20:50 24.01.2025
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ կազմակերպում են ՄԱԿ-ի մոդել 2025 համաժողով՝ Հայաստանի Հանրապետության՝ ՄԱԿ-ին անդամակցության 33-րդ ամյակի և ՀՀ դիվանագետի օրվա առթիվ։ «ՆԿԱՐԱԳԻՐ Համաժողովը կազմակերպվելու է երկու փուլով՝ տեսական դասախոսություններ ՀՀ ԱԳՆ դիվանագետների, արտերկրում հավատարմագրված ՀՀ դեսպանների և մշտական ներկայացուցիչների, ինչպես նաև Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչների կողմից, որոնք հնարավորություն […]
19:47 24.01.2025
Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու պայմանավորվածություն ձեռք չի բերվել, քանի որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ում լիազորությունների ժամկետը լրացել է 2024 թվականի մայիսին, «ցանկանում էր կռվել»։ Այս մասին հունվարի 23-ին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Լսեք, Զելենսկին որոշեց մրցել շատ ավելի մեծ, շատ ավելի հզոր երկրի հետ: Նա չպետք է դա […]
19:41 24.01.2025
Միացյալ Նահանգներում ձերբակալել են 538 անօրինական ներգաղթյալի, այդ թվում՝ ահաբեկչության մեջ կասկածվողի, և հարյուրավոր միգրանտների արտաքսել խոշոր հակամիգրացիոն գործողության շրջանակներում: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիտը։ «Թրամփի վարչակազմը ձերբակալել է հանցագործ անօրինական ներգաղթյալների, այդ թվում՝ ահաբեկչության կասկածյալի: Բացի դրանից, ռազմական ինքնաթիռներով արտաքսվել են հարյուրավոր հանցագործ անօրինական ներգաղթյալներ: Ընթացքի մեջ է պատմության […]
17:30 24.01.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, Խորվաթիայի, Թաիլանդի Թագավորության վարչապետներին, տարբեր երկրների, աշխարհահռչակ մի շարք այլ կառույցների ղեկավարների հետ: Մանրամասները՝ ռեպորտաժում:
16:20 24.01.2025
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Պարույր Հովհաննիսյանը հայտարարել է, որ Երևանի և Թեհրանի հարաբերություններն աննախադեպ բարձր մակարդակի վրա են գտնվում, և ինքը չի տեսել որևէ հարց, որում չի հաջողվել իրանական կողմի հետ հասնել համաձայնության։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն՝ անդրադառնալով հարցին, որ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումից հետո […]
15:25 24.01.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ կարող է համաձայնության գալ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ ավելի արդար առևտուր կառուցելու շուրջ։ Այդ մասին նա հայտարարել է իր երդմնակալությունից հետո Fox News-ին տված հարցազրույցում։ «Ես կարող եմ դա անել, քանի որ մենք ունենք այն, ինչ նրանց պետք է»,- ասել է նա: Թրամփը պնդել է, որ […]
15:12 24.01.2025
Ռուսաստանը մնում է Փարիզի կլիմայի համաձայնագրի մասնակիցը, և Մոսկվան դրանից դուրս գալու որոշումներ չի կայացրել, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Լրագրողները Կրեմլի խոսնակին հարցրել են համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ-ի և որոշ այլ երկրների մտադրությունների մասին։ «Ռուսաստանի Դաշնությունում այդ հարցի վերաբերյալ որոշումներ չեն կայացվել: Հետևաբար, այստեղ դեռ խոսելու ոչինչ չկա», – ասել է […]
14:16 24.01.2025
Ուկրաինայում ռազմական հակամարտությունից, ինչպես 2008-ին Հարավային Օսիայում, կարելի էր խուսափել, բայց դրանք սանձազերծվեցին համաշխարհային պատերազմով շահագրգռված ուժերի կողմից: Այս մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Մենք երկար ժամանակ ասում էինք, որ Ուկրաինայում պատերազմից կարելի էր խուսափել, բայց, ցավոք, տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ, և դա կործանարար հետևանքներ բերեց մեր բարեկամ երկրի՝ Ուկրաինայի […]
13:53 24.01.2025
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ շփմանը։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մոսկվան սպասում է ազդանշանների և ժամանակին կտեղեկացնի հնարավոր զրույցի մասին»,- ասել Պեսկովը։ Ավելի վաղ, Թրամփը ասել է, որ ցանկանում է «անհապաղ» հանդիպել Պուտինի հետ։ Սպիտակ տան ղելավարը նաև լրագրողներին ասել է, որ ազդանշաններ […]
13:45 24.01.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը համաշխարհային աղետի կհանգեցնի։ «Նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ: Իսկ եթե ունենան, ապա բոլորը կունենան այն, և դա աղետ կլինի»,- ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում: Մինչդեռ հունվարի կեսերին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը NBC News-ին տված հարցազրույցում ասել էր, որ Թեհրանը միջուկային […]
13:21 24.01.2025
ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ջո Բայդենը «սարսափելի աշխատանք է կատարել», ինչը հանգեցրել է Ուկրաինայում հակամարտության բռնկմանը։ «Բայդենը սարսափելի աշխատանք կատարեց՝ թույլ տալով այս պատերազմի մեկնարկը։ Այն չպետք է սկսվեր», – ասել է նա Fox News-ին տված իր հարցազրույցում։ Թրամփի կարծիքով՝ Բայդենի սխալներից մեկն այն էր, որ «թույլ տվեց էներգակիրների գները շատ […]
13:10 24.01.2025
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։ «ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների կարևորությունը, Թուրքիայի դերը՝ որպես ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակից և ընդհանուր շահերը տարածաշրջանում։ Պետքարտուղար […]
12:42 24.01.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է կապ հաստատել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, սակայն հնարավոր շփումների մանրամասները չի նշել։ «Կիմ Չեն Ընը խելացի մարդ է»,- ասել է Թրամփը երդմնակալությունից հետո Fox News-ին տված իր առաջին հարցազրույցում։ Հարցին, թե արդյոք նա կապ կհաստատի Կիմ Չեն Ընի հետ, Թրամփը պատասխանել է. «Ես կկապվեմ»: «2018 թվականի հունիսին […]
12:28 24.01.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չէր ցանկանա պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության դեմ։ «Եթե նրանք համաձայնության չգան Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար, ես հսկայական մաքսատուրքեր կսահմանեմ: Եթե նրանք շուտով չլուծեն այս պատերազմը, գրեթե անմիջապես ես հսկայական մաքսատուրքեր և հսկայական հարկեր կսահմանեմ Ռուսաստանի վրա, ինչպես նաև հսկայական պատժամիջոցներ, և ես չեմ ուզում դա անել, ես սիրում […]
12:20 24.01.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է կարգավորվել դիվանագիտական ճանապարհով։ «Հուսով եմ, որ այդպես է»,- ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում ՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Ուկրաինայի հակամարտությունը կլուծվի դիվանագիտական ճանապարհով։ Ամերիկացի առաջնորդը նաև ասել է, որ Ուկրաինայում հակամարտությունը «չպետք է տեղի ունենար», և իր նախորդ Ջո […]
11:48 24.01.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Չինաստանը մեծ ազդեցություն ունի Ռուսաստանի վրա երկու երկրների սերտ տնտեսական համագործակցության շնորհիվ։ Այս մասին նա հայտարարել է հինգշաբթի՝ Սպիտակ տանը, պատասխանելով լրագրողների հարցերին։ «Չինաստանը շատ խոշոր առևտրային գործընկեր է: Ռուսաստանը մեծ էներգիա է մատակարարում Չինաստանին, Չինաստանը նրանց մեծ գումարներ է վճարում դրա համար, և ես կարծում եմ, որ […]
11:25 24.01.2025
Ամերիկայի նոր առաջնորդ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ նավթի ու գազի մեծ պաշարները թույլ կտան ԱՄՆ-ին կրկին հարուստ երկիր դառնալ։ «Մենք ունենք ավելի շատ նավթ և գազ, քան ցանկացած այլ երկիր: Դա մեծ արժեք է, քանի որ Չինաստանը չունի այն: Մենք նորից հարուստ երկիր ենք լինելու: Էներգիան մեզ կտանի այս ճանապարհով», – ասել է […]
11:10 24.01.2025
Հումանիտար օգնություն տեղափոխող ավելի քան 3000 մեքենա վերջին օրերին ժամանել է Գազայի հատված, որը ամիսներ շարունակ սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների խիստ պակաս էր զգում Իսրայելի կողմից անկլավի հյուսիսային հատվածի շրջափակման պատճառով: Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։ «Ավելի քան 3250 մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարներ հատել են Գազայի սահմանը կիրակի օրը հրադադարի մասին համաձայնագրի […]
11:02 24.01.2025
Միջազգային ասպարեզում խոշոր պետությունների միջև աշխարհաքաղաքական մրցակցությունը սրվում է, և միջուկային տերությունների միջև ուժային բախման ռիսկերը մեծանում են: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Աշխարհում աճող հակամարտությունների և ուժեղացող աշխարհաքաղաքական մրցակցության ֆոնին մեծանում են խոշոր պետությունների միջև ուժային բախման ռիսկերը, այդ թվում՝ միջուկային տերությունների մասնակցությամբ», – նշել է […]
10:15 24.01.2025
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հայտարարությունը երկրում նախապատրաստվող պետական հեղաշրջման, ինչպես նաև Վրաստանում անկարգությունների ու հակակառավարական ցույցերի մասին, մի տեղից համակարգվող գործընթացներ են։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Այս կարգի գործընթացները բոլոր երկրներում համակարգվում են բացարձակապես մի ձեռքով: Ես հաճախ էի մեջբերում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կոնկրետ տեսաուղերձը, որտեղ նա […]
10:09 24.01.2025
Եթե պատերազմի ավարտի ժամկետը կախված լիներ Ուկրաինայից ու ժողովրդավարական աշխարհից, ապա ամեն ինչ կավարտվեր վաղը, սակայն հաղթանակը պետք է հանգեցնի արդար խաղաղության։ Այս մասին Դավոսում Euronews-ին տված հարցազրույցում հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։ Նա նշել է, որ Ուկրաինային անհրաժեշտ է մայրցամաքի աջակցությունը՝ դադարեցնելու պատերազմը, որը նա երբեք չի ցանկացել։ Երմակը նշել է, […]
22:47 23.01.2025
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պատմաբան Շիրակ Թորոսյանին: Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել կառավարության հետ վերջին հարցուպատասխանի ժամանակ պատգամավորի՝ վարչապետին ուղղված հարցին բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականության դրսևորումների մասին: Հյուրը անդրադարձել է նաև վերջին քաղաքական զարգացումներին՝ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթղթին, Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցին, Արարատ Միրզոյանի Մոսկվա կատարած այցին և, ընդհանուր առմամբ, […]
22:28 23.01.2025
Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել հայազգի անվանի գիտնական, մոլեկուլային կենսաբան և նյարդաբան Արտեմ Փաթափությանի հետ, ով 2021 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի: Վարչապետը բարձր է գնահատել պարոն Փաթափությանի բացառիկ ներդրումն ու գիտական ձեռքբերումները համաշխարհային գիտության ոլորտում՝ ընդգծելով, որ գիտության և կրթության զարգացումը ՀՀ Կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է։ Վարչապետը […]
22:03 23.01.2025
Դավոսում կայացել է Հայաստանի և Թայլանդի Թագավորության վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Պաետոնգտարն Շինավատրայի հանդիպումը: Զրուցակիցները կարևորել են երկկողմ քաղաքական, տնտեսական կապերի զարգացումը և վստահություն հայտնել, որ դրա համար առկա է մեծ ներուժ: Հեռանկարային են համարվել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, առևտրի, կրթության և այլ ոլորտներում: Հայաստանի և Թայլանդի վարչապետները պայմանավորվել են հանձնարարել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին` առաջիկայում […]
21:53 23.01.2025
Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է․ «Փետրվարի սկզբին նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն ԱՄՆ: Վարչապետը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինբպես նաեւ «Ազգային աղոթքի նախաճաշին»: Գագաթնաժողովին ՀՀ վարչապետը հանդես կգա ելույթով»:
21:49 23.01.2025
Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Խորվաթիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Խորվաթիայի միջև հարաբերությունների զարգացմանն ու երկկողմ օրակարգի ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Կողմերը կարևորել են առևտրատնտեսական համագործակցության խթանումը՝ ընդգծելով փոխգործակցության նոր հնարավորությունների ստեղծման անհրաժեշտությունը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային […]
21:23 23.01.2025
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի՛ քաղաքացիներ, 2025 թվականի փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից՝ ավտոբուսից, տրոլեյբուսից և մետրոյից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի ճկուն և հարմար։ Այսուհետ վճարումները կարող եք կատարել երեք տարբերակով՝ Անկանխիկ՝ բանկային քարտով (Arca, Visa, Mastercard), QR կոդի միջոցով՝ TelCell հավելվածով, Տրանսպորտային քարտի միջոցով»։
21:00 23.01.2025
Կիևի պարտությունը ՆԱՏՕ-ին կարժենա ոչ թե հավելյալ միլիարդավոր դոլարներ, որոնք դաշինքը ներկայումս հատկացնում է ռազմական կարիքների համար, այլ լրացուցիչ տրիլիոն դոլարներ, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ ելույթ ունենալով Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Ուկրաինային թեմային նվիրված միջոցառմանը։ «Եթե Ուկրաինան պարտվի, ՆԱՏՕ-ին կպահանջվեն ոչ թե հավելյալ միլիարդներ, այլ լրացուցիչ տրիլիոն դոլարներ»,- ասել է նա: Նա […]
20:41 23.01.2025
ՀՀ ԱԳ նախարարի անդրադարձը ՀՀ-Ղրղսզտան երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին՝ Ղրղսզտանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով։
20:38 23.01.2025
Այսօր տեղի ունեցավ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, հայտնում են ՏԿԵՆ-ից։ «Նիստի սկզբում նախարարը ողջունել է խորհրդի անդամներին և շնորհակալություն հայտնել համագործակցված աշխատանքի համար։ Նիստի ընթացքում զեկուցվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության […]