18:09 03.10.2021
Ռազմական ինքնաթիռներ են ժամանել են Աֆղանստանում գտնվող ամերիկյան «Բագրամ» ավիաբազա: Հաղորդում է Daily Mail-ը: Նշվում է, որ դրանից կարճ ժամանակ առաջ Պեկինը հայտնել էր, որ ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո շահագրգռված կլինի բազայի օգտագործմամբ: Ենթադրվում է, որ ժամանած ինքնաթիռները պատկանում են Չինաստանի ռազմաօդային ուժերին: Պարբերականի տվյալներով ՝ արմատական «Թալիբան» շարժման զինյալները չունեն բավարար փորձ և ռեսուրսներ՝ […]
17:53 03.10.2021
Ինչո՞ւ Վրաստանի դատախազությունը չի շտապում Սաակաշվիլիին մեղադրանք առաջադրել Спутник Грузия-ի լրագրողի հարցին պատասխանել են Վրաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունում: «Միխեիլ Սաակաշվիլին արդեն ձերբակալվել է որպես դատապարտյալ: Նա հետախուզման մեջ գտնվող անձ է, ով դատապարտվել է վեց տարվա ազատազրկման և այս փուլում գտնվում է քրեակատարողական հիմնարկում: Այս դեպքում մեղադրանք առաջադրելու համար իրավական ժամկետ չկա: Ելնելով այս […]
17:18 03.10.2021
Հոկտեմբերի 5-8-ը Նախիջևանում կանցկացվի «Անսասան եղբայրություն -2021» անվանումով Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ մարտավարական վարժանքը։ Այդ մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է Ադրբեջանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Փինար Քարան։ «Զորավարժությունների նպատակը Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային զորքերի միջև բարեկամության, համագործակցության զարգացումն է», – ասել է նախարարության խոսնակը:
16:40 03.10.2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորել է ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ։ Այդ մասին տեղեկացնում է ԱԺ-ի ֆեյսբուքյան էջը։ «Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների հարգելի՛ ներկայացուցիչներ, այսօր Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների օրն է, որը նշվում է հոկտեմբերի առաջին կիրակի օրը: Հայաստանի ազգային փոքրամասնություններն իրենց խաղաղասիրությամբ, Հայաստանը հայրենիք ընդունելու արժանապատվությամբ, սեփական մշակույթով և ավանդույթներով մեր երկրի անբաժանելի […]
16:27 03.10.2021
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվել է Թբիլիսիում ՏԻՄ ընտրություններին քաղաքական կուսակցություններին տրված ձայների 100% – ը: Այս մասին հայտնում է Новости-Грузия-ն։ Նշենք, որ Թբիլիսիի քաղաքային խորհուրդ անցնելու համար թեկնածուները պետք է հաղթահարեին 2,5 տոկոսի շեմը: Քվեարկության արդյունքների համաձայն՝ քաղաքային խորհրդում ներկայացված կլինի 6 կուսակցություն: Քաղաքական ուժերի վարկանիշն այսպիսի տեսքն ունի. «Վրացական երազանք»՝ 40,3%, «Միասնական ազգային […]
14:40 03.10.2021
Իրանի խորհրդարանի պատգամավորները համատեղ հայտարարություն են տարածել՝ աջակցություն հայտնելով երկրի հյուսիս-արևմտյան սահմաններին «Հայբարի նվաճողները» զորավարժությանը։ Այդ մասին հայտնում է ISNA -ն։ «Տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն, հարևան երկրների սահմանների փոփոխությունը Իրանի կարմիր գիծն է, և մենք օտարների գործողություններին պատասխանելիս չենք հապաղելու։ Միաժամանակ չենք հանդուրժելու, որ որևէ երկրի տարածք սիոնիստական ռեժիմի գործունեությանը ծառայի։ Արաքսի երկայնքով «Հայբարի նվաճողները» […]
14:09 03.10.2021
Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանը, մատնանշելով Հայաստանին և Ղարաբաղին իրանական էներգետիկ պաշարների մատակարարման հետ կապված վերջին խնդիրները, անընդունելի է համարել Ադրբեջանում իրանցի երկու վարորդների ձերբակալությունը: Այդ մասին գրում է IRNA- ն: «Աշխարհաքաղաքական իրադրության վերաբերյալ մենք մեծ զգայունություն ունենք։ Մենք Ադրբեջանին հստակ ասել ենք, որ Իրանը ուշադրությամբ հետևում է այդ զարգացումներին, տարածաշրջանում սահմանների փոփոխությունը մեզ […]
13:32 03.10.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օրվա կապակցությամբ։ Ինչպես տեղեկացնում է վարչապետի մամուլի ծառայությունը ուղերձում մասնավորապես, նշված է. «Հայաստանի ազգային փոքրամասնությունների հարգելի ներկայացուցիչներ, սիրելի հայրենակիցներ, համաձայն 2021 թվականի մարտի 3-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած օրենսդրական փոփոխության՝ Հայաստանի Հանրապետության «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում ամրագրվեց մի նոր տոն՝ Հայաստանի […]
13:26 03.10.2021
Հոկտեմբերի 2 -ին ուկրաինական Տրուսկավեց քաղաքում «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավորների հետ հանդիպմանն Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին մի շարք հայտարարություններ է արել: Այդ մասին հայտնում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը։ Նախագահ Զելենսկին ընդգծել է, որ որ առանց վճռական քաղաքականության, Ուկրաինայում փոփոխություններ տեղի չէին ունենա: Նրա հայտարարությամբ՝ երկիրը ենթակառուցվածքների և թվայնացման հաջող զարգացմամբ «այսօր թիվ մեկն է […]
12:51 03.10.2021
Իրանը պաշտոնապես բողոքել է Ադրբեջանի Հանրապետությունում իր դեսպանատան շենքի վրա հարձակման հետ կապված, հայտարարել է Բաքվում այդ երկրի դեսպան Աբաս Մուսավին։ Ինչպես հայտնում է Tasnim գործակալությունը, ուրբաթ օրը դեսպանն ասել է, որ Թեհրանը լրջորեն հետամուտ կլինի հինգշաբթի գիշեր դեսպանատան վրա հարձակման գործին, մինչև հնարավոր լինի պարզել հանգամանքները: Դեսպանատան վրա հարձակումից և պաշտոնական ալիքներով Իրանի բողոքից […]
12:16 03.10.2021
Կիրակի առավոտյան Վրաստանի ԿԸՀ -ն 3743 ընտրատեղամասերից 1446-ում հաշվարկել է տեղական ընտրությունների քվեարկության արդյունքները: Ըստ առկա տվյալների՝ իշխող կուսակցությունը հավաքել է ձայների 48.56%, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» -ը՝ 31.23% -ը: ԿԸՀ նախագահ Գիորգի Կալանդարիշվիլին լրագրողներին ասել է, որ տեղական ընտրությունների քվեարկության վերջնական տվյալները հայտնի կդառնան առաջիկա մի քանի ժամերի ընթացքում:
11:23 03.10.2021
Վրաստանում քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա հինգ ինքնակառավարվող քաղաքներում ՝ Թբիլիսիում, Ռուսթավիում, Բաթումում, Քութայիսում և Փոթիում, քանի որ թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել անհրաժեշտ թվով ձայներ՝ առաջին փուլում հաղթելու համար: Այդ մասին են վկայում Վրաստանի ԿԸՀ -ի առաջին տվյալները: Այն տեղի կունենա առաջին ընտրություններից երկու շաբաթ անց: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Վրաստանի ամբողջ տարածքում […]
10:48 03.10.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Ազգային տոնի առթիվ: Ինչպես տեղեկացնում է վարչապետի պատոնական կայքը, ուղերձում նշված է. «Ձերդ Գերազանցություն, Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ: 31 տարի առաջ այս օրը պատմության մեջ շրջադարձային էր: Գերմանիայի ժողովուրդն […]
23:30 02.10.2021
Ադրբեջանի նախագահի սեպտեմբերի 27-ի ուղերձում էթնիկ թշնամանքին ավելացրած է կրոնականը, ուղերձը հիմնված է բացահայտ կեղծիքի վրա: Այս մասին գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և հավելել․ «Ադրբեջանի նախագահն 2021թ. սեպտեմբերի 27-ի հայտարարված «Հիշատակի օրվա» իր ուղերձում բացահայտ բորբոքում է կրոնական թշնամանք՝ էթնիկ ատելությանն ու թշնամանքին զուգահեռ, օգտագործում է կեղծ փաստեր։ Մասնավորապես, ուղերձում բացահայտ […]
22:38 02.10.2021
Աֆղանստանի Ջաուզջան նահանգում, որը սահմանակից է Թուրքմենստանին, հարսանիքի ժամանակ ահաբեկչություն է տեղի ունեցել։ Պայթյունի հետևանքով մահացել է հարսնացուն, մի քանի հյուրեր տուժել են։ Միջադեպի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն ՝ վկայակոչելով սեփական աղբյուրին։ Այն բանից հետո, երբ Աֆղանստանում իշխանության եկավ “Թալիբան” արմատական շարժումը, երկրում հաճախակիացել են ահաբեկչությունները։ Նրանցից առաջինը թալիբների իշխանության օրոք տեղի է ունեցել […]
22:10 02.10.2021
«Մեզ համար մեծ պատիվ է այսօր հաղթել ութերորդ անգամ: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ «Վրացական երազանքի» յուրաքանչյուր անդամի` այս մեծ հաղթանակի կապակցությամբ: Շնորհավորում եմ Կախա Կալաձեին, շնորհավորում եմ բոլոր քաղաքապետերին` արժանապատիվ հաղթանակի կապակցությամբ, շնորհավորում եմ մեր կուսակցությանը, մեր երկրին ու մեր ժողովրդին, սիրելի բարեկամներ։ Այսօր մենք ավարտեցինք երկրում բևեռացումը: Այսօր մենք ավարտեցինք ատելության և ստի […]
21:48 02.10.2021
Այսօր Վրաստանի ամբողջ տարածքում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության պատվիրած` IPSOS ընկերության անցկացրած exit poll-ի համաձայն` իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու, Թբիլիսիի գործող քաղաքապետ Կախա Կալաձեն ունի ձայների 40,2%-ը, իսկ ընդդիմության մի մասի թեկնածու, ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան` 40,8% -ը, փոխանցում է Aliq.ge-ն։ Ըստ ընտրատեղամասերում […]
21:13 02.10.2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ հանգստյան օրերին համատեղ դիտարկել են Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի հասարակական տրանսպորտի աշխատանքը: ՔՏՀԱՏՄ տրանսպորտային անվտանգության մասնագետներն ուսումնասիրել են Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը ուղևորափոխադրում կատարող 32 տրանսպորտային միջոցներում: Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների 5 խախտում, որոնց հիմքով կազմվել են […]
20:07 02.10.2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ժամանակավորապես կփոխարինի ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. 2021 թվականի հոկտեմբերի 4-6-ը Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին»,- ասված է ԱԺ նախագահի կարգադրության մեջ:
19:59 02.10.2021
Սաակաշվիլիի գործը կդառնա Վրաստանի դատական համակարգի փորձությունը: Մենք կդիտարկենք, թե արդյոք այս գործն անկողմնակալ է ընթանում, մենք դրա հույսն ունենք»,-այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելի Դեգնանը: Հաղորդում է 1tv.ge-ն։ Դեգնանը գտնում է, որ Վրաստանին ավելի շատ անհրաժեշտ է քաղաքական կայունություն, քան բևեռացում: «Երեկվանից խոսելուց ավելի կարևոր է խոսել առաջընթացի մասին: Մենք ցանկանում ենք, […]
19:42 02.10.2021
Վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը հայտնել է, որ առաջիկա մի քանի ժամվա ընթացքում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մեղադրանք կառաջադրվի պետական սահմանի ապօրինի հատման համար: Հաղորդում է Ռիա Նովոստին Սաակաշվիլին ձերբակալվել է ուրբաթ օրը Թբիլիսիում և գտնվում է Ռուսթավի քաղաքի քրեակատարողական հիմնարկում: «Առաջիկա մի քանի ժամվա ընթացքում նախկին նախագահին մեղադրանք կառաջադրվի, այս անգամ քրեական գործը վերաբերում է […]
19:13 02.10.2021
Անթույլատրելի է, որ մեկ անձ պատանդ վերցնի Վրաստանի և Ուկրաինայի ռազմավարական գործընկերությունը,- այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին: Հաղորդում է 1tv.ge-ն։ Լրագրողները Վրաստանի արտգործնախարարին հարցրել են Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալության վերաբերյալ Ուկրաինայի նախագահի դիրքորոշման մասին: «Մենք շատ սերտ շփում ունենք Ուկրաինայի հետ: Վերջին շրջանում դա հատկապես նկատելի է, և համագործակցությունը զարգանում է […]
19:05 02.10.2021
Թալիբները * «մահապարտ գումարտակ» կտեղակայեն Աֆղանստանի Բադախշան նահանգում, որը սահմանակից է Տաջիկստանին, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Khaama Press-ին : «Բադախշան նահանգի փոխնահանգապետը լրատվամիջոցներին ասել է, որ իրենք ստեղծել են բացառապես մահապարտների գումարտակ, որը կտեղակայվի Աֆղանստանի սահմաններին, մասնավորապես ՝ Բադախշան նահանգում»,- նշում է գործակալությունը: Նահանգը, բացի Տաջիկստանից, սահմանակից է Չինաստանին և Պակիստանին: Հատուկ գումարտակի […]
18:36 02.10.2021
Ուկրաինան խնդրում է Վրաստանին՝ Ուկրաինայի հյուպատոսին թույլ տալ հանդիպել ձերբակալված Միխեիլ Սաակաշվիլիի հետ՝ հյուպատոսական և իրավական օգնություն ցուցաբերելու համար: Aliq Media-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Օլեգ Նիկոլենկոն։ Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալության առիթով այսօր Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունում էր Վրաստանի դեսպանատան ավագ խորհրդական Սանդրո Թոփուրիան: Ըստ Նիկոլենկոյի, վրացի դիվանագետը ԱԳՆ-ին տեղեկացրել […]
18:18 02.10.2021
Ավելի քան 100 ձեռնարկություն վերջին երկու ամսվա ընթացքում դադարեցրել են գործունեությունը Աֆղանստանի հյուսիս -արևմուտքում գտնվող Հերաթ նահանգում,Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tolo News- ը ՝ վկայակոչելով Աֆղանստանի արդյունաբերության և լեռնահանքային պալատի պաշտոնյաներին: Պաշտոնյաները նշել են, որ Հերաթում գործարանների թվի նվազումը պայմանավորված է հումքի , շուկաների պակասով և երկրի առջև ծառացած տնտեսական դժվարություններով: Միևնույն […]
18:08 02.10.2021
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական մեկնաբանություն է տարածել, Վրաստանի ժամանակավոր ներկայացուցիչ Սանդրո Թոփուրիային գերատեսչություն կանչելու վերաբերյալ: Հաղորդում եմ վրացական լրատվամիջոցները։ «Հոկտեմբերի 2-ին Ուկրաինայում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Սանդրո Թոփուրիան հրավիրվեց արտաքին գործերի նախարարություն: Դիվանագետը մեզ տեղեկացրեց Վրաստանում Սաակաշվիլիի կալանավորման հանգամանքների, Վրաստանի քրեական օրենսգրքի հոդվածների մասին, որոնցով նրան մեղադրանք է առաջադրվել: Ուկրաինական կողմն ընդգծեց Սաակաշվիլիի օրինական […]
17:37 02.10.2021
Տիգրան Արզաքանցյանը միացել է «Ալյանս» կուսակցությանը։ Հիշեցնենք՝ Արզաքանցյանը մինչ այդ Հայաստանի դեմոկրատական կուսակցությանն էր անդամագրված։ Ընդամենը վերջերս հայտարարեց, որ իր թիմով հեռանում է այդ կուսակցությունից։ Իսկ այսօր տեղի ունեցած «Ալյանս» կուսակցության համագումարի ժամանակ նա ընտրվել է կուսակցության բարձրագույն խորհրդի նախագահ, իսկ կուսակցության նախագահ է ընտրվել ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։ Արզաքանցյանը համագումարի ժամանակ նաև ելույթ […]
17:10 02.10.2021
Վրաստանում այսօր անցկացվում են ՏԻՄ ընտրություններ։ Կընտրվեն 64 քաղաքապետներ, այդ թվում՝ մայրաքաղաքի, ինչպես նաև քաղաքային և մարզային ժողովների ղեկավարներ։ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, ժամը 15:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը կազմել է 33,18%։ Ողջ երկրով մեկ բացվել են ավելի քան 3700 ընտրատեղամասեր։ Քվեարկությունը կշարունակվի մինչև 19:00-ն։ Ընտրությունների առաձնահատկությունն ընդդիմության հետ՝ ԵՄ միջնորդությամբ կքնված համաձայնագրի պայմանն է, […]
16:28 02.10.2021
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հոկտեմբերի 5-ին կհանդիպի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը: Ավելի վաղ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը հայտնել էր, որ Բլինկենը Փարիզում լինելու է հոկտեմբերի 4-6-ը և հանդիպելու է Ֆրանսիայի ղեկավարության հետ: Ֆրանսիան ավելի վաղ խորհրդատվությունների համար անհապաղ […]