20:54 30.09.2021
Իմ ուղերձն այս է, Վրաստանը լրացուցիչ սադրանքների և լրացուցիչ բևեռացման կարիք չունի,- ասել է էստոնացի եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալիուրանդի՝ ի պատասխան Միխեիլ Սաակաշվիլիի Վրաստան հնարավոր ժամանման վերաբերյալ հարցին: Հաղորդում է 1tv.ge-ն։ «Ես անձամբ Սաակաշվիլիին մեկ շաբաթ առաջ կայացած հանդիպման ժամանակ կոչ եմ արել օգտագործել իր ողջ քաղաքական կապիտալը՝ փորձելով թուլացնել քաղաքական լարվածությունը: Օգտագործեք այն ամբողջ […]
20:48 30.09.2021
Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմինը՝ Կոռուպցիայի դեմ պետությունների խումբը (ԳՐԵԿՈ), նոր զեկույց է հրապարակել Հայաստանում կոռուպցիայի դեմ ձեռնարկվող գործողությունների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ ԳՐԵԿՈ-ի հրապարակած նոր՝ Համապատասխանության միջանկյալ զեկույցը գնահատում է Հայաստանի առաջընթացը «խորհրդարանի անդամների, դատավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման» և մասնավորապես՝ ԳՐԵԿՈ-ի 2016 թ. գնահատման զեկույցում տեղ գտած 18 հանձնարարականների կատարման հարցում: Զեկույցի եզրակացության […]
20:28 30.09.2021
Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանն Ադրբեջանի նորանշանակ դեսպան Ալի Ալիզադեի հավատարմագրի պատճենը ընդունելիս դժգոհություն է հայտնել ադրբեջանցի սահմանապահների կողմից իրանցի վարորդների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի, երկու վարորդների ձերբակալման առնչությամբ։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Իրանի ԱԳՆ պաշտոնական կայքը, Ամիր Աբդոլլահիանը նաև զարմանալի ու ափսոսանք հարուցող է անվանել ադրբեջանական կողմից հնչող բացասական հայտարարությունները։ Աբդոլլահիանը նշել է, որ […]
20:20 30.09.2021
Եվրամիության անդամ երկրները հոկտեմբերի 13-ին կքննարկեն Վրաստանի համար վիզայի մուտքի ռեժիմի հարցը: Այս հարցն առաջ է քաշվել, երբ Վրաստանից ապաստան ստանալու անհիմն պահանջն աճել է 51 տոկոսով։ Հայտնում է aliq.ge-ն։ EUobserver- ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 27-ին հրապարակված ԵՄ ներքին զեկույցի բովանդակության համաձայն՝ Գերմանիան դժգոհություն է հայտնել Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից, ինչպես նաև խնդրահարույց երկրների առաջին տասնյակում […]
20:02 30.09.2021
Հոկտեմբերի 2-ին Վրաստանում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին հետևելու են նաև միջազգային դիտորդները։ Հաղորդում է Aliq Media-ն։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի (Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ) պատվիրակությունը բաղկացած է յոթ եվրապատգամավորներից։ Պատգամավորները Վրաստան են ժամանել սեպտեմբերի 29-30-ը։ Պաշտոնական ծրագրի շրջանակներում կհանդիպեն ԵՄ դեսպանի, ԵԱՀԿ առաջատար խմբի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների, […]
19:56 30.09.2021
Սոչիում կայացած հանդիպման ընթացքում Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները պայմանավորվել են պահպանել Իդլիբում առկա ստատուս քվոն: Այդ մասին Middle East Eye-ի հետ զրույցում հայտնել է մի թուրք բարձրաստիճան պաշտոնյա, որի անունը չի հրապարակվել։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Կայքը նաև նշել է, որ դեռևս հայտնի չէ, թե արդյոք Թուրքիան ստատուս քվոն պահպանելու համար որևէ զիջում արել է: Նշվել […]
19:04 30.09.2021
Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձել է երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի` Վրաստան ժամանելու մասին հայտարարությանը։ Հայտնում է Aliq Media-ն։ «Ես չեմ պատրաստվում շահարկումներ անել, թե ինչ կարող է անել Միխեիլ Սաակաշվիլին, կամ ոչ, շատ մեկնաբանություններ են արվել, այդ թվում՝ անձամբ Սաակաշվիլիի կողմից։ Կարծում եմ՝ բոլորը կհամաձայնեն, որ Վրաստանին անհրաժեշտ է հանգիստ, […]
18:58 30.09.2021
Ռուսական կողմը շարունակում է աշխատել Երևանի և Բաքվի հետ հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ՝ Ադրբեջանին ականապատման քարտեզների տրամադրման դիմաց և հույս ունի, որ դա կօգնի երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը: «Շարունակում ենք աշխատանքն ականապատման քարտեզների դիմաց հայ […]
18:51 30.09.2021
Եվրամիությունը Թուրքիայում ապաստանած փախստականներին աջակցության նպատակով իրականացվող նախագծի շրջանակներում պատրաստվում է ևս 150 մլն եվրո հավելյալ ֆինանսավորում տրամադրել այդ երկրին։ Հայտնում է Ermenihaber.am-ը։ Եվրոպական խորհուրդ տեղեկացրել է, որ ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները հավանություն են տվել Թուրքիայում բնակվող սիրիացի փախստականներին որպես մարդասիրական օգնություն տրամադրվող գումարի չափի ավելացման առաջարկին։ ԵՄ հայտարարության մեջ նշվել է, որ Թուրքիայում ներկայումս […]
16:41 30.09.2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպման ընթացքում անդրադարձ են կատարել ԼՂ-ի, Աֆղանստանի, Լիբիայի հետ կապված հարցերին։ Այդ մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Սոչիում կայացած բանակցությունների ընթացքում Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Սիրիայում, Աֆղանստանում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում: «Օրակարգում էին նաև տարածաշրջանային հակամարտությունները, մանրամասնորեն մտքեր […]
15:57 30.09.2021
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2021 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար: Աղյուսակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։ Համավարակով պայմանավորված՝ ծախսերը […]
15:44 30.09.2021
Սեպտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Պերուի արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մոսկվա) Խուան Խեներո Դել Կամպո Ռոդրիգեսին, տեղեկացրին ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։ Ողջունելով դեսպանին` Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է նրան Հայաստանի Հանրապետությունում Պերուի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ` մաղթելով հաջողություն իրականացվելիք ծրագրերում: Լատինամերիկյան երկրների […]
15:42 30.09.2021
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սոչիի բանակցություններում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է տիեզերական ոլորտում համագործակցությունը, մասնավորապես ցամաքային և ծովային հարթակներից հրթիռների արձակման հարցը։ Այդ մասին գրում է «РИА Новости»-ն։ «Պարոն Պուտինը կողմ է արտահայտվում Թուրքիայի հետ տիեզերական ոլորտում աշխատելուն: Մեր պատվիրակությունները կաշխատեն դրա վրա, մենք կորոշենք ճանապարհային քարտեզը: Տիեզերական ոլորտում […]
15:38 30.09.2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ առցանց ձևաչափով տեղի է ունեցել երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի հերթական նիստը։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում 2021թ․իրականացվող բարեփոխումներն, անդրադարձ է կատարվել նաև երեխաների կրթական իրավունքի իրացման ուղղությամբ տարվող աշխատանքներին և սոցիալական աշխատողների ինստիտուտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի։ Ընդգծելով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում […]
15:25 30.09.2021
Սեպտեմբերի 30-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկը: Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի համատեղ մամուլի համար հայտարարություն, տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Այցի շրջանակներում Չեխիայի արտաքին գործերի նախարարին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
15:06 30.09.2021
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2021թ. հոկտեմբերի 1-ից կգործարկվի «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգը: Գործընթացն իրականացվելու է փուլերով: «Մեկ պատուհան»-ին աստիճանաբար կմիանան թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացում ներգրավված 17 պետական գերատեսչություն և կազմակերպություն, որոնցից յուրաքանչյուրի՝ էլեկտրոնային համակարգին միանալու վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ: Համակարգին առաջինը կմիացվի ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն: «Մեկ պատուհան» համակարգի ներդրման ամբողջական գործընթացը կավարտվի […]
13:58 30.09.2021
Կառավարության որոշմամբ Արցախի Հանրապետությանը կտրամադրվի 13.5 մլրդ դրամ: Կառավարության նիստում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ այդ գումարից 1.2 մլրդն ուղղվելու է բնակիչների կոմունալ ծախսերի փոխհատուցման ծրագրին, իսկ 12.2 մլրդ դրամը հատկացվելու է որպես միջպետական վարկ: «Արցախի Հանրապետությանը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացվող ֆինանսական օժանդակությունը կտրամադրվի նվիրատվության պայմանագրի հիման վրա՝ բնակչության՝ հոկտեմբեր ամսվա […]
13:40 30.09.2021
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդն այսօր նիստ է գումարելու՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ, տեղեկացնում է Erenihaber-ը։ Ըստ հաղորդվող տեղեկությունների՝ նիստի օրակարգում Աֆղանստանում տիրող իրավիճակը, աֆղանների գաղթի դեմ ձեռնարկվելիք միջոցառումները, Սիրիայում, Արևելյան Միջերկրականում, Էգեյան ծովում և Կիպրոսում ընթացող զարգացումներն են։ Նշվում է, որ քննարկվելու են նաև Իդլիբում ընթացող գործընթացների համատեքստում թուրքական զորքերի հետագա գործողությունները։ Նիստի […]
13:34 30.09.2021
Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը կլիմայի փոփոխության խնդիրներին նվիրված համաժողովում հայաստանյան լրատվամիջոցների խնդրանքով անդրադարձել է հայ-ադրբեջանական չլուծված հակամարտությանը և այն փաստին, որ Ադրբեջանի ղեկավարությունը պատերազմից մեկ տարի անց շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունը՝ տարածքային հավակնություններ ներկայացնելով Հայաստանի նկատմամբ և 5 ամիս շարունակ դուրս չբերելով իր զորքերը […]
13:25 30.09.2021
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում ներկայացրել է համավարակի, 44-օրյա պատերազմի տնտեսական, սոցիալական և անվտանգային աղետալի հետևանքները և մարտահրավերները։ Նա նշել է. «Կառավարության գործունեության ծրագիրը պետք է հիմքեր ստեղծի միջնաժամկետ հատվածում ՀՀ խաղաղ, կայուն և ներառական զարգացման համար։ Մեր նպատակադրումները, որոնք արտահայտված են […]
13:08 30.09.2021
Փարիզի դատարանում Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին մեղավոր է ճանաչվել 2012 թվականի նախընտրական արշավի ծախսերի անօրինական ֆինանսավորման գործով, հայտնում է BFM TV-ն: Պատիժը դեռ չի բարձրաձայնվել: Դատավորը շարունակում է կարդալ դատավճիռը: Ինքը՝ Սարկոզին, ներկա չի եղել դատավճռի հրապարակմանը, նրան ներկայացնում է փաստաբան Թիերի Էրզոգը: Հիշեցնենք, որ գործով դատական նիստերը, որոնք ԶԼՄ-ներն անվանվել են Bygmalion՝ PR […]
12:31 30.09.2021
Իրանի զինված ուժերը հոկտեմբերի է 1-ից զորավարժություն կսկսի երկրի հյուսիսարևմտյան շրջաններում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Isna գործակալությունը, Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար Քիոմարս Հեյդարին հայտարարել է, որ հոկտեմբերի 1-ին բանակը զորավարժություն է մեկնարկելու երկրի հյուսիսարևմտյան շրջաններում: Զորավարժությունը կրելու է «Խայբարի նվաճողներ» անվանումը: Վարժանքներին ներգրավվելու են հրետանի, զրահատեխնիկա, ԱԹՍ-ներ, ուղղաթիռներ: Հեյդարին նշել է, որ երկրի […]
11:56 30.09.2021
Բավարարվել են «Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Մ. Հ.-ի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերաբերյալ դատախազության վերաքննիչ բողոքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Գլխավոր դատախազի խորհրական Գոռ Աբրահամյանը։ «Ինչպես արդեն տեղեկացվել է, «Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոց»-ում պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով խոշոր չափի […]
11:51 30.09.2021
ՌԴ «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանը 2021 թվականի հոկտեմբերի 20-30-ն իրականացնում է Երիտասարդական միջազգային օլիմպիադա: Օլիմպիադան ընդգրկում է տասնյոթ առարկայական ուղղություններ (ռուսերենով)՝ Կենսաբանություն, Արևելագիտություն, Դիզայն, Լրագրություն, Օտար լեզու, Տեղեկատվական տեխնոլոգիաներ, Պատմություն, Մաթեմատիկա, Մեդիահաղորդակցություն, Միջազգային հարաբերություններ, Իրավունք, Հոգեբանություն, Գովազդ և հասարակայնության հետ կապեր, Ժամանակակից քաղաքականություն, Սոցիալական գիտություններ, Բանասիրություն, Փիլիսոփայություն: Երիտասարդական միջազգային օլիմպիադա-2022 կարող են մասնակցել […]
10:39 30.09.2021
Պենտագոնը բանակցություններ է վարում Ասիայում ռուսական ռազմակայանների օգտագործման վերաբերյալ: ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հնարավոր է համարել ռուսական բազաների օգտագործումը՝ Աֆղանստանում հակաահաբեկչական գործողությունների համար: Այս մասին հայտնում է Politico հրատարակությունը: Պենտագոնի ղեկավարը համապատասխան հայտարարություն է արել օրենսդիրների փակ լսումների ժամանակ: Նա նաև խոստովանել է, որ ամերիկյան իշխանությունները խնդրել են Մոսկվայից պարզաբանումներ տրամադրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր […]
10:16 30.09.2021
Բառնաուլի բնակչուհի Նատալյա Լոմակովան մայրացել է՝ կոմայի մեջ գտնվելով: Այս մասին հայտնում է REN հեռուստաալիքը: Ավելի ուշ կինը պատմել է, որ հղիության 28 -րդ շաբաթում իրեն հոսպիտալացրել էին կորոնավիրուսով: Նրա մոտ ախտորոշվել էր թոքերի 100 տոկոս ախտահարում, ինչպես նաև՝ մի շարք օրգանների անբավարարություն: «Հիշում եմ, թե ինչպես ինձ տարան վերակենդանացման բաժանմունք, իսկ հետո ամեն ինչ […]
09:38 30.09.2021
Երեկ՝ սեպտեմբերի 29-ի ուշ երեկոյան դատարանը ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ստորագրությամբ ազատ է արձակել, հաղորդում է Hraparak.am-ը: Դրանից ժամեր առաջ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էին բերվել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և զենքի հայտնի մատակարար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթը): Այսօր տեղի կունենա Դավիթ Տոնոյանին կալանքի տակ վերցնելու ԱԱԾ-ի […]
23:30 29.09.2021
Փարիզը պետք է վերանայի հարաբերությունները Լոնդոնի հետ, որը խախտել է իր պարտավորությունները, այդ թվում ՝ առևտրի հարցում, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը: Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և Ավստրալիան պաշտպանական և անվտանգության բնագավառում գործընկերություն են կնքել AUKUS-ի հետ, իսկ վերջինս 56 մլրդ եվրոյի համաձայնագրից դուրս է եկել ֆրանսիական Naval Group ընկերության հետ, որը […]
23:17 29.09.2021
Սեպտեմբերի 29-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել կոնգրեսական Ադամ Շիֆի հետ, տեղեկացրին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ Դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել կոնգրեսականին` Հայաստանին և հայ ժողովրդին առնչվող խնդիրներին շարունակական աջակցության և նվիրվածության համար: Նա երախտագիտություն է հայտնել նաև կոնգրեսական Շիֆի և մյուս գործընկերների կողմից հովանավորվող վերջին օրենսդրական լրացման համար, որը պետք է […]
23:04 29.09.2021
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը եւ Bayraktar Savunma ընկերությունը հուշագիր են ստորագրել Կիեւի մարզի ուսումնափորձնական կենտրոնի կառուցման մասին ՝ թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերի սպասարկման և դրանց շահագործման անձնակազմի ուսուցման համար: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի մամուլի ծառայությունը։ «Սա մեծ իրական քայլ առաջ է։ Շնորհակալ եմ նախագահ Էրդողանին։ Դա Ուկրաինայի ինքնիշխանության և անկախության […]