TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+10.93 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԺԱԴ-ի կանոնադրությանը միանալը կարող է բարենպաստ պայմաններ ստեղծել մեր մշակույթի հանրահռչակման ու մշակութային ժառանգության պաշտպանության համար

21:14 21.01.2025

Մշակութային ժառանգության ասիական դաշինքը (ՄԺԱԴ) չինական նախաձեռնություն է, վերաբերում է ասիական տարածաշրջանի երկրներին: Այն ստեղծվել է 2021 թվականին, 10 պետությունների շարքում մեր երկիրը եւս կառույցի հիմնադիր անդամ է: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։ «ՄԺԱԴ-ը կամավոր մասնակցության, հավասարության, փոխադարձ հարգանքի եւ շահի սկզբունքների հիման վրա ասիական երկրների կողմից ստեղծված միջկառավարական համագործակցության մեխանիզմ է, որն ուղղված է […]

̰
ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը ՌԴ ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին

20:29 21.01.2025

ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը ՌԴ ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին: «Հարգելի՛ Սերգեյ Վիկտորի, Հարգելի՛ գործընկերներ, Նախևառաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել նախարար Լավրովին այս այցի կազմակերպման և ավանդական հյուրընկալության համար: Պետք է նշեմ, որ այս այցի նախապատրաստական աշխատանքները տևել են շուրջ երեք ամիս, սակայն տեխնիկական պատճառներով այն մի քանի անգամ հետաձգվել է, և ահա, վերջապես, մեզ […]

̰
Կայացել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը

18:35 21.01.2025

Կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հանդիպման մեկնարկին նախարար Միրզոյանը նշել է. «Հարգելի՛ Սերգեյ Վիկտորի, Հարգելի՛ գործընկերներ, Շատ ուրախ եմ մեր հանդիպման համար։ Կարծում եմ, իմ այցը բավականին արդիական է մեր երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկայի լույսի ներքո։ Վերջին անգամ […]

̰
Դոնալդ Թրամփը հայտարարել է Չինաստանի առաջնորդի հետ նոր շփումների մասին

17:48 21.01.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ նոր շփումների մասին, սակայն չի նշել, թե երբ դրանք կարող են տեղի ունենալ։ «Մենք հանդիպումներ և հեռախոսազրույցներ կունենանք նախագահ Սի Ծինփինի հետ»,- լրագրողներին ասել է Թրամփը։ «Հնարավոր է, եթե հրավեր լինի»,- ասել է նա Օվալաձև աշխատասենյակում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք այս տարի կարող […]

̰
Նարենդրա Մոդին ուղերձ է հղել Թրամփին երդմնակալության կապակցությամբ

17:33 21.01.2025

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին անձնական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին երդմնակալության կապակցությամբ։ Այս մասին հայտնում է India Today հեռուստաալիքը։ Մոդիի նամակը Թրամփին փոխանցել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանքարը, որը ներկայացնում էր հարավասիական հանրապետության կառավարությունը Սպիտակ տան 47-րդ ղեկավարի երդմնակալության արարողությանը։ Հաղորդագրության մանրամասները չեն հաղորդվում։ Ինչպես նշել է հեռուստաալիքը, Ջայշանքարը նստել է […]

̰
Դոնալդ Թրամփը կրկին Կուբան ներառել է ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցուցակում

17:05 21.01.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին Կուբան ներառել է ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցուցակում։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Այսպիսով, նրա նախորդի՝ Ջո Բայդենի հրամանագիրը՝ երկիրը այս ցուցակից հանելու մասին, ուժի մեջ է մնացել ընդամենը մեկ շաբաթ։ Հունվարի 14-ին Բայդենը Կուբային հանել էր ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցուցակից։ 2014 թվականի դեկտեմբերին ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ […]

̰
Թրամփը չեղյալ է համարել Բայդենի 78 որոշում․ CNN

16:50 21.01.2025

ԱՄՆ-ի առաջնորդ Դոնալդ Թրամփը իր երդմնակալությունից հետո չեղարկել է նախկին նախագահ Ջո Բայդենի 78 հրամաններ և հուշագրեր։ Այս մասին հայտնում է CNN-ը։ «Թրամփը, ելույթ ունենալով Վաշինգտոնում կազմակերպված հանրահավաքում, ստորագրել է մի շարք հրամանագրեր, որոնցով չեղարկվում են Բայդենի որոշումները։ ԱՄՆ նոր նախագահը չեղյալ է համարել նախորդ վարչակազմի 78 հրամաններն ու հուշագրերը»,- նշում է CNN-ը։ Ստորագրումն ավարտելուց […]

̰
Եթե նման հարց ծագի, պետք է հասկանալ՝ ինչ անել. Միրզոյանի պատասխանը՝ ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցությունը համատեղելու մասին հարցին

16:21 21.01.2025

Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին Հայաստանի կառավարության ընդունած օրինագիծը հասարակական նախաձեռնություն է և չի պարունակում կոնկրետ ժամկետներ կամ մեխանիզմներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանն ի՞նչ ժամկետների մեջ հույս ունի անդամակցել Եվրոպական միությանը […]

̰
Թրամփը ստորագրել է ԱՀԿ-ից ԱՄՆ-ին դուրս բերելու հրամանը

16:08 21.01.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) դուրս գալու մասին, փաստաթուղթը հրապարակել է Սպիտակ տունը։ ԱՄՆ նոր նախագահի խոսքով, իր երկիրը մյուսների համեմատ չափազանց շատ գումար է վճարում կազմակերպությանը։ «Չինաստանը, որի բնակչությունը կազմում է 1,4 միլիարդ, կազմում է Միացյալ Նահանգների բնակչության 300 տոկոսը, սակայն ԱՀԿ-ին գրեթե 90 տոկոսով ավելի քիչ ներդրում […]

̰
Երևանը փորձում է հաշվի առնել Մոսկվայի շահերը միջազգային հարթակներում և նույնն ակնկալում է Մոսկվայից. Միրզոյան

15:43 21.01.2025

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Երևանը միջազգային հարթակներում մշտապես փորձում է հաշվի առնել Ռուսաստանի շահերը և ցանկություն կա, որ Մոսկվան էլ միջազգային հարթակներում որոշ չափով հաշվի առնի Հայաստանի Հանրապետության շահերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում ընթացող բանակցությունների ընթացքում։ Նրա խոսքով՝ միջազգային […]

̰
Ղազախստանում երկրաշարժ է տեղի ունեցել

15:37 21.01.2025

Ղազախստանի Ուստ-Կամենոգորսկ քաղաքից 220 կմ հարավ-արևելք 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայան մասնաճյուղը: Երկրաֆիզիկական հետազոտության Ալթայ-Սայան մասնաճյուղի օպերատիվ տվյալների համաձայն՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Չինաստանի հետ սահմանից մոտավորապես 70 կմ հեռավորության վրա:  

̰
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին

15:17 21.01.2025

ԱՍՀ նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին կապերի պատասխանատու Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին։ «Որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին կապերի պատասխանատու՝ պատիվ ունեցա մասնակցելու ԱՄՆ խոշորագույն NewsMax Media ընկերության հրավերով Անդրյու Մելլոն կառավարական սրահում նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին։ Միջոցառման ընթացքում ջերմ շփման լավ հնարավորություն ունեցա ԱՄՆ առաջիկա պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, […]

̰
Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել տարածաշրջանային հաղորդակցային ուղիները. ԱԳ նախարար

14:54 21.01.2025

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիներն ապաշրջափակելու  վերաբերյալ։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում ընթացող բանակցությունների ընթացքում։ «Հարավային Կովկասում տնտեսական գրավչության բարձրացման հարցում Հայաստանի վճռորոշ մտադրության համատեքստում ուրախ եմ հաստատել Հայաստանի տեսլականը՝ ապաշրջափակելու բոլոր տնտեսական […]

̰
Հույս ունենք, որ Ռուսաստանը կխուսափի միակողմանի մեկնաբանություններից․ Արարատ Միրզոյան

14:45 21.01.2025

Հայաստանը շահագրգռված է շարունակել արդյունավետ քաղաքական երկխոսությունը՝ ուղղված հայ-ռուսական հարաբերությունների և տարածաշրջանային իրավիճակի վրա ազդող հարցերի քննարկմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում ընթացող բանակցությունների ընթացքում՝ միևնույն ժամանակ հույս հայտնելով, որ Ռուսաստանը հաշվի կառնի տեղի ունեցող իրադարձությունների բոլոր բաղադրիչները՝  խուսափելով միակողմանի մեկնաբանություններից։Արարատ […]

̰
Ֆոնդերի ներդրումների որոշ սահմանափակումների մեղմացումը կընդլայնի ներդրումների և եկամուտների ստացման հնարավորությունները

14:42 21.01.2025

Արդեն 10 տարուց ավելի է, ինչ գործում է կուտակային համակարգը, եւ նկատում ենք անընդհատ մեծ աճ եւ ակտիվություն այս համակարգում: Միաժամանակ տեսնում ենք կարիք, որպեսզի որոշակի հարցերում ավելի մեծ հնարավորություններ տանք մեր կուտակային կենսաթոշակային ֆոնդերին՝ Հայաստանի Հանրապետության տնտեսությունում ներդրումներ կատարելու համար: Նախագիծը մի քանի հարց է լուծում: Առաջին փոփոխությամբ ամբողջությամբ առաջարկվում է վերացնել որեւէ թղթային […]

̰
Վաշինգտոնը դադարեցնում է այլ երկրների զարգացմանն ուղղված ֆինանսավորումը

14:29 21.01.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրով ԱՄՆ-ը 90 օրով կդադարեցնի զարգացման աջակցության տրամադրումը այլ երկրներին՝ վերլուծելու դրա արդյունավետությունը և համապատասխանությունը Վաշինգտոնի քաղաքականությանը: «ԱՄՆ քաղաքականությունն այն է, որ արտաքին օգնությունն այլևս չպետք է տրամադրվի այնպես, որ լիովին չհամապատասխանի Միացյալ Նահանգների նախագահի արտաքին քաղաքականությանը», – ասվում է հրամանում, որը հրապարակվել է Սպիտակ տան կայքում: Այս առումով, այլ երկրներին […]

̰
Լավրով. ԵԱՏՄ-ում փոխգործակցությունը Հայաստանի հետ տպավորիչ արդյունքներ է տալիս

14:14 21.01.2025

Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում ապահովում է երկու երկրների միջև առևտրի տպավորիչ ցուցանիշներ։ Այս մասին ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների բացման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Պարզապես խոսեցինք առևտրատնտեսական հարաբերությունների մասին, որոնք վերելք են ապրում։ Առևտրաշրջանառությունը հասել է ռեկորդային մակարդակի՝ անցյալ տարի գրեթե 12 մլրդ դոլար, […]

̰
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ Լավրով

13:57 21.01.2025

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների ժամանակ։ «Մենք պատրաստ ենք անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների  կարգավորմանը բոլոր ուղղություններով»,- ասել է Լավրովը։  

̰
Երևանը Մոսկվայի բնական ռազմավարական գործընկերն է և դաշնակիցը․ Լավրով

13:51 21.01.2025

Երևանը Մոսկվայի բնական ռազմավարական գործընկերն է և դաշնակիցը, որը շահագրգռված է բարիդրացիական հարաբերությունների զարգացմամբ։ Այս մասին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների բացման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Նախորդ տարին դժվար էր երկկողմ հարաբերությունների համար։ Այսօր մենք վճռական ենք տրամադրված մեր ղեկավարների՝ նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահպանած մթնոլորտի ոգով […]

̰
Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը բանակցություններ են վարել

13:39 21.01.2025

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը զրույց են ունեցել տեսազանգի միջոցով, հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ «Հունվարի 21-ին՝ առավոտյան, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը տեսազանգի միջոցով հանդիպում է անցկացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Թե որն է եղել քննարկման թեման, դեռ հստակեցված չէ։

̰
Արարատ Միրզոյանի բացման խոսքը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպմանը

13:20 21.01.2025

ՀՀ ԱԳ նախարարությունը ներկայացրել է նախարար Արարատ Միրզոյանի բացման խոսքը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպմանը։ Տեսանյութը՝ ստորև։

̰
Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Բաքվում ԼՂ-ի նախկին բարձրաստիճան ղեկավարության կեղծ դատավարությանը

12:36 21.01.2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ Բաքվում Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան ղեկավարության կեղծ դատավարության թեմային։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողի հարցին, թե արդյոք հետևո՞ւմ են այդ դատավարությանը և ի՞նչ արձագանք ունեն, Սիմոնյանը պատասխանեց, որ արձագանքելու բան չկա։ «Դե ինչ կա այստեղ արձագանքելու։ Հետևում ենք, տեսնում ենք՝ ինչ է կատարվում։ Բայց արձագանքելու որևէ բան չկա։ Ակնհայտ է, թե ինչ […]

̰
Թրամփը հայտարարել է, որ իր օրոք Ուկրաինայում պատերազմ չէր լինի

11:37 21.01.2025

ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր օրոք ուկրաինական ճգնաժամ չէր լինի։ «Ուկրաինայի պատերազմը երբեք չէր լինի», – ասել է Թրամփը Վաշինգտոնում երդմնակալության շքերթի ժամանակ։ ԱՄՆ նոր նախագահը նաեւ խոստացել է դադարեցնել «որոշ պատերազմներ»։ Ավելի վաղ Թրամփը, պաշտոնը ստանձնելուց հետո ելույթ ունենալով Կոնգրեսում, ասել էր, որ զբաղվելու է աշխարհում հակամարտությունների կարգավորմամբ։ «Կարևոր կլինի […]

̰
Թրամփն ասել է, որ այսուհետ ԱՄՆ-ում ճանաչվելու են միայն արական և իգական սեռերը

11:26 21.01.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, որ այսուհետ ամերիկյան իշխանությունների համար գոյություն ունեն միայն արական և իգական սեռերը։ «Այսօրվանից Միացյալ Նահանգների վարչակազմի պաշտոնական քաղաքականությունն է, որ կա երկու սեռ՝ արական և իգական», – ասել է նա նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ելույթի ժամանակ։  

̰
Թրամփը հայտարարել է, որ կհանդիպի Պուտինի հետ

11:22 21.01.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցը կարող է տեղի ունենալ շատ շուտով։ «Դա կարող է լինել շատ շուտով», – ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե երբ կարող է տեղի ունենալ զրույց Ռուսաստանի պետության ղեկավարի հետ: «Ես հանդիպելու եմ նախագահ Պուտինի հետ», – ասել է Թրամփը և […]

̰
ԱՄՆ նոր պետքարտուղարը Մարկո Ռուբիոն է

11:10 21.01.2025

ԱՄՆ Սենատը միաձայն հաստատել է հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոյի թեկնածությունը երկրի պետքարտուղարի պաշտոնում։ Ռուբիոյի օգտին քվեարկել է 99 սենատոր։ Ինչպես նշել է Reuters-ը, Ռուբիոն Չինաստանի քննադատն է և Իսրայելի ջատագովը։ ԱՄՆ նոր պետքարտուղարը նաև նշել է, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը պետք է լինի Ուկրաինայում ընթացող պատերազմի դադարեցումը՝ շեշտելով, որ համաձայնության հասնելու համար հարկավոր են զիջումներ ինչպես […]

̰
Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ է Ռուսաստանի հետ գործարքի

10:58 21.01.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է գործարք կնքել ուկրաինական հակամարտությունը լուծելու համար, սակայն չի հստակեցրել, թե ինչ պայմաններով։ «Նա ինձ ասաց, որ ցանկանում է գործարք»,- ասել է Թրամփը լրագրողներին Սպիտակ տան կողմից հեռարձակվող Օվալաձեւ սենյակից: Նա կոչ է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նույնպես պատրաստ լինել գործարք կնքելուն, […]

̰
Համընդհանուր հայտարարագրի մասին. Նիկոլ Փաշինյան

21:53 20.01.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել․ «Համընդհանուր հայտարարագրի մասին»։  

̰
Թրամփը պաշտոնապես ստանձնում է ԱՄՆ նախագահի պաշտոնը. ի՞նչ սպասել մեր տարածաշրջանի համար

21:18 20.01.2025

Դոնալդ Թրամփն այսօր պաշտոնապես կստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը: Աշխարհի տարբեր անկյուններից են սրտատրոփ սպասում Վաշինգտոնի նոր վարչակազմի ուղերձներին և գործողություններին: Ի՞նչ սպասել առաջիկայում և ի՞նչ կարող է փոխել Թրամփը նաև մեր տարածաշրջանում. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը:

̰
Ռաֆայել Երիցյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում չընտրվեց

21:08 20.01.2025

Կառավարության շենքում այսօր անցկացվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության հարցազրույցը: Հիշեցնենք, որ այդ պաշտոնի համար հայտ էր ներկայացրել ընդամենը մեկ թեկնածու՝ Ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության նախկին պետ Ռաֆայել Երիցյանը: Նա այսօր պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին: Ընդմիջումից հետո հայտարարվել է, որ բավարար ձայներ չհավաքելով՝ միակ թեկնածուն այդ պաշտոնում չի ընտրվել: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
BACK_TO_TOP