11:12 23.01.2025
Գազայի հատվածում հրադադարից հետո որոնողափրկարարական խմբերը ավերված տների փլատակներից դուրս են բերել 212 դի։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ անկլավում անհետ կորած է համարվում ավելի քան 14200 մարդ, որոնցից մոտ 5000-ը՝ կանայք և երեխաներ։ Զոհվածների հարազատները սկսել են վերադառնալ Գազա՝ հուղարկավորելու նրանց մարմինները։ Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացել էր […]
21:55 22.01.2025
Մոսկվայում երեկ կայացան Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որից հետո կողմերը հանդես եկան հայտարարություններով: Հիշեցնենք, որ այս հանդիպմանը նախորդել էր երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցը և այդ ամենը, նկատենք, տեղի է ունենում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության հաստատման և Հայաստանի Եվրամիությանն անդամակցելու քայլերի նախաձեռնության ֆոնին: Այս թեմաներին «Հեռանկար»-ի տաղավարում այսօր անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ […]
21:50 22.01.2025
Մեծ Բրիտանիայի կառավարությունը մեղմացում է արել իր քաղաքացիների համար Հայաստանի այցելությունների առնչությամբ արվող հորդորների մեջ: Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի դիտարկումներին, թե Միացյալ Թագավորության կառավարությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել սահմաններին 5 կմ մոտենալ։ Ի պատասխան՝ Արարատ Միրզոյանն ասաց. «Բրիտանական կառավարության կողմից […]
21:17 22.01.2025
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի՛ երևանցիներ, Շատերդ տեղյակ եք, որ նախորդ տարի ձեռք ենք բերել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս։ Դրանց մեծ մասը արդեն շահագործվում է և սպասարկում է մեր քաղաքը։ Այնուամենայնիվ, բոլոր առկա շարժակազմերը երթուղիներում լիարժեք ներգրավելու համար մեզ անհրաժեշտ են նոր վարորդներ։ Գիտեմ, որ դեռ կանգառներում […]
20:31 22.01.2025
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը այսօր Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում ներկայացրել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթղթի մանրամասները։ Նախարարը նշել է, որ ռազմավարական գործընկերության փաստաթուղթը բարձրացնում է հայ-ամերիկյան հարաբերությունների մակարդակը։ «Ոլորտները բազմաթիվ են՝ սկսած տնտեսական համագործակցությունից, վերջացրած անվտանգության, ժողովրդավարական և պաշտպանության ոլորտում համագործակցություն։ Սա շատ հաջողված, բազմաոլորտ և լավ հեռանկարներ բացող փաստաթուղթ […]
20:20 22.01.2025
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պայմանավորվածության պատճառը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին, անդրադառնալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի դիտարկմանը, որ տրամաբանական կլիներ սահմանազատումը սկսել հարավից՝ վարչապետն ասաց՝ չի կարող ասել, թե պատգամավորի նշած որևէ տարբերակ վատն է: «Բայց Հայաստանի Հանրապետության պետական սահմանի այնպիսի հատված չկա, […]
20:15 22.01.2025
Հայաստանում մտածում են տարբերակված ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) ունենալու հարցի շուրջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հարցին՝ շրջանառության հարկից հրաժարվելու վերաբերյալ: «Շրջանառության հարկը և միկրոբիզնեսի հարկը դեպքերի մի զգալի մասում մարդկանց կանխում են խոշորանալուց: Իմ համոզմունքն այն է, որ շրջանառության հարկը մարդկանց […]
20:03 22.01.2025
Հայաստանի իշխանությունը դիվանագիտական շփումներում, դիվանագիտական օրակարգում է մշտապես պահում Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների վերադարձի հարցն ու շարունակելու է այդ ուղղությամբ ջանքերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին՝ Բաքվում հայ գերիների կեղծ դատավարության վերաբերյալ: «Այն տեղեկությունները, որոնք մենք իմացանք և այն տեսարանները, որ մենք […]
17:00 22.01.2025
Նախաձեռնության նպատակն է հանրային ներդրումային ծրագրերի կառավարման եւ բյուջետային գործընթացի միջեւ ներդաշնակության ապահովումը: Ներկայում հանրային ներդրումային ծրագրերի կառավարման գործընթացը կարգավորվում է «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքից բխող հանրային ներդրումների վերհանման, մշակման, գնահատման եւ առաջնահերթությունների որոշման կարգով, իսկ բյուջետային գործընթացը` «Բյուջետայի համակարգի մասին» օրենքով: Մինչդեռ, ըստ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանի, «Բյուջետային համակարգի մասին» օրենքում սահմանված […]
16:55 22.01.2025
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությամբ առաջարկվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը հանձնել Երեւանի Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով մարզահամալիրը, պահպանելով որպես սպորտային ենթակառուցվածք, հնարավորություն է ստեղծվում սպորտի զարգացման ռազմավարությամբ նախանշված կարեւորագույն միջոցառումներ իրականացնել: Նախարարը նշել է, որ […]
16:40 22.01.2025
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տակեշի Իվայան և ԱՄՆ նոր պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերահաստատել են համագործակցության կարևորությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում գործընկերների հետ, ներառյալ Ավստրալիան, Հնդկաստանը, Հարավային Կորեան և Ֆիլիպինները: Այս մասին Ճապոնիայի ԱԳՆ-ն հայտարարել է ԱՄՆ-ում կայացած հանդիպման արդյունքներով։ «Նախարարները պայմանավորվել են, որ կզարգացնեն համագործակցությունը՝ ամրապնդելու Ճապոնիա-ԱՄՆ դաշինքի զսպման և արձագանքման կարողությունները»,- ասվում […]
15:50 22.01.2025
Համաձայնագրով հիմքեր են ստեղծվում Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների մաքսային ծառայությունների միջեւ մաքսային բնագավառում համագործակցության ձեւավորման, երկկողմ հարաբերությունների պատշաճ եւ լիարժեք կարգավորման, սերտացման եւ փոխադարձ շահավետ գործակցության հնարավորությունների ամրապնդման եւ ընդլայնման համար: 2024 թվականի հունիսի 11-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու […]
14:30 22.01.2025
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը պնդել է, որ միությունը պետք է ամբողջությամբ հրաժարվի ռուսական էներգետիկ ռեսուրսներից։ ԵԽ ղեկավարը, ելույթ ունենալով Եվրախորհրդարանի անդամների առջև, խոստացել է նաև փետրվարին ներկայացնել էներգետիկ պլան, որը նախատեսում է ռուսական էներգետիկ ռեսուրսների ամբողջական մերժում։ «Եվրոպայում էներգիայի գները ավելի բարձր են, քան ԱՄՆ- ում կամ Չինաստանում: Այսպիսով, մենք պետք է իջեցնենք […]
14:04 22.01.2025
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։ «Զրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Ուկրաինայի հարաբերությունները քաղաքական, տնտեսական, հումանիտար, էներգետիկ ոլորտներում։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ըստ տեղեկությունների՝ հանդիպումը կայացել է «ուկրաինական կողմի խնդրանքի հիման […]
13:57 22.01.2025
Օրենքների նախագծերի փաթեթը մշակվել է սոցիալական արդարության համատեքստում` փոխադրամիջոցների սեփականատերերի շահերի պաշտպանության նկատառումներից ելնելով. այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը: Հունվարի 22-ի ԱԺ հերթական նիստում քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Մասնավորապես առաջարկվում […]
13:34 22.01.2025
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին: Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստան-Սերբիա փոխգործակցության շարունակական զարգացումը և հույս հայտնել, որ այն առավել կընդլայնվի առևտրատնտեսական, մշակութային, գիտակրթական և համագործակցության ներուժ ունեցող այլ բնագավառներում։ Այս համատեքստում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության առանձին նախաձեռնությունների վերաբերյալ: Փոխվարչապետը […]
13:03 22.01.2025
Ալեքսանդր Սիրունյանը որոշել է հետ վերցնել իր թեկնածությունը ԲԴԽ անդամի պաշտոնից։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ «ԲԴԽ անդամի թեկնածության մասով Սիրունյանը հանդես է եկել հայտարարությամբ և ասել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության մեջ որոշակի դիտարկումներ կան, ինքն այս պարագայում իր թեկնածությունը հետ է […]
12:58 22.01.2025
Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է վերակառուցել «Շահումյան-2» 220/110/10 կՎ, «Մարաշ» 220/110/10 կՎ եւ «Եղեգնաձոր» 220/110/35 կՎ ենթակայանները, որոնք կառուցվել են դեռեւս 1960-1970-ական թվականներին: Վարկային համաձայնագիրը 40.000.000 դոլարի չափով է: Վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից 15-ը՝ արտոնյալ: Վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետը 2029 թվականն է: Պարտավորության վճարը տարեկան կազմում է 0,25 տոկոս դրույքաչափ, որը հաշվարկվում է […]
12:29 22.01.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի նախագահ Սի Ծինփինին խնդրել է աջակցել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։ Այս մասին ամերիկացի նոր առաջնորդը հայտարարել է երեքշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում՝ մեկնաբանելով իր վերջին հեռախոսազրույցը չինացի գործընկերոջ հետ։ «Այո, ես ասացի՝ մենք պետք է կարգավորենք դա», – ասել է Թրամփը ՝ պատասխանելով այն հարցերին, թե արդյոք նա խնդրել […]
12:20 22.01.2025
Հունվարի 21-ին Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շայնբաումը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մեքսիկական ծոցը վերանվանելու որոշումը։ Նրա խոսքերը հայտնում է CNN-ը։ «Մեզ համար այն շարունակում է կոչվել Մեքսիկական ծոց, աշխարհի համար ևս», – ասել է նա: Շեյնբաումի խոսքով՝ ծոցը ամերիկյան կկոչվի միայն ԱՄՆ-ի մայրցամաքային եզրին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարողական հրամանագիր է ստորագրել, որով Մեքսիկական […]
12:12 22.01.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կզարգացնի տնտեսական կապերը Հնդկաստանի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ հանդիպման ժամանակ։ «ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր Վաշինգտոնում հանդիպել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ։ Պետքարտուղար Ռուբիոն ընդգծել է Թրամփի վարչակազմի ցանկությունը՝ աշխատել Հնդկաստանի հետ՝ զարգացնելու տնտեսական […]
11:30 22.01.2025
Հայաստանը կանգնած է բարդ ու լուրջ մարտահրավերների առջև, որոնք վտանգում են նրա անվտանգությունը, ինքնիշխանությունն ու ժողովրդավարական արժեքները։ Այս պայմաններում Եվրոպան պարտավոր է գործել՝ աջակցելով Հայաստանի ժողովրդին այս կարևոր պահին՝ ամրապնդելով նրա կապերը Եվրոպայի հետ և պաշտպանելով նրա իրավունքներն ու անվտանգությունը։ Այս մասին Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում նշել է Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Գզավիյե […]
11:23 22.01.2025
Կատարի իշխանությունները պատրաստ են կարգավորել դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության ամբողջական կարգավորման պայմանով։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է էմիրության վարչապետի խորհրդական և արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բին Մուհամեդ ալ Անսարին։ «Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը պետք է կապված լինի երկու անկախ պետությունների ստեղծման միջոցով պաղեստինյան հարցի ամբողջական լուծման հետ»,- ասել է ալ-Անսարին՝ պատասխանելով […]
10:57 22.01.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հայտարարել է, որ իր վարչակազմը, ամենայն հավանականությամբ, պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ, եթե Վլադիմիր Պուտինը հրաժարվի բանակցություններ վարել Ուկրաինայում պատերազմի ավարտի մասին, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Թրամփի խոսքով՝ իր վարչակազմը դիտարկում է նաև Ուկրաինային զենք մատակարարելու հարցը՝ ընդգծելով, որ, նրա կարծիքով, Եվրամիությունը պետք է ավելի մեծ օգնություն ցուցաբերի Ուկրաինային։ […]
10:00 22.01.2025
Եվրամիությունը մտահոգված է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) դուրս գալու ԱՄՆ-ի նոր վարչակազմի որոշմամբ և հույս ունի, որ Դոնալդ Թրամփը հաշվի կառնի Եվրոպայի մտահոգությունները և կփոխի իր կարծիքը։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Եվա Հրնցիրովան։ «ԵՄ-ն անհանգստացած է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու ԱՄՆ-ի որոշմամբ: Մենք հուսով ենք, որ այս որոշումը […]
09:50 22.01.2025
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտնել է, որ մտադիր է մոտ ապագայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր վարչակազմի ներկայացուցիչների հետ քննարկել Իրանի միջուկային ծրագրի հարցը։ «Ժամանակն է վերադառնալու ինչ-որ շրջանակային պայմաններին: Անընդունելի է երկրի համար այս տեմպերով և այս մակարդակով ուրան հարստացնելը»,- ասել է Գրոսին Bloomberg հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Նա հիշեցրել է, […]
21:50 21.01.2025
ԱՄՆ-ում նոր վարչակազմը ստանձնեց իր պարտավորությունները: Նա ստորագրեց առաջին իսկ հրամանագրերը: Մինչ այդ՝ Հայաստանը նոր փաստաթուղթ ստորագրեց ԱՄՆ-ի հետ, որը համատեղ գործելու բավական լայն շրջանակ բացեց: Այս ու այլ հարցեր քննարկել ենք ռազմական ու անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանի հետ՝ «Հեռանկարում»։
21:45 21.01.2025
Կառավարությունը բազմիցս մշակել է երիտասարդության քաղաքականությանն առնչվող ոլորտային ռազմավարություններ, առաջադրել ծրագրեր, սակայն մինչ օրս առկա չէ ոլորտում պետական քաղաքականության առաջնահերթությունները սահմանող եւ այդ քաղաքականության իրականացման համար իրավական հստակեցումներ ապահովող օրենք: Կառավարության հեղինակած «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը միտված է լրացնելու այդ բացը. ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս մասին […]
21:30 21.01.2025
Առաջարկվում է արտաքին հետախուզության ծառայությանը վերապահել պետական գաղտնիք կազմող տեղեկություններին անձանց առնչվելու թույլտվություն տալու լիազորություն: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։ ««Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ հունվարի 21-ի նիստի ընթացում ներկայացրել է Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը` նշելով, որ օրինագծով առաջարկվում է սահմանել, որ ծառայության գործունեության բնագավառում գաղտնիության […]