TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+28.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուկրաինայում կառուցվող գործարանում համատեղ կարտադրվեն թուրքական «Anka» ԱԹՍ-ներ

18:32 13.12.2021

Կիևի մոտակայքում Ուկրաինան ու Թուրքիան համատեղ գործարան են կառուցում, որտեղ կարտադրվեն թուրքական «ANKA» տեսակի  անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ): Ըստ «Sputnik»-ի թուրքական ծառայության՝ այս մասին հայտարարել է Դոնբասի իրավիճակի կարգավորման հարցով եռակողմ խմբի խոսնակներից Ալեքսեյ Արեստովիչը: Փոխանցում է Ermenihaber.am-ը։ «Այժմ Վասիլկով քաղաքում գործարան է կառուցվում, որտեղ Ուկրաինայի ու Թուրքիայի համագործակցությամբ թռչող սարքեր կարտադրվի: Դրանցից մեկն էլ […]

̰
Ֆրանսիան փակում է մզկիթները

18:26 13.12.2021

Ֆրանսիայում 21 մզկիթ փակվել է  «ծայրահեղականության դրսևորումների» պատրվակով, ևս վեցն էլ փակվելու են։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը LCI հեռուստաալիքի եթերում։ Միաժամանակ, Դարմանենը քննադատել է հանրապետականներին և ծայրահեղ աջերին այս օրենքին դեմ քվեարկելու համար։ Սրա պատճառով Ֆրանսիայում պատմության մեջ առաջին անգամ նման քանակության մզկիթներ փակվել են։ «Ֆրանսիայում  ևս 36 մզկիթներ […]

̰
Ստուգայցեր են կատարվել մայրաքաղաքի 37 հանրային սննդի կետերում և իրացման ցանցում

15:55 13.12.2021

Հանգստյան օրերին՝ դեկտեմբերի 11-ին և 12-ին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի, ինչպես նաև Արարատի և Կոտայքի մարզային կենտրոնների տեսուչները կորոնավարակի դեմ ձեռնարկվող միջոցառումների վերահսկողության ստուգայցեր են կատարել մայրաքաղաքի 37 հանրային սննդի կետերում և իրացման ցանցում: Խախտումներ չեն հայտնաբերվել: Նույն ժամանակահատվածում ստուգայցեր են եղել նաև Վայոց ձորի (15), Արարատի (12) և Գեղարքունիքի (14) մարզերի […]

̰
Դատաքննությունից խուսափողը ներկայացավ ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ

15:11 13.12.2021

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 11-ին բաժին է ներկայացել 34-ամյա Աշոտ Զ.-ն, որը հոկտեմբերի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Աշոտ Զ.-ն ներկայացվել է դատարան:

̰
Արթուր Դավթյանը մասնակցում է Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովին

14:51 13.12.2021

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում՝ մասնակցելու Շարմ Էլ Շեյխում դեկտեմբերի 13-ին մեկնարկող Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի 9-րդ նստաշրջանի 5-օրյա աշխատանքներին: Համաժողովի ընթացքում քննարկվելու են անդամ երկրների կողմից Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի կատարման ուղղությամբ ձեռնարկված միջոցները, դրա ընթացքում ի հայտ եկած հիմնական խնդիրները: […]

̰
Դեկտեմբերի 12-13-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել

13:07 13.12.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Դեկտեմբերի 12-13-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
Հայտնի է՝ ովքեր են ընտրվել Արցախի Մարտունի ու Գիշի համայնքների ղեկավարներ

13:00 13.12.2021

Արցախի ԿԸՀ-ն ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների քվեարկության արդյունքները․ 2021թ. դեկտեմբերի 10-ի Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մարտունի և Գիշի համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները տարածքային ընտրական հանձնաժողովից ստացված տվյալների համաձայն հետևյալն են. Մարտունու շրջանի Մարտունի համայնքի ղեկավար է ընտրվել՝ Ազնավուր Վարուժանի Սաղյանը 1195 կողմ ձայնով (գրանցված էր 1 թեկնածու), Գիշի համայնքի ղեկավար է ընտրվել՝ Սերոբ […]

̰
Պուտինն ասել է, որ շատ կցանկանար անձամբ տեսնել Բայդենին

14:42 12.12.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ առցանց զրույցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ շատ կցանկանար անձամբ տեսնել նրան: Այս հայտարարությամբ կադրերը ցուցադրվել են «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում՝ «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարում։ «Ես անպայման կտեսնեմ Ձեզ, ես իսկապես կցանկանայի դա», – ասել է ՌԴ ղեկավարը՝ ի պատասխան իր գործընկերոջ այն խոսքերին, թե ափսոսում է, որ […]

̰
Բայդենը սպառնացել է Ռուսաստանին, որ զորքեր կուղարկի Արևելյան Եվրոպա

11:11 12.12.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լրացուցիչ ուժեր կուղարկի ՆԱՏՕ-ի Արևելյան Եվրոպայի երկրներ «Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու» դեպքում, ասվում է Սպիտակ տան կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ին: Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ ինքը «շատ պարզ հասկացրել է Վլադիմիր Պուտինին», թե որքան կործանարար կլինեն Ռուսաստանի համար տնտեսական հետևանքները, եթե դա տեղի ունենա։ Բայդենը համոզված է, որ նման […]

̰
Արմավիրի մարզպետը հանրակրթական դպրոցների տնօրենների հետ քննարկել է ոլորտի հարցերը

21:25 11.12.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր հանդիպում է ունեցել մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ, քննարկել կրթության ոլորտում առկա հարցերն ու առանձնացրել առաջնահերթությունները: Այս մասին տեղեկացրին մարզպետարանից։ Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ մարզպետը ներկայացրել է ոլորտում համատեղ անելիքները՝ դրանց հիմքում դնելով մատաղ սերնդի կրթության հանդեպ մեծ պատասխանատվությունը՝ այն պայմանավորելով մեր երկրի զարգացմամբ և հետագա նվաճումներով: Էդվարդ Հովհաննիսյանն անդրադարձել […]

̰
Ղրիմի պատվիրակությունը ժամանել է Թուրքիա

19:30 11.12.2021

Ղրիմի պատվիրակությունը ժամանել է Անկարա՝ թուրք հանրությանը ներկայացնելու  Ղրիմի թաթարների վիճակը՝ Ղրիմի Ռուսաստանի Դաշնության հետ վերամիավորումից հետո, ասել է պատվիրակության ներկայացուցիչ, ՌԴ նախագահին առընթեր Ղրիմի Հանրապետության մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Միխայիլը Սոլոմենցևը։ 40 հոգանոց պատվիրակության կազմում են  հասարակական և մշակութային կազմակերպությունների, գիտության ոլորտի  ներկայացուցիչներ, լրագրողներ։ Այսօր Անկարայում կայացել է Ղրիմի թաթարական կազմակերպությունների մշակութային և հումանիտար կապերի […]

̰
ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում ԱՄՆ առևտրային ներկայացուցչին ամրապնդել առևտրային և ներդրումային կապերը Վրաստանի հետ

19:22 11.12.2021

ԱՄՆ կոնգրեսականները նամակով դիմել են ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Քեթրին Թային՝ կոչ անելով ամրապնդել ԱՄՆ-ի և Վրաստանի միջև առևտրային և ներդրումային կապերը։ 1tv.ge-ի հաղորդմամբ՝ այդ մասին տեղեկություն է տարածում Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։ «Վրաստանը Միացյալ Նահանգների ամենակարևոր դաշնակիցն է։ Վրաստանը, որպես զարգացող ժողովրդավարական երկիր, պետք է ձեռնարկի զգալի քաղաքական և տնտեսական բարեփոխումներ, որոնք կնպաստեն կովկասյան տարածաշրջանում […]

̰
ՄԱԿ-ը կոչ է անում վերահսկել միգրացիան

19:13 11.12.2021

«Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ 2021 թվականին աշխարհում տարբեր  միգրացիոն ուղղություններում, այդ թվում՝ Եվրոպայում և Ամերիկայում, աճել են մահերի և անհետացման դեպքերը։ ՄԱԿ-ի գործակալությունը հայտնում է, որ տարեսկզբից միգրանտների զոհերի թիվը գերազանցել է 4470-ը»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, հայտնում է Euronews-ը։ ՄԱԿ-ն անդամ երկրներին կոչ է անում համաձայնեցված գործողություններ ձեռնարկել՝ նվազեցնելու միգրանտների ողբերգական […]

̰
Ուկրաինայում գաղտազերծել են Դոնբասում Bayraktar և Javelin կիրառելու տվյալները 

19:05 11.12.2021

Ուկրաինայի գլխավոր շտաբը գաղտնի տվյալներ է հրապարակել Դոնբասում միացյալ ուժերի գործողության տարածքում Bayraktar անօդաչու թռչող սարքերի և Javelin հրթիռային համակարգերի օգտագործման վերաբերյալ։ «Միացյալ ուժերի գործողության տարածքում Bayraktar TB2 հետախուզական և հարձակողական անօդաչու համակարգերի և Javelin շարժական հակատանկային հրթիռային համակարգերի կիրառման մասին տեղեկատվությունըսահմանափակ հասանելիությամբ է և ենթակա չէ բացահայտման»,- հայտնել են Գլխավոր շտաբից՝ ի պատասխան «Украинские […]

̰
Կիևը պատրաստվում է դատի տալ Եվրամիությանը

18:46 11.12.2021

Ուկրաինան ծրագրում է մոտ օրերս դատական ​​հայց ներկայացնել Եվրամիության դեմ՝  2022 թվականին բեռնափոխադրումների ծավալներն ընդլայնելու  թույլտվություններից Լեհաստանի  հրաժարվելու պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ուկրաինայի էկոնոմիկայի փոխնախարար Տարաս Կաչկայի հայտարարությանը։ «Քանի որ լեհական կողմի որոշումը հակասում է Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրին, դրանով է պայմանավորված առաջիկա օրերին Ուկրաինայի հայցն ընդդեմ ԵՄ-ի»,- ասել է փոխնախարարը։ Նրա […]

̰
Թուրք զինվորականները աջակցում են  ադրբեջանական բանակի արդիականացմանը

18:13 11.12.2021

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Անկարան աջակցում է ադրբեջանական բանակի արդիականացմանը՝ նաև ռազմական կրթության ոլորտում։ Նախարարի խոսքով, Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված եռակողմ համաձայնագրից հետո ստեղծված ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնում երկու երկրների զինված ուժերի աշխատակիցները համատեղ ծառայություն են իրականացնում և ջանքեր են գործադրում կայուն խաղաղության և կայունության ապահովման համար։ Նա […]

̰
Վախթանգ Կիկաբիձեն հոսպիտալում տեսակցել է Սահակաշվիլիին

18:05 11.12.2021

Վրաստանի ժողովրդական արտիստ Վախթանգ Կիկաբիձեն հոսպիտալում տեսակցել է անազատության մեջ գտնվող Վրաստանի  նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին։ Ասել է՝ քաղաքական գործիչն իրեն լավ չի զգում, բայց հոգեպես ճնշված չէ։ Սահակաշվիլին գտնվում է Գորիի զինվորական հոսպիտալում, որտեղ էլ բուժվում է բանտում հայտարարած 50-օրյա հացադուլից հետո։ «Նա լավ չէ, միանշանակ,դա երևում է նրա աչքերից: Նա ինձ թեյ հյուրասիրեց […]

̰
Իրանն ու Ռուսաստանը համագործակցության մասին փաստաթուղթ կստորագրեն

17:48 11.12.2021

«Իրանական և ռուսական կողմերը մոտ են 20 տարի ժամկետով համապարփակ համագործակցության վերաբերյալ փաստաթղթի շուրջ աշխատանքն ավարտելուն»։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն։ Նրա խոսքով, Իրանը ստեղծել է  նոր ծրագիր՝ ճանապարհային քարտեզ հարևան երկրների հետ 20-ամյա պայմանագրերի կնքմամբ։ «Ռուսաստանի հետ այս գործընթացը գրեթե ավարտված է»,- ասել է նա ILNA-ին տված հարցազրույցում՝ հավելելով, […]

̰
Իմ և վարչապետի միջև բախում չի եղել․ Տիկարաձե

17:42 11.12.2021

Չեմ հաստատում վարչապետի հետ առերեսման մասին տեղեկատվությունը, մասնագիտական ​​գործունեության ընթացքում կարծիք հայտնելը չի կարելի որակել որպես սկանդալ կամ վիճաբանություն,- 1tv.ge-ի փոխանցմամբ՝ «Իմեդիի» եթերում ասել է Էկատերինե Տիկարաձեն։ Ինչպես նշել է Էկատերինե Տիկարաձեն, իր և վարչապետի միջև բախում չի եղել։ Միաժամանակ Էկատերինե Տիկարաձեն խոսել է հրաժարականի հարցի մասին և նշել, որ անձամբ է կայացրել այդ որոշումը։ […]

̰
G7-ի արտգործնախարարները կհանդիպեն  Լիվերպուլում

17:33 11.12.2021

Դեկտեմբերի 11-ին Լիվերպուլ քաղաքում տեղի կունենա «Մեծ յոթնյակի» երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, Ֆրանսիա, Ճապոնիա և ԱՄՆ) ԱԳ նախարարների երկօրյա հանդիպումը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Նախարարները կկենտրոնանան Ուկրաինայում տիրող իրավիճակի, Ռուսաստանի հետ փոխգործակցության, ամբողջ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության և համաճարակի դեմ պայքարի հարցերին։ Սպասվում է, որ Լիվերպուլի հանդիպմանը հաջորդող հաղորդագրությունում  G7 երկրների նախարարները կմատնանշեն Դոնբասում […]

̰
ԱՄՆ-ը դադարեցրել է ռազմական օգնությունը Ուկրաինային

17:18 11.12.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն անորոշ ժամանակով հետաձգել է Ուկրաինային 200 միլիոնի չափով ռազմական օգնության փաթեթի տրամադրումը, որը նախապես պատրաստվել էր, հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։ Նշվում է, որ օգնության այս փաթեթի մասին պաշտոնապես հայտարարվել է անցյալ շաբաթ, սակայն Սպիտակ տունը որոշել է հետաձգել վերջնական որոշումը։ Դա պայմանավորված է Բայդենի վարչակազմի մոտեցմամբ՝ […]

̰
Նոր Նորքի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել

12:24 11.12.2021

Դեկտեմբերի 10-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Գալշոյան փողոցի շենքերից մեկի մի բնակարանից գողություն է կատարվել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 17.00-ից 19.00-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին շենքի 1-ին հարկի բնակարանի պատուհանն ու ներս մտել։ Գողացել էին ոսկյա զարդեր և փող: […]

̰
Մեր առանցքային խնդիրը պետականության և պետական ինստիտուտների կայացածության ցածր մակարդակն է․ Փաշինյան

09:55 11.12.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Ոմանց կողմից գեներացվող «դավաճան իշխանության» ռիտորիկան ամենեւին էլ կորսված հայրենիքի ցավի ձայնարկումը չէ: Դա շատ լրջորեն մտածված եւ երկա՜ր տարիներ նախապատրաստված հիբրիդային պատերազմի դրվագ է: 2018 թվականին վարչապետի կարգավիճակում չէի էլ հասցրել կարդալ ԼՂ հարցի կարգավորման բանակցային թղթերը, այդ նույն ուժերը փսփսում էին, թե […]

̰
Համածառայակցի արձակած կրակոցներից մահացել է շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանը, ևս 2-ը վիրավոր են․ ՊՆ

09:50 11.12.2021

Դեկտեմբերի 10-ին, ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նախնական տվյալներով` համածառայակցի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանը (ծնվ. 2002թ.): Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Եվս երկու զինծառայող վիրավոր են: Նրանց […]

̰
Ադրբեջանը պետք է ազատ արձակի հայ գերիներին, «նրանք ապօրինի են պահվում». իտալացի 26 խորհրդարանականների կոչը

21:32 10.12.2021

Քսանվեց իտալացի խորհրդարանականներ կոչ են ստորագրել Դրագիի կառավարությանը, որպեսզի այն ճնշում գործադրի Ադրբեջանի վրա՝ ռազմագերիներին և երկրում պահվող հայ քաղաքացիական անձանց ազատ արձակելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Ասկանյուզ» գործակալությունը։ «Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ տարի անց Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմաններին տիրող իրավիճակը մնում է լարված՝ ադրբեջանական զորքերի կողմից […]

̰
Ազգային ժողովում դեկտեմբերի 15-ին կգումարվի արտահերթ նիստ

20:55 10.12.2021

Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ` դեկտեմբերի 15-ին` ժամը 12:00-ին կգումարվի արտահերթ նիստ: Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի կայքէջից: Նշվում է, որ նիստի օրակարգում կքննարկվի «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը, որը Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել: Նախագծում նշվում է, որ Ազգային ժողովի կողմից՝ ներկայացված հայտարարության ընդունման հրամայականը […]

̰
ՀՀ-ն գտնվում է իր պատմության ամենավճռորոշ փուլերից մեկում, իսկ ընդդիմությունը հրաժարական է պահանջում. ԱԺ նախագահ

20:42 10.12.2021

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ԱԺ ներքին փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով իրեն է ուղարկվել ընդդիմության կողմից շրջանառության մեջ դրված նախագիծ, որով պահանջում են ԱԺ նախագահի հրաժարականը: «Այն օրերին, երբ Հայաստանի շուրջ կարևոր դիվանագիտական պրոցեսներ են ընթանում, կրակոցներ են հնչում Հայաստանի սահմանների ուղղությամբ: Հայաստանը գտնվում է իր պատմության ամենավճռորոշ փուլերից մեկում, […]

̰
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի ձևավորմանն ուղղված առաջին հանդիպմանը

20:09 10.12.2021

Դեկտեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հրավերով Մոսկվայում կայացել է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի ձևավորմանն ուղղված առաջին հանդիպումը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի ներկայացուցիչները՝ ԱԳ նախարարի տեղակալների մակարդակով։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային հնարավոր համագործակցության շրջանակները, որոնք ներառել են տնտեսության, տրանսպորտի, մշակույթի և հումանիտար բնագավառներին վերաբերող հարցեր։ ՀՀ […]

̰
ՀՀ-ն հանձնառու է նպաստելու ժողովրդավարության ամրապնդման համաշխարհային առաքելությանը. վարչապետի ելույթը՝ «Հանուն ժողովրդավարության» համաժողովին

19:52 10.12.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ առցանց անցկացվող «Հանուն ժողովրդավարության» համաժողովին հանդես է եկել ելույթով: Վարչապետը, մասնավորապես, նշել է. «Մեծարգո նախագահ Բայդեն, Ձերդ գերազանցություններ, Տիկնայք և պարոնայք, Պատիվ ունեմ այսօր ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը Ժողովրդավարության գագաթնաժողովին։ Հայաստանի քաղաքացիները չեն թերագնահատում ժողովրդի կառավարման արժեքը։ Մենք դրա համար պայքարել ենք մեր նորագույն պատմության ընթացքում։ 1991-ին քվեարկելով […]

̰
37 ուսանող կմրցի «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթում

17:22 10.12.2021

Մեկնարկել է «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի եզրափակիչ փուլը, որն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ, սոցիալական գործընկերներ, ՄԿՈՒ հաստատությունների ուսանողներ, դասախոսներ, վարպետներ և փորձագետներ: Միջոցառման մեկնարկն ազդարարել է Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի տնօրեն, «Աշխարհի հմտություններ» կազմակերպության՝ Հայաստանի պաշտոնական պատվիրակ Տաթևիկ Գասպարյանը: […]

̰
BACK_TO_TOP