստանի վրա՝ 2022 թվականից ի վեր Կիևին օգնություն ցուցաբերելու համար, ասել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին: «Հենց սկսվեց Ուկրաինայում հակամարտությունը, օտարերկրյա կառավարությունների ներկայացուցիչները մեզանից պահանջեցին Ռուսաստանի դեմ լինել։ Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաները մեզանից պահանջեցին կամավորներ ուղարկել։ Մենք պետք է մասնակցեինք նաև Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին և նույնիսկ […]
16:09 31.01.2025
Հայկական կողմն Ադրբեջանի հետ բանակցություններում չի կարող հրաժարվել անկլավների օրակարգից։«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հունվարի 31-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք չենք կարող հրաժարվել անկլավի օրակարգից։ Եթե ես ասեմ, որ անկլավի օրակարգ չկա, դա Հայաստանի Հանրապետությունում քրեական պատասխանատվության հիմք է, որովհետև Հայաստանի Հանրապետությունն ունի ինքնիշխան տարածք՝ ի դեմս Արծվաշենի, որից մենք […]
15:45 31.01.2025
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ իր բանավեճն ավարտվել է, ինքը Լուկաշենկոյի հետ բանավեճի հարց այլևս չունի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին ասաց ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններին, թե «44-օրյա պատերազմի բռնկման համար մեղավոր են Հայաստանի իշխանությունները, և որ Նիկոլ Փաշինյանը կործանում է Հայաստանը»։ «Լուկաշենկոյի […]
15:05 31.01.2025
Եվրամիությունը ուրբաթ օրը առաքելություն է տեղակայում Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահում։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քաջա Կալլասը։ «Եվրոպան այստեղ է օգնելու նպատակով։ Եվրամիության քաղաքացիական սահմանային առաքելությունն այսօր ուղարկվում է Ռաֆահի անցակետ՝ պաղեստինցիների և իսրայելցիների խնդրանքով: Այն կաջակցի պաղեստինյան սահմանապահ անձնակազմին և թույլ կտա մարդկանց տեղափոխել Գազայից, այդ թվում՝ բժշկական օգնության կարիք ունեցողներին», […]
14:36 31.01.2025
Հայոց ցեղասպանության ժխտումը, ուրացումը կամ հերքումը Հայաստանի Հանրապետությունում քրեական հանցագործություն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասուլիսի ժամանակ այս մասին ընդգծեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով շվեցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն իր արած հայտարարությանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որից հետո վարչապետի հասցեին Ցեղասպանության փաստն ուրանալու մեղադրանքներ էին հնչում։ Նա շեշտեց, որ Ցեղասպանության փաստը անքննելի և անժխտելի է։ «Ընդհանրապես, զարմանալ կարելի է, […]
14:20 31.01.2025
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Միացյալ Նահանգներ կատարելիք առաջիկա այցի շրջանակում նախատեսված չէ հանդիպում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թարմփի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, տեղեկությունը հունվարի 31-ին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց հենց վարչապետ Փաշինյանը։ Փետրվարի սկզբին Վաշինգտոնում նա կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին» և հանդես կգա ելույթով: «ԱՄՆ նախագահի հետ հանդիպում […]
13:57 31.01.2025
Երևանում հանրային տրանսպորտի մեկ ուղետոմսի արժեքը փետրվարի 1–ից սահմանվում է 150 դրամ, կլինեն նաև փաթեթներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանին համապատասխան որոշումն ընդունեց արտահերթ նիստում շուրջ 3 ժամ տևած քննարկումից հետո: «Նախագիծը ենթադրում է փոփոխություն ավագանու ընդունած որոշման մեջ: Առաջարկվող փոփոխության հաստատման արդյունքում ունենալու ենք հետևյալ իրավիճակը. 2025թ փետրվարի 1-ից ունենալու ենք մեկ ուղևորության համար նոր ուղետոմս՝ […]
13:43 31.01.2025
Վրացիները չեն ցանկանում հրաժարվել իրենց ինքնությունից և չպետք է դառնան «պարզապես եվրոպացիներ»։ Այդ մասին երկրի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է Neue Zürcher Zeitung թերթին տված հարցազրույցում։ «Վրացիներն իրենց գոյությունն ու հավատքը կապում են միմյանց: Առանց լեզվի և կրոնի Վրաստանը չէր գոյատևի: Մենք փոքր ազգ ենք, մենք չպետք է հրաժարվենք մեր ինքնությունից և չպետք է լինենք […]
13:30 31.01.2025
Հայաստանի եվրաինտեգրման հետևանքը կարող է լինել հայ բնակչության ամբողջական աղքատացումը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Հայկական արտադրանքը կկանգնի ավելի բարձր մաքսատուրքերի առաջ, այս ամենը կբերի ՀՆԱ-ի աճի տեմպերի կտրուկ անկման։ Եթե մենք խոսում ենք արտադրության մասշտաբի, Հայաստանի բնակչության մասին, ապա դա ուղղակի կարող է հանգեցնել տոտալ աղքատացման»,-ասել է դիվանագետը։ […]
12:38 31.01.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է էական փոփոխություններ մտցնել համաշխարհային օրակարգում, սակայն Հնդկաստանը կշարունակի առաջնորդվել արտաքին քաղաքականության մեջ ազգային շահերով։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սուբրահմանյամ Ջայշանքարը՝ ելույթ ունենալով Դելիի համալսարանում։ «Այո, նա (Թրամփը) շատ բան կփոխի, միգուցե որոշ բաներ դուրս կգան ծրագրի շրջանակներից, բայց մենք պետք է արտաքին քաղաքականություն վարենք […]
12:30 31.01.2025
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել է, որ Միացյալ Նահանգները պետք է վերահսկի Գրենլանդիան, քանի որ վախենում է, որ Չինաստանը կփորձի զավթել այդ տարածքը՝ արկտիկական տերություն դառնալու համար: «Կարելի է պատկերացնել, որ ի վերջո, գուցե նույնիսկ կարճաժամկետ հեռանկարում, չինացիները կփորձեն Գրենլանդիայում անել այն, ինչ նրանք արդեն արել են Պանամայի ջրանցքում և այլուր՝ ստեղծել այնպիսի կառույցներ, որոնք […]
11:12 31.01.2025
Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Կիմ Սեն Հոն և Պենտագոնի նոր ղեկավար Փիթ Հեգսեթը առաջին հեռախոսազրույցն են ունեցել։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։ Նրա խոսքով՝ կողմերը պայմանավորվել են երկկողմ ռազմական դաշինքի խորացման և համատեղ պաշտպանական կարողությունների ամրապնդման անհրաժեշտության շուրջ՝ ԿԺԴՀ հրթիռային և միջուկային ծրագրերի զարգացման ֆոնին։ Այդ կապակցությամբ Կիմ Սեոն Հոն և Փիթ […]