19:08 24.12.2024
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վարչապետ Փաշինյանն արեց պնդում առ այն, որ 1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Հետո եղան երեք նախկին նախագահների ճամբարների կոշտ հերքումները, հետո Փաշինյանի բանավեճի հրավերը, հետո մերժումը: Իսկ իրականում պատճառը, որ սուրբ եռանախագահությունը մերժել է վարչապետ […]
19:00 24.12.2024
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ կառավարության որոշմամբ Արտաշատի ԲԿ-ին պետության կողմից կտրամադրվեն ֆինանսական միջոցներ, որոնք կուղղվեն աշխատողների նկատմամբ պարտավորությունների կատարմանը: «Բժշկական այս կենտրոնի ֆինանսական առողջացման ծրագիրը գտնվում է մեր անմիջական վերահսկողության տակ»,-ասված է գրառման մեջ։
18:11 24.12.2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի իր պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, ինչպես նաև միջազգային օրակարգի այլ հարցեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի նախագահի գրասենյակը։ «Առաջնորդները քննարկել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ իրադարձությունները։ Էրդողանը հայտարարել է, որ ուշադրությամբ հետևում է […]
17:44 24.12.2024
Կորեայի Հանրապետության խորհրդարանի առաջատար ընդդիմադիր ուժը՝ «Տոբուրո» դեմոկրատական կուսակցությունը, որոշել է մի քանի օրով հետաձգել Կորեայի Հանրապետության նախագահի պաշտոնակատար, վարչապետ Հան Դուկ Սուի իմփիչմենթի գործընթացի մեկնարկը։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։ «Մենք որոշել ենք համբերատար սպասել, որպեսզի տեսնենք, թե արդյոք մեր պահանջները կբավարարվեն հինգշաբթի օրը», – ասել է խորհրդարանի «Տոբուրո» խմբակցության ղեկավար Պակ Չանգ […]
14:32 24.12.2024
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էմիլ Հուրեզյանոյին Ռումինիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ։ «Հարգելի Լումինիտա Օդոբեսկու, ես բարձր եմ գնահատում մեր սերտ համագործակցությունը ԵՄ-ի հետ Հայաստանի գործընկերության ընդլայնման և մեր երկկողմ կապերի ամրապնդման ուղղությամբ։ Էմիլ Հուրեզյանոյին շնորհավորելով Ռումինիայի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ անհամբեր սպասում եմ մեր հետագա համագործակցությանը երկկողմ հարաբերությունների խորացման և […]
13:38 24.12.2024
Բաշար ալ-Ասադից հետո Թուրքիայից Սիրիա է վերադարձել ավելի քան 25 հազար սիրիացի փախստական, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Ալի Էրլիքայան։ Նրան մեջբերում են արևմտյան լրատվամիջոցները։ «Վերջին 15 օրվա ընթացքում Սիրիա վերադարձածների թիվը գերազանցել է 25 հազարը»,- ասել է նա։ Նրա խոսքով, Դամասկոսում և Սիրիայի այլ քաղաքներում թուրքական դիվանագիտական ներկայացուցչություններում կբացվեն միգրացիոն բաժիններ, որոնք […]
13:20 24.12.2024
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ծննդյան օրվա առթիվ՝ նշելով, որ գնահատում է իրենց ընկերական լավ հարաբերությունները։ «Բարեկամ Ադրբեջանը վստահորեն ընթանում է սոցիալ-տնտեսական զարգացման ճանապարհով՝ ամրապնդելով իր դիրքերը համաշխարհային ասպարեզում»,-նշել է Պուտինը։ Ռուսաստանի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել շարունակել սերտ համագործակցությունը երկկողմ և միջազգային օրակարգի արդի հարցերի շուրջ։
12:54 24.12.2024
Վրաստանի նախագահը սպառնացել է տապալել «Վրացական երազանք» կուսակցությունը, եթե վերջինը չհամաձայնի ընդդիմության հետ նոր խորհրդարանական ընտրություններ նշանակելու հարցում, այս մասին նա հայտարարել է իր տեսաուղերձում։ «Եթե փոխզիջումային տարբերակ և երկխոսություն ձեռք չբերվի, կա մեկ այլ տարբերակ՝ տապալել այս ռեժիմը, հասնել ընտրությունների։ Ճգնաժամը հասել է այնպիսի փուլի, որ մեզ այլ տարբերակ չի մնացել: Եվ մենք փորձել […]
12:38 24.12.2024
Ուկրաինայում զինված հակամարտությունը կավարտվի 2025 թվականին։ Այս մասին համոզմունք է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Magyar Nemzet թերթին տված հարցազրույցում: «Պատերազմը Ուկրաինայում կավարտվի 2025 թվականին։ Այն կավարտվի կա՛մ խաղաղության համաձայնագրով, կա՛մ պատերազմող կողմերից մեկի ոչնչացմամբ»,- ասել է նա։
12:29 24.12.2024
ՀՀ ԱԺ խորհուրդը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ դեկտեմբերի 24-ին գումարել է արտահերթ նիստ: Քննարկման արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ է նշանակվել Արուսյակ Ջուլահակյանը: Նրա թեկնածությունն առաջադրել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, իսկ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից թեկնածուների առաջարկներ չեն եղել:
12:21 24.12.2024
Նախկին նախագահներն ասում են, թե ինձ հետ բանավիճելու բան չունեն, բայց վեց տարի է բանավիճում են ինձ հետ, հեռակա՝ «ապահով հեռավորությունից»: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին եւ/կամ դատերին ու ոչ թե ամեն ասածս ներկայացուցիչներով, ծանոթ-բարեկամով, երբեմն տնով-տեղով, երբեմն օտարերկրյա ծանոթներով դրեք-վերցրեք: […]
12:07 24.12.2024
Վրաստանի իշխանություններն անընդունելի են դարձել իրենց այսպես կոչված ընկերների համար այն բանից հետո, երբ նրանք հրաժարվել են մասնակցել ուկրաինական սցենարին։ Այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ քաղաքային ժողովին ներկայացնելով քաղաքի 2025 թվականի բյուջեի նախագիծը։ «Ուկրաինական իրադարձությունների սկսվելուց հետո արտաքին ուժերը սկսեցին հետաքրքրվել Վրաստանով։ Վրաստանը պետք է […]
11:14 24.12.2024
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Սեբաստիեն Լըկորնյուին Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ ՀՀ պաշտպանության նախարարն X-ի իր միկրոբլոգում գրել է․ «Հարգելի Սեբաստիեն Լըկորնյու, ջերմ շնորհավորանքներս՝ Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի պաշտտոնում Ձեր վերանշանակման կապակցությամբ։ Համոզված եմ, որ Ձեր նորացված մանդատի ընթացքում մենք կշարունակենք համատեղ աշխատանքը Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական համագործակցության ամրապնդման և […]
10:28 24.12.2024
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ժան-Նոել Բարոյին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Ջերմ շնորհավորանքներս եմ հղում սիրելի Ժան-Նոել Բարոյին՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Ակնկալում եմ շարունակել մեր համագործակցությունը՝ ամրապնդելու Հայաստան-Ֆրանսիա գործընկերությունն ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրոպական […]
22:52 23.12.2024
Ադրբեջանի նախագահը ուղերձ է հղել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին: Իլհամ Ալիևը հավաստիացրել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու հայրապետին, որ Բաքուն այսուհետ ևս ֆինանսական նախագծեր է իրականացնելու Վատիկանում: Ի՞նչ առիթով է ուղերձը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Սուրբ Ծննդյան և Նոր Տարվա առիթով է ուղերձը, բայց Իլհամ Ալիևն օգտվել է առիթից և կրկին ներկայացրել է ադրբեջանական […]
21:00 23.12.2024
Նոր սպառնալի՞ք, թե՞ հերթական մանիպուլյացիան. Ադրբեջանի նախագահն օրերս ռուսական լրատվամիջոցին տված իր հարցազրույցում անդրադարձավ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ընգդծեց այն կետերը, որոնք, ըստ իրեն, խոչընդոտում են խաղաղության հաստատումը: Չուշացավ պաշտոնական Երևանի պատասխանը: Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, ուրեմն տարածաշրջանում էսկալացիայի հավանականությունը զրո է, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է անվտանգային […]
20:52 23.12.2024
Գրենլանդիայի ժողովրդական համայնքի պատգամավոր Աայա Շեմնիցը հայտարարել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մեկնաբանությունը Գրենլանդիայի վերահսկման կարևորության մասին «շատ անհարգալից է» և հուշում է, որ Թրամփը մտադիր է «գնել» կղզին: «Գրենլանդիան դեռ չի վաճառվում։ Կարծում եմ, որ ԱՄՆ ապագա նախագահի «սեփականություն» և «վերահսկողություն» բառերը բավականին հստակ ազդանշան են, որ նրանք ցանկանում են գնել Գրենլանդիան», […]
20:33 23.12.2024
Սլովակիայի նախկին ղեկավարության օրոք Մոսկվայի և Բրատիսլավայի վատթարացած հարաբերությունները, ինչպես նաև էներգետիկ և գազային խնդիրները դարձել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նախօրեին ՌԴ ժամանած Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի զրույցի թեման։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք կարողացանք խոսել երկկողմ հարաբերությունների մասին, որոնք զգալիորեն տուժել են Սլովակիայի նախկին իշխանությունների […]
20:25 23.12.2024
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության ապագա խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Վաշինգտոնը պետք է շարունակի Թայվանին զենք մատակարարել կանխարգելիչ նպատակներով։ «Դասերից մեկը, որը մենք պետք է քաղենք Ուկրաինայից, հետևյալն է՝ չփորձել զինել մեր դաշնակիցներին հարձակման ենթարկվելուց հետո: Դուք կարող եք փորձել զինել նրանց մինչ այդ՝ հարձակումներից խուսափելու համար»,- ասել է նա լրագրող […]
20:17 23.12.2024
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ընդգծել է պաշտպանական ծախսերն ավելացնելու, պաշտպանական արդյունաբերության հզորացման և արտադրության ընդլայնման անհրաժեշտությունը՝ ընդունելով, որ դաշինքը չի արտադրում բավականաչափ ռազմական արտադրանք՝ երկարաժամկետ պաշտպանվելու համար: «Եթե մենք չավելացնենք պաշտպանական ծախսերը, ապա 4-5 տարի հետո լուրջ խնդիրներ կունենանք», – ասել է Ռյուտեն DPA-ին: Միաժամանակ նա չի հավատում, որ Ռուսաստանը ներկայումս վիճակի է հարձակում […]
19:08 23.12.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Լավ է, որ նախկին նախագահները իրենց ներկայացուցիչների միջոցով արձագանքել են ԼՂ բանակցային գործընթացին վերաբերվող իմ այսօրվա գրառմանը: Բայց ես ներկայացուցիչների ետևում չեմ թաքնվում, կարծում եմ ճիշտ կլինի՝ իրենք էլ չթաքնվեն: Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել ասածներս: Սպասում եմ այսօրվա գրառումս […]
18:06 23.12.2024
ՌԴ փոխվարչապետ Վիտալի Սավելևն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «2025 թվականի առաջին օրերին» Ռուսաստանի Դաշնություն այցելելու հրավերը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Իրանի նախագահը ՌԴ էր այցելել նոյեմբերին՝ մասնակցելով ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին: Կողմերը պայմանավորվել էին, որ Փեզեշքիանի՝ ՌԴ առանձին այցի շրջանակում կստորագրվի Մոսկվայի և Թեհրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը:
15:55 23.12.2024
Ռուսաստանի և Իրանի միջև առևտուրը 2024 թվականի ինն ամիսների ընթացքում աճել է 14,7 տոկոսով և հասել 3,3 միլիարդ դոլարի, լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Նույնիսկ այս համաձայնագրի ֆոնին (ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին) առևտուրը երկու երկրների միջև աճում է»,- ասել է նա։ Ակնկալվում է, որ համաձայնագիրը շատ լավ հնարավորություններ կբացի […]
14:12 23.12.2024
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «բացարձակ անհրաժեշտություն» է անվանել ԱՄՆ-ի համար Գրենլանդիան գնելը։ «Հիմք ընդունելով ամբողջ աշխարհում ազգային անվտանգության և ազատության նպատակները՝ ԱՄՆ-ն կարծում է, որ Գրենլանդիայի նկատմամբ հսկողությունը վերականգնելը բացարձակ անհրաժեշտություն է», – գրել է Թրամփը Truth Social-ի իր էջում։ 2019 թվականին ԶԼՄ-ներում մի շարք հրապարակումներ հայտնվեցին, որ Թրամփը դիտարկում է Գրենլանդիան գնելու հնարավորությունը։ […]
13:46 23.12.2024
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի հունվարի 26-ին։ Այս որոշումը կայացվել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նիստում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Լուկաշենկոյի՝ որպես նախագահի թեկնածու առաջադրվելու օգտին վավեր է ճանաչվել 2 միլիոն 518 հազար 145 ընտրողի ստորագրություն։ Լուկաշենկոն բելառուսական պետության ղեկավարի պաշտոնի համար կպայքարի […]
13:37 23.12.2024
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր գործակարգավարական խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի հետ։ Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել Վաչե Տերտերյանին և Հովհաննես Հարությունյանին այս տարիներին կատարած աշխատանքի, ներդրած ավանդի, փորձի ու գիտելիքների համար և հաջողություններ է մաղթել նրանց հետագա աշխատանքում։ Այնուհետև քննարկվել են առաջիկա հրատապ անելիքները։
13:03 23.12.2024
ԱՄՆ Պետդեպարտամենտը խորհուրդ է տվել ԱՄՆ քաղաքացիներին չայցելել Բելառուս, իսկ երկրում գտնվողներին՝ անհապաղ հեռանալ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։ «Մի այցելեք Բելառուս։ Բելառուսում գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն երկիրը»,- ասվում է հայտարարության մեջ։ Բելառուս այցելելու վտանգի պատճառների թվում են «բելառուսական իշխանությունների կողմից տեղական օրենքների կամայական կիրառումը, կալանավորման վտանգը», Բելառուսի աջակցությունը […]
12:44 23.12.2024
Սիրիայի արդեն նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կինը՝ Ասման, դժգոհ է եղել մոսկովյան կյանքից և ամուսնալուծության հայց է ներկայացրել։ Այս մասին գրում է The Jerusalem Post-ը: Լրագրողների տեղեկություններով՝ քաղաքական գործչի կինը դիմել է ռուսական դատարան և հատուկ թույլտվություն է խնդրել Մոսկվայից հեռանալու համար։ Այժմ իշխանությունները քննարկում են նրա դիմումը։ Հրատարակության տվյալներով՝ կինը պատրաստվում է վերադառնալ հայրենիք՝ […]
12:03 23.12.2024
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ իր միջոցներից փոխհատուցելու է իր՝ Լոս Անջելես կատարած ուղևորության տոմսի ծախսը։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Տիգրան Ավինյանն այս մասին ասել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ «Թեման, որին կուզենայի անդրադառնալ, բավականին երկար և քննարկված, քննադատված ու տեղին քննադատված թեմաներից մեկն է։ Վերջերս մեր՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ ես ինքս այցից հետո տեղեկացա, […]
11:54 23.12.2024
Նախորդ օրը քաղաքացուց ահազանգ եմ ստացել, թե հաճախ պետական պաշտոնյաների է տեսնում սրճարաններում ծխելիս: Ապացույց չուներ, բայց քաղաքացուն չհավատալու հիմք չունեմ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Գրառմանս իմաստը հետեւյալն է. սիրելի քաղաքացիներ, բացօդյա կամ ոչ բացօդյա սրճարանում (եւ ոչ թե մոտակայքում) ծխող պետական պաշտոնյա տեսնելիս խնդրում եմ նկարել եւ […]