15:52 15.12.2021
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի հետ։ Հանդիպման ընթացքում Կարեն Անդրեասյանը ներկայացրել է դատական ակտերի հարկադիր կատարման, հանրային ծառայությունների մատուցման ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքը՝ մատնանշելով Վրաստանում գործող «Արդարադատության տներ»-ի փորձառությունը տեղայնացնելու Հայաստանի հետաքրքրությունը: Վենետիկում՝ երկկողմ հանդիպման ժամանակ, Վրաստանի նախարարն ընդունել է նախարար Կարեն Անդրեասյանի հրավերը՝ այցելել […]
15:28 15.12.2021
ԱԺ նախագահի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 16-ին` ժամը 12:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով:
15:20 15.12.2021
Դեկտեմբերի 14-ին ԳԴՀ նախագահ դր. Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ընդունել է ՀՀ նորանշանակ դեսպան Վիկտոր Ենգիբարյանին՝ հավատարմագրերի հանձնման առիթով: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` դաշնային նախագահը նրան մաղթեց արդյունավետ աշխատանք և հաջողություն իր առաքելության ընթացքում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Ենգիբարյանը նշեց, որ առավելագույն ջանքերը կներդնի երկու երկրների միջև բարեկամական կապերի հետագա ամրապնդման նպատակով: Առանձնազրույցի ընթացքում […]
14:57 15.12.2021
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացման և ԵԱՏՄ-ի ընդլայնման արդիականությունը առավել քան ակնհայտ է բոլոր նրանց համար, ովքեր ծանոթ են անդամ երկրների փոխհարաբերություններին և տարածաշրջանային իրողություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այդ մասին Եվրասիական փորձագիտական ակումբի 7-րդ ամենամյա համաժողովի ընթացքում ասել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ խոսելով Եվրասիական տնտեսական […]
14:51 15.12.2021
«ՆԱՏՕ-ին անդամակցությունը Վրաստանի արտաքին և անվտանգության քաղաքականության առանցքային խնդիրն է, որին աջակցում է վրաց ազգի ճնշող մեծամասնությունը»,- այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպումից հետո կայացած համատեղ ճեպազրույցում, 1TV.ge-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: «Մենք շատ արդյունավետ հանդիպում ունեցանք: Խոսեցինք տարածաշրջանում, երկրում ընթացիկ իրադարձությունների, Ռուսաստանի ներկայիս օկուպացիայի մասին… ՆԱՏՕ-ին […]
14:17 15.12.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի բանակցությունները, որոնք տեղի են ունեցել չորեքշաբթի օրը տեսակապի միջոցով, ավարտվել են։ Երկու պետությունների ղեկավարների զրույցը տևել է մոտ 1,5 ժամ։ Զրույցի բաց հատվածում Պուտինն ասել է, որ կազմակերպված տեսահաղորդակցությունը թույլ է տալիս մանրակրկիտ քննարկել ռուս-չինական հարաբերությունների զարգացումը։ ՌԴ նախագահը դրանք համարում է 21-րդ դարում միջպետական համագործակցության […]
13:52 15.12.2021
Ֆրանսիան և Գերմանիան դեմ են արտահայտվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանմանը՝ Ուկրաինայում ենթադրյալ ապագա ռազմական էսկալացիայի պատճառով։ Փարիզն ու Բեռլինը նախապատվությունը տվել են Մոսկվայի հետ բանակցություններին։ Այդ մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով Bloomberg գործակալությանը։ Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարությունը հայտարարել էր Ուկրաինա հնարավոր ռազմական ներխուժման դեպքում Ռուսաստանի դեմ […]
13:42 15.12.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ: Այս մասին տեղեկացրին կառավարության մամուլի ծառայությունից։ Վարչապետը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը և բարձր գնահատել Մոլդովայի հետ քաղաքական երկխոսությունը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է տնտեսական փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը` հավելելով, որ դրա համար կան լավ նախադրյալներ ու անհրաժեշտ ներուժ: […]
13:37 15.12.2021
Երեկ երեկոյան Բրյուսելում կարևոր հանդիպում եմ ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին գրել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը։ «Տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանն ու բարեկեցությանը նպաստելու համար անհրաժեշտ է ուղիղ երկխոսություն»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Բրյուսելում տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրախորհրդի նախագահ […]
13:13 15.12.2021
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հանդիպել է ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդի և հակակոռուպցիոն հարցերով ավագ խորհրդատուի հետ: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետաքննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդ Հիզեր Բերգիին և Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (ԹՊԻՀ) հակակոռուպցիոն հարցերով ավագ խորհրդատու Յոհաննես Վան Դեն Հուգենին: Հիզեր Բերգին […]
12:50 15.12.2021
Ազգային ժողովի դեկտեմբերի 15-ի արտահերթ նիստում քվորում չի ապահովվել: Ժամը 12:00-ին համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել: «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորների գրանցումը կշարունակվի մինչեւ 16:00-ը:
12:27 15.12.2021
ՄԱԿ-ը ԱՄՆ-ին կոչ է անում չեղարկել կամ սառեցնել Թեհրանի դեմ պատժամիջոցները՝ որպես Իրանի միջուկային ծրագրի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի մաս։ Խոսքը վերաբերում է նաև նավթի առևտրին։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, երեքշաբթի օրն այսպիսի հայտարարություն է արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղության ամրապնդման հարցերով տեղակալ Ռոզմարի Դիկարլոն։ «Համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ ես […]
12:06 15.12.2021
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն աջակցություն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացներին: «Մենք ողջունում ենք և վճռականորեն աջակցում կարգավորման գործընթացը քննարկելու համար ՀՀ ԱԳՆ-ի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունները՝ հատուկ ներկայացուցիչներ նշանակելու վերաբերյալ»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Էնթոնի Բլինկենը: We welcome and strongly support statements by Turkish Foreign Minister @MevlutCavusoglu and @MFAofArmenia […]
10:24 15.12.2021
Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը հույս է հայտնել, որ այն բանից հետո, երբ Ռուսաստանը կկատարի 2008 թվականի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները և իր զինված կազմավորումները դուրս կբերի Վրաստանից, ճնշումները, որոնք տեղի են ունենում վարչական սահմանագծի երկայնքով, կդադարեն։ «Այն, ինչ կատարվում է վարչական սահմանագծի երկայնքով, ուղղակի անընդունելի է։ Սրան պետք է վերջ տալ։ Դա կավարտվի, հենց որ […]
08:22 15.12.2021
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, ինչպես նաև նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը: Վարչապետ Փաշինյանը կարևորել է վերը նշված հայտարարությունների լիարժեք կյանքի կոչումը, մասնավորապես, ընդգծելով հումանիտար խնդիրների անհապաղ […]
03:43 15.12.2021
Եվրամիությունը փորձագիտական օգնություն կտրամադրի Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցում, հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը: «ԵՄ-ն փորձագիտական խումբ (խորհրդատուների խումբ) կստեղծի սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցերում աջակցություն ցուցաբերելու համար։ Տեխնիկական օգնություն կտրամադրվի երկու երկրներին», – ասվում է Միշելի գրավոր հայտարարության մեջ։ Ավելի վաղ Բրյուսելում տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրախորհրդի […]
03:23 15.12.2021
ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եռակողմ հանդիպմանը Ադրբեջանի նախագահի հետ վերահաստատեցինք երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ըստ այդմ՝ երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։ Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և […]
23:01 14.12.2021
ՆԱՏՕ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործում չեզոք է: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: «Կարևոր է շարունակել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը։ ՆԱՏՕ-ն աջակցում է նրանց միջև երկխոսության ջանքերին: Երկխոսությունը շարունակվում է, այն ընթանում է ճիշտ ուղղությամբ»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ ամփոփելով Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի […]
21:22 14.12.2021
ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի Շարմ Էլ Շեյխում (Եգիպտոս) դեկտեմբերի 13-ից 17-ն անցկացվող 9-րդ նստաշրջանի ընթացքում Ադրբեջանի պատվիրակությունը սեփական երկրում առկա էնդեմիկ կոռուպցիայի դրսևորումներին անդրադառնալու փոխարեն, որոշել էր չարաշահել համաժողովի հարթակը Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայկական կազմակերպություններին և անհատներին վարկաբեկելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանի պատվիրակության կազմակերպած “Misuse of fund raising activities for […]
19:56 14.12.2021
Վրաստանը սկսում է Թբիլիսի-Սագարեջո ավտոմայրուղու շինարարությունը, որը Վրաստանի մայրաքաղաքը կկապի Կախեթի մունիցիպալիտետի հետ։ Jnews.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտը։ Երթուղու երկու հատվածների կառուցման մասին համաձայնագիրը կազմվել է Կախեթի ուղղությամբ էքսպրես մայրուղու նախագծի շրջանակներում։ Թբիլիսի-Սագարեջո հատվածը Ադրբեջանի հյուսիս-արևմտյան շրջան տանող տարանցիկ միջանցքի մի մասն է։ Այս հատվածում երթևեկության հոսքերի ինտենսիվությունը […]
19:54 14.12.2021
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Շառլ Միշելին 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված խնդիրների լուծման ուղղությամբ ներդրվող հետևողական ջանքերի համար: Զրուցակիցներն անդրադարձել են այսօր նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի […]
19:45 14.12.2021
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Իտալիայում հանդիպել է ԵԽ իրավունքի միջոցով ժողովրդավարության հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ: Տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են գործող Սահմանադրության շրջանակներում դատական համակարգի վեթինգի, ինչպես նաև դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու օրենսդրական լրացուցիչ հնարավորությունները: Նախարարը Վենետիկի հանձնաժողովի նախագահին է ներկայացրել ՀՀ-ում […]
19:40 14.12.2021
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) խոսել է այդ երկրում տիրող ազգայնականության, խտրականության, հարևանների նկատմամբ եղած թշնամանքի մասին: Հայտնում է Ermenihaber.am-ը։ Փայլանը նշել է, որ դարեր շարունակ Հռոմում, Բյուզանդիայում, Սելջուկյան ու Օսմանյան պետություններում ժողովուրդները ինչ-որ կերպ կարողացել են այս տարածաշրջանում միասին ապրել ու ավելացրել. «Բայց դրանից հետո արդեն […]
19:21 14.12.2021
Վրաստանի սահմանային ոստիկանության ներքին անվտանգության վարչության ներկայացուցիչները և ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի USS Arleigh Burke նավի նավաստիները համատեղ վարժանքներ են անցկացրել Սև ծովում։ Սահմանային ոստիկանության տվյալներով՝ զորավարժություններին մասնակցել է առափնյա պահպանության երեք նավ՝ «Օչամչիրե» (P23), «Սուխումի» (P24) և «Դիոսկուրիա» (P25)։ «Զորավարժությունների ընթացքում նավերը կատարել են տակտիկական զորավարժություններ և միասին աշխատել՝ կատարելագործելու տարբեր տարրեր։ Համատեղ զորավարժությունների նպատակն […]
19:15 14.12.2021
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի խնդիր կարգավորման հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Մասնավորապես, նշվում է, որ Պուտինը տեղեկացրել է Մակրոնին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին: «Պուտինը ներկայացրել է, թե տարածաշրջանում ինչպես […]
19:10 14.12.2021
Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին տիրող իրավիճակը կքննարկվի ԵՄ գագաթնաժողովում։ Այս մասին նշել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Կորոնավիրուսի դեմ պայքարը, էներգակիրների գները, ԵՄ-ՆԱՏՕ համագործակցությունը, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին և Բելառուսի շուրջ ստեղծված իրավիճակը կքննարկվեն դեկտեմբերի 16-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովում, այս մասին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը գրել է եվրոպական երկրների լիդերների ուղարկած […]
19:03 14.12.2021
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2022 թվականի սկզբին կայցելի Ուկրաինա ռազմավարական բանակցությունների նպատակով»։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։ «Դուք հասկանում եք, թե որքան կարևոր է այս այցը անվտանգության և Ղրիմի հարցի համատեքստում»,- նշել է Դմիտրի Կուլեբան։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Էրդողանն առաջարկել էր հանդես գալ որպես միջնորդ Ուկրաինայի և Ռուսաստանի […]
18:57 14.12.2021
Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Հանդիպման մասին տեսանյութը վարչապետը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում: Հիշեցնենք, Եվրոպական խորհրդի նախագահի հետ առանձնազրույցից հետո նախատեսվում է Նիկոլ Փաշինյան – Շառլ Միշել – Իլհամ Ալիև եռակողմ հանդիպումը։
18:52 14.12.2021
Վերջին շաբաթվա ընթացքում երկրորդ բախումն է տեղի է ունեցել Քաշմիրում հնդիկ զինվորականների և տեղի աշխարհազորայինների միջև։ Փոխհրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է։ Այս մասին հայտնում են հնդկական լրատվամիջոցները։ Պաշտոնական Դելին հայտնել է, որ բախումը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ի առավոտյան Սուրանկոտ շրջանում Հնդկաստանի զինված ուժերի գործողության ժամանակ։ Լարվածությունը Քաշմիրում, որը երկար տարիներ շարունակվում է Հնդկաստանի […]