TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+12.24 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ քաղաքական գին է սպասում Բաքուն Մոսկվայից մարդատար ինքնաթիռի խոցման դիմաց

22:47 27.12.2024

Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը պատրաստվո՞ւմ է գնահատական տալ տեղի մարդատար ինքնաթիռի կործանման հետ կապված: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առայժմ քաղաքական ղեկավարության կողմից որևէ գնահատական չի հնչել, սակայն նախագահի աշխատակազմը, հավանաբար լիազորել է հայտարարությամբ հանդես գալ մեջլիսի պատգամավոր, միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ Ռասիմ Մուսաբեկովին, և նրա հայտարարությունները կարող ենք պաշտոնական տեսակետ համարվել: Հարցազրույցում նա […]

̰
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը տարին ամփոփող ասուլիս է տվել

20:23 27.12.2024

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ տարեվերջյան ամփոփիչ ասուլիս է տվել: Մայրաքաղաքում 2024-ին, նրա փոխանցմամբ, քաղաքապետարանն իրականացրել է ռեկորդային ծավալի աշխատանք՝ գրեթե բոլոր ոլորտներում: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Շերեմետևոյում ուժեղացրել են անվտանգության միջոցառումները

19:24 27.12.2024

Շերեմետևոյի միջազգային օդանավակայանն անցել է լրացուցիչ անվտանգության միջոցառումների, հայտնում է օդանավակայանի վարչակազմը։ «Շերեմետևոյի միջազգային օդանավակայանը շարունակում է գործել ուժեղացված անվտանգության պայմաններում՝ ոստիկանության և իրավապահ այլ մարմինների հետ համագործակցությամբ», – նշվել է օդանավակայանի հայտարարության մեջ։ Բացի դրանից, ուժեղացվել է օդանավակայանի անմիջական շրջակայքում (վերահսկվող գոտուց դուրս) գտնվող օբյեկտների պահպանությունը։ Մասնավորապես, հերթապահ ծառայողները, որոնք հսկում են օբյեկտները, ստացել […]

̰
Իլան Շորը հայտարարել է, որ Մոլդովան վերածվում է ՆԱՏՕ-ի բազայի

18:44 27.12.2024

Քիշնևի իշխանությունները Մոլդովան վերածում են ՆԱՏՕ-ի բազայի. այս մասին հայտարարել է ընդդիմադիր «Հաղթանակ» դաշինքի առաջնորդ Իլան Շորը՝ մեկնաբանելով մինչև 2034 թվականը երկրի ազգային պաշտպանության նոր ռազմավարության ընդունումը: Նախօրեին երկրի բարձրագույն օրենսդրական մարմինը հաստատել է 2024-2034 թվականների պաշտպանության ռազմավարությունը: Այն նախատեսում է սերտ համագործակցություն ՆԱՏՕ-ի հետ և Մոլդովայի ռազմական ծախսերի աճ մինչև ՀՆԱ-ի 1%-ը՝ 2030 թվականին: […]

̰
Շատ վատ պատկեր կլինի, եթե ստիպված լինենք Զուրաբիշվիլիին ստիպողաբար դուրս հանել նստավայրից և տեղափոխել ուղղիչ հիմնարկ․ Կոբախիձե

12:13 27.12.2024

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ստիպված չեն լինի բռնությամբ հեռացնել իր նստավայրից և ձերբակալել իր լիազորությունների ավարտից հետո՝ դեկտեմբերի 29-ին։ «Սալոմե Զուրաբիշվիլիին և մյուսներին զգուշացնելը մեր պարտքն է։ Սա միայն մեր իրավունքը չէ, այլև մեր պարտականությունը։ Ցանկացած իշխանություն պետք է կենտրոնացած լինի ոչ թե բռնաճնշումների, այլ հանցագործությունների կանխարգելման վրա։ […]

̰
Գնացինք աշխատանքի․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

08:59 27.12.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել եւ կից գրել. «Գնացինք աշխատանքի»։

̰
Էթիկայի պահպանումը անվտանգության ապահովման գործոն է, իսկ էթիկայի խախտումը սպառնալիքներ է գեներացնում․ Նիկոլ Փաշինյան

08:34 27.12.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Վերջերս համացանցում մի զրույց էի նայում և զրույցի մասնակից պրոֆեսորը «էթիկա» երևույթի ընկալման հետաքրքիր դիտանկյուն առաջ քաշեց: Նա էթիկան դիտարկում էր որպես անվտանգության բաղադրիչ: Ի՞նչ է բխում սրանից. որ էթիկայի պահպանումը անվտանգության ապահովման գործոն է, իսկ էթիկայի խախտումը սպառնալիքներ է գեներացնում: Եւ իսկապես: Եթե դու շփման մեջ […]

̰
Ադրբեջանի ընդդիմությունն Իլհամ Ալիևին է մեղադրում մարդատար ինքնաթիռի կործանման համար

22:45 26.12.2024

Բաքվից Գրոզնի թռչող Ադրբեջանի ավիաուղիների կործանված Embraer 190 ինքնաթիռը կարող էր խոցվել հակաօդային պաշտպանության համակարգից: Այս մասին հայտնել են մի շարք ռազմական բլոգերներ, որոնց հասանելի են դարձել Ղազախստանում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի կադրերն ու տեսանյութերը։ Օդանավում ողջ մնացած ուղևորներից ոմանք ասել են, որ ինքնաթիռը երեք անգամ փորձել է վայրէջք կատարել Գրոզնիում, և վերջին փորձն ընդհատվել […]

̰
Ռուսաստանը իզորու չէ այլևս Ադրբեջանին դրդելու Հայաստանի դեմ ռազմական գործողություններ ձեռնարկելու. Գագիկ Սաֆարյան

21:37 26.12.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Ղարաբաղ» Կոմիտեի հիմնադիր անդամ, «Պաշտպան հայրենյաց» հիմնադրամի նախագահ, պատմաբան Գագիկ Սաֆարյանին: Անդրադարձ է եղել վերջին օրերի քաղաքական զարգացումներին: Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չմեկնեց Սանկտ-Պետերբուրգ մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, Քովիդը պատրվա՞կ էր, իսկ պատճառը ավելի խորքայի՞ն: Իսկ ինչո՞ւ Փաշինյանի՝ բանավեճի հրավերը մերժեցին 3 նախագահները: Հիմնականում այս հարցերից է խոսել պատմաբանը: […]

̰
Իրաքի հետախուզության ղեկավարը մեկնել է Դամասկոս՝ բանակցություններ վարելու Սիրիայի նոր իշխանությունների հետ

17:27 26.12.2024

Իրաքի հետախուզության ղեկավար Համիդ ալ-Շաթրին այցելել է Դամասկոս՝ բանակցություններ վարելու սիրիական նոր վարչակազմի ներկայացուցիչների հետ, հայտարարել է Իրաքի կառավարության խոսնակ Բասեմ ալ-Ավադին։ «Իրաքի պատվիրակությունը՝ հետախուզական ծառայության ղեկավար Համիդ ալ-Շաթրիի գլխավորությամբ, հանդիպել է սիրիական նոր վարչակազմի հետ։ Նրանք քննարկել են Սիրիայում տեղի ունեցող զարգացումները, երկու երկրների ընդհանուր սահմանին անվտանգության և կայունության ապահովման պահանջները»նրա խոսքերն են մեջբերել […]

̰
Լիբանանի ԱԳ նախարարը Դամասկոսի հետ բարիդրացիական հարաբերությունների հույս է հայտնել

17:03 26.12.2024

Լիբանանի արտգործնախարար Աբդուլլահ Բու Հաբիբը իր սիրիացի գործընկեր Ասադ Հասան ալ-Շիբանիի հետ հեռախոսազրույցում հայտնել է Բեյրութի և Դամասկոսի միջև բարիդրացիական հարաբերություններ կառուցելու իր ցանկությունը, որը կծառայի երկու երկրների ժողովուրդների շահերին: Հայտնում է LBCI-ն։ Երկու նախարարներն էլ ընդունել են հաջորդ տարվա սկզբին հանդիպելու և երկու երկրներին առնչվող հարցերը քննարկելու անհրաժեշտությունը: Դեկտեմբերի 8-ին սիրիական զինված ընդդիմությունը հայտարարեց […]

̰
ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունն օգնում է ապահովել անդամ երկրների տնտեսությունների կայուն աճը և քաղաքացիների բարեկեցությունը․ Պուտին

16:39 26.12.2024

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքով՝ Եվրասիական տնտեսական միության գործունեությունը նպաստում է գործարար կապերի ընդլայնմանը, համագործակցության խորացմանն, իսկ ինտեգրումն իրական օգուտներ է բերում միության յուրաքանչյուր մասնակցի։ Այս մասին ասվում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ՌԴ նախագահի հայտարարության մեջ։ «Եվրասիական տնտեսական միության գործունեությունը նպաստում է առևտրի և ներդրումային փոխանակումների ընդլայնմանը, գործարար կապերի, համագործակցության խորացմանը, և, ամենակարևորը, […]

̰
Ֆրանսիան դիմել է Ռուսաստանին՝ Ուկրաինայի հարցով երկխոսություն հաստատելու առաջարկով․ Լավրով

14:32 26.12.2024

Ֆրանսիան փակ խողովակներով մի քանի անգամ դիմել է Ռուսաստանին՝ առանց Կիևի մասնակցության ուկրաինական հարցի շուրջ երկխոսություն հաստատելու առաջարկով։ Այս մասին ռուսական եւ արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մեր ֆրանսիացի գործընկերները նման ցանկություն ունեն նախաձեռնող դեր խաղալու տարբեր հարցերի շուրջ, և մենք ողջունում ենք դա, բայց թե ինչպիսին է նման […]

̰
Փաշինյանը ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապով․ Պեսկով

13:27 26.12.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս, տեսակապով կմասնակցի ԵԱՏՄ-ի այսօրվա գագաթնաժողովին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Նախ հանդիպում կլինի նեղ ձևաչափով, հետո՝ ընդլայնված կազմով։ Նեղ հանդիպման ժամանակ՝ բացման խոսքով հանդես կգա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ապա՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով կմասնակցի տեսակապի միջոցով»,- ասել […]

̰
Հիմնանորոգվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգի փողոցը. Նիկոլ Փաշինյան

08:45 26.12.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է․ «Հիմնանորոգվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգի փողոցը»։  

̰
Սիրիահայերը նոր իշխանություններից Սուրբ ծնունդը տոնելու արտոնություն են ստացել

23:11 25.12.2024

Սիրիայի հայերը պատրաստվում են Սուրբծննդյան տոներին: Նոր իշխանությունները խոստացել են ոչ միայն չխոչընդոտել դրան, այլև անհրաժեշտ պայմանններ ստեղծել դրա համար: Այսօր կաթոլիկների Սուրբ ծնունդն է: Ինչպե՞ս է այն նշվել Սիրիայում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Սիրիայի նոր իշխանությունները դեկտեմբերի 25-ն ու 26-ը հայտարարել են ոչ աշխատանքային օր՝ կաթոլիկ Սուրբծննդյան կապակցությամբ: Ընդ որում՝ հանգստանում […]

̰
Ֆինանսների նախարարը տարին ամփոփող ասուլիսով է հանդես եկել

23:00 25.12.2024

Բյուջեի հարկային եկամուտները պլանավորվածից 200 միլիարդով պակաս կլինեն, ՀՆԱ-ի աճը՝ 5.5 տոկոս, պարտք-ՀՆԱ ցուցանիշը՝ մոտ 50 տոկոսի շրջանակներում, Հայաստանը 2025-ին կթողարկի եվրոբոնդ: Այս և այլ թեմաների մասին տարեկան ամփոփիչ ասուլիսին հայտնեց ՀՀ ֆինանսերի նախարարը: Վահե Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ 2025թ.-ի առաջին կեսին կընդունվի պետական պարտքի մասին նոր օրենքը:  Նախարարությունը պետական պարտքի կառավարման մասով մի քանի […]

̰
Արտահերթ ընտրությունների չենք պատրաստվում. Հասմիկ Հակոբյան

22:09 25.12.2024

Հայաստանի վարչապետը ֆեյսբուքյան մի քանի գրառմամբ անդրադարձել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու դրա շուրջ բանակցություններին։ Փաշինյանը դարձյալ պնդել էր, թե «1994 թվականից, այսինքն՝ հրադադարից հետո բանակցային գործընթացը եղել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»: ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմակիցները քննադատել էին վարչապետի գրառումը՝ հերքելով այդ պնդումը։ Նիկոլ Փաշինյանը էլ […]

̰
Մոսկվան առաջարկում է  լուծարել ԼՂ հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր կառույցները

20:26 25.12.2024

Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր կառույցները ենթակա են լուծարման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեկտեմբերի 25-ին կայացած ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մինսկի համաժողովի բոլոր կառույցները, այսինքն ՝ Մինսկի խումբը և Լեռնային Ղարաբաղի կարգավորման գծով ԵԱՀԿ գործող ներկայացուցչի պաշտոնը, ենթակա են լուծարման։Կարծում ենք, որ […]

̰
Ռուսաստանը նախադատական պահանջներ է ներկայացրել Բալթյան երկրներին՝ խտրականության համար

19:34 25.12.2024

Ռուսաստանը նախադատական պահանջներ է ներկայացրել Լատվիային, Լիտվային և Էստոնիային՝ այդ երկրներում հակառուսական խտրականության կապակցությամբ, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք կիրառում ենք բոլոր հասանելի միջազգային դատական մեխանիզմները այն ոչ բարեկամական պետությունների դեմ, որոնք համակարգված կերպով իրականացնում են խտրականություն ռուսաստանցի հայրենակիցների նկատմամբ։ Մասնավորապես, դրա հնարավորությունները բացում է 1965 թվականի բոլոր ձևերի ռասայական խտրականության […]

̰
Ալբանիան պատրաստ կլինի անդամակցել Եվրամիությանը 2028 թվականին

16:39 25.12.2024

Ալբանիան պատրաստ կլինի անդամակցել Եվրամիությանը 2028 թվականին։ Այս մասին հայտարարել է վարչապետ Էդի Ռաման։ «Տեխնիկապես մենք պատրաստ կլինենք միանալ ԵՄ-ին 2028 թվականին»,- ասել է նա ֆրանսիական Le Monde թերթին տված հարցազրույցում։ Միաժամանակ նա ասել է, որ չգիտի՝ Եվրոպական խորհուրդը կասի՞ այո, թե՞ ոչ։ Հոկտեմբերին Եվրամիությունը բանակցություններ սկսեց Ալբանիայի հետ համայնքին նրա անդամակցության հետ կապված հարցերի […]

̰
Հայաստանը բազմաթիվ դիվիդենտներ է ստանում ԱՊՀ-ի անդամակցությունից․ Պեսկով

15:40 25.12.2024

Հայաստանի աշխատանքը ԱՊՀ-ում երկուստեք շահավետ է. դա օգուտ է տալիս և՛ երկրին, և՛ միությանը։ Այսպես է պատասխանել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ԱՊՀ-ում Երևանի դերի մասին հարցին։ «Մեր հայ գործընկերները չեն մասնակցում ՀԱՊԿ-ին, նրանք դադարեցրել են իրենց մասնակցությունը։ Սակայն Հայաստանը դեռևս շատ կարևոր մասնակից է և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԱՊՀ-ում։ Հայաստանը և հայ ժողովուրդը շատ […]

̰
ՌԴ-ին պետք են իրավաբանական ուժ ունեցող պայմանագրեր Ուկրաինայի հարցով․ Լավրով

14:45 25.12.2024

Արևմուտքն ու Կիևն այժմ խոսում են Ուկրաինայում  բացառապես «հրադադարի» մասին։ Այս մասին «Ռոսիա-1 » հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդաշարի եթերում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Այժմ արևմուտքում և Ուկրաինայում տարվող խոսակցությունները բացառապես հրադադարի մասին են՝ թույլ տալու, որ Կիևի ռեժիմը կրկին ուժ կուտակի Արևմուտքի օգնությամբ և սկսի իրագործել նոր փորձեր։ Հրադադար մեզ պետք չէ, մեզ […]

̰
Թուրքիան հյուպատոսություն կբացի Հալեպում

14:25 25.12.2024

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ շուտով Հալեպում կբացվի Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը, և Անկարան կշարունակի աջակցել Սիրիայի նոր իշխանություններին բոլոր ոլորտներում։ «Մենք վերաբացել ենք մեր դեսպանատունը Դամասկոսում և շուտով կբացենք մեր գլխավոր հյուպատոսությունը Հալեպում: Մենք տեսնում ենք, որ Սիրիայի նոր վարչակազմի ղեկավարը շատ լավ է ղեկավարել գործընթացը, և նրա չափավորությունն ու կառուցողականությունը գնահատվել […]

̰
Կրեմլն ակնկալում է, որ ՀՀ վարչապետը տեսակոնֆերանսի միջոցով կմասնակցի Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին

14:18 25.12.2024

Կրեմլն ակնկալում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանսի միջոցով կմասնակցի Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին: Այս մասին հայտնում է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Հուսով ենք, որ արդեն վաղը, իսկ վաղը կլինի ԵԱՏՄ գագաթնաժողովը, նա կկարողանա մասնակցել տեսակոնֆերանսի միջոցով»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը […]

̰
ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր

11:56 25.12.2024

Շուկան կասկածելի արտադրության ալկոհոլային արտադրանքից զերծ պահելու, անհայտ ծագման ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու ու կանխելու, ինչպես նաև ՀՀ-ում ապրող յուրաքանչյուր բնակչին հնարավոր ռիսկերից զերծ պահելու նպատակով` ՊԵԿ ներքին անվտանգության վարչությանը տրամադրած տվյալներով բացահայտվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության 6 դեպք: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ տարածքում ապօրինի շրջանառվել է ավելի քան 560 […]

̰
Քովիդի դրական ախտորոշում եմ ունեցել․ չեմ մասնակցի այսօր ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին․ Փաշինյան

08:16 25.12.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երկուշաբթի՝ դեկտեմբերի 23-ին, քովիդի դրական ախտորոշում եմ ունեցել: Դեկտեմբերի 23-ին և 24-ին մեկուսացել և աշխատել եմ կեցավայրից: Դեկտեմբերի 25-ին ախտորոշումս արդեն բացասական է, և վերադառնում եմ աշխատանքային սովորական ռեժիմի: Այսուհանդերձ, նաև խորհրդակցելով գործընկերների հետ, չեմ մասնակցի այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: […]

̰
Կիլիկիայի հայ արքաների ժառանգը Ֆրանսիայի արդարադատության նախարար է նշանակվել

22:35 24.12.2024

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է երկրի նոր կառավարության կազմը: Նախարարների կաբինետը, ինչպես և նախորդը, կոալիցիոն է լինելու: Մեզ համար լա՞վ կազմ է, հայեր, կամ հայամետ գործիչներ կա՞ն: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Սա արդեն 4-րդ կաբինետն է՝ վերջին տարվա ընթացքում և հեռացող կաբինետը, որին ես արդեն մի քանի անգամ անվանել եմ Ֆրանսիայի […]

̰
Ինչպի՞սի ռիսկերի առջև է կանգնած Հայաստանը. ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի հարցազրույցը

21:05 24.12.2024

Ի՞նչ մարտահրավերներ ունի Հայաստանը այսօրվա աշխարհաքաղաքական բարդ միջավայրում, ի՞նչ լուծումներ են հնարավոր, ինչի՞ վրա է հիմնված երկրի շահերի պաշտպանությունը։ Այս և այլ հարցերի է անդրադարձել  ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Հարգելի երեք նախկին նախագահներ, եթե բանավեճի հարցում փոշմանեք, ձայն հանեք. Փաշինյան

20:59 24.12.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսպիսով, 1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Այսինքն՝ բանակցությունները կարող էին ունենալ միայն մեկ արդյունք. ԼՂ փաստացի վերադարձը Ադրբեջանի կազմ: Մենք սա չենք արել եւ ի սկզբանե բանակցային գործընթացի վերոնշյալ շրջանակը կանխորոշած միջազգային […]

̰
BACK_TO_TOP