13:29 18.01.2025
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳ նախարարությունը: Կողմերը կքննարկեն հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև Սիրիայում, Գազայում և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները:
13:00 18.01.2025
Դոնալդ Թրամփի թիմն ավարտում է ներգաղթի հարցերով կոշտ հրամանագրերի փաթեթը։ Սպասվում է, որ դա կհրապարակվի ԱՄՆ նորընտիր նախագահի պաշտոնը ստանձնելուց մի քանի ժամ անց: Այս մասին հայտնում է CNN-ը։ Փաթեթը ներկայացնում է ներգաղթային քաղաքականության կտրուկ փոփոխություններ, ասել են երկու աղբյուրները: Նշվում է, որ դա կազդի արդեն ԱՄՆ-ում գտնվող ներգաղթյալների և ԱՄՆ-Մեքսիկա սահմանին ապաստան հայցող միգրանտների […]
12:47 18.01.2025
Չինաստանը պատրաստ է աշխատել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հետ՝ խթանելու համաշխարհային սոցիալիզմի բարգավաճումը և նպաստելու ընդհանուր զարգացմանն ու կայունությանը: Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։ «Ես մեծ ուշադրություն եմ դարձնում չին-վիետնամական հարաբերությունների զարգացմանը և պատրաստ եմ միավորել ուժերը ձեզ հետ, շարունակել ձեռք ձեռքի տված ընթանալ սոցիալիստական արդիականացման կառուցման նոր ճանապարհով»,- ասվում է շնորհավորական ուղերձում, […]
12:35 18.01.2025
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հույս է հայտնել, որ ուկրաինական հակամարտությունը կավարտվի այս տարի։ Այս մասին հայտնում է DPA գործակալությունը։ «Այժմ անհրաժեշտ է ուսումնասիրել սպանությունները դադարեցնելու և խաղաղության հասնելու բոլոր տարբերակները։ Հուսով եմ, որ այս տարի ամեն ինչ կստացվի, բայց մենք կտեսնենք, թե արդյոք դա հնարավոր է», – ասել է կառավարության ղեկավարը Վոլֆսբուրգում Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության […]
12:10 18.01.2025
ԱՄՆ հեռացող պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարծում է, որ նոր վարչակազմը՝ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, կկարողանա հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը: «Կարծում եմ, որ նոր վարչակազմը գտնվում է այնպիսի դիրքերում, որ եթե ուկրաինացիները ցանկանան և նման ընտրություն անեն, ԱՄՆ-ը կարող է օգնել հասնելու լավ գործարքի», – ասել է Բլինքենը: Associated Press-ին տված հարցազրույցում պետքարտուղարն ասել է՝ հույս […]
09:00 18.01.2025
Վաշինգտոնում Հայաստանի դեսպանությունում անցկացվեց Վաշինգտոնում Ֆրանկոֆոն դեսպանների խմբի հերթական հանդիպումը` ԱՄՆ-ում Գաբոնի դեսպանի նախագահությամբ։ Դիմելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ մի շարք երկրների դեսպաններին, գործերի ժամանակավոր հավատարմատարներին և այլ ներկայացուցիչներին՝ դեսպան Լիլիթ Մակունցը հպարտությամբ վերահաստատեց Ֆրանկոֆոն ընտանիքի հետ Հայաստանի կապը՝ ընդգծելով համերաշխության, խաղաղության և մշակութային բազմազանության արժեքների կարևորությունը։ Օգտվելով առիթից՝ դեսպան Մակունցը ներկաներին տեղեկացրեց նաև Հայաստանի […]
21:13 17.01.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում հանդիպել է ԳԴՀ պարենի և գյուղատնտեսության նախարար Ջեմ Օզդեմիրին, հայտնում են նախարարությունից։ «Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում գերմանական վերաապահովագրող ընկերության ներգրավման, գերմանական գյուղտեխնիկային՝ Հայաստանի ֆերմերներին մատչելի հասանելիության, գերմանական լոգիստիկ ընկերության ներգրավման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և […]
20:55 17.01.2025
Ներքին գործերի նախարարի հրամանով ՆԳՆ կրթահամալիրի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Մանուկ Մուրադյանը։ Ներկայումս ընթանում է նոր ուսումնական հաստատության հաստիքների ամբողջական համալրման գործընթացը, այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ «Մանուկ Մուրադյանի կենսագրությունը՝ Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1979 թ․ դեկտեմբեր 16, ք․ Երևան Կրթություն, գիտական աստիճան, կոչում Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ • 063 մասնագիտական խորհրդի անդամ (ԺԲ.00.01 […]
20:14 17.01.2025
Խորհրդարանական աջակցության ծրագրի շրջանակում ներկայացվել են ՀՀ ԱԺ-ի հետ համագործակցությամբ իրականացված գործառնական կարեւոր բարեփոխումներն ու փախստականներին վերաբերող հարցերը, հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ «Այն կազմակերպվել էր Նորվեգիայի կառավարության կողմից ֆինանսավորվող եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Դիմակայունություն բոլորի համար» ծրագրի շրջանակում: Ելույթներով հանդես են եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ու ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր […]
19:23 17.01.2025
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են կանոնավոր շփումների համար ռազմավարական հաղորդակցության ալիք ստեղծել։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Նշվում է, որ հաղորդակցության ուղիներն անհրաժեշտ են «երկու երկրների համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հիմնական հարցերի շուրջ շփումներ պահպանելու համար»։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Սի Ծինփինը և Թրամփը քննարկել են […]
19:05 17.01.2025
Իրանի ներկայությունը ԵԱՏՄ-ում մեծ խթան կհաղորդի հանրապետության և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը, կարծում է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող Իրանի նախագահը հանդիպել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ «Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մեր համագործակցությանը, ապա ես խորապես համոզված եմ, որ մեր ներկայությունը այս ասոցիացիայի շրջանակներում նույնպես մեծ խթան […]
18:46 17.01.2025
Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Մասուդ Փեզեշքիանը Կրեմլում բանակցություններից հետո պայմանագիր են ստորագրել երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին: Այս փաստաթուղթը նախատեսված է փոխարինել Ռուսաստանի և Իրանի միջև հարաբերությունների հիմունքների և համագործակցության սկզբունքների վերաբերյալ գործող փաստաթղթին, որը ստորագրվել է դեռևս 2001 թվականին։ Նոր պայմանագրի վրա աշխատանքները տարվում են 2022 թվականից. անցյալ տարվա […]
18:29 17.01.2025
Կրեմլում ավարտվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի միջև բանակցությունները, որոնք տևել են ավելի քան երեք ժամ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Բանակցություններից հետո առաջնորդները կստորագրեն Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը, ինչպես նաև հայտարարություններ կանեն լրատվամիջոցների համար։
17:50 17.01.2025
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնում է չինական «Սինհուա» գործակալությունը։ «Ուրբաթ օրը Սի Ծինփինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:
17:21 17.01.2025
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ հնարավոր կլինի վերջնականացնել Իրանում ատոմակայանի կառուցման վերաբերյալ պայմանավորվածությունները։ «Ատոմակայանի կառուցման վերաբերյալ մեր պայմանավորվածությունները լավ նորություն են, կարծում եմ՝ վերջնական տեսքի կբերվեն»,- ասել է Փեզեշքիանը։ Պուտինն իր հերթին ասել է, որ Մոսկվան և Թեհրանը կարող են նոր համատեղ նախագծեր սկսել էներգետիկ ոլորտում, […]
17:12 17.01.2025
Հունվարի 17-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի եւ հունվարի 20-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Հունվարի 20-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 31 հարց: ԱԺ արտաքին […]
17:07 17.01.2025
Հնդկաստանն ու Ռուսաստանը պայմանավորվում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Նյու Դելի կատարելիք այցի ժամկետների շուրջ: Նյու Դելիում 2025 թվականին տեղի կունենա ռուս-հնդկական ամենամյա գագաթնաժողովը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջեյսվալը։ «Այցի ժամկետները համաձայնեցվում են դիվանագիտական ուղիներով»,- ասել է Ջեյսվալը։ 2024 թվականի նոյեմբերի 19-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի […]
16:51 17.01.2025
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Ջո Ուիլսոնը համոզված է, որ ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը խաղաղություն կբերի Կովկասին։ Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Մենք հնարավորություն ունենք կրկին հզորացնել Կովկասը՝ հիմնված համընդհանուր խաղաղության և բարգավաճման վրա։ Դրա համար մեզ անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների միջև։ Ինչպես Դոնալդ Թրամփը […]
16:46 17.01.2025
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին չի մասնակցի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը, որը տեղի կունենա հունվարի 20-ին։ Այս մասին հայտնում է New York Times-ը։ Աղբյուրը չի հստակեցրել, թե ինչու Փելոսին բաց կթողնի արարողությունը, սակայն, ինչպես նշում է NYT-ը, նա երբեք չի թաքցրել իր բացասական վերաբերմունքը Թրամփի նկատմամբ։ Փելոսիի Ներկայացուցիչների պալատը երկու անգամ […]
16:28 17.01.2025
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տակեշի Իվայան մամուլի ասուլիսում ասել է, որ հունվարի 19-ին կմեկնի ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը։ «Ամերիկյան կողմի հրավերով հունվարի 19-23-ը կլինեմ ԱՄՆ-ում՝ մասնակցելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը: Առաջին հերթին ուզում եմ դա օգտագործել որպես հնարավորություն վստահության վրա հիմնված հարաբերություններ հաստատելու նոր վարչակազմի ներկայացուցիչների հետ»,- ասել է Իվայան։ Իվայան կլինի […]
15:50 17.01.2025
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 2020 թվականից ի վեր առաջին անգամ մեկնել է Լիբանան՝ օգնելու արագացնել կառավարության ձևավորումը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նշվում է, որ Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների միջնորդությամբ 2024 թվականի նոյեմբերին՝ Իսրայելի և «Հըզբոլլահ»-ի միջև հաստատված զինադադարից հետո, Փարիզը ամերիկացի և սաուդյան իր գործընկերների հետ առանցքային դեր է խաղում Լիբանանի կառավարության ձևավորման գործում: […]
15:36 17.01.2025
Ռուսաստանի և Իրանի միջև այսօր ստորագրվելիք Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը խթան կհանդիսանա բոլոր ոլորտներում համագործակցության համար։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպման ժամանակ։ «Ձեր այսօրվա այցը առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ մենք ոչ միայն հնարավորություն կունենանք քննարկելու և կքննարկենք մեր համագործակցության բոլոր ոլորտները, այլ նաև կստորագրենք Ռուսաստանի […]
15:31 17.01.2025
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը վաղը աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Ակնկալվում է, որ Թուրքիայի ԱԳ նախարարը Ջեյհուն Բայրամովի հետ մտքեր կփոխանակի տարածաշրջանային և գլոբալ հարցերի, այդ թվում՝ ադրբեջանա-հայկական խաղաղ գործընթացի, Սիրիայում, Գազայում և Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ։
14:41 17.01.2025
Գրենլանդիան չի ցանկանում լինել Միացյալ Նահանգների մաս, Fox News-ին տված հարցազրույցում ասել է կղզու վարչապետ Մութ Էգեդեն։ «Մենք չենք ուզում լինել ամերիկացիներ, մենք չենք ցանկանում լինել Միացյալ Նահանգների մի մասը, բայց մենք ցանկանում ենք ամուր համագործակցություն Միացյալ Նահանգների հետ», – ասել է քաղաքական գործիչը: Նրա խոսքով՝ կղզին շատ բան ունի առաջարկելու Վաշինգտոնին եւ պատրաստ է […]
14:05 17.01.2025
Եգիպտոսը, որը Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև շփումներում կարևոր միջնորդ է, երկու կողմերին կոչ է արել կատարել հրադադարի մասին ձեռք բերված համաձայնագրի դրույթները, հայտնում է EFE-ն։ «Եգիպտոսի ԱԳ նախարար Բադր Աբդելաթին նշել է, որ անհրաժեշտ է կողմերի կողմից համաձայնագրի պահանջները կատարել բոլոր փուլերում և այն ժամկետներում, որոնք համաձայնեցվել են նրանցից յուրաքանչյուրի համար», – ասել […]
13:58 17.01.2025
Ամբողջ աշխարհը փորձում է գրավել Գրենլանդիան, որպեսզի կարողանա օգտագործել բնական ռեսուրսները՝ առանց բնակիչների կարծիքը հարցնելու, RIA Novosti-ին հայտնել է Գրենլանդիայի խորհրդարանի պատգամավոր, խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ «Նալերակայի» նախագահ, ԱԳՆ նախկին ղեկավար Պելե Բրոբերգը։ «Բոլորն ուզում են Գրենլանդիան՝ Եվրամիությունը, ԱՄՆ-ն նույնպես: ԵՄ-ն այստեղ նաև գրասենյակ է բացում: Բոլորը փորձում են գրավել Գրենլանդիան: Մեզ չեն հարցնում, թե […]
13:43 17.01.2025
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի Հանրապետության նախագահության արդյունքները, առաջիկա անելիքները ԵԱՏՄ շրջանակներում, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր:
13:00 17.01.2025
Վրաստանը Ադրբեջանին և Հայաստանին առաջարկում է տարբեր ոլորտներում եռակողմ համագործակցության նախաձեռնություն։ Այս մասին Բաքվում կայացած տնտեսական համագործակցության վրաց-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Մենք անկեղծորեն շահագրգռված ենք կոնկրետ գործնական քայլեր ձեռնարկել և խթանել համագործակցությունը տարածաշրջանում»,- Կոբախիձեի խոսքերն է մեջբերում Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոբախիձեն աշխատանքային այցով […]
12:26 17.01.2025
Յոթնյակի (G7) խմբի ղեկավարները ողջունում են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման և հրադադարի հաստատման վերաբերյալ գործարքի կնքումը, ուստի պահանջում են, որ կողմերը արագ և անխոչընդոտ ապահովեն այդ տարածքներ մարդասիրական օգնության հասանելիությունը: Այս մասին ասված է երկրների ոչ պաշտոնական ակումբի հայտարարության մեջ, որը ներառում է Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան […]
12:11 17.01.2025
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Նրա ինքնաթիռը Մոսկվայի ժամանակով 10:17-ի սահմաններում վայրէջք է կատարել «Վնուկովո-2» օդանավակայանում։ Նախատեսվում է, որ Փեզեշքիանը բանակցություններ կվարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որից հետո նախագահները կստորագրեն Մոսկվայի և Թեհրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը։