TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+12.24 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պուտինը շնորհավորել է Փաշինյանին, Խաչատուրյանին, Սարգսյանին և Քոչարյանին

13:50 30.12.2024

Նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է մի շարք երկրների ղեկավարների Սուրբ Ծննդյան և գալիք 2025 թվականի Ամանորի կապակցությամբ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը ջերմորեն շնորհավորել է մի շարք պետությունների ղեկավարներին Սուրբ Ծննդյան և գալիք 2025 թվականի Ամանորի առթիվ»,- ասվում է ուղերձում։ Այսպիսով, շնորհավորանքներ են ստացել ԱՊՀ երկրների ղեկավարները՝ Ադրբեջանի նախագահ […]

̰
Վրաստանի նորընտիր նախագահը խոսել է հարևան երկրների հետ հարաբերությունների մասին

13:24 30.12.2024

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ելույթ է ունեցել Վրաստանի դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարների հետ ամենամյա հանդիպմանը։ Իր խոսքում Վրաստանի նախագահն անդրադարձել է հարևան երկրների հետ հարաբերություններին։ «Վրաստանը, որպես խաղաղության և կայունության ապահովմամբ շահագրգիռ կողմ, ամրապնդում է հարաբերությունները հարևան երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հետ՝ աջակցելով Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղությանը։ Ինչպես գիտեք, մենք զգալի ջանքեր ենք գործադրում այս […]

̰
ԵՄ-ն կարող է օգտագործել ռուսական ակտիվները Կիևին աջակցելու համար․ Կալլաս

13:14 30.12.2024

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը կրկին հայտարարել է, որ Եվրամիությունը կարող է օգտագործել Եվրոպայում սառեցված ռուսական բոլոր ակտիվները Կիևին ֆինանսավորելու համար։ «Մենք պետք է քննարկենք, թե ինչպես կարող են ռուսական սառեցված ակտիվների մի մասը կամ ամբողջը օգտագործվել Ուկրաինայի հզորացման համար»,- ասել է նա գերմանական Die Welt թերթին տված հարցազրույցում։ Անդրադառնալով հակամարտության կարգավորման ուղիներին՝ Կալլասը պնդել […]

̰
Վրաստանը Թրամփի վարչակազմից փոխադարձ քայլեր է ակնկալում հարաբերությունները բարելավելու համար

12:54 30.12.2024

Վրաստանը պատրաստ է վերականգնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ և սպասում է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից փոխադարձ քայլերի։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Մեր նպատակն է զրոյից վերականգնել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, վերսկսել ռազմավարական գործընկերությունը։ Մենք հուսով ենք, որ նոր վարչակազմի օրոք կտեսնենք արդյունավետ փոխադարձ քայլեր»,-ասել է Կոբախիձեն՝ ելույթ ունենալով դեսպանների համաժողովում։ […]

̰
Բայդենը հունվարի 9-ը ԱՄՆ-ում սգո օր է հայտարարել

11:34 30.12.2024

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 2025 թվականի հունվարի 9-ը հայտարարել է ազգային սգո օր՝ կապված նախկին նախագահ Ջիմի Քարթերի մահվան հետ, ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Ես 2025 թվականի հունվարի 9-ը հայտարարում եմ ազգային սգո օր ամբողջ Միացյալ Նահանգներում»,- ասված է հայտարարության մեջ։ Նա նաև որոշել է 30 օրով խոնարհել ԱՄՆ բոլոր դրոշները […]

̰
Վրացական իշխանությունները չեն միջամտի Թբիլիսիում ամենօրյա բողոքի ակցիաներին․ Կոբախիձե

11:10 30.12.2024

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ վրացական իշխանությունները չեն միջամտի Թբիլիսիում ամենօրյա բողոքի ակցիաներին, քանի որ ընդդիմությունը «ոչ մի աջակցություն չունի բնակչության կողմից»: «Այդ ցույցերին ամեն օր մասնակցում է մինչև հազար մարդ։ Այս վիճակագրությունն արվել է անօդաչու թռչող սարքերի միջոցով»,- լրագրողներին հայտնել է Կոբախիձեն։ Միաժամանակ նա ընդգծել է, որ իշխանությունները չեն միջամտելու հանրահավաքների անցկացմանը։ […]

̰
«Մեկնարկեց 2024-ի վերջին աշխատանքային օրը». Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

08:17 30.12.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Մեկնարկեց 2024-ի վերջին աշխատանքային օրը»:  

̰
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար․ Լավրով

22:56 29.12.2024

Մոսկվան պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցությունների, բայց պայմանավորվածությունները պետք է այնպիսին լինեն, որ չխախտվեն։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նա նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 19-ին տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրել է Մոսկվայի սկզբունքային դիրքորոշումը կարգավորման վերաբերյալ։ «Մենք միշտ պատրաստ ենք եղել և մնում ենք […]

̰
Մարդկանց հանդեպ սրտացավությունը, ուշադրությունն ու հոգատարությունը մեր կարևոր արժեքներից են․ Ավինյան

22:23 29.12.2024

Մարդկանց հանդեպ սրտացավությունը, ուշադրությունն ու հոգատարությունը մեր կարևոր արժեքներից են։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Մեր պարտքն է լինել նրանց կողքին, ովքեր առավել շատ կարիք ունեն սիրո և աջակցության։ «Երաժշտություն հանուն ապագայի» տաղանդավոր երաժիշտների հետ այցելեցինք Երևանի խնամքի կենտրոններ՝ նվիրելով փոքրիկներին և տարեցներին երաժշտության ջերմությունը»,- գրել է քաղաքապետը:

̰
Աֆղանստանում տները կկառուցվեն այնպես, որ կանայք տեսանելի չլինեն պատուհաններից

21:05 29.12.2024

Աֆղանստանի Իսլամական Էմիրության Գերագույն առաջնորդը (պետության ինքնանունը ներկայիս կառավարության օրոք) Հայբաթուլլա Ախունդզադան համապատասխան հրամանագրով կարգավորել է աֆղանների տներում պատուհանների և օդանցքների նախագծումն ու կառուցումը, որպեսզի և՛ կանգնած, և՛ նստած վիճակում կանայք այնտեղից չերևան, հաղորդում է Tolo news լրատվական պորտալը։ Հրամանագրի տեքստը հրապարակվել է կիրակի օրը։ Համաձայն հրամանագրի՝ աֆղանցու տանը պատուհանները պետք է տեղադրվեն այնպես, որ […]

̰
Սիրիայի նոր իշխանությունները Իրանից «ավելի դրական» դիրքորոշում էին ակնկալում

20:41 29.12.2024

Սիրիայի նոր իշխանությունները Դամասկոսում ղեկավարության փոփոխությունից հետո ավելի շատ «դրական հայտարարություններ» էին սպասում Իրանից և Թեհրանի դիրքորոշման փոփոխության հույս ունեին։ Այս մասին հայտարարել է Սիրիայում իշխանության եկած ընդդիմադիր խմբավորումների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան։ «Մենք Իրանից դրական հայտարարություններ էինք ակնկալում։ Սիրիական հասարակության մի լայն հատված հույս ունի, որ Իրանը դրական դեր կունենա տարածաշրջանում։ Ես հուսով եմ, որ […]

̰
ԱՄՆ-ն պետք է առաջին քայլը անի Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու համար․ Լավրով

19:50 29.12.2024

Ռուսաստանը բաց է ԱՄՆ-ի հետ քաղաքական երկխոսությունը վերականգնելու համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Ինչ վերաբերում է ռուս-ամերիկյան հարաբերությունների հեռանկարին, եթե ԱՄՆ-ը պատրաստ է, մենք բաց ենք Վաշինգտոնի կողմից ընդհատված քաղաքական երկխոսության վերականգնման համար», – ասել է Լավրովը։ Միաժամանակ Լավրովը նշել է, որ Վաշինգտոնը պետք է անի առաջին […]

̰
Ալիևը Ռուսաստանից պահանջել է ներողություն խնդրել, ընդունել ավիավթարի հարցում իր պատասխանատվությունը, պատժել մեղավորներին

17:05 29.12.2024

Ռուսական կողմը պետք է պատժի մեղավորներին և փոխհատուցում վճարի դեկտեմբերի 25-ին «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) ինքնաթիռի կործանման համար, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը AzTV- ին տված հարցազրույցում։ «Մենք բացահայտ ներկայացրել ենք մեր պահանջները ռուսական կողմին։ Սրանք են մեր պայմանները»,- ասել է նա։ Ալիևի խոսքով՝ Ռուսաստանը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանից, ընդունի իր պատասխանատվությունը, պատժի մեղավորներին, […]

̰
Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

16:35 29.12.2024

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Կրեմլը։ «Պուտինն ու Ալիևն այսօր հեռախոսազրույցում շարունակել են քննարկել «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման հետ կապված տարբեր հարցեր»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

̰
Ալիևը հայտնել է Ակտաուում ինքնաթիռի կործանման պատճառը

16:13 29.12.2024

Բաքվից Գրոզնի թռչող և Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում կործանված «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռը վնասվել է գետնից գնդակոծության պատճառով։ Այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է ադրբեջանական պետական ​​AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Իհարկե, վերջնական վարկածը հայտնի կդառնա սև արկղերի բացումից հետո, սակայն նախնական վարկածները նույնպես բավականին հիմնավորված են և հիմնված են փաստերի վրա։ Փաստն այն է, […]

̰
Վրաստանի նոր նախագահն ասել է, որ ջանքերն ուղղելու է հասարակության համախմբմանը

14:40 29.12.2024

Վրաստանի նոր նախագահ Միխեիլ Կավելաշվիլին իր երդմնակալության արարողության ժամանակ ասել է, որ ջանքերը կուղղորդի հասարակության համախմբմանը։ «Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի թանկ է ինձ համար, անկախ նրա հայացքներից և քաղաքական պատկանելությունից, ես լինելու եմ բոլորի նախագահը։ Իմ հետագա ջանքերն ուղղված են լինելու հասարակության համախմբմանը»,-ասել է Կավելաշվիլին։ Ինչպես նշել է Կավելաշվիլին, վրաց հասարակությունը պետք է կարողանա միավորվել «հայրենիքի, […]

̰
Զուրաբիշվիլին հայտարարել է, որ կլքի նախագահական պալատը

11:17 29.12.2024

Վրաստանի ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ կլքի նախագահական պալատը երկրի ընտրված ղեկավար Միխեիլ Կավելաշվիլիի պաշտոնավարումից հետո։ «Ես դուրս կգամ այստեղից (նախագահական պալատից)», – ասել է Զուրաբիշվիլին հանրահավաքի ժամանակ՝ դիմելով իր կողմնակիցներին, որոնք առավոտյան հավաքվել էին նախագահական նստավայրի մոտ։ Միաժամանակ նա նշել է, որ Վրաստանի նախագահն ինքն է։

̰
Երդմնակալությունից հետո Միխեիլ Կավելաշվիլին կսկսի աշխատանքը նախագահական նստավայրում․ Պապուաշվիլի

11:11 29.12.2024

Երդմնակալությունից հետո Վրաստանի ընտրված նախագահ Միխեիլ Կավելաշվիլին աշխատանքի կանցնի Օրբելիանի հրապարակում գտնվող նախագահական պալատում՝ չնայած նրան, որ գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դեմ է դրան։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Իհարկե, Կավելաշվիլին կսկսի աշխատել նախագահական նստավայրում։ Այն ​​պատկանում է վրաց ժողովրդին և նրա նախագահին»,- ասել է Պապուաշվիլին։ Կիրակի օրը Կավելաշվիլիի երդմնակալությունը […]

̰
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի վարչապետին

17:58 28.12.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հնդկաստանի Հանրապետության 15-րդ վարչապետ Մանմոհան Սինգհի մահվան կապակցությամբ: Ցավակցական հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա Հնդկաստանի Հանրապետության 15-րդ վարչապետ Մանմոհան Սինգհի մահվան մասին: Դոկտոր Մանմոհան Սինգհի առաջնորդության օրոք Հնդկաստանի Հանրապետությունն ու հնդիկ ժողովուրդը ականատես են եղել նշանակալի տնտեսական վերելքների և ձեռքբերումների։ Վստահ եմ, […]

̰
Ռուբեն Վարդանյանի գործն ուղարկվել է դատարան

17:27 28.12.2024

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը դատարան է փոխանցել Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված գործի նյութերը։ Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ «Նախաքննության ավարտի մասին ծանուցվել է ամբաստանյալ Ռուբեն Վարդանյանը և քրեական գործի մյուս մասնակիցները, որոնց հասանելի են եղել քրեական գործի բոլոր նյութերը՝ իրեղեն ապացույցներ, փաստաթղթեր, փորձաքննություններ և այլ նյութեր։ Մեղադրական եզրակացությունը հաստատվել է։ ԱՀ գլխավոր դատախազի կողմից […]

̰
Էստոնիայի և Ֆինլանդիայի միջև էլեկտրական մալուխը կվերանորոգվի կես տարվա ընթացքում՝ տասնյակ միլիոնավոր եվրոյով

16:55 28.12.2024

Ֆիննական ծոցում մեկնարկել են Էստոնիայի և Ֆինլանդիայի միջև վնասված Estlink 2 հոսանքի մալուխի վերանորոգման աշխատանքները։ «Ըստ տեղեկությունների՝ մալուխի վնասի վերացումը կտևի մինչև հուլիսի վերջ»,-շաբաթ օրը հայտնել է Fingrid էներգետիկ ընկերության ներկայացուցիչ Կիմո Նեպոլան։ Նրա խոսքով, մալուխի վերանորոգման արժեքը գնահատվում է տասնյակ միլիոնավոր եվրո, ծախսերը կկիսեն Fingrid-ը և Էստոնիայի փոխանցման համակարգի օպերատոր Elering-ը։ «Տեղում իրականացվում է […]

̰
Ֆիդանն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել

16:10 28.12.2024

Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել: Հաքան Ֆիդանն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության, նաև երկկողմ և բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող ինքնաթիռի կործանմանը: Հաքան Ֆիդանը Թուրքիայի անունից աջակցության պատրաստակամություն է հայտնել: Կողմերը քննարկել են նաև Մերձավոր Արևելքում, հատկապես Սիրիայում առկա իրավիճակն ու մարդասիրական […]

̰
Հարավային Կորեայի իշխող կուսակցությունը պահանջում է չեղարկել նախագահի պաշտոնակատարի իմպիչմենտը

16:06 28.12.2024

Հարավային Կորեայի իշխանական «Ժողովրդի ուժ» կուսակցությունում կարծում են, որ խորհրդարանը վարչապետ Հան Դոկ Սուի՝ նախագահի պաշտոնակատարի իմպիչմենտն իրականացրել է կանոնների խախտմամբ, և այդ գործընթացը պետք է չեղարկվի, հայտնում է Yonhap գործակալությունը։ «Հան Դոկ Սուի իմպիչմենտը պետք է չեղարկվի, քանի որ այն չի համապատասխանում նախագահի պաշտոնակատարի իմպիչմենտի համար ներկայացված պահանջներին։ Բացի դրանից, քվորմ չկար»,-մեջբերում է գործակալությունը […]

̰
Պեսկովն ասել է, թե ինչպիսին կլինի գալիք տարին

15:58 28.12.2024

Հաջորդ տարում աշխարհում իրադարձությունների զարգացումը առանձնակի հանգստություն չի խոստանում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Ցանկանում եմ բոլորին շնորհավորել Ամանորի կապակցությամբ։ Իհարկե, մաղթում եմ, որ այն ավելի լավը լինի, քան անցնող տարին, ավելի հանգիստ։ Թեև, իհարկե, իրադարձությունների զարգացումը աշխարհում առանձնակի հանգստություն չի խոստանում», — ասել է Պեսկովը լրագրողներին։

̰
Մասկը հայտարարել է, որ Բայդենն իր նախագահական ժամկետի մեծ մասն անցկացրել է արձակուրդում

14:39 28.12.2024

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում հայտարարել է, որ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենն իր նախագահական ժամկետի գրեթե ամբողջ ժամանակահատվածն անցկացրել է արձակուրդում։ Միլիարդատերը մեկնաբանել է X ցանցում հրապարակված տեղեկությունը, ըստ որի՝ Բայդենն արձակուրդում է անցկացրել 570 օր, ինչը կազմում է նրա նախագահության 40%-ը։ «Իրականում մոտ 100%»,- գրել է Մասկը։  

̰
Կազանի օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումները հանվել են

14:10 28.12.2024

Կազանի օդանավակայանում հանվել են օդանավերի ընդունման և արտագնա թռիչքների սահմանափակումները 10:05-ից (մոսկովյան ժամանակով), տեղեկացրել է Ռոսավիացիան։ «Կազանի օդանավակայանում 10:05-ից հանվել են օդանավերի ընդունման և դուրսբերման սահմանափակումները», – հայտնել է Ռոսավիացիան։ Նշենք, որ ժամանակավոր սահմանափակումները ներդրվել էին քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգության ապահովման նպատակով։

̰
Արևմուտքում նշել են Զելենսկիի գլխավոր վախը

14:04 28.12.2024

Կիևը չի ցանկանում բանակցություններ վարել, քանի որ իշխանությունները վախենում են զրկվել «հարստացման աղբյուրից», հայտարարել է բրիտանական ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Մերկուրիսը YouTube-ի «Duran» ալիքի եթերում։ «Ակնհայտ է դառնում, որ Ուկրաինան շարունակում է առաջ քաշել անիրագործելի պահանջներ, որոնք ակնհայտորեն նպատակ ունեն քանդելու ամբողջ բանակցային գործընթացը։ Ես խորապես համոզված եմ, որ այդ մարդիկ կնախընտրեն կրել ամբողջական պարտություն, քան […]

̰
Հնդկաստանի ԱԳ նախարարը Թրամփի ապագա խորհրդականի հետ քննարկել է երկկողմ գործընկերությունը

12:48 28.12.2024

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով ապագա խորհրդական Մայքլ Վալցի հետ։ Այս մասին հայտարարել է հնդիկ նախարարը։ Նրա խոսքով, նրանք քննարկել են «երկկողմ գործընկերությունը և ընթացիկ գլոբալ խնդիրները»։ «Ես անհամբեր սպասում եմ նրա հետ աշխատելուն», – ասել է Ջայշանքարը: Հնդկաստանի արտգործնախարարը երեքշաբթի օրն այցելել է […]

̰
Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ․ Փաշինյան

11:03 28.12.2024

2025թ. հունվարի 11-13-ը Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Որպես համայնքի ղեկավարի պաշտոնակատարի թեկնածու ինքնառաջադրվելու համար թեկնածուները ինքնակենսագրականը, կարճ մոտիվացիոն նամակ, լուսանկար, անձնագրի պատճենը խնդրում եմ ուղարկեն [email protected] էլ. փոստին, մինչեւ 2025թ. հունվարի 2-ի ժամը 12.00-ն»,-գրել է Փաշինյանը:

̰
ԱՄՆ-ը դեկտեմբերի 30-ին կհայտարարի Կիևին 1,25 միլիարդ դոլարի օգնության նոր փաթեթի մասին

10:30 28.12.2024

Միացյալ Նահանգները Ուկրաինային կուղարկի 1,25 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ մինչև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումը, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները: Նրանց խոսքով՝ նոր փաթեթը կներառի «զգալի քանակությամբ զինամթերք», այդ թվում՝ NASAMS և HAWK հակաօդային պաշտպանության համակարգերի համար։ Բացի այդ, Կիևին կտրամադրվեն Stinger հրթիռներ և 155 և 105 մմ տրամաչափի հրետանային […]

̰
BACK_TO_TOP