14:41 17.01.2025
Գրենլանդիան չի ցանկանում լինել Միացյալ Նահանգների մաս, Fox News-ին տված հարցազրույցում ասել է կղզու վարչապետ Մութ Էգեդեն։ «Մենք չենք ուզում լինել ամերիկացիներ, մենք չենք ցանկանում լինել Միացյալ Նահանգների մի մասը, բայց մենք ցանկանում ենք ամուր համագործակցություն Միացյալ Նահանգների հետ», – ասել է քաղաքական գործիչը: Նրա խոսքով՝ կղզին շատ բան ունի առաջարկելու Վաշինգտոնին եւ պատրաստ է […]
14:05 17.01.2025
Եգիպտոսը, որը Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև շփումներում կարևոր միջնորդ է, երկու կողմերին կոչ է արել կատարել հրադադարի մասին ձեռք բերված համաձայնագրի դրույթները, հայտնում է EFE-ն։ «Եգիպտոսի ԱԳ նախարար Բադր Աբդելաթին նշել է, որ անհրաժեշտ է կողմերի կողմից համաձայնագրի պահանջները կատարել բոլոր փուլերում և այն ժամկետներում, որոնք համաձայնեցվել են նրանցից յուրաքանչյուրի համար», – ասել […]
13:58 17.01.2025
Ամբողջ աշխարհը փորձում է գրավել Գրենլանդիան, որպեսզի կարողանա օգտագործել բնական ռեսուրսները՝ առանց բնակիչների կարծիքը հարցնելու, RIA Novosti-ին հայտնել է Գրենլանդիայի խորհրդարանի պատգամավոր, խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ «Նալերակայի» նախագահ, ԱԳՆ նախկին ղեկավար Պելե Բրոբերգը։ «Բոլորն ուզում են Գրենլանդիան՝ Եվրամիությունը, ԱՄՆ-ն նույնպես: ԵՄ-ն այստեղ նաև գրասենյակ է բացում: Բոլորը փորձում են գրավել Գրենլանդիան: Մեզ չեն հարցնում, թե […]
13:43 17.01.2025
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի Հանրապետության նախագահության արդյունքները, առաջիկա անելիքները ԵԱՏՄ շրջանակներում, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր:
13:00 17.01.2025
Վրաստանը Ադրբեջանին և Հայաստանին առաջարկում է տարբեր ոլորտներում եռակողմ համագործակցության նախաձեռնություն։ Այս մասին Բաքվում կայացած տնտեսական համագործակցության վրաց-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Մենք անկեղծորեն շահագրգռված ենք կոնկրետ գործնական քայլեր ձեռնարկել և խթանել համագործակցությունը տարածաշրջանում»,- Կոբախիձեի խոսքերն է մեջբերում Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոբախիձեն աշխատանքային այցով […]
12:26 17.01.2025
Յոթնյակի (G7) խմբի ղեկավարները ողջունում են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման և հրադադարի հաստատման վերաբերյալ գործարքի կնքումը, ուստի պահանջում են, որ կողմերը արագ և անխոչընդոտ ապահովեն այդ տարածքներ մարդասիրական օգնության հասանելիությունը: Այս մասին ասված է երկրների ոչ պաշտոնական ակումբի հայտարարության մեջ, որը ներառում է Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան […]
12:11 17.01.2025
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Նրա ինքնաթիռը Մոսկվայի ժամանակով 10:17-ի սահմաններում վայրէջք է կատարել «Վնուկովո-2» օդանավակայանում։ Նախատեսվում է, որ Փեզեշքիանը բանակցություններ կվարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որից հետո նախագահները կստորագրեն Մոսկվայի և Թեհրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը։
10:46 17.01.2025
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը սպառնացել է Վրաստանին մեկուսացմամբ՝ «Հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի վրա վերջին հարձակման ֆոնին, ինչպես նաև մեղադրել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը բռնաճնշումների մեջ։ «Մենք խստորեն դատապարտում ենք բռնությունը Վրաստանի խաղաղ քաղաքացիների, ցուցարարների, լրագրողների և ընդդիմադիր գործիչների, այդ թվում՝ Վրաստանի նախկին վարչապետ Գախարիայի նկատմամբ, սա «Վրացական երազանքի» […]
10:07 17.01.2025
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հաստատել է պատանդների ազատ արձակման և Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի ստորագրումը։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post թերթը։ Ընթացակարգը հետևյալն է․ համաձայնագրի հաստատման համար կհրավիրվի անվտանգության նիստ, ապա կանցկացվի կառավարության նիստ։ Քվեարկությունը տեղի կունենա հունվարի 18-ին։ Նշվում է, որ քվեարկության հետաձգման պատճառով գործարքի շրջանակներում առաջին երեք պատանդների ազատ արձակումը […]
22:05 16.01.2025
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Ղարաբաղ» Կոմիտեի հիմնադիր անդամ, պատմաբան Գագիկ Սաֆարյանին: Զրույցը ծավալվել է վերջին օրերի քաղաքական անցուդարձի շուրջ: Պատմաբանը անդրադարձել է հայ-ամերիկյան ռազմավարական համաձայնագրի կարևորությանը, ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկին, Ռուսաստանի արձագանքին, Կիսիլյովի՝ աղմկահարույց խոսքերին, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին նոր էսկալացիայի հավանականությանը: «Խաղաղության և կայուն անվտանգության հաստատման ամենակարճ ճանապարհը հայոց բանակի մարտունակության և ռազմատեխնիկական մակարդակի […]
21:45 16.01.2025
Աշխատանքային այցով ԳԴՀ-ում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի միջին բիզնեսի դաշնային ասոցիացիայի ղեկավար Քրիստոֆ Ալհաուզի հետ։ Ասոցիացիան ընդգրկում է մի քանի տասնյակ հազար կազմակերպություններ, տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Նախարարը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը, Կառավարության աջակցության ծրագրերը, Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը և մի քանի խոշոր ներդրումային ծրագրեր։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն […]
21:37 16.01.2025
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը շուտով նոր կյանք կստանա՝ դառնալով Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան։ Յուրօրինակ ճարտարապետական շինությունը զարմացնում է իր հմայքով թե՛ դրսից, թե՛ ներսից։ Շենքի ներսի որմնանկարները, որոնք կրում են հայկական և պարսկական մոտիվներ, ստեղծել են հայ վարպետները։ Թանգարանը դառնալու է Երևանի մշակութային կարևոր կենտրոններից մեկը, որը […]
21:04 16.01.2025
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում, այս մասին հայտնում են նախարարությունից։ «Հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, տնօրենի տեղակալները ներկայացրել են ընթացիկ տարում պլանավորված աշխատանքները, դրանց կատարման ընթացքը։ Քննարկվել են նոր նախագծման աշխատանքների, մրցութային գործընթացների իրականացման, նախորդ տարիներից չընդունված օբյեկտների հետագա ընթացքի վերաբերյալ հարցեր։ Նախարարը հանձնարարել է խստությամբ մոտենալ […]
20:45 16.01.2025
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում երկկողմ հանդիպումներ է ունեցել Հունաստանի և Վրաստանի, առանձնազրույցներ՝ Ֆրանսիայի ու Շվեդիայի պաշտպանության շտաբների պետերի հետ, այս ամսին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Հունաստանի և Ֆրանսիայի պաշտոնակիցների հետ երկուստեք արձանագրվել է պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության բարձր մակարդակը։ Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը […]
17:07 16.01.2025
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը չի հրաժարվում Գրենլանդիայի տարածքի նկատմամբ հավակնություններից և շարունակում է սպառնալ Դանիային առևտրային պատերազմով։ Այս մասին հայտնել է Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը՝ ԱՄՆ ապագա ղեկավարի հետ հունվարի 15-ին կայացած հեռախոսազրույցի արդյունքներով։ «Թրամփը չորեքշաբթի մեր հեռախոսազրույցի ընթացքում չհրաժարվեց իր սպառնալիքներից՝ կիրառել տնտեսական ճնշում՝ Գրենլանդիան վերահսկողության տակ վերցնելու նպատակով։ Մենք չենք ուզում առևտրային […]
15:52 16.01.2025
Հայաստանն ու Եվրամիությունը գրեթե վերջնականացրել են բանակցությունները առաջնահերթությունների նոր օրակարգի շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հայաստան-ԵՄ ռազմավարական գործընկերության խթանումը Վիշեգրադյան քառյակի փորձի հիման վրա» խորագրով եզրափակիչ համաժողովի ժամանակ այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։ «Գրեթե վերջնականացրել ենք բանակցությունները Եվրամիության հետ մեր առաջնահերթությունների նոր օրակարգի շուրջ։ Մոտ շաբաթների ընթացքում համապատասխան հանդիպում կկազմակերպենք քաղհասարակության հետ՝ […]
15:43 16.01.2025
Ֆրանսիան պետք է մասնակցի Ուկրաինայում խաղաղության շուրջ ցանկացած բանակցությունների, հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Ժան-Նոել Բարոն։ RTL ռադիոկայանին տված հարցազրույցում նախարարին հարցրել են, թե արդյոք Ֆրանսիան պատրաստ է բանակցությունների Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Մենք միշտ ասել ենք, որ եթե ուկրաինացիները դա ցանկանան, ինչ-որ պահի Ռուսաստանը կարող է ներգրավվել բանակցություններում, մենք դրա հետ […]
14:32 16.01.2025
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հունվարի 17-ին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան։ Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։ Նշվում է, որ Կոբախիձեն հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Վրացական պատվիրակության կազմում կլինեն էկոնոմիկայի, արտաքին գործերի նախարարության, գյուղատնտեսության, մշակույթի նախարարության ղեկավարները և կառավարության վարչակազմի ղեկավարը։
14:02 16.01.2025
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու ցանկությունը կարող է կապված լինել կղզու՝ նավթի և գազի տպավորիչ պաշարներին հասանելիություն ստանալու ցանկության հետ: Նման կարծիք է հայտնել Politico-ի եվրոպական հրատարակությունը։ Ըստ լրատվամիջոցի՝ Գրենլանդիայի նավթի և գազի հանքավայրերի շահագործումը «կարող է վերածվել խոշոր բիզնեսի ամերիկյան հանքարդյունաբերական ընկերությունների համար»։ Ինչպես նշում է թերթը, կղզում նավթի պաշարները, ըստ […]
13:54 16.01.2025
Կառավարությունն ընդունեց զինապարտ քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության իրականացման գործընթացում կարգավորումներին վերաբերող նախագիծը, որով ընդլայնվում է տվյալ տարում 16 տարին լրացող արական սեռի քաղաքացիներին զինկոմիսարիատներում հաշվառման վերցնելու նպատակով առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպություններում իրականացվող բժշկական հետազոտությունների ծավալը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծն ընդունվեց ՀՀ կառավարության հունվարի 16-ի հերթական նիստի ընթացքում։ Որոշման նախագծի հիմնական զեկուցող, Հայաստանի […]
13:34 16.01.2025
Կառավարությունն Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին որոշում կայացրեց․ ընտրությունները նշանակված են 2025 թվականի մարտի 31-ին։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության հունվարի 16-ի հերթական նիստի ընթացքում։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ներկայացնելով որոշումը, հիշեցրեց, որ Փարաքար համայնքի ավագանու անդամների ընդհանուր թվի մեկ երրորդը 2024 թվականի […]
13:28 16.01.2025
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը հրաժարվում է ձեռք բերված պայմանավորվածություններից՝ վերջին պահին ստեղծելով ճգնաժամ, որը խոչընդոտում է Գազայի հատվածի շուրջ համաձայնության ձեռքբերմանը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «ՀԱՄԱՍ-ը հրաժարվում է պայմանավորվածություններից՝ վերջին պահին ստեղծելով ճգնաժամ, որը խանգարում է համաձայնության ձեռքբերմանը»,- ասվում է հայտարարության մեջ։
12:58 16.01.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա տիկին Աննա Հակոբյանը «Ընտանեկան փոդքասթ»-ի հերթական թողարկման ընթացքում զրուցել են պետության մոդելի ընտրության հարցի մասին՝ ի՞նչն է հարիր, և ինչը՝ ոչ: Մանրամասները՝ տեսանյութում:
12:25 16.01.2025
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայի հատվածում հրադադար հաստատելու պայմանավորվածությունը աշխարհին ցույց տվեց, որ պաղեստինցիների և դիմադրության ուժերի տոկունությունն ու համբերությունը ստիպեցին հրեական պետությանը նահանջել: Նման կարծիք է հայտնել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ «Այսօր աշխարհը հասկացավ, որ պաղեստինցիների համբերությունը և դիմադրության ուժերի տոկունությունը ստիպեցին Սիոնիստական ռեժիմին (նկատի ունի Իսրայելին – նշում է ՏԱՍՍ-ը) նահանջել», – […]
11:46 16.01.2025
Վաշինգտոնի վարչակազմի ներկայիս ղեկավար Ջո Բայդենը կարծում է, որ ԱՄՆ-ում օլիգարխիա է առաջանում, որը սպառնում է ամերիկյան ժողովրդավարությանը։ «Այսօր Ամերիկայում օլիգարխիա է ի հայտ գալիս, որի հսկայական հարստությունը, ուժն ու ազդեցությունը սպառնում է մեր ժողովրդավարությանը, մեր հիմնական իրավունքներին և ազատություններին, յուրաքանչյուր մարդու հաջողության հնարավորությանը: Հետևանքները զգացվում են Ամերիկայի ամեն անկյունում», – ասել է նա չորեքշաբթի […]
11:17 16.01.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով, «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սիրո Ամիրխանյանին նշանակել գլխավոր հարկադիր կատարող»,- նշված է որոշման մեջ։
22:46 15.01.2025
«Պաշտոնական Երևանը շահագրգիռ է Մոսկվայի հետ իր համագործակցությունը պահել բարձր մակարդակի վրա». 2024-ի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ այսօր հայտարարել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ ՀՀ-ն ՀԱՊԿ-ին հարցեր ունի, որոնք օբյեկտիվ են, պետք է առողջ քննարկումների արդյունքում պատասխաններ ստանան, և որ այդ պատասխաններից է կախված Հայաստանի հետագա համագործակցության մակարդակը ՀԱՊԿ-ի հետ: «ՀՀ-ն չի չեղարկել […]
21:54 15.01.2025
Ուրբաթ օրը Բաքվում կսկսվի Արցախի նախկին ղեկավարների ու մյուս հայ ռազմագերիների գործով դատավարությունը: Առաջին դատական նիստից առաջ նոր հանգամանքներ են հայտնի դառնում: Ի՞նչ նոր բան է պարզվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հունվարի 17-ին կայանալու է առաջին նախապատրաստական նիստը: Ի դեպ, հենց այդ ժամանակ, Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի մուտքի մոտ բողոքի ցույց է անցկացվելու, […]
21:11 15.01.2025
Հունվարի 15-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մամուլի ասուլիսը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդես է եկել ներածական խոսքով՝ ներկայացնելով 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, ծրագրերն ու բարեփոխումները։ Սուրեն Պապիկյանն ուղիղ եթերում պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին»,-ասված է հաղորդագրության մեջ։