ՀՀ պատվիրակությունը տապալել է ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ պայքարի համաժողովի ընթացքում Ադրբեջանի կազմակերպած հակահայկական միջոցառումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

ՀՀ պատվիրակությունը տապալել է ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ պայքարի համաժողովի ընթացքում Ադրբեջանի կազմակերպած հակահայկական միջոցառումը

21:22 14.12.2021

ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի Շարմ Էլ Շեյխում (Եգիպտոս) դեկտեմբերի 13-ից 17-ն անցկացվող 9-րդ նստաշրջանի ընթացքում Ադրբեջանի պատվիրակությունը սեփական երկրում առկա էնդեմիկ կոռուպցիայի դրսևորումներին անդրադառնալու փոխարեն, որոշել էր չարաշահել համաժողովի հարթակը Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայկական կազմակերպություններին և անհատներին վարկաբեկելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանի պատվիրակության կազմակերպած “Misuse of fund raising activities for corruption and related criminal purposes” խորագրով հարակից միջոցառման նպատակն էր պիտակավորել հայկական կազմակերպություններին՝ որպես ահաբեկչության ֆինանսավորմամբ զբաղվող կառույցների, իսկ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը ներկայացնել որպես անջատողականություն և ահաբեկչություն։

Միջոցառմանը լեգիտիմություն հաղորդելու նպատակով Ադրբեջանի պատվիրակությունը որոշել էր իր քաղաքական շահարկումների մեջ ներքաշել ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) քարտուղարությանը և փորձագիտական ներուժը՝ վերջիններիս հրավիրելով մասնակցել թեմատիկ քննարկմանը՝ որպես բանախոս։ Բացի այդ, առանց UNODC-ի քարտուղարության թույլտվության Ադրբեջանը օգտագործել էր վերջինիս և համաժողովի պատկերանշանները միջոցառման կազմակերպչական նյութերի վրա՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե UNODC-ն և ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի անդամ երկրների կոնֆերանսի 9-րդ նստաշրջանը հանդիսանում են միջոցառման համակազմակերպիչներ։

Նստաշրջանին մասնակցող ՀՀ պատվիրակությունը, որը գլխավորում է գլխավոր դատախաղ Արթուր Դավթյանը, ադրբեջանական քարոզչությանը հակազդելու նպատակով ձեռնարկեց մի շարք քայլեր։ Մասնավորապես, ՀՀ պատվիրակության պահանջով UNODC-ի քարտուղարությունն Ադրբեջանի պատվիրակությունից պահանջեց ադրբեջանական հարակից միջոցառման բոլոր փաստաթղթերի վրայից հեռացնել UNODC-ի և նստաշրջանի պատկերանշանները։ Բացի այդ, ՀՀ պատվիրակության պահանջով UNODC-ի փորձագետը, որը պետք է ելույթ ունենար թեմատիկ քննարկման ժամանակ, հայտարարեց, որ UNODC-ի քարտուղարությունը սովորաբար անդամ երկրների խնդրանքով բանախոսներ է տրամադրում հարակից միջոցառումների համար: Այնուհետև նա ընդգծեց, որ քարտուղարության ներկայությունը միջոցառմանը որևէ կերպ չի նշանակում, որ UNODC-ն հաստատում է միջոցառման ընթացքում տեղ գտած որևէ ելույթ կամ հայտարարություն: Խնդրելով իր այդ հայտարարությունը արձանագրել միջոցառման ամփոփիչ փաստաթղթում՝ նա լքեց հարթակը և դուրս եկավ դահլիճից:

Միջոցառմանը հրավիրված մյուս բանախոսների (ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում գրանցված խորհրդատվական կազմակերպություններից) ելույթից հետո խոսք վերցրեց ՀՀ պատվիրակության անդամ, Եգիպտոսում ՀՀ հյուպատոս Ռաֆայել Մովսեսյանը և, խստագույնս քննադատելով Ադրբեջանի կողմից կազմակերպված հակահայկական միջոցառումը, պահանջեց Ադրբեջանից դադարեցնել միջազգային հարթակներում ատելության և խտրականության քարոզը հայկական կազմակերպությունների և հայազգի հայտնի գործիչների դեմ, որոնք փորձել են միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել 2020թ. պատերազմի ժամանակ Արցախի քաղաքացիական բնակչության դեմ կիրառված բռնությանը, մարդկության դեմ հանցագործություններիը, միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարումներին, հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացմանը և Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամին: Նա Ադրբեջանին հիշեցրեց դեկտեմբերի 7-ին ՄԱԿ Միջազգային արդարադատության դատարանի կողմից Ադրբեջանի վերաբերյալ ընդունված միջանկյալ միջոցների վերաբերյալ որոշման մասին, որով պահանջվում է Ադրբեջանից քայլեր ձեռնարկել հայկական ծագմամբ անձանց նկատմամբ ռասայական ատելության և խտրականության քարոզը, այդ թվում՝ պաշտոնատար անձանց և պետական հաստատությունների կողմից։

Հանդիպմանը ֆիզիկապես մասնակցում էին խիստ սահմանափակ թվով օտարերկրացիներ, որոնք ՀՀ պատվիրակության ելույթից հետո անմիջապես հեռացան դահլիճից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստրասբուրգում մեկնարկելու են ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու քվեարկության վերաբերյալ լսումները

10:11 07.07.2025

Ստրասբուրգում մեկնարկելու են ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու քվեարկության վերաբերյալ լսումները

Այսօր Ստրասբուրգում կայանալիք Եվրախորհրդարանի նստաշրջանում կքննարկվի Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի նկատմամբ անվստահության քվեի հարցը՝ COVID-19 պատվաստանյութերի ձեռքբերման գործում կոռուպցիայի համար։ Ֆոն դեր Լայենն անձամբ և ամբողջ Եվրահանձնաժողովը ներկա կլինեն։ Անվստահության քվեարկության առաջարկը նախաձեռնել էր Եվրախորհրդարանի ռումինացի պատգամավոր Գեորգե Պիպերեան։ Նրա խնդրանքին պետք է աջակցեր Եվրախորհրդարանի 720 անդամների առնվազն մեկ տասներորդը, այսինքն՝ 72 մարդ։ […] ...

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

10:00 07.07.2025

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը Սիրիայից

23:59 06.07.2025

BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը Սիրիայից

Ռիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

23:40 06.07.2025

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

BRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

23:18 06.07.2025

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական ​​անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական ​​անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

23:00 06.07.2025

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:   ...

BACK_TO_TOP